Daily Archives: November 12, 2013
Քաղաքացին ջրահեղձվել է Սևանա լճում
Նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին տեղեկտվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ջրահեղձվել է Ծովագյուղ գյուղի բնակիչ Պ. Կ. (ծնվ. 1972 թ.):
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Հայան» թայֆունի հետևանքով զոհվածների և տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ չկան
Ֆիլիպինների Հանրապետության տարածքում տեղի ունեցած տարերային խոշոր աղետի հետևանքով ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ֆիլիպինների Հանրապետության Աղետների կոորդինացման ազգային կոմիտեի հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ, «Հայան» թայֆունի հետևանքով զոհվածների և տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Իշխան Զաքարյանը վերընտրվեց
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ: Խորհրդի անդամներին փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը։
Շեշտելով ներկայացված նախագծի կարևորությունը` Խորհուրդը որոշել է մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել նախագիծը և, առաջարկությունների ամփոփումից հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով այն ներկայացնել հանրային քննարկման։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ Նախագահի հանձնարարականը` վերանայելու Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերը
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությո
ւնը, դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու նախաքննության մարմնի միջնորդության և դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է.
Վեճն ավարտվել է ծեծով. տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, 1966 թ. ծնված Բհար Ֆ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Տանձուտ գյուղի վերջնամասում, վիճաբանության ժամանակ, համագյուղացիներ` 1975 թ. ծնված Արտակ Հ.-ն և 1970 թ. ծնված Լևոն Հ.-ն, ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1970 թ. ծնված Թոռնիկ Խ.-ին, նրա որդուն` 1993 թ. ծնված Զորիկ Խ.-ին, և 1976 թ. ծնված Լուսինե Ա.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:Հայաստանի շախմատիստների ձախորդ օրը Վարշավայում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվող շախնատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում անհաջողության մատնվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները:
Տղամարդկանց թիմը 1,5:2,5 հաշվով զիջեց Ուկրաինայի ներկայացուցիչներին, իսկ կանանց հավաքականը նույն հաշվով պարտվեց Լեհաստանի առաջին թիմին:
ՏՂԱՄԱՐԴԻԿ
|
ՈՒկրաինա |
– |
Հայաստան |
3:1 |
|
Արեշչենկո |
– |
Արոնյան |
1/2 |
|
Վոլոկիտին |
– |
Մովսիսյան |
1:0 |
|
Մոիսեենկո |
– |
Սարգսյան |
1/2 |
|
Ֆեդորչուկ |
– |
ՊետրոսյանՏ. Լ. |
1:0 |
Մասնակիցներիդասավորությունը
|
1. |
Ֆրանսիա |
8 |
48 |
|
2. |
Չեխիա |
6 |
41 |
|
3. |
Հունաստան |
6 |
39 |
|
16. |
Հայաստան |
5 |
21 |
ԿԱՆԱՅՔ
|
Լեհաստան |
– |
Հայաստան |
2½:1½ |
|
Սոչկո |
– |
Դանիելյան |
1/2 |
|
Մայդան |
– |
Մկրտչյան |
0:1 |
|
Ռաջլիչ |
– |
Գալոյան |
1:0 |
|
ԺԺեպկովսկա |
– |
Կուրսովա |
1:0 |
Մասնակիցներիդասավորությունը
|
1. |
Լեհաստան |
8,0 |
42,50 |
|
2. |
ՈՒկրաինա |
8,0 |
36,50 |
|
3. |
Վրաստան |
7,0 |
39,50 |
|
4. |
Հայաստան |
6,0 |
39,00 |
«Երբ Դեպարդիեին ֆրանսիական ոստիկանությունը հետապնդում էր հարկերից խուսափելու համար,ոչ մի ֆրանսիացու մտքով չանցավ… ,». Ն. Մկրտչյան
Լրագրող, հրապարակախոս Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի շուրջ ստեղծված իրավիճակին.Ժերայր Դեպարդիեն, կարծում եմ, կհամաձայնեք, լավ դերասան է: Նրան նույնիսկ տաղանդավոր կարելի է համարել: Թեպետ ես առանձապես չեմ սիրում նրան: Բայց այստեղ կարևորն այլ է: Երբ Դեպարդիեին ֆրանսիական ոստիկանությունը հետապնդում էր հարկերից չարամտորեն խուսափելու համար, ոչ մի ֆրանսիացու, այդ թվում՝ նրա տաղանդով հիացող ֆրանսիացի մտավորականների մտքով չանցավ նամակներով պահանջել-խնդրել Ֆրանսիայի իշխանություններից ներել նրա հարկային պարտքերը միայն այն պատճառով, որ նրա խաղացած դերերը նպաստել են, որ ֆրանսիական կինոն սիրեն և գնահատեն աշխարհում: Կասեք, թե ֆրանսիական արդարադատությանը կարելի է վստահել, հայկական արդարդատությունը՝ ոչ, որ ֆրանսիական արդարադատության առջև բոլորն են հավասար, ի տարբերություն Հայաստանի: Դա միանգամայն հիմնավոր գնահատական է, բայց…. Ավտոմեքենան զենք է՝ դու նրանով կարող ես և տեղաշարժվել, և մարդ սպանել: Անկախ այն հանգամանքից, դա կանխամտաված սպանությու՞ն է, թե՞ պատահական: Վարդան Պետրոսյանը երկու մարդու մահվան պատճառ է դարձել: Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայում է բնակվում և գիտե, թե ֆրանսիական օրենքները նույն են լավ և վատ դերասանների համար հավասարապես:
Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի ստորագրահավաք նախաձեռնելուց կամ դրան միանալուց առաջ մտածեք, որ այդ զենքով յուրաքանչյուրին կարող են սպանել այլ հայտնի կամ անհայտ անձիք: Այսինքն՝ անհայտ անձանց կդատապարտեն, հայտնիներին՝ ստորագրությամբ կազատեն, կաշառատուներին՝ փողով կազատեն: Ստացվեց՝ ընտրովի արդարադատություն: Կամ՝ օրենքի առջև բոլորը հավասար են, բայց ոմանք՝ ավելի ահավսար են:
Մենք արդարություն ենք ուզում, բայց ուզում ենք որ այդ արդարություն մեզ կամ մեր հարազատներին, մեր սիրած դերասաններին անպայման շրջանցի (Վարդան Պետրոսյանի արվեստի երկրպագուն չեմ): Սա է մեր պատկերացրած հայկական արդարադատությունը: Հայաստանը հենց այդ պատկերացումներով էլ առաջ է ընթանում: Այս պատկերացումների հետևանքով էլ՝ դատարկվում:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հրաժարական կտա
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը կլքի իր պաշտոնը: Թուրքական «Հաբերլերը», հղում կատարելով կառավարական աղբյուրներին, հաղորդում է, որ այս հրաժարականը կապված է վերջին օրերին թուրքական կառավարությունում ուսանողական առանձին հանրակացարանների հարցի շուրջ ստեղծված լարված իրավիճակի հետ: Նշվում է, որ այս պաշտոնը կզբաղեցնի Թուրքիայի մյուս փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին վարչապետ Թայիփ Էրդողանի և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի միջև ծագած տարաձայնության մասին՝ կապված աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանների առանձնացման հարցի հետ:
Նշենք, որ վարչապետ Թայիփ Էրդողանը վերջերս իր ղեկավարած կուսակցության նիստի ժամանակ հայտարարել էր, որ աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանները առանձնացվելու են: Իր հերթին Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ վարչապետը պետք է հստակություն մտցնի այս հարցում, քանի որ այս քայլը դիտարկվում է որպես միջամտություն քաղաքացիների անձնական կյանքին:
ԱԺ քառօրյա, օր 2-րդ (ուղիղ միացում)
Փողոցներից լապտերներ գողացողը հայտնաբերվեց
Նոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Ե.-ին:Մոտորանավակը շուռ է եկել 135 կմ/ժամ արագությամբ ընթանալիս, տեսանյութ
Բրիտանիայի Կոնիստոն շրջանի “Լճի եզրին” (Lake District) արգելանոցում մի տպավորիչ միջադեպ է տեղի ունեցել, որը բարեբախտաբար ողբերգական ավարտ չի ունեցել: Ադրենալինային մոլագար Կիտ Ուիթլը մոտորային նավակի մրցումներում աշխարհի ռեկորդ է սահմանել և հազիվ է փրկվել մահվանից: Նրա Его “հրեշը” 135 կմ/ժամ արագությամբ ընթանալիս շուռ է եկել, հաղորդում է Express-ը:
Նախորդ ռեկորդը էլի Կիտինն էր, այն ժամանակ մոտորանավակը 124 կմ/ժամ արագություն էր բացել:
Սուր կտրող-ծակող գործիքի հարված` վիճաբանության ժամանակ
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արայիկ Հ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատի Մարքսի փողոցի 14 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1989 թ. ծնված Արամ Ա.-ի ազդրի շրջանին և պատճառել վնասվածք:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ինչպիսի՞ն է կուսակցական խճանկարը Թուրքիայում
Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալներ և ցուցանիշներ է հրապարակել երկրում գործող քաղաքական կուսակցությունների վերաբերյալ: Այսպես, Թուրքիայում 77 քաղաքական կուսակցություն է գործում, որոնց շարքում ամենահինը համարվում է 1983 թվականին հիմնված Ժողովրդավար կուսակցությունը, իսկ ամենանորը այս տարվա հոկտեմբերի 1-ին բացված Գեզի կուսակցությունը:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ հրապարակվել են նաև կուսակցությունների անդամների թվի վերաբերյալ տվյալներ: Այսպես, գործող խոշոր կուսակցություններից իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը 2013 թվականի հոկտեմբերի 10-ի տվյալներով ունի 8 միլիոն 83 հազար 665 անդամ, ընդդիմադիր Ժողովրդա-հանարպետական կուսակցությունում անդամագրված է 973 հազար 363 քաղաքացի, Ազգայնական շարժման հետևորդներն են 364 հազար 475 հոգի, իսկ ահա քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը ունի 49 հազար 938 անդամ:
«Ինչպե՞ս կարելի է նման տնօրենին թույլ տալ շարունակել իր գործունեությունը դպրոցում». Ա.Բախշյան
Ինչպես տեղեկացնում է hayeli.am կայքը, Երևանի Հ.Սահյանի անվան թիվ 70 դպրոցի տնօրենը համակարգչային տարբեր խանութներից գնել է համակարգիչներ, սակայն պայմանագրով նախատեսված վճարումները չի կատարել և արդյունքում հայտնվել է դատարաններում: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն իր անհանգստությունն է հայտնել այս առիթով՝ նամակով դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր «Հայելի» կայքում դրված հոդվածի (http://hayeli.am/article/393533/) բովանդակությունը, մեղմ ասած, ապշեցնող է: Հոդվածից պարզվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.70 հիմնական դպրոցի տնօրենի անհասկանալի առևտրային գործունեությունը, որի մասին փաստաբան Գևորգ Դավթյանն ասել է. «Հաշվի առնելով, որ խոսքը դպրոցի մասին է, բոլոր հնարավոր զիջումներն արդեն իսկ արվել են: Դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ուստի այն ունի պետության կողմից հատկացված բյուջե: Մեր պահանջը կապ չունի ո՛չ ուսուցիչների աշխատավարձի, ո՛չ էլ դպրոցի գույքի հետ: Եթե դպրոցի համար ձեռք են բերվել համակարգիչներ, ենթադրվում է, որ բյուջեում նման գումարներ պետք է նախատեսված լինեին: Կամ էլ եթե նախատեսված չեն եղել, կամ այդ գնումը ՊՈԱԿ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված չի եղել, ուրեմն կարելի է ենթադրել, որ դպրոցի տնօրենը գերազանցել է իր լիազորությունները: Խոշոր հաշվով այդ բոլոր մանրամասները մեզ չեն հետաքրքրում. մենք, անկախ ամեն ինչից, պահանջում ենք մեր գումարները»: Սա հերթական օրինակն է, երբ կամ դպրոց ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդների անտեղյակության, կամ տնօրենի անվերահսկելիության ու այդ պաշտոնին անհամատեղության պատճառով հեղինակազրկվում է դպրոցը, արդյունքում՝ կրթությունը:
Ինչպե՞ս կարելի է նման տնօրենին թույլ տալ շարունակել իր գործունեությունը դպրոցում, ով լուրջ վտանգի տակ է դրել ուսուցիչների՝ առանց այդ էլ նսեմացուցիչ աշխատավարձը, չնայած նրանք էլ են մեղավոր այսպիսի տնօրենին հանդուրժելու համար, և եթե իրենց անունով վերցված վարկերը փակելու պարտավորությունը մնա իրենց վրա, թող ոչ մեկին չմեղադրեն: Ուսուցիչը չպետք է տնօրենի հլու-հնազանդ կամակատարը դառնա, նման տնօրենների ու նրանց հանդուրժող ուսուցիչների օրինակը խիստ վտանգավոր է մեր քաղաքացիական հասարակության ու երկրի ապագայի համար:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ
Նոր լարվածություն`ադրբեջանաիրանական սահմանին
Ադրբեջանաիրանական սահմանի Բիլյասուվարի սահմանային անցակետում իրավիճակը դարձյալ սրվել է։
Բեռնատար մեքենաների քանակը, որոնք սահմանը հատելու համար հերթի են կանգնել, հասել է գագաթնակետին։ Նոր ժամանող տրանսպորտային միջոցների համար արդեն տեղ չկա, շատերը կայանում են հեռվում, իսկ շատ բեռներ ժամկետանց դառնալու սպառնալիքի տակ են, հաղորդում է “Հագին” կայքը:
Ադրբեջանցի և իրանցի սահմանապահներն արդեն հանդիպել են, որպեսզի հարթեն իրավիճակը, սակայն արդյունքի դեռևս չեն հասել։
Հիշեցնենք, որ լարվածությունը պահպանվում է արդեն շուրջ 5 օր։ Մի քանի օր առաջ Իրանը փակել էր երկու սահմանային անցակետ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից մեկ անցակետ փակելու որոշման։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`նոյեմբերի 5-ին Իրանի տարածքում զինվորական հագուստով երկու մարդ կրակ էին բացել տրակտորի ուղղությամբ։
Լարվածություն թուրք-եգիպտական հարաբերություններում
Կահիրեում Թուրքիայի դեսպանության աղբյուրների համաձայն՝ դեսպան Բոսթալըն կանչվել է Եգիպտոսի արտգործնախարարություն և քննադատության արժանացել թուրքական պաշտոնյաների կողմից Եգիպտոսի հասցեին արված հայտարարությունների պատճառով:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Բոսթալըն, հանդիպելով Եգիպտոսի փոխարտգործնախարար Հաթիմ Սեյֆ էն Նասըրի հետ, տեղեկացել է, որ թուրք պաշտոնյաների և պետական այրերի՝ Եգիպտոսի հասցեին արած հայտարարությունները որակվել են որպես միջամտություն Եգիպտոսի ներքին գործերին:
Այս միջադեպից հետո հնարավոր է, որ Թուրքիան կրկին Կահիրեից հետ կկանչի իր դեսպանին:
Երվանդ Լալայան
Ազգային հատկությունների և արժեքների վրա է հիմնված ազգային զարգացումը...
Երվանդ Լալայանին իրավամբ կարելի է համարել հայ ազգագրության հիմնասյունը: Իսկապես անգնահատելի է նրա վաստակը Հայաստանում ազգագրության` որպես գիտության զարգացման գործում: Նրա մեծածավալ հետազոտությունները, ուսումնասիրությունները Հայաստանում գիտության այդ ճյուղի հիմքը դրեցին:
Ապագա գիտնականը ծնվել է 1864 թ. մարտի13-ին Ալեքսանդրապոլում, բանվորի ընտանիքում:
Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա 1885 թ. ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Նա շատ էր ցանկանում շարունակել ուսումը, սակայն նյութական միջոցների սակավությունը ժամանակավորապես հետ պահեցին այդ մտքից:
Դպրոցն ավարտելուց հետո, Լալայանն աշխատանքի է անցել նախ Ախալքալակում և Ախալցխայում, ապա` հայրենի Ալեքսանդրապոլում: Այս տարիներին նա ամուսնանում է Հասմիկ Հալայանի հետ` երիտասարդ ու ուսումնատենչ մի հայուհու, որի հետ 1890 թ. մեկնում է Եվրոպա` կյանքի կոչելու ուսման բաղձանքը: Լալայանն ու կինն ընդունվում են Ժնևի համալսարան: Կինը սովորում է բնագիտական բաժանմունքում, Լալայանը` Ժնևի ինժեներական համալսարանի հասարակագիտության բաժնում:
1894 թ. Երվանդ Լալայանը ավարտում է համալսարանը` ստանալով սոցիալական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Սակայն նրա կոչումը սոցիոլոգ դառնալը չէր:
1895 թ. նա աշխատանքի է ընդունվում Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, ինչը նրան հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Մխիթարյանների հարուստ գրադարանին ու արխիվին: Այնտեղից նա շուտով տեղափոխվում է Փարիզ և աշխատանքի անցնում Մարդաբանական դպրոցում: Շուտով, սակայն, Լալայանը թողնում է այս աշխատանքը ևս ու վերադառնում հայրենիք: Նա հաստատվում է Արցախում և դասավանդում Շուշիի թեմական դպրոցում:
Հենց Շուշիում աշխատելու տարիներին Երվանդ Լալայանը հղացավ «Ազգագրական հանդեսի» լույսընծայումը: Այդ գործում նրան մեծ աջակցություն ցույց տվեցին Թորոս Թորոմոնյանը, Մանուկ Աբեղյանը, Սերգեյ Զելինսկին, Լևոն Մելիքսեթ-Բեկը, Ստեփան Լիսիցյանը, Հրաչյա Աճառյանը, Խաչիկ Սամուելյանը, այլ անվանի գիտնականներ:
Եվ 1896 թ. լույս տեսավ «Ազգագրական հանդեսի» առաջին համարը, որը հայ գիտական մտքի նոր խոսք էր: «Ազգագրական հանդեսը» նվիրված էր հայ ազգագրությանը, բանահյուսությանն ու պատմությանը: «Ազգագրական հանդեսի» առաջին համարում Լալայանը գրում է. «Րոպեական ազդեցության տակ չենք վճռել մի այդպիսի հանդեսի հրատարակության ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այն: Եվ մեզ ճանաչողները գիտեն, թե որքան ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և որքան արգելքներ ենք հաղթել փոքր ի շատե նախապատրաստվելու այս գործի համար։ Այսօր մենք հանդես ենք գալիս ոչ թե միայն մեր ուժերի վրա վստահացած, այլ ազգի ինքնաճանաչության զգացման։ Թերթերի մեջ սփռված և աոանձին լույս տեսնող ազգագրական հոդվածներն արդեն ա֊պացուցանում են, որ հայոց ազգն էլ վերջապես զարթել է խոր քնից և ցանկանում է կատարել գիտության ամենիմաստ խոսքը»:
Հանդեսի մատչելի և ուրույն ոճն այն սիրելի դարձրեց հասարակական լայն խավերին: Տարիների ընթացքում «Ազգագրական հանդեսի» էջերում տպագրվեցին հազարավոր նյութեր հայոց ազգագրության, պատմության, ճարտարապետության, կենցաղի, սովորույթների մասին: Այդ առումով «Ազգագրական հանդեսը» հարուստ շտեմարան դարձավ ժամանակի և հետագայի ուսումնասիրողների համար, քանզի հայոց կենցաղում կորչող և վերացող բարքերն իսպառ անհայտ կմնային, եթե չլիներ Երվանդ Լալայանի այդ հրաշալի նախաձեռնությունը:
Իր խոսքում նա գրում է, որ ազգային հատկությունների և արժեքների վրա է հիմնված ազգային զարգացումը, և կոչ է անում հայ մտավորականությանը ձեռնամուխ լինել բանահավաքչության:
«Ազգագրական հանդեսը» տպագրվեց շուրջ 26 տարի (20 գիրք):
«Ազգագրական հանդեսում» տարբեր տարիներին լույս տեսան «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառե», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» աշխատությունները: Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես», առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք», «Հոբոս», «Մոլլա-Նասրէդոինը», «Պառավաշունչ», «Մարգարիտներ հայ բանահյուսության» գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ: Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Կոտայք):
Երվանդ Լալայանը 1900 թ. Թիֆլիսում կազմակերպում է «Ազգագրական հրատարակչական ընկերությունը», որի նպատակը հայ ուսումնասիրողների նորահայտ նյութերի տպագրությունն ու տարածումն էր: Շատ չանցած` 1906 թ., նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնադրվում է «Հայոց ազգագրական ընկերությունը»: Ըստ կանոնադրության` այս նոր ընկերության նպատակն էր ուսումնասիրել Կովկասը, կից երկրներր և հայկական գաղութները, մասնավորապես` ազգագրական և ընդհանրապես մարդաբանական գիտությունների տեսակետից: Այս ընկերությունը կարճ ժամանակամիջոցում արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն ծավալեց: Ընկերության հովանավորն անվանի հայ գործարար, բարեգործ Միքայել Արամյանցն էր, որ առատորեն բացում էր իր քսակը ընկերության գործունեությանը սատարելու համար: Ընկերությունը հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարեց Հայաստանի տարբեր վայրերում, իսկ նրա կատարած ամենաշնորհակալ աշխատանքն, ինչ խոսք, Անի մայրաքաղաքում հնագիտական պեղումներն ու ուսումնասիրություններն են:
Լալայանը մեծ ավանդ ունի ոչ միայն հայագիտության, այլև առհասարակ կովկասագիտության զարգացման բնագավառում: 1907 թ. նա Թիֆլիսում կովկասագիտական մեծ գրադարանի հիմքը դրեց, որը հետագայում մեծացավ և հարուստ գիտական կենտրոնի վերածվեց: Նա տարբեր ամբիոններից դասախոսություններ է կարդացել հայերի, վրացիների, քրդերի, թուրքերի ծագումնաբանության և մշակույթի մասին:
Լալայանը նաև նկարազարդ ալբոմներ հրատարակեց Հայաստանի պատմական հուշարձանների վերաբերյալ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Իր հետազոտությունների արդյունքում հավաքած արձանագրությունները հրատարակեց առանձին գրքով:
Կարճ ժամանակ անց Հայ ազգագրական ընկերությունն արդեն Թիֆլիսում բավական մեծ թանգարան էր ստեղծել: Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմակերպվեց 1913 թ. ապրիլի 24-ին Թիֆլիսում:
Հայաստանում և Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հենց Երվանդ Լալայանի ջանքերով թանգարանը Թիֆլիսից տեղափոխվեց Երևան, որի հիմքի վրա էլ ձևավորվեց Հայաստանի պատմության պետական թանգարանը, իսկ Լալայանը դարձավ նրա առաջին վարիչ-տնօրենը:
Նա նաև արժեքավոր գիտական թարգմանություններ է կատարել ռուսերենից և ֆրանսերենից:
Վաստակաշատ և երախտավոր գիտնականը մահկանացուն կնքեց 1931 թ. փետրվարի 24-ին, Երևանում: Ինչպես նշել է խաչիկ Սամվելյանը Լալայանին նվիրված մահախոսականում, թե՛ արտասահմանում, թե՛ Ռուսաստանում Լալայանի կատարած աշխատանքը կարող էին կատարել միայն հսկա ընկերություններ, գիտական մեծ հաստատություններ, մինչդեռ ականավոր նվիրյալը գրեթե միայնակ հիմքը դրեց հայ ազգագրության:




