Հայաստանը ըմբշամարտի հավաքականները Մոսկվայում հանդես կգան երիտասարդական կազմերով

20.04.12-7482Դավիթ սաֆարյան-ըմբիշՆոյեմբերի 8-10-ը Մոսկվայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի «Ազգերի գավաթի» խաղարկությունը: Այս ստուգատեսին մասնակցելու են մայրցամաքի 6-ական ուժեղագույն հավաքականները, որոնց թվում են նաև Հայաստանի ընտրանիները:

Մեր  երկրի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավեճի կբռնվի Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բուլղարիայի ընտրանիների հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին կմասնակցեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի հավաքականները:

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մարզչական խորհրդի որոշմամբ, Մոսկվայում մեր հավաքականները հանդես կգան երիտասարդական կազմերով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը թիմում ընդգրկել է Վոլոդյա Ֆրանգուլյանին (60 կգ), Սերգեյ Հովսեփյանին (66 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Վահե Թամրազյանին (84 կգ), Վիկտոր Կազիշվիլուն (96 կգ), Անդրանիկ Գալստյանին (120 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում կգլխավորի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (66 կգ), Էդուարդ Սարգսյանը (74 կգ), Արգիշտի Աբգարյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ), Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):

Հզոր “Հայան” թայֆունը սպառնում է ֆիլիպինցիներին

i (1)“Հայան” թայֆունի մոտալուտ սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների ափամերձ բնակավայրերից տարհանվում է բնակչությունը:

Իշխանությունները երկյուղներ ունեն, որ տարերքը կհարվածի Ֆիլիպինների կենտրոնական ու հարավային հատվածներին: Թայֆունը, որին Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով արդեն բարձրագույն` 5-րդ կարգ է տրվել, կարող է կենտրոնական կղզիներին հասնել վաղը:

Անվտանգության նկատառումներով հետաձգվել են պարապմունքները: Սողանքավտանգ տեղանքներում  փակ են հիմնարկներն ու կազմակերպությունները: Ձկնորսական նավերի կապիտաններին հրամայված է վերադառնալ նավահանգիստ:

Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», պարտվեց Լոնդոնի «Արսենալին»

Հմ221354011383809630Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ անցկացրած խաղում 0:1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին» (F խումբ): Ի դեպ, վերջինս լուծեց վրեժը, քանի որ  նախորդ տուրում  հյուրընկալելիս նույն թիմին զիջել էր 1:2 հաշվով :

Մխիթարյանն առաջին խաղակեսում գոլ խփելու լավ հնարավորություն ստացավ, սակայն նպաստավոր դիրքից դարպասին դիպուկ հարվածել չկարողացավ:

Նույն խմբի մյուս խաղում իտալական «Նապոլին» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ:

Չորրորդ տուրից հետո նեապոլցիներն ու լոնդոնցիներն ունեն 9-ական միավոր: «Բորուսիան» վաստակել է 6 միավոր: «Օլիմպիկը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և միավոր չի վաստակել:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» (Գերմանիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 0:1

Աարոն Ռեմզի, 61

«Նապոլի» (Իտալիա) – «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)՝ 3:2

Գյոկհան Ինլեր, 22, Գոնսալո Իգուաին, 24, 75 – Անդրե Այու, 10, Ֆլորիան Տաուվին, 64

Երիտասարդ բրիտանացիները հեռուստաեթերում մարիխուանա կծխեն

iԲրիտանական Channel 4 հեռուստաալիքը  պատրաստվում է թմրանյութի մասին  պատմող  հաղորման  նկարահանումների:

“Թմրանյութ Live:Կանաբիս” ծրագիրը շուտով կհայտնվի  Channel 4-ի եթերում: Այն մեկանգամյա 90-րոպեանոց թողարկում է լինելու, որը կպատմի մարդու օրգանիզմի վրա մարիխուանայի ազդեցության մասին:

Հաղորման կամավորներին կխնդրեն լաբորատոր պայմաններում կանեփի ու պլացեբոյի տարբեր սորտեր օգտագործել: Նրանց ռեակցիային կհետևեն Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները: Ծրագրի հեղինակների նպատակն է` հակառակ տարածված մտայնության, ապացուցել, որ մարիխուանան ուժեղ ազդեցությամբ թմրամիջոց է  ու կարող է հիշողության կորստի  և պարանոյայի հանգեցնել:

Հաղորդվում է, որ մեծ Բրիտանիայում 16-29 տարեկան երիտասարդներից կեսն առնվազն մեկ անգամ փորձել է ծխել մարիխուանա:

Պատահար Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում

ավտոպատահարՆոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Օպել»   և   «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի ուղևորուհին   բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Տնամերձում ոստիկանությունը 5 փոքրիկի աճյուն է հայտնաբերել

o_834474ՌԴ Սվերդլովսկի մարզի Բերեզովսկի քաղաքի տնամերձներից մեկում 5 փոքրիկի աճյուն է հայտնաբերվել: 56-ամյա տեղաբնակը հայտնել է, որ երեխաներին ծննդաբերել է տանը, վաննայում, որ նրանք իսկույն էլ խեղդվեն:

Կինը, որ գործարանում հավաքարար է աշխատում, ու նրա 57-ամյա ամսուսինը, որն էլ կաթսայատանն է աշխատում, ձերբակալվել են: Նրանք երբևէ դատված չեն եղել:

Հարցաքննության ընթացքում ամուսինները խոստովանել են, որ 1982,1986,1999,1994.1997 թվերին քաղաքի ծայրամասում են թաղել իրենց 5 նորածիններին: Կինը պատճառաբանել է, որ ևս 5 երեխայի ի վիճակի չի եղել պահել, քանի որ ամուսինը չարաշահում է ոգելիցը: Փոքրիկների ոսկրերը դատական փարձաքննության են ուղարկվել:

Սառեցված նորածինների պատմությունը գարնանը ցնցել էր հասարակայնությանը: Վերին Պիշմա քաղաքի գաստրոնոմի սառցախցիկի տեսակավորման ժամանակ հայտնաբերված նորածին տղաների մարմիններն ուղարկվեցին փորձաքննության.պարզվեց, որ երեխաները կենդանի են ծնվել, սակայն մահացել  են ցրտահարումից: Նրանց մարմիններն այնքան խորն էին սառել, որ ժամանակ պահանջվեց երեխաների սեռը որոշելու համար: Շուտով էլ ձերբակալվեց նրանց 30-ամյա մայրը, որը գաստրոնոմում վաճառող էր աշխատում:

Եղանակը Հայաստանում, վաղը անձրև կգա

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 8-ին առանձին շրջաններում, 9-ին, 10-ին` առավելապես արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ: 11-ին, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին հարավ-արևելյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի ցերեկը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:

Երևանում՝Նոյեմբերի 8-ին հնարավոր է թույլ անձրև:

9-10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

10-ից 12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևանի  նոյեմբերի  8-ի բազմամյա կլիմայական տվյալներ`•   Օդի առավելագույն ջերմաստիճան 21.40C (1941թ.)
•   Օդի նվազագույն ջերմաստիճան -4.60C (1981թ.)
•   Օդի միջին օրական ջերմաստիճան 8.40C

Սոչիի իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում

ձերբակալելՆոյեմբերի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որը մայիսի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դանիայում կայացել է «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գրքի շնորհանդեսը

612. Book presentation in Denmark 07.11.2013 Նոյեմբերի 6-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դանիացի գրող Քեյթ Ղոյստայի «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» վերնագրով գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, դանիացի մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը՝ նշելով, որ շնորհանդեսի համար ընտրված օրը պատահական չէ. ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը  դանիացի մարդասեր և «հայ որբերի մայրիկ» Մարիա Յակոբսենի 130-ամյակն էր և այդ նույն օրը Կոպենհագենի Թագավորական գրադարանում բացվել էր «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցադրությունը:

Դեսպանն իր խոսքում հիշատակեց, որ վերջերս Դանիայի հեղինակավոր «Kristeligt Dagblad» թերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակված մի քանի հոդվածներից մեկը կրում էր «Հայոց պատմությունը մեր պատմությունն է» վերնագիրը` հավելելով, որ Մարիա Յակոբսենի և Կարեն Յեփփեի միջոցով է, որ հայ ժողովրդի պատմությունը շատ դանիացիներ համարում են նաև իրենց սեփական պատմության մի մասը: Դեսպանն ավելացրեց, որ նրանց նվիրումը հայ ժողովրդին անսահման է եղել և նրանց մասին նոր վկայությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիս ծանոթանալու նրանց գործունեության անծանոթ էջերին:

Դեսպան Հրաչյա Աղաջանյանի խոսքից հետո իր գրքի և այն գրելու մտահղացման մասին խոսեց հեղինակը` Քեյթ Ղոյստան:  Նա պատմեց, որ, լինելով Սիրիայում, տեղեկացել  է Կարեն Յեփփեի գերեզմանի մասին, սակայն  չի հասցրել այցելել նրա շիրիմին և այդ նպատակով երկրորդ անգամ է մեկնել Սիրիա: Նա սկսել է ուսումնասիրել Կարեն Յեփփեի կյանքը և գործունեությունը, այցելել է նրա ծննդավայր` Գյուլինգ և ծանոթացել տեղական արխիվի, ինչպես նաև Դանիայի Թագավորական գրադարանում առկա Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերին: Գրողը մեկնել է նաև Գերմանիա` Յոհանես Լեփսիուսի և Կարեն Յեփփեի միջև նամակագրական նյութերն ուսումնասիրելու համար:

Շնորհանդեսի վերջում ներկա գտնվողները բազմաթիվ հարցեր և շնորհակալության խոսքեր ուղղեցին Քեյթ Ղոյստային:

Տեղեկանք: «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գիրքը տպագրվել է 2013թ. մայիսին դանիերեն լեզվով:

Այն պատմում է Կարեն Յեփփեի կյանքի և գործունեության մասին: Նախորդ դարասկզբում Դանիայում գործող «Հայերի դանիացի բարեկամներ» մարդասիրական կազմակերպությունից լսելով սահմռկեցուցիչ պատմություններ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հալածանքների ու կոտորածների մասին՝  Կարեն Յեփփեն որոշում է գնալ  և օգնել կոտորածներից ողջ մնացածներին: 1903թ. Կարեն Յեփփեն ժամանում է Ուրֆա և զբաղվում որբ երեխաների խնամքով և ուսուցմամբ: Նա մնում է Ուրֆայում և Հայոց ցեղասպանության ականատեսն է լինում: 1921 թվականին նա տեղափոխվում  է Հալեպ` Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաներին խնամելու և գերության մեջ գտնվող կանանց  ազատագրելու համար և այնտեղ է մնում մինչև իր կյանքի վերջը: 

Հալեպում Կարեն Յեփփեի հիմնած և իր անունը կրող ազգային ճեմարանում ուսում են ստացել հազարավոր հայորդիներ: 

Ոստիկանությունը հերքում է. Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն չի գործադրվել

ոստիկանությունՈստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ հերքում է լուրերը, թե ոստիկանապետը ծեծել է Շանթ Հարությունյանին: Հայտարարությունում ասված է.
««Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց  է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից: Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը:
Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:
Նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին: Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես…
Ավելին. միջադեպի հաջորդ օրը բերման ենթարկվածներին են այցելել ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խումբն ու Մարդու իրավունքների պաշտպանի խումբը: ՄԻՊ-ի դիտորդական խումբը որևէ հայտարարություն չի արել բռնությունների մասին, իսկ ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է հետևյալը. «Ձերբակալված բոլոր 20  հոգու հետ հանդիպել ենք, զրուցել ենք: Ոչ ոք կոնկրետ գանգատ չուներ ոստիկանության բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից: Ճնշում չի եղել, 100 տոկոս կարող եմ ասել: Որպես իրավապաշտպան մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել, իրենք ասացին, որ ճիշտ է՝ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի վատ վերաբերմունք, մարմնական վնասվածք չեն ստացել»: Սուրեն Իսկանդարյանը հավելել է, որ զրուցել է նաև Շանթ Հարությունյանի հետ, ու նա էլ ոչ մի խնդիր չունի:
Ստացվում է, որ ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ձերբակալվածները, ոչ ո՛ք՝ խնդիր չունի, բացի Նիկոլ Փաշինյանից, որն այցելում է ՁՊՎ, ու մի ժամ տևած զրույցի ընթացքում Շանթ Հարությունյանը միայն նրան է «խոստովանում» բռնության «փաստը»: Ոչ ոք խնդիր չունի, բացի «ՀԺ»-ից, որն արդեն երկրորդ օրն է ստահոդ լուրեր է տարածում, թե Մաշտոցի պողոտայում կազմակերպված սադրանք է տեղի ունեցել: Գոնե վերջին երկու տարում ոստիկանությունը ապացուցել է, որ ոչ թե կազմակերպում, այլ բացահայտում է սադրանքները, և հասարակությունն էլ հրաշալի ճանաչում է թե՛ սադրիչներին, թե՛ իր ոստիկանությանը:
Ամեն դեպքում, վայել չէ նման էժան և ի սկզբանե ձախողված միջոցների դիմելը, իսկ թերթին առաջին անգամ չէ, որ խորհուրդ ենք տալիս թյուրիմացության մեջ չգցել իր ընթերցողներին:
Ոստիկանությունը համոզված է, որ իսկապե՛ս կպարզվի այս սադրանքի իսկությունը»:

 

«Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին 25 տարով անհատույց մարզադահլիճ է հատկացվել

10832_am_7Կառավարության որոշմամբ Երևանի Պ. Սևակի փ. 11 հասցեում գտնվող մարզադահլիճը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին, որը վերջին հինգ տարում կատարել է շուրջ 38 մլն դրամի չափով ներդրում և անվճար մարզել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին և Լ. Արիսյանի անվան դպրոցի աշակերտներին: Նման որոշում է կայացվել Գործադիրի`  այսօր տեղի ունեցած  նիստում:

Հիմնադրամի բարեխիղճ գործունեության շնորհիվ մարզվել ցանկացողների թիվն ավելացել է:

6 մլն դրամ` ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտության համար

10832_am_2Այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով: Այդ շենքերի երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով առաջացել է նորոգման հույժ անհրաժեշտություն, խաթարված է ուսումնական բնականոն գործընթացը:

Նպաստ ստացողների ցուցակները հասանելի կլինեն նաև համացանցում

ցուցակԱյսօր տեղի ունեցած նիստում գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները տեղերում փակցնելուց բացի պարտադիր պետք է տեղադրվեն նաև համապատասխան նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի պաշտոնական կայքերում, ինչպես և համացանցային կայք ունեցող համայնքապետարանների կայքերում, այն համայնքապետարանների համացանցային կայքերում, որոնք կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ապահովելով թափանցիկ և հրապարակային գործընթացը:

Սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը

10832_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթուղթ և առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կենտրոնի իրականացնելիք խնդիրներից են մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներին, հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանը, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը, մասնագետների պատրաստումը և այլն:

Կնքվում են ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր
Նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնության կիրառման կարգը, կարգավորել եկամտային հարկի վճարման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-Հայաստանի Հանրապետության անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների մատուցման միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական նպատակը սերմերի որակի ստուգման և սորտափորձարկման միջոցների ձեռնարկումն է, բերրիության փոփոխության բացահայտումը և վատթարացման կանխումը,
-ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը, որով ստեղծվում են հավաքածուի կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերի պահպանության, հանրահռչակման և սերունդներին փոխանցելու նախադրյալները:
Կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. նոյեմբերի 27-ը: Ընկերությունը դեռ անցյալ տարի ճանաչվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող, ներմուծել է սարքավորումներ, որոնց շահագործումը շարունակվելու է նաև այս տարի, ուստի առաջացել է որոշման ընդունման անհրաժեշտությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաև միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև տարեվերջ:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները տեղերում փակցնելուց բացի պարտադիր պետք է տեղադրվեն նաև համապատասխան նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի պաշտոնական կայքերում, ինչպես և համացանցային կայք ունեցող համայնքապետարանների կայքերում, այն համայնքապետարանների համացանցային կայքերում, որոնք կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ապահովելով թափանցիկ և հրապարակային գործընթացը:
Կառավարության հաջորդ որոշումն ուղղված է ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսական ծանր վիճակի բարելավմանը: Հիմնական եկամտի բացակայության պատճառով ինստիտուտը չի կարողանում պետբյուջե փոխանցել պետական շահութաբաժնի պարտավորության մի մասը: Որոշումը կազմակերպությանն հնարավորություն է տալիս մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կատարել իր պարտավորությունը:
Բարելավվում են կրթական հաստատությունների պայմանները
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով: Այդ շենքերի երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով առաջացել է նորոգման հույժ անհրաժեշտություն, խաթարված է ուսումնական բնականոն գործընթացը:
Եվս մեկ վերաբաշխում է կատարվել ընթացիկ տարվա պետբյուջեում, փոփոխվել և լրացվել է կառավարության նախկին որոշումներից մեկը. նոր փաստաթղթի նպատակն է 2013թ. ավարտել ազատամարտիկների գերեզմանների կառուցումն ու բարեկարգումը, ինչպես նաև արագ թափ հաղորդել Երևանի ռազմական ինստիտուտի տարածքում ուսումնական ակադեմիայի մասնաշենքի կառուցմանը և Չոբանքարայի և Խաչիկ գյուղի շենքերի նորոգմանը:
Կառավարության որոշմամբ Երևանի Պ. Սևակի փ. 11 հասցեում գտնվող մարզադահլիճը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին, որը վերջին հինգ տարում կատարել է շուրջ 38 մլն դրամի չափով ներդրում և անվճար մարզել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին և Լ. Արիսյանի անվան դպրոցի աշակերտներին: Հիմնադրամի բարեխիղճ գործունեության շնորհիվ մարզվել ցանկացողների թիվն ավելացել է:
Գործադիրը որոշել է «Գյումրու N 33 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ին: Այժմ ավագ դպրոցն ունի ընդամենը 102 աշակերտ: Ակնկալվում է, որ վերակազմակերպման շնորհիվ կրթօջախը կկարողանա մեծացնել աշակերտների թիվը և կազմակերպել ուսումնական պատշաճ գործընթաց:
Այլ հարցեր
Ի կատարումն ՀՀ նախագահի 2013թ. նոյեմբերի 6-ի «2013թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց կազմերը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է նպաստել սույն գործընթացի էթիկական նորմերի պահպանմանը` փոխպատվաստման հարցերի էթիկայի հանձնաժողովի միջոցով երաշխավորելով փոխպատվաստման դեպքերի հիմնավորվածությունը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 11.5 մլն դրամ` ս.թ. առաջին եռամսյակում սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետբյուջեի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետտուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով:

ԱԻՆ. նախնական տվյալներով 2 բնակավայրում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

Պայթուցիկ սարքերՆոյեմբերի 7-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Նոյեմբերի 7-ին, ժամը 11.35-ին  ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրիի Մուշ թաղամասին հարակից Բուլվարնի-Մարմարաշեն ճանապարհին նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Մանրամասներ դեռևս հայտնի չեն: Առաջիկայում լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք:

Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ

ավտովթարՆոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել   «Մերսեդես»   և  «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մոսկվայում կողոպուտ կատարողին հայտնաբերեցին Գյումրիում

ձերբակալելՆոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1981 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:

 

Հսկայական շունը ճզմել է փոքրիկին

o_845224Բրիտանական Նոթհինգհեմում ողբերգություն է կատարվել: Ֆրանսիական մաստիֆ ցեղատեսակի հսկայական շունը ճզմել է 4-ամյա աղջնակին: Շունն իր o_845227ուժով երխային կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է հասցրել: Վշտախեղդ  մայրը շանը մորթել է:

Դեպքից մեկ շաբաթ առաջ Լեքսի Հադսոնի մայրը` Ջոդին,  շանը կենդանիների կացարանից էր վերցրել, որտեղ հայտնվել էր նախորդ տիրոջ վատ վերաբերմունքի պատճառով: Թվում էր, թե շունն ու փոքրիկը լավ հարաբերությունների մեջ էին:

o_845225Սակայն, ինչ-որ պահ մաստիֆը հարձակվել է աղջկա վրա ու նրան թաթերով սկսել է խեղդել: Վախեցած մայրը աղջկան փրկելու համար դանակով հարձակվել է շան վրա: Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է: Ինչպես Ջոդիի ծանոթներն են ասել, փոքրիկը ժամկետից 3 ամիս շուտ էր ծնվել, դրա համար էլ շատ նվազ էր: Դա է պատճառը, որ մաստիֆը երեխային հեշտությամբ վնասել է:

Արևելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանին հատկացվել է 30 մլն եվրո

1 (1)Եվրամիությունը Ադրբեջանին հատկացրել է շուրջ 30 մլն եվրո` Արևելյան գործընկերության շրջանակներում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այս մասին նշված է Արևելյան համագործակցության գագաթնաժողովից առաջ լույս տեսած երկրների ֆինանսավորման մասին գրքույկում:

Ադրբեջանին հատկացվել է 14 մլն եվրո` էներգետիկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու (2008-2012թթ.), 16 մլն եվրո`արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար (2009-2014թթ.):

Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը տեղի կունենա Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը:

Աղցան «Տիֆանի»

տիֆանիԲաղադրությունը

2 կտոր հավի կրծքամիս

200 գ պանիր (ցանկացած)

6 ձու

մայրենու ընկույզ (կամ հունական) 100 գ

300 գ խաղող (կանաչ ու սև` 150-ական գ)

թթվասեր` 200 գ

200 գ մայոնեզ

ձեթ`տապակելու համար

կարրի:

Պատրաստման եղանակը

Միսը համեմել կարիով: Տապակել, ապա հեռացնել ոսկրերն ու մանր կտրատել: Մայոնեզը խառնել թթվասերի հետ: Ձուն պինդ խաշել ու միջին մեծության անցքերով քերիչով անցկացնել: Մայրենու ընկույզը  բովել: Խաղողը լվանալ ու հատիկները կիսել, հեռացնել կորիզները:

Աղցանը շերտերով է դասավորվում` յուրաքանչյուրի վրա պետք է ցանել մանրացրած ընկույզ: Առաջին շերտը լցնում ենք պատրաստի հավի միսը: 2-րդը` մայոնեզային խառնուրդի կեսը: Երրորդ շերտը ձուն է: 4-րդը` պանիրը: 5-րդը կրկին  մայոնեզային խառնուրդը, որի վրա նույնպես ընկույզ պետք է շաղ տալ: Ապա վրան սև ու կանաչ խաղողը դասավորել հերթագայորեն:

Ի դեպ, նույնը կարելի է պատրաստել նաև տավարի մսով ու ավելացնել շամպինյոն: