Մեքենաների բախման հետևանքով երկու ուղևորները մահացել են

բախումՍեպտեմբերի 8-ին, ժամը 20.10-ին, «ԿամԱԶ-5511»  մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին  բախվել  է «ԳԱԶ-33023»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝  «ԳԱԶ-31105»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-33023»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց, իսկ ուղևորները` 1981 թ. ծնված  Հարություն  Շաբոյանը   և Լյովա  Նավոյանը, տեղում մահացել են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ  կատարվում է քննություն:

Տան սեփականության իրավունքի համար վիճելիս բնակիչը հրկիզել է բնակարանը

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՍեպտեմբերի 8-ին, ժամը 02.10-ին,   ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 9-րդ շարքի թիվ 102 տանը պայթյուն է եղել և հրդեհ է:
Նույն օրը, ժամը 02.20-ին,  բաժին է ներկայացել  1944 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն և հայտնել, որ իր տունը հրկիզել է:
Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, նշված տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շուրջ եղբայրների միջև առկա տարաձայնության պատճառով Ռաֆիկ Գ.-ն հրկիզել է  տունը, ինչի հետևանքով տունը և ներսում եղած գույքն այրվել են մասամբ:
Հրդեհը մարվել է ՀՀ ԱԻՆ թիվ 3 ՀՓՋ 1 մարտական հաշվարկի ուժերով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, Հայաստանը մասնակիցներ ունի 5 մարզաձևերում

PHOTO   Սեպտեմբերի 7-15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Վերջինս համարվում է օիմպիական խաղերից հետո աշխարհում երկրորդը՝ իր ընդգրկման մասշտաբներով, նշանակությամբ և տեղի են ունենում օլիմպիական խաղերին նախորդող տարում :

Այս խաղերին մասնակցում են պետություններ՝ և ոչ թե անհատներ: Սեպտեմբերի 7-ին Նիցցայի Մասսենա հրապարակում տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարաղությունը՝ շուրջ 3500 մարզիկների, ֆրանսախոս երգի և բեմի մեծաթիվ անհատականությունների մասնակցությամբ :

Ֆարանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահում էր բացման պաշտոնական արարողությունը: Հանդիսությունն իրենց ներկայությամբ պատվել էին Լիբանանի, Կոտ դ’ Իվուարի, Սենեգալի նախագահները, ինչպես նաև 29 կառավարության ղեկավարներ և նախարարներ:

Հայաստանյան պատվիրակությունը ևս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարաի Յուրի Վարդանյանի գլխավորությամբ մասնակցեց Ֆրանկոֆոնիայի խաղերի բացման շքեղ արարողությանը: Ի դեպ, Հայաստանի մասնկացությունն այս խաղերին երկրորդն է, սակայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակում Հայաստանն այստեղ ներկայանում է առաջին անգամ: Սպորտային և մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հեղինակավոր այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի 5 մայրցամաքի 54 երկրի պատվիրակներ, թվով՝ 2500 մասնակից, խաղերին տեղում հետևում է ավելի քան 200.000 հանդիսատես և 50 միլիոն հեռուստադիտող` ողջ աշխարհում:

Միջոցառումների շրջանակներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ֆրանկոֆոնիայի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերով նախարարներ տիկին Յամինա Բենգիգիի և Վալերի Ֆուրներոնի հետ: Վալերի Ֆուրներոնի հետ հանդիպման ընթացքում նախարարները պատրաստակամություն են հայտնել սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցությունն էլ ավելի խորացնել և զարգացնել:

 Հայաստանյան պատվիրակության կազմը

Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն մրցույթի 5 մարզաձևում` խճուղային հեծանվավազք, սեղանի թենիս, աթլետիկա, ձյուդո և ազատ ոճի ըմբշամարտ: Նախնական ցուցակում տարբեր պատճառներով (մասնակցություն աշխարհի առաջնությանը, մարզումների ժամանակ ստացած վնասվածքներ և այլն) կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտիկներ Միհրան Ջաբուրյանին կփոխարինի Օհան Գիքինյանը, Վալոդյա Ֆրանգուլյանին՝ Աշոտ Տերտերյանը, Սերգեյ Հովսեփյանին՝ Նարեկ Սիրունյանը, ձյուդոիստ Գոռ Հարությունյանին՝ Տիգրան Վարոսյանը, սեղանի թենիսի մարզիչ Արթուր Պողոսյանին՝ Ֆելիքս Սարգսյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ազատ ոճի ևս 5 ըմբշամարտիկ` Աշոտ Տերտերյանը (60 կգ քաշային), Նարեկ Սիրունյանը (66 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), Անդրանիկ Գալստյանը (120 կգ ) և 3 մարզիչ` Ավետիք Վարդանյանը, Հապետնակ Կուրղինյանը, Լյովա Վարդանյանը: Ձյուդո մարզաձևը Նիսում կներկայացնեն ` Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (60-66կգ), Սուրիկ Գառնիկյանը (66-73կգ):

Թեթև ատլետիկա մարզաձևում կներկայանան հեռացատկորդներ` Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը, Լևոն Աղասյանը (եռացատկ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), աղջիկներից` Սաթենիկ Հովհաննիսյանը ,Ամալիյա Շառոյանը (400 մ արգելավազք): Սեղանի թենիս մարզաձևում հանդես կգան Հասմիկ Խաչատրյանը, Համլետ Հակոբյանը (մարզիչ` Ֆելիքս Սարգսյան):

Խճուղային հեծանվավազքում կմրցեն Տիգրան Վարդազարյանը, Վարշամ Դարբինյանը, Էդուարդ Մաթոսյանը, Հարություն Բարսամյանը, Մհեր Մկրտչյանը, (մարզիչ` Ալբերտ Սոլոյան):

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում և այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր: Մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվել է արծաթե և բրոնզե 3 մեդալներով:

 Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի նախապատմությունը

1987 թ Ֆրանկոֆոնիայի միջիազգային կազմակերպության 2-րդ գագաթաժողովի ժամանակ` ներգրավված երկրների և կառավարությունների ղեկավարների մոտ միտք հղացավ կազմակերպել երիտասարդության համար մարզական միջոցառում, որը կուղեկցվի մշակութային մրցակցություններով ու մրցելույթներով, ինչպես որ դա եղել է անտիկ օլիմպական խաղերի ժամանակ:

 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն է տեղի ունեցել

2Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 4-րդ պատարագն է տեղի ունեցել, տեղեկացնում է “Հայ թերթ”ը:

Եկեղեցու վերաբացումից հետո առաջին պատարագն այստեղ տեղի էր ունեցել 2010թ.-ին՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ։

Պատարագը մատուցել է Պոլսո թեմի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

“100 տարի անց առաջին անգամ այստեղ մկրտություն իրականացրինք։ Հայ պապեր ու տատեր ունեցած այս մարդիկ իրենց ինքնությանը վերադառնալու որոշում էին կայացրել։ Նրանք մկրտվելով հայկական եկեղեցու անդամ դարձան։ Հայաստանից ժամանած մի բժիշկ էլ մկրտվելու ցանկություն հայտնեց, և մենք չմերժեցինք”,-ասել է Աթեշյանը։ 

Աղթամարի Սուրբ Խաչը 2007թ.–ին վերանորոգվել է Թուրքիայի կառավարության միջոցներով և բացվել է որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, որ արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու և եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը:

Տոնաշենի 20-ամյա փառավոր ուղու հանգրվանը…

1315938790_leonid-azgaldian-13Օգոստոսի 25-ին Մարտակերտի շրջանի հյուսիսային դարպասը համարվող   Տոնաշենում մեծ տոն էր, որպիսին հնամենի գյուղը չէր տեսել 1993 թ. ազատագրումից ի վեր:

Մինչ 1989 թ. 160 բնակիչ և հազար ու մի խնդիր ունեցող գյուղն այսօր էլ ապրում է իր խնդիրներով և հոգսերով, որոնք նույնն են մնացել, միայն թե, ցավոք, բնակիչների թիվն է պակասել: Գյուղն ասես մարդաթափ է եղել: Անշուշտ, գյուղն  առանց հոգսի չի լինում, առավել ևս, եթե երկու անգամ թշնամու կողմից ոտնակոխ է արվել, բայց այսօր խնդիրների մասին չէ  որ  ուզում եմ խոսել, քանզի առիթը տոնական է:

Օրերս մեծ հանդիսությամբ բացվեց Մեծ հայրենականում զոհված և Արցախյան պատերազմում մարտիրոսացած տոնաշենցիների, ինչպես նաև գյուղի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակը  հավերժացնող  վեհաշուք  հուշակոթողը: Տոնաշենցիների ուրախությանը մասնակցելու էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարարը, հարևան գյուղերի բնակիչներ:

Ի դեպ, Թարթառի ձախափնյա գեղատեսիլ վայրում գտնվող այս  հնամենի գյուղի պատմությունը դարերի խորքից է գալիս: Այդ են վկայում գյուղի գերեզմանոցի հուշաքարերը: Իսկ ըստ ավանդության` գյուղը հիմնադրել է Վաչագան թագավորի տոհմակից Տոնին, որի պատվին էլ անվանակոչվել է: Գյուղի Ս. Գևորգ եկեղեցին մինչև 1930 թ. կանգուն է եղել, իսկ «Երեք մանկուք» եկեղեցին, որտեղ ծվարել են շատ շահումյանցիներ բռնագաղթի տարիներին, լավագույնն է  համարվել վերջին  500 տարում կառուցվածների մեջ:  Կոլտնտեսությունն էլ 1930 թ. է կազմավորվել, իսկ 1950 թ. միավորվել է Մադաղիսի, այնուհետև Այգեստանի (Չայլու) հետ:

OLYMPUS DIGITAL CAMERAԻնչպես կյանքն ապացուցեց, արցախյան շարժումն ամեն ինչից զատ նաև երկրի կենսունակության ստուգման լուրջ քննություն էր, որովհետև հոգևոր զարթոնքը, որն օծվեց ազգային-ազատագրական պայքարի մեռոնով, անմահացրեց մեր շատ սիրասուն զավակների կյանքը կրակի մեջ, հանուն Արցախի, որի համար ոտքի ելան հազարավորները: Ոմանց կենսագրությունը  պատմություն դարձավ, շատերինն էլ՝ քարե մատյան, հուշակոթող՝ դարեդար մնալու հավատամքով:

20-ամյա հաղթանակից հետո  առաջին անգամ իսկական տոն էր Տոնաշենում:  Արցախյան այս փոքրիկ հողակտորի համար իրենց կյանքն են նվիրաբերել շատ նվիրյալներ, այդ թվում նաև «Անկախության բանակի» լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը, որպեսզի քայլենք գլուխներս բարձր,  հպարտ: «Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի: Թուրքը կկորցնի` ուրեմն թուրքը, հայը՝ ուրեմն հայը: Դրա համար Արցախում շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի  փոքր կտոր հողի հարց չէ: Սա Հայաստան է,   և վերջ»,- համոզված էր ազգի մտավորական զինվորականը: Նա առաջիններից էր, որ մարգարեաբար կանխատեսում էր, որ արթնացած շարժումը զինված պայքարի է վերածվելու: Սին երազներով ապրող մարդ չէր ամենևին, անգամ կանխազգում էր իր մոտալուտ մահը… 1992 թ. հունիսի 21-ին զարկվեց  Տոնաշենում, երբ այն թիկունք էր համարվում, ավելին՝ Շահումյանի, Այգեստանի բնակիչների առաջին հանգրվանը,  որտեղ թուրքի սմբակը դեռ չէր հասել: Իսկ թե ում արձակած գնդակը եկավ ու ազգի նվիրյալ զավակին դիպավ, մինչ օրս առեղծված է մնում…

Մեր ազատամարտիկների թափած արյան ամեն մի կաթիլն ըստ արժանվույն պիտի գնահատվի, արժևորվի, որպեսզի մեր հայրենիքն  արժանապատվորեն ժառանգություն թողնենք մեր սերունդներին, որոնք էլ իրենց հերթին պիտի դասեր քաղեն  կատարվածից՝ գիտակցելով, որ արցախյան այս փոքրիկ գյուղի ամեն մի հողակտորի վաղվա տերն ու տիրականն իրենք են: Իսկ հուշակոթողը դրա առհավատչյան է, որովհետև հետայսու այն հերոսների փառքն ու ոգին է թևածելու Տոնաշենում ու նրա բարձունքներում, որոնց շնորհիվ մենք ապրում ենք հպարտ ու արժանապատիվ:

Իսկ որպեսզի կարողանանք հավերժ պահել մեր Արցախ աշխարհը, փոքրիկ Տոնաշենը, ապա ամեն տոնաշենցի իր մեջ պիտի փնտրի  իր հողի համար ընկած տղաներին… Նրանց ներկայությունն այսուհետ հավերժական է: Ներկաներին այդ մասին է հիշեցրեց նաև  Արցախի ՊՆ նախարար Մովսես Հակոբյանը:

«Արցախյան գոյապայքարի ժամանակ, երբ բռնազավթված է եղել Հյուսիսային Արցախը, Մարտակերտի մեծ մասը, մենք այս տարածաշրջանում ունեցել ենք զինվորական ներկայացուցչություն՝ «Եղնիկներ» կոչված ջոկատը:  Եվ այս հուշարձանը արտացոլում է նաև այս տղաների սխրագործությունը: Այսօրվա բանակը պահապան է այս տարածաշրջանին, և մենք այս հուշարձանի կառուցմամբ փաստում ենք այն, որ եկել ենք մշտական ու հավերժական: Սա նաև հիմք պետք է հանդիսանա մեր հետագա խնդիրները կատարելու  համար»,- հավատացրեց նախարարը:

Կասկած չկա, որ այսուհետ հուշակոթողը ոչ միայն տոնաշենցիների, այլև հարևան բնակիչների ու զորամասի զինվորների համար սրբատեղի  է դառնալու:

Էլ ինչ տոն առանց պարգևների` պատվոգրերի ու մեդալների, այդ թվում՝ դրամական, Արցախի նախագահից, ՊՆ նախարարից և Արցախի ազատամարտիկների միության կողմից, որոնց արժանացան ինչպես համայնքի բնակիչները, այնպես էլ  ազատամարտիկներ ու զինվորականներ: Իսկ բարերար Սերժիկ  Հայիրյանը Տոնաշենի պատվավոր քաղաքացի ընտրվեց…

Մեկնարկել է ԱԺ նոր նստաշրջանը (լուսանկարներ)

The first autumn session of the 5th convocation of the RA NA took placeԵրկարատև դադարից հետո ՀՀ օրհներգի ներքո մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Նիստերի աշխատանքին ներկա է 102 պատգամավոր: Ավելի մանրամասն կարդացեք այստեղ.

Ուղևորները դուրս են թռել առանց վարորդի ընթացող մեքենայից

gazelՍեպտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված  Էդգար Պ.-ն «ԳԱԶել-322142»  միկրոավտոբուսը կայանելով Երևան-Դիլիջան ճանապարհի 98-րդ կմ-ին՝ իջել է ավտոմեքենայից, ինչից հետո ավտոբուսն ինքնաբերաբար ընթացել է առաջ և ուղևորներ՝ 1974 թ. ծնված Անահիտ Խ.-ն, վերջինիս որդին՝ 2003 թ. ծնված Արամ Բ.-ն և 1955 թ. ծնված Նազիկ Մ.-ն դուրս են թռել ավտոմեքենայից և ստանալով մարմնական վնասվածքներ` տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Արազ Օզբիլիսի խաղալու հարցը կպարզվի այսօր

վմVardan-Minasyan-300x293Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կհյուրընկալի Դանիայի թիմին: Եվ ահա, այսօր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Երևանի «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հանդիպեց  լրագրողներին:

Այն հարցին, թե ընթացիկ մրցափուլում ինչու է Հայաստանի հավաքականը տանը պարտվում, մարզիչն այն տեսակետն է հայտնեց, որ իր գլխավորած թիմը սեփական հարկի տակ ամենևին էլ վատ չի խաղում և վատ է անցկացրել միայն ամենաթույլ մրցակցի` Մալթայի հավաքականի հետ հանդիպումը:

Ինչ խոսք, միայն զարմանալ կարելի է, որ մարզիչն այդպես է մտածում, երբ Հայաստանի հավաքականը հյուրընկալելիս ոչ մի հաղթանակ չի տարել:

Նա հայտնեց, որ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասնակցությունը հարցական է և սպասում են թե այսօր  ինչ կասեն բժիշկները: Մարզիչը լավատես է և հույս ունի, որ Օզբիլիսը սննդի թունավորումից հետո ապաքինվել է և խաղադաշտ դուրս կգա: Իսկ ահա, Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին միայն 20 օր հետո կապաքինվի: Ի դեպ, Մինասյանը հայտնեց, որ իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստները լիովին իրեն բավարար են և կարիք չի ունեցել այլ խաղացողների հրավիրելու:

Թիմի ավագի թևկապը կրելու է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է Դանիայի հավաքականին, ապա Մինասյանը տեղեկացրեց, որ թիմում մի շարք նոր խաղացողներ են հայտնվել, նրանք շարունակ փոխում են իրենց կազմը, և արդեն այս խաղերին Դանիայի հավաքականում վեց նորեկներ են հանդես եկել:

 

Մահվան ելքով պատահար Կապանում

ավտոպատահարՍեպտեմբերի 8-ին, ժամը 21.55-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Կապանի բաժնում  ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Արման  Ավետիսյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ա. Ավետիսյանի վարած «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է ճանապարհի աջ եզրով անցնող գազատար խողովակին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Օպել»-ը շրջվել է. երկու ուղևորները մահացել են

ավտովթարՍեպտեմբերի 8-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1992 թ. ծնված  Ռուբեն  Բաղյանը   և 1994 թ. ծնված Գևորգ  Հովհաննիսյանը  տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

4 օրում ՀՀ-ում գրանցվել է 38 ՃՏՊ` 9 զոհով

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  37  դեպքից բացահայտվել է 32-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը,  գողության 25 դեպքից` 11-ը, իսկ ավազակային հարձակման` 1 և խարդախության 34 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 2  և  խարդախության 3  դեպք:
Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 9 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ազգային ժողովը երկարատև արձակուրդից հետո սկսեց աշխատանքը. մեկնարկը բուռն էր

15101Երկարատև դադարից հետո ՀՀ օրհներգի ներքո մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը:

Նիստերի աշխատանքին ներկա է 102 պատգամավոր:

Մինչ օրակարգի հաստատումը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշման հարցը: “Հրատապ կարգով խորհրդարանը պետք է իրազեկված լինի տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք գործընթացների վերաբերյալ”,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ մոսկովյան իրադարձություններին՝ ասելով, որ տեղի ունեցող գործընթացներից Ազգային ժողովը ոչ միայն մեկուսացած է, այլ ընդհանրապես որևէ փորձագիտական մակարդակով տեղեկատվություն չունի դրա աշխարհաքաղաքական իմաստի վերաբերյալ:

Փաշինյանն առաջարկեց քառօրյան սկսել որևէ միջպետական պայմանագրի քննարկումով՝ հիմնական զեկուցող հրավիրելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և Սերժ Սարգսյանին, որոնք կտան անհրաժեշտ և հրատապ պարզաբանումներ:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց. “Այնպես չի, որ մենք ափալ-թափալ որևէ մեկի հետևից վազում ենք: Յուրաքանչյուր համաձայնագրի և պայմանավորվածության հիմքում պետք է ընկած լինի մեր պետության, մեր ժողովրդի շահը, և ես համոզված եմ, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է մեր պետության շահերից: Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ դրանով Հայաստանը կորցնում է իր իշխանությունն ու ինքնորոշումը”:

Փաշինյանն էլ հավելեց, որ ցավոք սրտի Աժ նախագահի համոզվածությունը չի կիսում ՀՀ Ազգային ժողովը, քանի որ չունի համապատասխան տեղեկատվություն: “ԱԺ-ն՝ որպես ներկայացուցչական մարմին, պետք է դառնա այն օղակը, որտեղ պետք է հնչեն հանրությանը հուզող հարցերը, և համապատասխան պարզաբանումներ  տրվեն որոշումների վերաբերյալ”,-ասաց Փաշինյանը:

Աժ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, միանալով իր գործընկերների կարծիքին՝ Մաքսային միության հարցը ԱԺ օրակարգ բերելու մասով, նույնպես ասաց, հարցը պետք է անպայման քննարկվի. “Փակ ռեժիմով, թե բաց, էական չէ”,-նշեց նա:

Նրա խոսքով՝ պատմականորեն կարևորագույն ու պատասխանատու ընտրություն է կատարվում, և խորհրդարանն անմասն է դրանից: “Բավական է ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում միջազգային մամուլում՝ մեր պահվածքի հետ կապված, ինչ է կատարվում սոցիալական ցանցերում և ընդհանրապես մեզ մոտ, երբ չենք արտահայտվում այդ մասին, ապա կհասկանանք, որ իսկապես իրավունք չունենք լռելյայն հաստատել, արհամարհել կամ վախենալ դիրքորոշում արտահայտել այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Հայաստանում”,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ ՀՀ նախագահի լիազորությունն է համաձայնություն հայտնել Մաքսային միությանը միանալուն, իսկ Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակներում կարծիք կհայտնի այն ժամանակ, երբ այդ համաձայնագրի վերաբերյալ փաստաթղթերը բերվեն Ազգային ժողով: Ինչու եք դու կարծում, որ Ազգային ժողովին հաշվի չեն առել, մեզ հետ հարգալից չեն վերաբերվել, Ազգային ժողովին չեն հարցրել՝ կարելի է միանալ, թե ոչ: Ժամանակը կգա՝ կհարցնեն: Ես համամիտ չեմ, որ Ազգային ժողովը մնացել է ստվերում”,-ասաց ԱԺ նախագահը:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտնեց, որ Ազգային ժողովը մինչ այդ համաձայնությունը տալը պետք է հարցը քննարկեր: “Սա պարզ համաձայնագիր չէ երկու գյուղատնտեսության նախարարությունների միջև, սա ճակատագրական հարց է”,-ասաց նա՝ հայտարարելով, որ նման հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով:

 

 

Լևոն Արոնյանը առաջին տուրում սև խաղաքարերով կմրցիՀիկարու Նակամուրայի հետ

chp_chess_gameՍեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կմեկնարկի շախմատի միջազգային մրցաշարը:

Լևոն Արոնյանը առաջին տուրում սև խաղաքարերով կհանդիպի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով կմրցի ամերիկացի Գատա Կամսկու հետ:

Ուժեղ հրդեհներ` Բաքվի կենտրոնում

1Բաքվի կենտրոնում՝ Սուլեյման Ռահիմով փողոցում, ուժեղ հրդեհ է բռնկվել: Ներկայում հրդեհը արդեն մարել են, տեղեկացնում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը՝ վկայակոչելով արտակարագ իրավիճակների նախարարության տվյալները:

Այդ փողոցում հրդեհվել է բնակելի շինություն:

Այս առավոտ հրդեհ էր բռնկվել նաև Մայիսի 28 փողոցում գտնվող շինությունում: Նորակառույց շինության հրդեհը ևս հաջողվել է մարել:

Լրտես-արագիլը հայտնաբերվել է սատկած

pic_f1a9d81ef853566475e81928f0a93a1aԵգիպտոսի իշխանությունների` լրտեսության կասկածանքով  որսված արագիլը Նեղոսի կղզիներից մեկում հայտնաբերվել է  սատկած:

Արգելոցային տարածքների ղեկավար  Մուհհամեդ Հասիբը, հայտարարել է, որ սատկած թռչնին գտել են տեղաբնակները, Ասուան քաղաքից հարավ:

Օգոստոսին տեղաբնակներն իրենց կասկածելի թվացող արագիլ էին նկատել Նեղոսում ձկնորսության ժամանակ: Արագիլի վրա անծանոթ սարքավորում էր հայտնաբերվել: Անասնաբույժի հետ խորհրդատվությունից հետո, պարզել էին, որ լրտեսական գաջեթի տեղ ընդունած սարքավորումը Ֆրանսիայի անասնաբույժներն էին հագցրել արագիլին` միգրացիային հետևելու նպատակով:

“Հանցագործին բերման ենթարկելու պահին” այն այլևս չէր աշխատում:

Հայ գրոսմայստերն Ամանտեայում

chess3Հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը (Մոնակո) Իտալիայի Ամանտեա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 66 մասնակիցների մեջ զբաղեցրեց 16-րդ տեղը:

7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Յարոսլավ Զինչենկոն (Ուկրաինա):

Փռում պատրաստված ծաղկակաղամբ

ծաղկակաղամբՊատրաստվում է 30 րոպեում

Սա շատ հեշտ պատրաստվող ուտեստ է, որը կարելի է մատուցել որպես  առանձին ուտեստ  կամ մսի խորտիկների հետ` որպես խավարտ: Այն շատ ախորժաբեր տեսք ունի ու անսովոր համ:

Այս կերպ պատրաստված ծաղկակաղամբն առավելագույնս պահպանում է օգտակար հատկությունները:

Բաղադրությունը

1 գլ ծաղկակաղամբ

1 բաժակ կաթ

3/4 բաժակ ալյուր

սխտորափոշի` 2 թ/գդալ

50 գ կարագ

4 բաժնի համար

Պատրաստման նկարագրությունը

Ծաղկակաղամբը լավ լվանալ հոսող ջրով ու քամել անձեռոցի վրա,բաժանել ցողունների, ապա հալած կարագի վրա ավելացնել մաղած ալյուրը, սխտորը, մի քիչ կաթ ու խառնել: Պետք է ստացվի հեղուկ խառնուրդ, որի մեջ թաթախվում է ծաղկակաղամբի յուրաքանչյուր ցողունը: Ապա տապակի վրա տարածած կալկայի վրա շարել ու  մինչև 220 աստիճան  աստիճան տաքացված ջեռոցում եփել 15-20 րոպե, որից հետո հարկավոր է նվազեցնել ջերմությունը մինչև 160 աստիճան ու շարունակել եփը ևս 20 րոպե:

Պատրաստի ծաղկակաղամբը կարելի է մատուցել ձեր նախընտրած թանձրահյութով, ասենք` մի քիչ զեյթունի ձեթով կծու կետչուպով: Կարելի է նաև մայոնեզն ու կետչուպն իրար խառնած օգտագործել : Ամեն դեպքում, բոլոր տարբերակներով էլ շատ համեղ է ստացվում:

 

 

Հայաստանի պատանի շախմատիստների փորձությունը Թուրքիայում

25441 chessԳրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկելիք շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը:

Հիշեցնենք, որ ստուգատեսը  պետք է անցկացվեր Հաթայ քաղաքում, բայց վերջին պահին կազմակերպիչներն այն տեղափոխեցին Ստամբուլից քիչ հեռու գտնվող Խոջաել:

Հնդկաստանում ոստիկանները էշերին փրկել են գողերից

o_480943Հնդկաստանում ոստիկանները կես գիշեր հետապնդելեն  մի ավտոմեքենա, որում ենթադրաբար,  հանցագործներ էին: Երբ վերջապես հետապնդումն ավարտվեց հաջողությամբ, ոստիկաններն ատոմեքենայի մեջ ոչ թե ոսկի ու թանկարժեք իրեր կամ թմրանյութ  հայտնաբերեցին, այլ  կենդանի 8 ավանակ:

Չարագործներն էշերին Մահարաշտրա նահանգից հարևան Անդհրա-Պրադեշ էին տանում: Տեղի բնակիչները հավատացած են, որ էշի միս ուտելով կարելի է ավելացնել ուժն ու տղամարդկությունը: Անդհրա-Պրադեշում էշերը բոլորին չեն բավականացնում, քանի որ ֆերմերները որոշել են էշերը տրակտորներով  կամ այլ տեխնիկայով փոխարինել: Դրա համար էլ գողերը որոշել են զբաղվել էշերի մատակարարմամբ: Մեկ էշի արժեքը 150 դոլարից ավելի է:

Հանցագործներն իրենց ավտոմեքենան այնպես են ձևափոխել, որ միանգամից հնարավոր լինի 10 էշ տեղափոխել: Կովերից բացի , որոնք Հնդկաստանում սուրբ են համարվում, էշերին նույնպես տերերը չեն կապում ու այդ կենդանիներն ազատ թափառում են: Դա էլ թեթևացնում է հանցագործների խնդիրը: Վերջին շրջանում կենդանիների անհետացման մասին լուրեր ավելի ու ավելի հաճախ են լսվում:

 

Երիտասարդ բռնապետը դուստր ունի

ol3001378711401Կիմ Չեն Ինը դուստր ունի: Դրա մասին շշուկներ վաղուց էին շրջանառվում, սակայն Հյուսիսային Կորեայի քաղաքական ղեկավարությունը չէր  շտապում այն հաստատել կամ անգամ հերքել: Բռնապետի դստեր մասին ճշմարտությունը ԶԼՄ-ներին հայտնել է ամերիկացի բասկետբոլիստ  Դենիս Ռոդմանը, որը սերտ կապեր է պահպանում բռնապետի հետ ու հաճախ է մեկնում Հյուսիսային Կորեա:

Հարցազրույցում Ռոդմանն ասել է, որ Կիմ Չեն ինը լավ հայր ու ընտանիքի ղեկավար է: Արժե նշել, որ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի խանգարում երիտասարդ բռնապետին պարբերաբար աշխարհին սպառնալ միջուկային զենքով: