Էլինա Դանիելյանը նախավերջին տեղում է

էimagesՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը խաղաղ դաշն կնքեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովայի հետ:

Մեր մարզուհին վաստակած 1,5 միավորով 12 մասնակիցների պայքարում նախավերջին` 11-րդ տեղում է:

4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչներ Համփի Կոներուն, Հարիկա Դրոնավալին և ուկրաինուհի Եկատերինա Լահնոն:

Ահա թե ինչպես ավարտվեցին 6-րդ տուրի մյուս պարտիաները.

Կոստենյուկ – Նախբաևա` 1:0
Գիրյա – Խոտենաշվիլի` 0:1
Յու Վենյու – Ժաո Քսյու` 1:0
Կոներու – Դրոնավալի` 1/2:1/2

Լահնո – Ստեֆանովա` 1:0

Վրաերթ Վանաձորում

03Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.05-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տերյան և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթեր Երևանում

103Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա հետիոտնի և նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Դեյվու-Դամաս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արամի փողոցի թիվ 70 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անտառից հաճարենի է հատել

անտառահատում.Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ծառուկ Կ.-ին` իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1.5 խմ փայտանյութով:
Ծառուկ Կ.-ն չի ներկայացրել փայտանյութի ձեռք բերման համապատասխան փաստաթուղթ և բացատրություն է տվել, որ նույն օրը ձեռքի սղոցով Վահագնիի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 1 հաճարենի:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

 

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը խոսել է տխրահռչակ «սև ցուցակի» մասին

paskal   Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնեն լրագրողների հետ խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարարության «սև ցուցակի» մասին: «Ավելի լավ կլիներ, եթե Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» հայտնված անձինք այցելեն Ադրբեջան, տեղում ծանոթանան տիրող իրավիճակին՝ հասկանալով, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը ինչ նրբություն ու կարևորություն ունի ադրբեջանցի ժողովրդի համար: Այդ ժամանակ նրանց մոտ ոչ թե միակողմանի, այլ հավասարակշռված տեսակետ կձևավորվի հարցի վերաբերյալ»,-նշել է ֆրանսիացի դիվանագետը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Պասկալ Մոնեն մեկնաբանել է նաև այն հարցը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարության «սև ցուցակում», կապված Լեռնային Ղարաբաղ կատարած այցի հետ, ընդգրկված են Ֆրանսիայի քաղաքացիներ ևս: «Ֆրանսիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը: Որոշ քաղաքական գործիչներ հրավիրվում են Հայաստան, որտեղից նրանց տանում են Լեռնային Ղարաբաղ: Ես կարծում եմ, որ «սև ցուցակում» հայտնված անձինք նման գործողությունների են դիմել ոչ թե մտադրված կերպով, այլ պարզապես չեն իմացել այդ մասին»,-ասել է Մոնեն:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության «սև ցուցակում» ընգրկված է  331 մարդ:

 

Քաղաքապետը մասնակցել է «Երևան Ջուր» ընկերության մասնաճյուղային նոր վարչական շենքի բացմանը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի ջրամատակարարման օրվա կարգավորիչ «Կովկասյան» ջրամբարի տարածքում կառուցված վարչական շենքի հանդիսավոր բացմանը: Նորակառույցի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին: Վարչական շենքում այսուհետ գործելու են «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր», «Պոմպեր» տեղամասերը, ինչպես նաև Առևտրային տնօրինության տարածքային տեղամասը, որոնք նախկինում տեղակայված են եղել վարձակալած տարածքներում:
Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվում է ավտովերանորոգման բազան, ինժեներական մյուս կառույցները, պահեստը և այլն: Երկրորդ հարկում տեղակայված են ծառայողական տարածքները: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: Երևանի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ու զարգացման ծրագրերի շրջանակում, արդեն իսկ, մայրաքաղաքում ավելացվել է ջրամատակարարման տևողությունը, նվազել է աղբյուրներից ջրառի ծավալները, ինչպես նաև իջեցվել մատուցվող ծառայությունների սակագինը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով առաջիկա անելիքները, Գոռ Գրիգորյանը նշել է, որ որպես համակարգի կայացման ծրագրի բաղկացուցիչ մաս, «Երևան Ջուր» ընկերությունը շարունակելու է տարածքային իր ստորաբաժանումները սեփական հարկի տակ հավաքելու գործընթացը: Առաջիկայում նոր տարածքով կապահովվի նաև «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասը, որը սպասարկում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:
Մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը ևս քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում:
Պատասխանելով լրագրողների հարցերին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է. «Այս շենքը և անձնակազմը ծառայում են մեկ հիմնական նպատակի՝ բավարարելու մայրաքաղաքի բնակչության պահանջարկը որակյալ ջրամատակարարման հարցում: Այն է՝ սահմանված ժամանակացույց, որակյալ ջուր, վթարների թվի կրճատում, հոսակորուստների կրճատում, շահագործման ծախսերի տնտեսում: Եվ Երևանի քաղաքապետը, որպես կառավարման լիազորված անձ, ամեն ինչ անելու է «Երևան Ջուր» ընկերության զարգացման հետագա ծրագրերին ևս աջակցելու համար»,- ընդգծել է Կամո Արեյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ռոբերտ Լևանդովսկին հաստատել է, որ հեռանում է «Բորուսիայից»

ՀՄ28193Դորտմունդի «Բորուսիա» ակումբում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը` Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, հաստատել է շրջող այն լուրերը, որ առաջիկայում տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»: «Այդպես է, կարծում եմ հունվարին կկարողանամ տեղափոխվել  «Բավարիա»: Այդ ժամանակ էլ պայմանագիր կկնքեմ այդ ակումբի ղեկավարության հետ»,- ասել է Լևանդովսկին:

Վանա կատուն մեր ազգային հարստությունն է

«Վանա կատու» հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին: Ներկայացվող տեսանյութում Իրինա Թադևոսյանը խոսում է Վանա կատվի առանձնահատկությունների ու ցեղատեսակի ծագման մասին. «Անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որպեսզի բոլորը ճիշտ ճանաչեն և գնահատեն Վանա կատվին, չպետք է թույլ տալ, որ այս` զուտ հայկական կատվատեսակը կորչի, ինչպես կորան ղարաբաղյան ձին ու Վանա մրոտ հավը», զրույցի ընթացքում նշեց «Վանա կատու» հիմնադրամի տնօրենը:

PKK-ի 18 անդամ փախել է Բինգյոլի բանտից

pkkԹուրքիայի Բինգյոլի շրջանի բանտերից մեկում իրենց պատիժը կրող PKK–ի 18 անդամ զարմանալի փախուստ են իրականացրել: Նրանք բանտախցերից մեկում թունել են փորել, որի միջոցով կարողացել են դուրս գալ կալանավայրի տարածքից: «Ռադիկալը» հաղորդում է, որ փախած բանտարկյալների հայտնաբերման համար լայնածավալ աշխատանքներ են սկսվել Բինգյոլում, Դիարբեքիրում և մոտակա շրջաններում: Փախուստի իրականացման մանրամասները առայժմ հայտնի չեն:

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին ազատազրկում է սպառնում

demirel Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին մեղադրանք են ներկայացրել 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունենալու համար: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Դեմիրելի դեմ մեղադրանք է ներկայացվել Էրզրումի քրեական դատարանի կողմից: Նշենք, որ փետրվարի 28-ի գործով արդեն ազատազրկման են ենթարկվել Թուրքիայի մի շարք բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում գեներալներ Չևիք Բիրը, Էրոլ Օզքասնաքը և այլք:

1997 թվականի փետրվարյան հեղաշրջումը Թուրքիայում արդեն 4-րդ ռազմական հեղաշրջումն էր 1960, 1971 և 1980 թվականներից հետո: Այն ստացավ «պոստմոդերնիստական» կամ «թավշյա» հեղաշրջում անվանումը: Արդյունքում գործող կառավարությունը՝ վարչապետ Նեջմեթին Էրբաքանի գլխավորությամբ, հրաժարական տվեց:

Դերսիմում մատուցողուհիները իսկական գլխացավանք են դարձել

dersim  Թուրքիայի Թունջելի շրջանում (Դերսիմ) գարեջրատներում աշխատող մատուցողուհիները մշտապես անախորժությունների պատճառ են դառնում: Օրերս ևս մեկ նման դեպք է տեղի ունեցել շրջանում, ինչից հետո մի շարք աշխատակիցներ գործազուրկ են մնացել: Գարեջրատներից մեկի սեփականատերը 22-ամյա հաճախորդի հետ վեճի է բռնվել՝ ստանալով հրազենային վնասվածքներ: Դեպքի առնչությամբ հարցուցվել է քրեական գործ, իսկ հաստատության տերը գիշերով քաղաքից հեռացրել է 15 աշխատակցուհու, որոնք դարձել էին վիճաբանության պատճառ:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ արդեն 20 տարի է, ինչ քաղաքում աշխատող մատուցողուհիները իսկական գլխացավանք են դարձել իրենց գործատուների համար: Վերջին 10 տարում մատուցողուհիների պատճառով ծագած վեճերի հետևանքով 6 հոգի է մահացել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել:

Մեդալներ` Տալլինում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

03.03.12-2538ծանրամարտԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում պայքարն են սկսել մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների և ծանրորդուհիների Եվրոպայի առաջնության մասնակիցները:

Մինչև 20 տարեկանների պայքարում 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտի 241(104+137) կգ արդյունքով ճանաչվեց երրորդը։

Պոկում վարժությունում Մարգարյանը ցույց  տվեց հինգերորդ, հրում վարժությունում՝ երկրորդ արդյունքը։

Մինչև 20 տարեկանների մրցաշարում հայտավորված Իզաբելա Յայլիյանը  (58 կգ) երկամարտի 182 (82+100) կգ արդյունքով  նույնպես դարձավ բրոնզե մրցանակակիր:

Պոկում վարժությունում նա արժանացավ բրոնզե մեդալի: Հրում վարժությունում Իզաբելան 4-րդն էր:

 

«Դու, ամբարտաւան լածիրակ». Հայրիկյանը՝ իր մասին հոդվածագրին

mhm65420-copy-7_1371754588ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է լրատվական կայքերից մեկում «Պարույր Հայրիկյանը հայական Ջեյմս Բո՞նդ» վերնագրով նյութին.

«Ոմն Արսեն Լեւոնեան (եթէ իրականում ինքն է) «nrnak.com»-ում գրում է, թէ ես ինձ «անկախուեան սիմվոլ» եմ յայտարարել։ Անկախութեան պայքարի միջազգայնօրէն ճանաչուած առաջնորդը չի կարող մանրացնել իր դերակատարութիւնը եւ իրեն «սիմվոլ» համարել առաւել եւս՝ հայտարարել։ Սա հասկանալու համար մեծ խելք պէտք չէ։ Ես էս, ամենայն հաւանականութեամբ, դեղնակտուց փսլնքոտի բարբաջանքներին չէի անդրադառնայ, եթէ իրեն այնուամենայնիւ օգնել՝ սթափեցնել չկամենայի։ Բարդոյթաւորուածի ծնունդ ջահել, դու ո՞վ ես, որ Սախառովի անուն տաս, այն էլ հակադրես ինձ։ Այ «մեծ կայսրութեան» փնթի սիրահար, երբ ես բանտարկւում էի երկրորդ անգամ, այլախոհութեան դաշտում առաջին քայլերն անող Սախառովը դիմում էր աշխարհին 1974թ. իմ պաշտպանութեամբ յանդէս գալու կոչով։ Թշուառական, ես «Կռունկ» էլ էի երգում, բայց եւ գրում էի մեր ազատութեան երգերը, որոնք քո բոլշեւիկ տատ ու պապի համար այդպէս էլ հոգեհարազատ չդարձան։

Ուրեմն այսպէս․ դու, ամբարտաւան լածիրակ, կամ ցոյց ես տալիս, թէ երբ եւ որտեղ եմ ինձ էժանացրել ու կոչել «անկախութեան սիմվոլ» կամ էլ այստեղ քեզ շնորհուած իմ բնութագրիչներին աւելանալու է բոլոր ճշմարտասէր հայերի ջերմագին օրհնութիւնը (ոչ իմը) ծնողներիդ։ Ուրեմն, ցոյց ես տալիս ու ես եմ ներողութիւն խնդրում կամ՝ դու ես ներողութիւն խնդրում ու ծնողներիդ ազատում իրենց հասցեին քո շնորհիւ ստացուծ անուշ խօսքերի համար քեզ շնորհակալութիւն յայտնելու բերկրանքից»,-գրել է Հայրիկյանը:

Տարոն Մարգարյանը միացել է «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը

Taron-MargaryanԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ միանում է «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը. «Ուրախությամբ հետևում եմ, թե ինչպես են մի խումբ եռանդուն երիտասարդներ ձեռնարկել և պատվով իրականացնում «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը, որը շատ պարզ, բայց միաժամանակ վեհ նպատակ ունի՝ օգնել կարիքավորներին:

«Դու միայնակ չես»….Կարծում եմ, այսքանով ամեն ինչ ասված է։ Իսկապես հրաշալի է հետևել, թե ինչպես է հայը անշահախնդրորեն նեցուկ կանգնում հային: Իմ խորին համոզմամբ, բարությունը և կողքինի հոգսի հանդեպ ոչ անտարբեր վերաբերմունքն են հային իսկապես բնորոշող գծերը, որոնցով պետք է հպարտանալ:

Ես ևս չէի կարող անմասն մնալ մարդասիրական այս նախաձեռնությունից ու իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու կազմակերպիչներին:
Անկեղծ համոզված եմ, որ այս նախաձեռնության շուրջ հավաքված մարդկանց թիվն օրեցօր բազմապատկվելու է, և նաև կոչ կանեմ քաղաքապետարանի աշխատակազմին ևս միանալ մարդասիրական այս նախաձեռնությանն ու հնարավորությունների սահմաններում աջակցել»,-գրել է քաղաքապետը:

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետին

3926_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վստահություն հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական կապերի վրա հիմնված հայ-հունական երկկողմ հարաբերություններին: Ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-հունական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև անցած տարիներին ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսություն և սերտ փոխգործակցություն ռազմական ու կրթամշակութային ոլորտներում: Նախագահի համոզմամբ, նմանատիպ այցելությունները լավագույնս վկայում են երկկողմ հարաբերությունների շարունակականության և դրանց նոր որակ հաղորդելու կողմերի պատրաստակամության մասին։

Հանդիպմանը հայ-հունական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ամենով հանդերձ հայ-հունական համագործակցության ներուժը շատ ավելին է և անհրաժեշտ է այն լիարժեքորեն իրացնել:

Ականի պայթյունի հետևանքով մահացել է Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչը

24347Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետևանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում, ական է պայթել, ինչի հետևանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Սպիտակեղենով է պայմանավորված քնի որակը

ol3001380023564Այն կանայք ու տղամարդիկ, որոնք անհանգիստ են քնում ու որակյալ գիշերային հանգիստ չունեն, պետք է անհապաղ ուշադրություն դարձնեն, թե ինչ կտորից է պատրաստված իրենց անկողնային սպիտակեղենը:

Սիդնեյի համալսարանի մասնագետներն  ասում են, որ պինդ  քնում են այն մարդիկ, ովքեր նախընտրում են բրդյա գործվածքներ: Դա կապված է այն փաստի հետ, որ բնական նյութերը լավ են ներծծում քրտինքը, ինչի շնորհիվ էլ ողջ գիշեր մարդը չի արթնանում:

Ուրեմն, որքան շատ է սինթետիկի պարունակությունը անկողնային սպիտակեղենի մեջ, այնքան շատ կքրտնեք ու այնքան անհանգիստ ու վատ կլինի քունը: Կնշանակի, լավ քնի համար պետք է նախապատվությունը տալ բնական սպիտակեղենին:

 

 

Հինգերորդդասարանցին ծեծել է ուսուցչին

o_488911Արտակարգ դեպք է կատարվել Օմսկի գիմնազիաներից մեկում: Հինգերորդդասարանցին ծեծել է ուսուցչուհուն, որը պատրաստվում էր ուսմասվարի հետ խոսել այդ աշակերտի վարքի մասին: Ներկայում ստուգումներ են կտարվում ծեծի մանրամասները պարզելու ուղղությամբ, ինչի համար էլ դասատուն դիմել է ոստիկանություն:

Դեպքը կատարվել է Օմսկի Տավրիական մարզի գիմնազիայում, երեքշաբթի առավոտյան: Ոստիկանությունը պարզել է , որ գիմնազիայի 5-րդ դասարանի սանն ամեն կերպ խանգարել է դասը. աղմկել է, կանգնել, քայլել դասարանում: Իսկ դասատուի նկատողություններին կոպտությամբ է պատասխանել: Հետևանքը եղել է այն, որ դասատուն դեռահասին դուրս է բերել դասարանից ու տարել ուսմասվարի մոտ: Սակայն, ճանապարհին աշակերտը սկսել է ծեծել ուսուցչուհուն ոտքերով ու ձեռքերով, ապա ոտք գցել:Հետևանքը եղել է այն, որ կինը վնասվածքներ է ստացել, որոնց  ծանրությունը նույնպես կպարզի փարձագիտությունը: Ներկայում որոշում են, թե ինչ պատժամիջոց կարելի է կիրառել հինգերորդդասարանցու նկատմամբ:

 

Նոր նվեր “Վիագրան” ստեղծողից

ol3001379930542Դեղամիջոցների եվրոպական գործակալության ներկայացուցիչները հավանության են արժանացրել ժամանակից շուտ սերմնաժայքման խնդիրների ունեցողների համար ստեղծված նոր, հեղափոխական դեղամիջոցը:

Մայք Ուայլին, որը “Վիագրան” ստեղծողներից մեկն է, վստահեցնում է, որ իրեն հաջողվել է ստեղծել հատուկ սփրեյ, որը տղամարդուն սեքսով 5 անգամ ավելի շատ զբաղվելու հնարավորություն կընձեռի:

Նորույթի թեստավորումը ապացուցել է, որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նորույթը սեքսից  բավականություն ստանալու էականորեն շատ հնարավորություն կտա: Փաստորեն, ժամանակից շուտ սերմնաժայթքումը կանխող միջոցը կարող է սեքսուալ անհամատեղելիության խնդիր ունեցող  շատ զույգերի հարաբերությունները փրկել:

Եթե տղամարդը սեքսով զբաղվի ասենք` ամսական 5-6 անգամ, ապա  նոր դեղամիջոցի մեկ սրվակը կբավականացնի գրեթե մեկ տարի:

 

Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել

i (2)Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել Նայրոբիում իրականացված ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 67-ի, տուժել է 240 մարդ:

Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մինչև հիմա հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվում քանդված առևտրի տան փլատակների տակ: Ներկայում փրկարարներն աշխատում են այդ  տեղանքում:

Ոստիկաններն ու զինվորները ստուգում են շենքը, քանի որ հնարավոր է, որ ահաբեկիչներ թաքնված լինեն այնտեղ:

“Մեր ազգը վիրավոր է, բայց ոչ գլխատված: Ահաբեկիչներին դիմադրության ժամանակ տուժել է 240 մարդ, զոհվել է 61 քաղաքացիական անձ և  անվտանգության ուժերի 6 ներկայացուցիչներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանցագործներին հաղթելու համար: Գրոհի ավարտին առևտրի կենտրոնի եռահարկ շենքը քանդվեց, ավերակների մեջ կարող են դիակներ լինել` նաև ահաբեկիչների”,-ասել է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան:

Սեպտեմբերի 21-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի խոշորագույն կենտրոնի վրա հարձակվեցին Սոմալիի իսլամական “Ալ-Շաբաբ” շարժման մասնակիցներն ու պատանդներ վերցրին:

Նրանց հիմնական պահանջն այն էր, որ Քենիան Սոմալիից դուրս բերի զորքերը: Պատանդներին հաջողվեց ազատել միայն սեպտեմբերի 24-ին: Զոհերի մեջ 10 օտարերկրացիներ էին` Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից ու Հարավային Կորեայից: