Երևանի թատրոններում մեկնարկել են ամանորյա մանկական ներկայացումները

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ

Երևանի քաղաքապետարանն ամանորյա մանկական ներկայացումներ դիտելու է հրավիրել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների շուրջ 4000 երեխաների։

003«Այսօր ներկայացումների առաջին օրն է։ Տոմսերն արդեն բաժանված են ազատամարտիկների, սիրիահայերի, ինչպես նաև Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ընտանիքներին, Երևանի հատուկ դպրոցներ հաճախող երեխաներին և սոցիալական այլ խմբերի ընտանիքներին։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ ընդլայնվել է շահառուների շրջանակը, և այս տարի ամանորյա ներկայացումներին քաղաքապետարանի հրավերով մասնակցող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի է»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։

 Անկախ

 

 

 

 

 

 

Մեղրու լեռնանցքի ճանապարհները չեն փակվում

Մեղրիի լեռնանցքՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին

Հայաստանի ամենաբարձր կետի՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի ճանապարհի սպասարկման  ընթացքին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը այցելեց Մեղրիի տարածարշրջան:

Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող  Ճանշինի աշխատակիցները բարեխղճորեն էին կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Մեղրիի լեռնանցքՆրանց սպասարկման տարածքում գտնվող ճանապարհահատվածը, որի երկու կողմերում ձյան բարձր կույտեր էին, իդեալական վիճակում էր:

Այս արդյունքին նրանք հասել են միահամուռ աշխատանքի ու բարձր պատասխանատվության շնորհիվ։

Մեղրու լեռնանցքի ամենաբարձր կետում, ուր բուքն ու մառախուղը առավել հաճախ են  դժվարություններ ստեղծում երթևեկության համար, սառնորակ մի աղբյուր է հոսում, որը սիմվոլիկ նշանակություն ունի ճանշինի աշխատակիցների համար. եթե աղբյուրը բաց է, ուրեմն բաց է նաև ճանապարհը։

Ու բոլորի համար շատ կարևոր նշանակություն ունի, որ աղբյուրը տարվա բոլոր եղանակներին հոսի ու բաց պահի ճանապարհը:

Սակայն  սրտացավորեն կատարելով իրենց աշխատանքը, ժամանակին ապահովելով ճանապարհի անցանելիությունը՝ Ճանշինի աշխատակիցների համար ամենից վիրավորականն այն է, որ տարբեր լրատվամիջոցներով իրենց կատարած աշխատանքը հաճախ ներկայացվում է աղավաղված:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Ճանշինի կատարած աշխատանքները:

Նրա խոսքով՝ փորձությունները դեռ առջևում են. ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը Ճանշինների հետ համատեղ ամեն ինչ անելու է, որպեսզի ամբողջ ձմռան ընթացքում Հայաստանի միջպետական և հանրապետական ճանապարհները լինեն անցանելի և նորմալ վիճակում:

Մանրամասները՝ տեսանյութում…


Անկախ

Հանրային խորհուրդը վերահաստատեց իր դիրքորոշումը. «Զվարթնոց»-ի կլոր շենքը չպետք է քանդել

IMG_2295Այսօր Հանրային խորհրդում կրկին թեժ քննարկում էր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցի վերաբերյալ: ՀԽ չորս ենթահանձնաժողովներ (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի վարած համատեղ նիստում վերահաստատեցին խորհրդի դիրքորոշումը, այն է` պահպանել կառույցը և միջոցներ գտնել այն վերագործարկելու:

Շենքը քանդելու դեմ հանդես եկան նիստին մասնակից մի շարք ճարտարապետներ, արվեստաբաններ, մտավորականներ: Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նիստին եկել էր ուղերձով` ուղղված ՀՀ նախագահին ու վարչապետին և հայրենանվեր ողջ հանրությանը: Ուղերձում մասնավորապես ասված էր, որ ՀՀ մտավորականության ներկայացուցիչները խորապես վրդովված են քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից կառավարությանն ուղղված դիմումից, որը, ի հեճուկս Հանրային խորհրդում տեղի ունեցած բազում քննարկումների և մերժումների` ամեն գնով ձգտում է ձեռք բերել «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու թույլտվություն:

«Առաջարկում և պահանջում ենք` մերժել շենքի քանդման թույլտվություն ստանալու վերաբերյալ քաղավիացիահյի գլխավոր վարչության կողմից կառավարությանն ուղղված դիմումը` որակելով այն որպես հակամշակութային և հակաազգային քայլ: Ճարտարապետական արժեք հանդիսացող, սակայն կոնցեսիոների կողմից վթարային ու անպիտան ճանաչված կլոր մասնաշենքը որպես լքյալ կառույց սահմանված կարգով օտարել` բաց աճուրդի կազմակերպմամբ` պայմանով, որ գնորդը կառույցն ամրացնի, վերանորոգի և օգտագործի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման բոլոր օրենքներին համապատասխան»,-հայտարարեց ճարտարապետը:

Սաշուր Քալաշյանը նաև դիմեց  ազգային մշակույթի հանդեպ սրտացավ  ողջ հանրության այս պահից սկսած զգոնություն ցուցաբերել և  Ծածկած շուկայի դառը փորձից զերծ մնալու համար հսկողության ռեժիմ սահմանել  «Զվարթնոցի» կլոր շենքի նկատմամբ ապօրինի ոտնձգությունները կանխելու և նրա անձեռնմխելիությունը ապահովելու համար:

Արվեստաբան Ռուբեն Արևշատյանն անդրադարձավ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի` Արտյոմ Մովսեսյանի կողմից ՀԽ քննարկումներից մեկի ժամանակ հնչեցրած որոշ տեսակետներին` դրանց մի մասը որակելով աղավաղումներ: Ըստ Արևշատյանի` անցյալ տարի տեղի է ունեցել Վիեննական 15-րդ կոնգրեսը, որը նվիրված է եղել խորհրդային մոդեռնիզմին, և ներկայացվել է  տասը տարվա ուսումնասիրության արդյունքում ի մի բերված մեծածավալ ցուցահանդես: Արվեստաբանի ձեռքի տակ էր նաև կոնգերեսի գիրք-կատալոգը, որտեղ ներկայացված էին նախկին խորհրդային  հանրապետություններում 1955-1991 թթ. ընթացքում ստեղծված  ուշ, արդի կամ մոդեռնիստական ճարտարապետության նշանակալի կառույցներ:  Կատալոգը գլխավորում էր Գևորգ Քոչարի կողմից 1965 թվականին Սևանում ստեղծված ճաշարանի մասնաշենքը, հետո գալիս էր գեոդեզիայի ինստիտուտի ճակատը, Ամառային թատրոնը, Երիտասարդական պալատը, որն արդեն չկա, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքն ու այլ կառույցներ: Ի դեպ, ցուցահանդեսում ներառված կառույցների գերակշիռ մասը Հայաստանից է եղել` 30-ից ավելի կառույց:

Ռուբեն Արևշատյանը զարմացած է Արտյոմ Մովսեսյանի այն մտքից, թե իրենք համացանցից փորձել են տեղեկությունենր հավաքել` արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը  եղե՞լ է սովետական մոդեռնիզմի նշանակալի կառույց, թե ոչ և նման տեղեկություն չեն գտել. «Հետաքրքիր է, փաստորեն «գուգըլ» մտնելով` կարելի է դառնալ նաև ավիաակոնստրուկտոր կամ օդաչու»,-հեգնեց արվեստաբանը:

Ինչ վերաբերում է Վիեննայի կոնգրեսին, ապա արվեստաբանի կարծիքով` այդ հարցում նույնպես Մովսեսյանը շատ կոպիտ սխալ է թույլ տվել. «Ասեց, որ Վիեննայի կոնգրեսը հատուկ բանաձև է ընդունել միայն Երևանի մարզահամերգային համալիրի պահպանման վերաբերյալ»:

Արևշատյանը ընթերցեց Վիեննայի կոնգրեսի ժամանակ հետխորհրդային երկրների կառավարություններին, մշակութային և հասարակական կազմակերպություններին ուղղված կոչը` խորհրդային ժամանակաշրջանի կառույցները մշակութային արժեք ճանաչելու և դրանք պահպանելու վերաբերյալ:

Արվեստաբանը միջազգայնորեն ճանաչված կառույցը քանդելու մտադրությունը վանդալիզմ որակեց:

Ի դեպ, նա նշեց, որ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած մշակութային մի կոնֆերանսի ժամանակ իր կողմից այս խնդրի մասին բարձրաձայնվել է, և կոլեգաներն առաջարկ են ներկայացրել.  քանի որ կառույցը սիրված ու ճանաչված է, հայտարարել միջազգային մրցույթ, որպեսզի այլ երկրների ճարտարապետներն էլ հնարավորություն ունենան հանդես գալու նախաձեռնություններով:

ՀԽ նիստին ներկա էր նաև «Զվարթնոց»-ի կլոր շենքի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվումն է բաց նամակ հղել նաև Սփյուռքին, որպեսզի արտերկրում ապրող մեր հայրենակիցները նույնպես իրենց դիրքորոշումը հայտնեն այս երևույթի նկատմամբ: Նա նշեց, որ բազմաթիվ են օրինակները, երբ հանդես գալով Սփյուռքի անունից` որպես մեծ «բարերարներ», ներդրողներ են գալիս Հայաստան և, արհամարհելով մեր ժողովրդին, մեր պատմամշակութային արժեքները, փորձում են քանդել ու վերացնել դրանք. «Պետք է Սփյուռքի առջև բարձրացնել այն հարցը, թե ի՞նչ խնդիրներ է լուծում պարոն Էռնեկյանը քանդելով այս շենքը»,-ասաց նա:

Ճարտարապետների միության նախագահի կարծիքով` այս ամենում մեղավոր է կառավարությունը, որը սեփականության կամ վարձակալության տրվող իր գուքի նկատմամբ իրեն իրավազուրկ է դարձնում: «Մենք կորցրեցինք Ծածկած շուկան, և հիմա որքան էլ որ այն փայլփլի, մի´ խաբվեք, դա սովորական խանութ է, արժեքավոր այն շուկան այլևս չկա»:

big_c231e3523ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն էլ  ընդգծեց, որ այս ամենը մեծ շղթային փոքրիկ մի հատված է, և այս ամենը ամեն ինչ կապիտալին ծառայեցնելու գլոբալիզացիայի գխավոր նպատակն է: Նա կոչ արեց միավորվել և պայքարել ազգային արժեքները պահպանելու համար:

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները: Հանրային խորհուրդը հարցը քննարկելով համապատասխան ենթահանձնաժողովներում, այնուհետև կազմակերպելով շահնագրգիռ քննարկումներ նաև կառավարության, քաղավիացիանի գխավոր վարչությանն և «օդանավակայանի տնօրինության հետ, նոյեմբերի 11-ի լիագումար նիստում որոշել էր` դիմել կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հոշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ, որի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների կողմից ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը և իր եզրակացությունն ուղարկել ՀՀ կառավարություն:

Եթե կառավարության կողմից էլ մաստեր պլանը հաստատվի, ապա կառույցի քանդումն անխուսափելի է:

Սանտան և նրա օգնականը սահնակով պատին բախվելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց

ձմեռ պապԼեհաստանի քաղաքներից մեկում Ձմեռ պապին և նրա օգնականին տուգանել են անսթափ վիճակում սահնակ վարելու և աղյուսե պատի մեջ մխրճվելու համար:

Santa- Ustrzykach Dolnych151-ամյա Սանտան և նրա 31-ամյա կին օգնականը Ուստիշկի Դոլնե քաղաքի ծանրաբեռնված փողոցներից մեկի վրա գտնվող շուկայում կորցրել են իրենց ձիու կառավարումը:

Ոստիկանությունից հայտնել են, որ իրենք այժմ պատժամիջոց են փնտրում զույգի համար, որոնք պետք է ողջունեին երեխաներին:

Զույգը ողջունում էր անցորդներին և ամանորյա երգեր երգում, սակայն անցնող մեքենաներից մեկի ազդանշանի ձայնը վախեցրել է նրանց ձիուն, որը նրանց ցած է գցել:

Զույգին գլխուղեղի ցնցման ախտանշաններով տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ չնայած տրանսպորտային միջոց վարելուն՝ նրանք հարբած են եղել:

 Անկախ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևի ծննդյան օրը

Վլադիմիր Պուտին, Իլհամ ԱլիևՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևին ծննդյան առիթով: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը: Մաղթում եմ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ և ամենայն բարիք: Ինձ համար թանկ են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ մեր համատեղ պտղաբեր աշխատանքը կշարունակվի  ի բարօրություն Ռուսաստանի և Ադրբեջանի երկու բարեկամ ժողովուրդների: Խնդրում եմ լավագույն բարեմաղթանքներս փոխանցել Ձեր ընտանիքին»:

Անկախ

Մոսկվան վստահ է, որ Սիրիայում քիմիական զենքը կոչնչացվի սահմանված ժամկետում

Սերգեյ Լավրով    Ւնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Սիրիայում առկա քիմիական զենքը կոչնչացվի սահմանված ժամանակահատվածում, ինչպես և պլանավորվել էր՝ մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը: «Սիրիայի զինաթափման գործընթացը շարունակվում է ժամկետների որոշակի ճշտմամբ և փուլերի հստակեցմամբ՝ ինչպես որ պայմանավորվել էինք: Ես վստահ եմ, որ քիմիական զենքի ոչնչացման համար սահմանված վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, ուժի մեջ կմնա»,-հայտարարել է Լավրովը:

Անկախ

Ամանորն անցկացնելու լավագույն 10 երկրներն ու հյուրանոցները

Ամանորն արդեն մոտենում է,  և ժամանակն է մտածելու, թե որտեղ անցկացնել ամանորյա տոներն ու երկար սպասված արձակուրդը՝ դրանք դարձնելով հաճելի ու հիշարժան: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի այն քաղաքների և հյուրանոցների ցանկը, որոնք լավագույն պայմաններն են առաջարկում  տոներն անմոռանալի դարձնելու համար: Կախված նախասիրություններից ու հնարավորություններից՝  կարելի է ընտրել ներկայացված տարբերակներից որևէ մեկը:

Porto Bay Rio Internacional հյուրանոցում, Ռիո Դե Ժանեյրո, ԲրազիլիաԱմենաաղմկոտ Ամանորը Porto Bay Rio Internacional հյուրանոցում, Ռիո Դե Ժանեյրո, Բրազիլիա

Ամենաաղմկոտ և ուրախ Ամանորն անցնում է Բրազիլիայում:Աշխարհի ամենագեղեցիկ  4  կիլոմետրանոց  Կոպակաբանա ծովափին կազմակերպվում է  հսկայական դիսկոտեկ մի քանի միլիոն մարդու համար: Porto Bay Rio հյուրանոցը գտնվում է շատ մոտ ծովափին, և, կանգ առնելով այնտեղ, հնարավոր է մասնակցել Ամանորի գիշերվա համընդհանուր «գժությանը»: Այստեղ մեկ գիշերվա համար մեկ սենյակն արժե  200  եվրո, որը պետք է նախապես պատվիրել, քանի որ  Ամանորին Բրազիլիան և հենց այս հյուրանոցը նախընտրողները բավական շատ են:

Titanic Beach SPA& Aqua Park  հյուրանոցում, Հուրգադա, Եգիպտոս Ամանորը ծովափին Titanic Beach SPA& Aqua Park  հյուրանոցում, Հուրգադա, Եգիպտոս

Այստեղ Նոր Տարին  դիմավորում են կապույտ երկնքի տակ ու տաք արևի ներքո, իրենց հանգիստը վայելում Եգիպտոսի ամենամեծ ջրաշխարհներից մեկում: Բացի այդ,  Titanic Beach-ի ամանորյա ծրագիրը միշտ տպավորիչ և վառ է լինում: Ուշագրավ է նաև, որ Եգիպտոսի ամենաշքեղ հյուրանոցներից  մեկում նման հանգիստ անցկացնելը այնքան էլ թանկ չէ:

Luna Hotel Baglioni  հյուրանոցում, ՎենետիկԱրքայավայել Ամանոր Luna Hotel Baglioni  հյուրանոցում, Վենետիկ, Իտալիա

Անտիկ իտալական մշակույթի, թագավորական պալատների ու դասական շքեղության սիրահարների համար Վենետիկը լավագույն ընտրությունն է: Այստեղ Ամանորի գիշերն անցնում է պարահանդեսային շքեղ դահլիճում, որտեղ պահպանված է նախորդ հարյուրամյակների ինտերիերը, իսկ պատերը նկարազարդ են միջնադարյան իտալական մշակույթի տարրերով:  Այստեղ հյուրերի համար հրավիրվում են երաժիշտներ և կազմակերպվում են պարեր:  Իսկ հունվարի 1-ին բոլորին սպասում են ավանդական  բրանչի (տոնական ճաշ, որը մատուցվում է առավոտյան  11.00-ից  մինչև ժամը 16.00 ): Դեկտեմբերի 29-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում այս հյուրանոցի երկու տեղանոց համարը մեկ գիշերվա համար  արժե 860 եվրո:

Augill Castle  դղյակում, Կամբրիա, Մեծ ԲրիտանիաԱմանորը Augill Castle  դղյակում, Կամբրիա, Մեծ Բրիտանիա

Մանկության տարիներին արդյոք չեք երազել գոնե մի քանի օրով ապրել արքայական դղյակում: Այդ երազանքը կարող է իրականություն դառնալ Նոր Տարվա  նախաշեմին Augill Castle  հյուրանոց-դղյակում:  Այստեղ ծննդյան տոներն  անցնում  են կախարդական, ինչպես ֆիլմերում է: Գեղեցիկ ծառուղով շքեղ դղյակում դուք կարող եք դիմավորել Ամանորը հանգիստ, խաղաղ ու անաղմուկ միջավայրում, առանց հրավառությունների ու բարձր երաժշտության, ինչպես սեփական տանը: Դեկտեմբերի  30-ից հունվարի 1-ն  այս հյուրանոցում առաջարկվում է ամրագրել երկտեղանոց  սենյակ երկու գիշերվա համար 514 եվրոյով: Այս գումարով դուք կարող եք օգտվել «ամեն ինչ մեկում»  (all inclusive) համակարգից՝ նախաճաշ, ճաշ, կոկտեյլներ, ընթրիք և բարձրորակ շամպայն ամանորյա գիշերը: Մինչև 12 տարեկան երեխան կարող է ձեզ հետ մնալ նույն սենյակում անվճար:

 Hotel Amigo հյուրանոցում, Բրյուսել Ամանորը գուրմանների համար Hotel Amigo հյուրանոցում, Բրյուսել, Բելգիա

Նվիրեք ձեզ անմոռանալի Ամանոր՝ ճամփորդելով յուրատեսակ ու նրբահամ խորտիկների երկիր: Կզարմանաք, բայց Բրյուսելի ռեստորանները կարող են ձեզ առաջարկել շատ ավելի հետաքրքիր ճաշատեսակներ, քան Ֆրանսիայում: Եթե որոշեք մեկնել Բրյուսել, կարելի է ընտրել Hotel Amigo հյուրանոցը, որը բավական մոտ է տեղակայված քաղաքի կենտրոնին: Այստեց կարող եք զբոսնել քաղաքի տոնական փողոցներով, որտեղ կան բազմաթիվ խանութներ ու սրճարաններ: Հենց այս հյուրանոցում է տեղակայված քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը՝  Bocconi–ին: Amigo-ում  վճարված գումարի դիմաց բարձրակարգ ծառայությունների մատուցումը երաշխավորված է: Դեկտեմբերի 17-ից  հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում երկօրյա բնակությունն այստեղ կարժենա 460 եվրո: Նշենք, որ այս հյուրանոցում մինչև 12 տարեկան երեխաները  մնում և սնվում են անվճար, իսկ մինչև 16 տարեկանները՝ կես գնով:

Mandarin Oriental–ում, ՊրահաՇքեղ Ամանոր Mandarin Oriental–ում, Պրահա, Չեխիա 

Արևելյան շքեղությունը վայելելու համար ամենևին  էլ պարտադիր չէ մեկնել արևելյան երկրներ, քանզի Պրահայի Mandarin Oriental հյուրանոցային համալիրը կապահովի ձեզ արևելյան հանգիստ: Այն կառուցված է Վլտավա գետի ափին՝ ոչ հեռու Պրաժական ամրոցից: Եթե դուք Նոր տարվա համար ընտրեք հենց այս հյուրանոցը, ապա ձեր հանգիստը կանցնի հիանալի պայմաններում: Դուք հնարավորություն կունենաք զմայլվելու անմոռանալի հրավառությունով, որը, սովորաբար, տեղի է ունենում ամանորյա գիշերը՝ ամրոցի շուրջ: Տոն օրերին նախընտրելի է այցելել Սուրբ Ծննդյան շուկաններ, որոնք չեխական մայրաքաղաքում գործում են մինչև հունվարի  1-ը: Այս հյուրանոցում երկտեղանոց համարի գինը մեկ գիշերվա համար սկսում է 300 եվրոյից:

 Kempinski Grand Hotel des Bains հյուրանոցը, Սանտ-Մորիս, Շվեյցարիա Լեռնագնացներն  Ամանորին ընտրում են Kempinski Grand Hotel des Bains հյուրանոցը, Սանտ-Մորիս, Շվեյցարիա

Սանտ-Մորիսի լուսավորված ճանապարհները, շքեղ ռեստորաններն ու կազինոները, բարձրակարգ հյուրանոցները գրավում են աշխարհի ամենահարուստ և հանրահայտ մարդկանց:  Եթե ցանկանում եք  անցկացնել  Ամանորը նրանց հետ միասին, Kempinski Grand Hotel des Bains–ը ձեզ է սպասում: Այստեղ ապրելու նվազագույն տևողությունը տոների ընթացքում 10 օր է: Այս հյուրանոցի  երկտեղանոց սենյակի համար պատրաստ եղեք վճարելու 12 հազար եվրո: Փոխարենը կստանաք  հնարավորություն պարբերաբար այցելել հսկայական ջերմային համալիր և զբաղվել դահուկավազքով  աշխարհի ամենահայտնի մարդկանց ընկերակցությամբ:

The Glass House հյուրանոցում,  ԷդինբուրգԱմանորը էսթետների համար  The Glass House հյուրանոցում,  Էդինբուրգ, Շոտլանդիա

Էդինբուրգի շքեղ  հյուրանոցը զբոսաշրջիկներին գրավում է իր յուրատեսակ դիզայներական լուծումներով և  դեպի քաղաք բացվող  հիասքանչ տեսարանով, այսինքն այստեղ կա այն ամենը,  ինչ կուրախացնի ու կգոհացնի  էսթետներին: Ավելին, կարելի է  ամանորյա գիշերը  բարձրանալ հյուրանոցի տանիքում տեղավորված այգի և վայելել տոնական  հիանալի հրավառություն: Այս հյուրանոցն առանձնանում է գնի և որակի շահավետ համադրությամբ: Էդինբուրգի հյուրանոցում  երկու գիշերվա համար՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ը, երկտեղանոց սենյակը կարժենա 345 եվրո: Ամանորի գիշերը յուրաքանչյուր հյուրին մեկ շիշ շամպայն է մատուցվում:

Banyan Tree հյուրանոցում, ԹայլանդԷկզոտիկ Ամանոր Banyan Tree հյուրանոցում, Թաիլանդ, Բանգկոկ 

Չնայած բուդդիստները Նոր տարին տոնում են այլ ժամանակահատվածում, Թաիլանդում քիչ չեն այնպիսիք, որոնք Ամանորը նշում են եվրոպական ժամանակացույցով: Տոների ժամանակ Բանգկոկի փողոցները լի են ուրախ և աղմկոտ պարախմբերով, լույսերով ու հրավառություններով: Էկզոտիկ հանգստի սիրահարներին առաջարկվում է Banyan Tree հյուրանոցը: Այստեղ կարելի է հանգիստն  անցկացնել ընտանիքի հետ միասին: Հյուրերը Նոր տարին դիմավորում են հյուրանոցի 61-րդ հարկում, որտեղ տոնական ընթրիք է մատուցվում:

  Le Meridien Mina Seyahi  հյուրանոցում, ԴուբայՀարմարավետ Ամանոր Le Meridien Mina Seyahi  հյուրանոցում, Դուբայ, ԱՄԷ

Եվս  մի հնարավորություն Ամանորը շքեղության մեջ դիմավորելու համար:  Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն վաղուց են խոստովանել, որ Դուբայը և ընդհանրապես էմիրությունները վերջին ժամանակներում դարձել են աշխարհի շքեղության կենտրոնը: Դուբայը նախընտրած զբոսաշրջիկներին սպասվում է հետաքրքիր ամանորյա շոու ծրագիր Le Meridien Seyahi հյուրանոցում: Ամանորյա գիշերը ձեզ սպասվում են թատերականացված բեմականացումներ, զբոսանք առագաստանավով, շքեղ ճաշկերույթ Դուբայի վերնախավի հետ միասին:

Ահա աշխարհի ամենագեղեցիկ այն քաղաքները, որոնք առաջարկում են Ամանորը տոնել իրենց երկրի բարձրակարգ հյուրանոցներում: Թե որտեղ կդիմավորեք տարեմուտն  այս անգամ, որոշեք ինքներդ: Սակայն մի մոռացեք, որ կարևորն  ոչ թե շքեղությունն ու ճոխությունն  է, այլ համերաշխ ընտանիքը, ընկերական ջերմ միջավայրն ու տոնական տրամադրությունը, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով:

Ամանորյա լավագույն մաղթանքներով՝

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

Պատահար Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում

ավտոպատահարներԴեկտեմբերի 23-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» մակնիշի տաքսի և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի ուղևորուհին, «Տոյոտա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Մարմնի տհաճ հոտը շրջապատի մարդկանց ավելի մեծահոգի և աջակցող է դարձնում

Մարմնի տհաճ հոտՄենք սովորաբար խուսափում են ժամանակ անցկացնել մի մարդու հետ, որից վատ հոտ է գալիս, սակայն մենք ավելի կարեկցանքով ենք վերաբերվում նրանց:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բույրը սովորաբար ասոցացվում է խոցելիության հետ, որը շրջապատի մարդկանց մոտ առաջացնում է մտահոգվածության զգացում:

Սա նշանակում է, որ մարդիկ հակված են մեծացնելու իրենց համագործակցությունը այն մարդկնաց հետ շփվելիս, որոնցից վատ հոտ է գալիս, քանի որ խղճում են նրանց:

Բելգիայի ԿՈՒ Լևենի համալսարանում իրականացված փորձի գլխավոր հեղինակ Ջերոն Քամպսը և նրա գործընկերները հայտնում են, որ աշխատանքային միջավայրում օծանելիքների կիրառմամբ բույրերը մեծ դերակատարություն են ունեն ժամանակակից աշխարհում:

Չնայած կարծիք կա, որ վատ հոտը բացասական վերաբերմունք է առաջացնում, սակայն փորձագետների խումբը պնդել և փորձերով ցույց է տվել, որ մարմնի վատ հոտը շրջապատի մարդկանց մոտ առաջացնում է խղճահարության զգացում և մեծացնում պրոհասարակական վարքագիծը:

Վատ հոտերը կարող են ներառել քրտինքի, ոտքերի, բերանի տհաճ հոտերը և այլն:

Հետազոտության համար մի շարք փորձեր են իրականացվել, որոնց արդյունքները հրապարակվել են Applied Social Psychology ամսագրում:

 Անկախ

Ռոման Բերեզովսկին չի վաճառվում

ռբ5169Վերջին օրերին խոսակցությունները շատ են, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային Դարպասապահ Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամո» ակումբից պատրաստվում է տեղափոխվել Եկատերինբուրգի «Ուրալ»:

Եվ իրոք, Եկատերինբուրգի «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը հաստատել է, որ ցանկանում էին իրենց թիմում տեսնել Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկիին, սակայն մոսկովյան ակումբը մտադիր չէ վաճառել իր խաղացողին: «Դիմել էինք «Դինամոյի» ղեկավարությանը` Բերեզովսկուն ձեռքբերելու համար, սակայն այդ ակումբը մտադիր չէ բաց թողնել նրան»,-ասել է Իվանովը:

ԵղիսաբեթII թագուհին հետմահու արդարացրել է հոմոսեքսուալիստ գիտնական Տյուրիգին

եղիսաբեթ 2-րդԵղիսաբեթII թագուհին առասպելական մաթեմատիկոս Ալան Տյուրիգի ներման   հրամանագիր է ստորագրել: Գիտնականը 1952թ դատապարտվել էր  հոմոսեքսուալիզմի համար և քիմիական ամորձատման ենթարկվել,  որից հետո ինքնասպան էր եղել: Տյուրինգի արդարացման համար հայտնի գիտնականներ էին միջնորդել, հաղորդում է Sky News-ը:

Անցյալ տարվա վերջին բրիտանական գիտության աստղերը, որոնցից են հայտնի ֆիզիկոս Ստիվեն Հոկինգը, բիոքիմիկոս Պոլ Ներսը և տիեզերագետ Մարտին Ջոն Ռիսը իշխանություններից պահանջել են անցյալ դարի հանճարեղ մաթեմատիկոսի արդարացումը: Չնայած, որ 2009թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը Տյուրինգի տառապանքների համար իր նախորդների անունից հանրային ներողություն խնդրեց, գիտնականի ներման առաջարկությունը Լորդերի պալատ մտավ միայն 2012թ մարտին:

Արդարությունը հաղթեց միայն կես տարի հետո: Տյուրիգի արդարացման որոշումը ուժի մեջ մտավ անմիջապես ընդունվելուց հետո: Հետաքրքիր է, որ 1940-ականներին  այդ պատվին արժանացել են ևս չորս մարդ:

Ալան Տյուրինգը հայտնի էր , որ մասնակցել է գերմանական “Էնիգմա” կոդի ապակոդավորմանը և  ստեղծել է առաջին ծրագրավորվող համակարգիչը: Բացի դրանից  գիտնականը պատմության մեջ է մտել որպես արհեստական ինտելեկտի տեսաբան և հաշվողական մեքենաների մտքի առկայությունը ստուգող թեստի հեղինակ:

1950-ականների սկզբին մաթեմատիկոսին մի տղամարդու հետ կապի մեջ էին բռնացրել, որից հետո  նրա կարիերան գահավիժել էր, նրան հեռացրել էին աշխատանքից: Հանճարեղ գիտնականը գերադասել էր հոմոսեքսուալիզմից հարկադիր “բուժումը” բանտային ժամկետից, բայց այդ որոշումը նրա համար ճակատագրական էր եղել: 1954թ 41-ամյա Ալան Տյուրինգը թունավորված խնձոր ուտելով ինքնասպան է լինում:

 Անկախ

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը կմասնակցի՞ հավակնորդների մրցաշարին, թե՞ ոչ

վամկindexՄարզասերներին տեղյակ ենք պահել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան  հիշեցրել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ունեցող գրոսմայստերները պետք է մինչև հունվարի 20-ը հայտեր ներկայացնեն: Ստուգատեսն անցկացվելու է 2104-ի մարտի 11-ից մինչև ապրիլի 1-ը Խանտի Մանսիյսկում:

Եվ ահա, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հայտարարել է, որ հավանաբար չի մասնակցի  աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին: Կանոնակարգի համաձայն, հավակնորդների մրցաշարի մասնակիցը 2013-ին պետք է հայտնի իր հրաժարվելու մասին: Եթե Անանդը վերջնականապես հաստատի իր հրաժարականը, ապա նրա փոխարեն Խանտի Մանսիյսկում հանդես կգա իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը ներկայումս ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 7-րդ տեղում է: Նա շախմատի «Գրան պրի» մրցաշարում 3-րդն էր  ճանաչվել:

«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցչի անունը հայտնի կդառնա Ամանորի գիշերը

JoinUsՀայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին:  Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ, հայտնի կդառնա, թե այս տարի ով կներկայացնի Հայաստանը սիրված մրցույթին: Այս մասին Անկախին տեղեկացնում են  Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:

Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ եւ էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մարտի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մարտի 10-ին:

Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում՝ այդ թվում Առաջին ալիքի հեռուստադիտողները:

 

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցները պետք է հայտեր ներկայացնեն

լևոն2213771413871855492014-ի մարտի 11-ից մինչև ապրիլի 1-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքը կհյուրընկալի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներին: Հաղթողն իրավունք կստանա մրցել աշխարհի ներկայիս չեմպիոն , նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Շախմատի միջազգային ֆեդերացիան հիշեցրել է, որ հավակնորդների մրցաշարի մասնակցության հայտերի ժամկետը լրանալու է հունվարի 20-ին:

Այդ ստուգատեսին պետք է մասնակցի Լևոն Արոնյանը: Խաղալու իրավունք են ստացել նաև աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանադը, աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի հաղթող Վլադիմիր Կրամնիկը, աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դմիտրի Անդրեյկինը, «Գրան պրի» մրցաշարի հաղթող Վեսելին Տոպալովը, Շաքրիար Մամեդիարովը, Սերգեյ կարյակինը, Պյոտր Սվիդլերը:

Մասնակիցների վերջնական կազմը հայտնի կդառնա հունվարին:

Ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ զենք է հայտնաբերվել

զենքեր են հանձնվելԴեկտեմբերի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Բազումի բաժնում Ազատ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տան մոտ գտնվող ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ զենք է դրված` փամփուշտով:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում գտնվող ջրի համար նախատեսված դատարկ տարայի տակ հայտնաբերել է «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ` 5,45 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Զավեն Անդրիասյանը հետապնդում են առաջատարներին

chess3Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Էլինա Դանիելյանն ու Զավեն Անդրիասյանը մրցեցին իրար հետ: Պարտիան խաղաղ ելք ունեցավ:

Մեր երկու գրոսմայստերները վաստակել են 2,5-ական միավոր և կես միավորով են ետ մնում 5 առաջատարներից:

Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը` Տիգրան Սիմոնյանը,  առավելության հասավ  հոլանդացի Յան Բայլեյի նկատմամբ և ունի 2 միավոր:

Չորս հետախուզվող հայտնաբերվել են

ձերբակալելԴեկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Վաչե Ա.-ն, որը 2007 թ. ապրիլի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 2-րդ մասի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Մ. Մելիքյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել դեկտեմբերի 17-ից խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1972 թ. ծնված Հովհաննես Հ.-ին:

***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 21-ին, ժամը 07.30-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը 2011 թ. մարտի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 21-ին, ժամը 04.40-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը դեկտեմբերի 8-ից ՌԴ Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք առաջարկելը/ մեղադրանքով:

Անկախ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ

 2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

  Վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են:
   Հրաչ ՄուրադյանՀանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:
  Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ: Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին:
  Հանրությանը վստահեցնում ենք, որ արվելու է առավելագույնը հանցագործության բացահայտման, իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ճանապարհատրանստորտային պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարԴեկտեմբերի 23-ին, ժամը 09.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ալեք Մանուկյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.50-ին, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 6-րդ կմ-ին` Բաղանիս գյուղի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հայ շախմատիստները աշխարհի պատանեկան առաջնությունում. 7-րդ տուր

25441 chessԱրաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում անցկացվող պատանիների և աղջիկների  շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է 7 տուր։

8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների  մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կկայանա 11 տուր:

Ստուգատեսը  կավարտվի դեկտեմբերի 28-ին։

Ահա թե ինչպես են հանդես գալիս մերոնք.

Անուն 1 2 3 4 5 6 7 Միավ. Տեղ Խումբ
Մուրադյան Ռոբերտ 1 1 1 0 1 1 ½ 5.5 8 Տ8
Ղարիբյան Մամիկոն 1 1 1 1 1 0 ½ 5.5 10 Տ10
Հակոբյան Հակոբ 1 1 1 0 0 1 0 4 60 Տ10
Մելքոնյան Գոռ 1 1 0 1 ½ 0 1 4.5 51 Տ10
Բարսեղյան Արմեն 1 0 1 1 0 1 1 5 37 Տ10
Հակոբյան Արամ 1 1 1 ½ 1 1 1 6.5 1 Տ12
Սարգսյան Շանթ 1 1 0 1 1 0 1 5 21 Տ12
Փարվանյան Աշոտ 1 0 1 0 1 0 1 4 76 Տ12
Միրզոյան Դավիթ ½ 1 0 1 1 ½ ½ 4.5 51 Տ12
Դավթյան Արթուր 1 ½ 1 0 0 1 ½ 4 63 Տ12
Սանթրյան Դավիթ 0 1 1 0 0 1 ½ 3.5 98 Տ12
Մարտիրոսյան Հայկ 1 0 1 1 1 0 1 5 15 Տ14
Մանուկյան Արտյոմ 0 1 1 ½ 1 ½ 0 4 69 Տ14
Հարությունյան Տիգրան 1 1 ½ ½ ½ 1 1 5.5 10 Տ16
Պետրոսյան Մանուել 0 1 1 1 1 ½ ½ 5 24 Տ16
Ալեքսանյան Հրանտ 1 1 0 ½ 0 1 0 3.5 67 Տ16
Մեժլումյան Մարատ 1 ½ ½ 0 ½ 0 1 3.5 91 Տ16
Գրիգորյան Կարեն 1 1 ½ ½ ½ ½ ½ 4.5 34 Տ18
Գաբուզյան Հովհաննես 1 1 1 ½ 1 0 ½ 5 7 Տ18
Մկրտչյան Անահիտ 1 ½ 0 1 1 ½ 0 4 48 Ա10
Հովհաննիսյան Մանե ½ 0 1 1 0 ½ 1 4 54 Ա10
Գրիգորյան Արփինե 1 ½ ½ 0 1 ½ ½ 4 58 Ա12
Բեգլարյան Կարինե 0 0 ½ 0 1 0 1 2.5 118 Ա12
Ավետիսյան Մարիամ 0 1 ½ 1 1 ½ ½ 4.5 33 Ա14
Ղարիբյան Մանե ½ 0 1 ½ 0 1 1 4 45 Ա14
Իվանյան Անի 1 0 ½ 0 ½ 1 0 3 81 Ա14
Հարությունյան Անի 1 1 ½ 1 1 1 ½ 6 3 Ա16
Գաբոյան Սուսաննա 1 ½ 1 ½ 1 ½ ½ 5 16 Ա18