ԱՄՆ-ում անսովոր ցրտերը երկրի բյուջեի վրա 5 մլրդ դոլար են նստել

i (1)ԱՄՆ-ում անսովոր ցրտերի պատճառած վնասը կազմել է 5 մլրդ դոլար:

Planalytics ընկերության տվյալներով, որը զբաղվում է բիզնեսի վրա բնության ազդեցության գնահատմամբ,  ԱՄՆ-ի կենտրոնական ու արևելյան նահանգներին պատած սառնամանիքը լուրջ վնաս չի հասցրել ենթակառուցվածքներին, սակայն 21 մարդու կյանք է խլել:

Ընկերությունը նշել է,  2010-ին ցուրտը շատ ավելի մեծ վնաս է պատճառել երկրին` 25-30 մլրդ դոլար: Դրա համար էլ փորձագետները կասկածում են, որ այս ցրտերը կարող են ԱՄՆ 17 –տրիլիոնանոց տնտեսոության աճման տեմպերի վրա ազդել: Նրանք կարծում են, որ վնասը կփոխհատուցվի եղանակի տաքացման հետ:

Օդերևութաբանական ծառայությունից արդեն հայտնել են, որ մոտ ժամանակներում երկրում եղանակի էական տաքացում է սպասվում:

Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպաները Ադրբեջանում են

թուրք սպաները ադրբեջանումՀունվարի 8-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է Թուրքիայի զինված ուժերի պատվիրակությունը` գլխավոր շտաբի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, գեներալ-գնդապետ Աթիլլա Գյուլենի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Թուրքիայի պատվիրակությունը հանդիպում է ունենալու Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզեթ Թաշդելերը:

Նմանատիպ այցելությամբ Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչները Ադրբեջան են ժամանում տարին մեկ անգամ:

Հռոմի պապը` 2013-ի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 10-յակում

iՀռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին կրոնական առաջնորդն է, որ հայտնվել է Չինաստանի 2013-ի վարկանիշի թոփ 10-յակում: Այն կազմվել է  Չինաստանի միջազգային մամլո-քննարկումների մասնակիցների հարցման արդյունքներով: Պոնտիֆիկոսը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Թոփ 10-յակում են հայտնվել  Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին, ՌԴ նախագահ Պուտինը, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ու ՀԱՀ-ի նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան:

Ավելի վաղ Ֆրանցիսկոսն արժանացել էր “2013-ի տարվա մարդ” կոչման` ամերիկյան Time ամսագրի վարկածով:

“Հազվադեպ է պատահում, որ  դեռևս անհայտ մարդը կարճ ժամանակում ողջ աշխարհի մարդկանց ուշադրությանն է արժանանում, ծերերի ու երիտասարդների,հավատացյալների ու անգամ` ցինիկների”,-ասում է ամսագրի գլխավոր խմբագիրը:

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

կրթաթոշակՀայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):

Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված, վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ավելի քան 2150 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։

 

Տեղի է ունեցել Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

kgՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արմեն Մազմանյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 1800-2000-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 1200-1400-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։

Արմեն Մազմանյանի բաց նամակը իր նախկին կնոջը

Արմեն ՄազմանյանԱրմեն Մազմանյանն առողջական խնդիրներով գտնվում էր Գերմանիայում։ Սակայն նա հետևյալ  նամակն էր ուղարկել hayeli.am–ին՝ ի պատասխան իր նախկին կնոջ`Լիլիթ Սիմոնյանի  hayeli.am–ին տված հարցազրույցի։

“Պարտադրված պատասխան երկար լռությունից հետո. Արմեն Մազմանյան

Ափսոսանք եմ ապրում, որ ստիպված եմ բարձրաձայնել մի հարց, որը միշտ համարել եմ անձնական խնդիր և անձնական ողբերգություն: Վերջերս Լիլիթ Սիմոնյանը՝ իմ որդու կենսաբանական մայրը, հարցազրույց է տվել (տպագրված՝ hayeli.am կայքում, մայիսի 26, 2013թ.) իրենց քաղաքական տվայտանքների և իր հայրիկի, իրենց դիսիդենտ լինելու և իմ՝ ոչ հայր լինելու մասին:

Ստիպված եմ այս ամբողջ ընտանեկան անկողնային կեղտը բարձրաձայնել հենց այն գիտակցությամբ, որ հիմա կանգնած եմ մի փաստի առաջ և չգիտեմ՝ վաղը ինչ կլինի:Կուզենամ՝ գոնե որդիս իմանա ճշմարտության երկրորդ կողմը:

Սկսենք պատմությունից:

Կարեն Սիմոնյանը երբեք հալածված չի եղել Հայաստանում. եղել է Մամուլի կոմիտեի նախագահ՝ դրան գումարած ես իմ մասնավոր միջոցներով ստեղծել եմ հրատարակչություն, որպեսզի Կարեն Սիմոնյանն ունենա հավելյալ վաստակ… Այլ բան է, թե նա ինչպես կազմակերպեց և աշխատեց, որ այդ գումարները փոշիացան, և ոչինչ չստեղծվեց:

Սիմոնյանների ՝ Հայաստանից Ֆրանսիա տեղափոխվելու իրական պատճառը  այն գիտակցությունն է, որ իրենց նման «էլիտարների» համար նվաստացուցիչ է մեզ նմանների կողքին ապրել և մնալ այս երկրում. նրանք նվազագույնը պիտի ապրեին Փարիզում:

Սա իրենց կարծիքն է իրենց մասին, բայց արդյունքում փչացնել պատմություն՝ առավել ևս մի երիտասարդի հոգին ու միտքը ստի վրա կառուցել, որն, այո, իմ բիոլոգիական որդին է, ես թույլ տալ չեմ կարող:

Ինչ վերաբերում է հալածանքներին. «Գոյ» թատրոն, Լիլիթ, դու խցկվեցիր քո անտակտությամբ և անդաստիարակ կեցվածքով, ես երբեք քեզ չեմ հրամանագրել այդ թատրոնում որպես դերասան, որովհետև մինչ այսօր էլ այն համոզմունքին եմ, որ ամուսինները նույն հիմնարկում՝առավել ևս թատերական մթնոլորտում, պիտի չաշխատեն. միգուցե ես սխալ եմ, բայց դա իմ կարծիքն է:Այնուհանդերձ խցկվեցիր, այնուհանդերձ խաղացիր և կանգնեցրիր թատրոնը կործանման եզրին, որովհետեւ բոլորին իրար էիր խառնել:

Ի՞նչ և ինչպե՞ս եղավ մեր զավակի պատմությունը:Այո, մենք ունեինք խնդիրներ, բայց ես երդվել էի, և բոլորը դա գիտեն, որ միայն զավակիս պատճառով պատրաստ եմ մինչև կյանքիս վերջը համարվել ամուսին և հանդուրժել քեզ:Նորից եմ կրկնում՝ միմիայն հանուն որդուս:

Ի՞նչ եղավ արդյունքում:Ես հստակ գիտեմ որոշակի աղբյուրներից, որ երեխայիս գիտակցական կյանքի առաջին իսկ պահից նրա մեջ սերմանել եք ատելություն ու զզվանք դեպի իմ անձը՝ ասելով, որ ես նրա ծնվելու պահից հրաժարվել եմ իրենից և նույնիսկ հացի խնդիրը չեմ հոգացել:Հիշեցնեմ, տղաս, հատուկ քեզ համար, որ այդ ընտանիքի բոլոր անդամներն աշխատել են իմ մասնավոր համակարգում և աշխատավարձ ստացել իմ մասնավոր համակարգից:Այն բարդ շրջանում, երբ մենք մորդ հետ միասին այլևս չէինք ապրում, տղաս, դու հիշել չես կարող, ես շաբաթը մեկ կամ երկու անգամ այցելել եմ այդ տուն՝ ոչ դատարկ ձեռքով և դրա դիմաց իրավունք եմ ստացել երկու-երեք ժամ քեզ հետ միասին այգում զբոսնելու և կարոտն առնելու:

Առաջինը Երևանից մեկնեց «քաղվտարանդի» Կարեն Ա. Սիմոնյանն իր կնոջ հետ, երկրորդը՝ Լիլիթ Սիմոնյանը, բայց այս ժամանակային տարբերության հետ կապված ուզում եմ հիշել մի շատ հետաքրքիր դիպված, երբ դեռ այդքանից հետո իրենք են խոսում նյութականից, փողից, մարդկությունից …

1995 թ.-ին հենց Կարեն Ա. Սիմոնյանի ընկերները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը ինձ նման «չարաճճի» անձին որոշեցին դաստիարակել՝ խուլիգանության հոդվածով ուղարկելով Երևանի բերդ:

Ոչինչ, ամեն ինչ հարթվեց, բայց որքան մեծ էր իմ զարմանքն ու ապշանքը, երբ ես վերադարձա Մասիվ թաղամասում գտնվող իմ տունը, որտեղ, ինչ ստեղծված և դրված էր իմ աշխատավարձով, իմ քրտինքով՝ կոպեկ առ կոպեկ (իսկ դա գույք էր, ռադիո ժամանակակից սարքավորումներ էին, մի խոսքով` ամեն ինչ, ինչ անհարժեշտ է ընտանիքին, ուղղակի այն տարբերությամբ, որ այդ ամենը դեռ չէր էլ օգտագործվել), ամբողջությամբ դատարկված էր: Լիլիթ Սիմոնյանի պատասխանը, ուղղված հարցին, թե ուր է գույքը, այս էր՝ վաճառել եմ, բա հո երեխան սոված չէր մնալու:

Իրականում գուցե տոմսի գումար էր պետք, բայց չսպասել անգամ սեփականատիրոջը, որ վերադառնա և նրանից դա ստանալ՝ կարծելով, որ, վերջ, էս մարդը արդեն գնաց, մազ պոկելը «քյար» է՝ ծախենք- ուտենք… Գնահատականը թողնում եմ ձեզ և իմ զավակին:

Գնանք առաջ:Խնդրեցիր ապահարզան: Ես քեզ բացատրում էի, որ պատրաստ եմ չտալ ապահարզան, միշտ համարվել ընտանիքի ամուսին և երեխայիս հայր, պարտավորվում եմ նրան մեծացնել, կերակրել և կատարել հայրական պարտավորություններս:Պատասխան՝ ոչ, ապահարզան:Ստացար ապահարզան, բերեցիր մի գրություն, որտեղ խնդրում էիր ինձնից թույլտվություն (որը, ինչպես նշում ես հարցազրույցում, աչքի լույսի պես պահում ես), մի քանի ամսով երեխային որպես զբոսաշրջիկ թույլ տալ մեկնել, քանի որ տատիկն ու պապիկը ( շատ լավ եմ հիշում խոսքերդ) վատ են, մահամերձ են և երեխան հնարավոր է՝ չհասցնի տեսնել պապիկին ու տատիկին:Զազրախոս սուտ:

Արդյունքում ստանալով զբոսաշրջիկի կարգավիճակով Մազմանյան Աղասիին երկրից ժամանակավորապես դուրս հանելու իրավունքը՝ իրականում քրդավարի (քյոլեցիր) գնացիր, և այնտեղ սկսեցիք մի էպոս խաղալ, որ դու և հայրդ քաղաքական վտարանդիներ եք, որ ձեզ այստեղ ճնշում են, ձեզ այստեղ աշխատանք չեն տալիս և այլն, և այլն:

Փաստում եմ և պատրաստ եմ կրկնել հազար անգամ՝ բացարձակ սուտ:Ոչ ոք ոչ ճնշել է, ոչ էլ առավել ևս վռնդել է ձեզ այստեղից, ուղղակի դուք ուզում էիք ուտել շագանակներ և տրյուֆելներ Փարիզում , իսկ հայրենիք, որտեղ չկար լույս, գազ և հաց, ձեզ նման հայրենիքը պետք չէր:Սա ձեր գործն էր:

Իր հարցազրույցում Լիլիթ  Կ. Սիմոնյանն ասում է, որ, եթե ես խաբել էի իրեն, թող դիմեր դատարան: Այո, ես մեկ տարի մտածում էի դիմել Ֆրանսիայի դեսպանատան միգրացիոն ծառայություն և պահանջել զավակիս, բայց իմ էգոիզմը, այնուհանդեձ, չգերիշխեց որպես հայր, քանի որ ես գիտակցում էի, որ խաղալու եմ իմ որդու, նրա մտային, հոգեկան աշխարհի հետ և այս քաշքշուկի մեջ երեխան մեծանալու էր թերարժեք, հիվանդոտ և բարդութավորված:

Միայն այս պատճառով է, որ ես չեմ դիմել, օրենքով հասանելի արհեստական միջոցներին, ըստ որի, քեզ և զավակիս  էլ էմիգրացիոն ծառայություններն ուղղակի դուրս կվռնդեին Ֆրանսիայից:

Գնանք առաջ:

Նույն հարցազրույցում ասում ես՝ եթե ուզում էր, թող գար, տեսներ երեխային:Ինչպե՞ս չես ամաչում, ինչու՞ ես ստում:Տարիներ շարունակ, և ոչ մեկ անգամ, ես եղել եմ Փարիզում, հեռախոսով զրուցել եմ անձամբ Կարեն Ա.-ի և Անիկ Ղազարյանի հետ, խնդրել եմ՝ թույլ տվեք երեխայիս տեսնել, ես նաև գումար եմ բերել, որովհետեւ պարտավորված եմ զգում իմ որդու կենցաղը հոգալու համար:Պատասխան՝ մյուս օրը բոլոր հեռախոսները անջատված: Դուք անգամ բնակարանն եք փոխել, որ ես հանկարծ ձեզ չփնտրեմ ու գտնեմ այնտեղ, ընդ որում՝ ոչ թե Փարիզում, այլ Փարիզի արվարձանում՝ Արֆորվիլում:Դուք նույնիսկ փարիզեցի կամ փարիզաբնակ չեք, դուք արվարձանում ապրող «new ախպարներ» եք:

Երկրորդ անգամ լինելով Փարիզում` փորձել եմ իմ շատ հարգելի ընկերոջ Կարոյի և իր տիկնոջ՝ Նանայի միջոցով կապի մեջ մտնել և, այնուհանդերձ, վերջապես տեսնել երեխային:Ապարդյուն…

Բոլոր քո ազգականներին՝ և քրոջդ, և հորաքրոջդ, և եղբայրներիդ՝ Վաղարշակին, Աղասուն, երբ որ եղել են Երևանում, խնդրել եմ անընդհատ մի բան՝ այնպես անեն, որ թույլ տաք որդուս հետ մտնեմ կապի մեջ…Այո, այո, վերջում՝ ինչ անենք, չի ուզում Լիլիթը:

Իրական պատկերը, զավակս, ես չգիտեմ՝ քեզ այդտեղ ինչ անուն են տալիս և ինչ ազգանուն, սա է՝ առ այսօր ես երազում եմ տեսնել քեզ, երազոմ եմ քեզ հետ երկու բառ խոսել և լսել քեզ:

Ինչ վերաբերում է իմ և իմ ընտանիքի վերաբերմունքին Աղասի Մազմանյանի հանդեպ, կարող եմ բերել միայն մի փաստ, տղաս, դու փոքր եղբայր ունես ՝Դավիթ Մազմանյանը, որը 4 տարեկանից առ այսօր իր սեղանի վրա պահում է քո նկարը և ամեն տարի, երբ մենք մեկնում էինք հանգստանալու, ասում էր՝ արի գնանք Փարիզ, որ իմ եղբորը տեսնեմ կամ կանչի, բեր Երևան…Պատասխանները փուչ էին՝ հնարավոր չի, փող չունենք. առ այսօր իմ որդին չգիտի իրական պատկերը՝ ինչու է նա զրկված իր եղբոր հետ շփվելու և եղբայրություն անելու  հնարավորությունից, և առ այսօր նրա սեղանին 6 տարեկան Աղասի Մազմանյանի նկարն է:

Ուզու՞մ եք մանրանանք…Մանրանանք ավելին:Դուք այնքան էիք մոլեռանդ երեխայի ազգանունը Մազմանյանից Սիմոնյան դարձնելու ձեր ատելության մեջ, որ երբ ձեզ մոտ հյուր էին գալիս Երևանից, առաջին պայմանը, որ դնում էիք այն էր, որ ձեր տանը Արմեն Մազմանյանից խոսել չի կարելի, որ դա տաբու է:

Անգամ, երբ որ տալիս էիր նկարներ, Լիլիթ, զգուշացնում էիր, որ դրանք ինձ չգան-չհասնեն…Բոլորն էլ հասել են ինձ, և ես շատ նկարներ ունեմ Աղասուկից:Առ այսօր իմ կարոտը քաշում եմ այդ նկարներին նայելով:

Ամենաանհեթեթն այն է, տղաս, որ քո մայրը և Սիմոնյաններն ատել են ինձ այն րոպեին, երբ քեզ դուրս էին բերում ծննդատնից և իմացան՝ քեզ անվանակոչել եմ իմ հայրիկի անունով՝ Աղասի, այլ ոչ թե Կարեն Ա. Սիմոնյանի:Մայրդ այդ պահին արտասվելով բարոյական հայհոյանքներ էր հնչեցնում Մազմանյանների հասցեին:

Կարծում եմ՝ բարդույթներն սկսվել են այդ րոպեից, և այդ չի ներվել ինձ մինչև վերջ, քանի որ Սիմոնյաններն ունեն կարծիք, որ աբսոլյուտ ինչ-որ արժեքային համակարգ են, որին պետք է ծառայեն և ենթարկվեն բոլորը:

Իրականում սովորական մահկանացուներ՝ ձեր «չարաճճի» բարդույթներով հանդերձ, որի արդյունքում ինձ զրկել եք իմ զավակից, իսկ զավակիս իր հոր հետ շփվելու հնարավորությունից:

Ինչևէ…Անդրադառնամ նաև վերջին իրադարձություններին. լսել եմ (քանի որ ինքս սոցիալական ցանցերից չեմ օգտվում՝ համարելով անօգուտ գործիք), որ Լիլիթ Կ.Սիմոնյանի կողմից քաղաքական և հասարակական գերակտիվություն կա՝ խորհուրդներ, մտքեր ուղղված դեպի հայրենիք:

Սիրելիներս, լքել հայրենիքը սոված ու դժբախտ ժամանակ ու տրյուֆել ուտելով դասեր տալը շատ հեշտ է. այստեղ ձեր այդ մտքերի, կարծիքների կարիքը ոչ ոք չունի:Եթե այդքան քաղաքացի եք ու այդքան ազատ եք Ֆրանսիայում, միասին ստեղծեք ֆանտաստիկ- դեմոկրատների մի կուսակցություն և ինտեգրվեք ֆրանսիական, եվրոպական քաղաքական գործառույթների մեջ:Առավել ևս, որ փտող և այլասերված Եվրոպայի արժեքային համակարգը մեր հայրենիքում, մեր ժողովրդին բոլորիովին պետք չեն:Եվրոպայից պետք է ինտեգրել ընդամենը մշակույթ և պատմություն, ինչը բոլորն անում են:

Որպես ավելացում՝ մյուս զավակս՝ Դավիթը, եվրոպական արժեքներին ինտեգրված է ոչ պակաս, որովհետև 4 տարեկանից տարին մեկ երկու անգամ եղել է Եվրոպայում, այցելել տարբեր թանգարաններ, եղել թատրոններում և նա ավելի եվրոպացի է, քան դուք՝ բոլորդ միասին:Բախտ է ունեցել հանդիպել և լսել այնպիսի մեծությունների խորհուրդները, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Տոնինո Գուերան, Էնրիկա Անտոնիոնին, Քշիշտոֆ Զանուսսին և այն մեծանուն հայերը, ովքեր շարունակել են ապրել եւ ստեղծագործել Հայաստանում:Այսօր արդեն սովորում է Չինաստանում:

Որպես վերջաբան՝ մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս ամենը բարձրաձայնել, բայց վերջիվերջո իմ զավակը պետք է ունենա նաեւ այլ կարծիք այս մասին:

Այն անեծքներից, այն հայհոյանքներից, որ ասվել են իմ հասցեին Փարիզում ամեն հանդիպածի մոտ, քաջ տեղյակ եմ: Շարունակեք նույն մաղձն ու անեծքը, բայց մի պղտորեք երիտասարդի հոգին, մի սպանեք նրա մեջ հավատը, սերը դեպի հայրենիքը, իսկ այդ «լոլոները», որ դուք լքել եք հայրենիքը, որովհետեւ ձեզ այստեղ հալածում էին, խաբեության մեջ է դնում տղայիս:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայությունից Անկախին հայտնում են,որ հունվարի 9-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:

Վարդենիսի (Կարճաղբյուրից-Վարդենիս) ճանապարհահատվածում  և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ավտոմեքենայում դիակ է հայտնաբերվել

ավտումեքենայում դիակՀունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձար-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Պանամա

Էդվարդ Նալբանդյան,Հայաստան,ԱԳՆ, ՊանամաՀունվարի 8-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա:

Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվեցին անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում Նախարար Ֆաբրեգան ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա՝ նշեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Նախարար Նալբանդյանն ասաց, որ թեև Հայաստանին և Պանամային բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն երկրները համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է հանդիսանում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համար։

Էդվարդ Նալբանդյան,Հայաստան,ԱԳՆ, ՊանամաԵրկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման,   անհրաժեշտությունը, շեշտվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման։

Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։

Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Պանամայի ազգային ժողովում, որտեղ կայացավ Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպումը, որին մասնակցում էր նաև փոխարտգործնախարար Մայրա Արոսեմենան։

Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։

Դալիա Բերնալին ողջունեց Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի և այդ ճանապարհով նաև միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Անկախ

Կոսովոյում ձյան բացակայության պատճառով երաշտ է սկսվել

Կոսովո,ձյան բացակայություն,  երաշտ2013թ-ի ձմռանը Կոսովոյում ջրհեղեղներ էին, նախանցաց տարի՝ ձյունամրրիկներ, այժմ երկրում երաշտ է սկսվել:

Պաշտոնական տվյալներով՝ մայրաքաղաք Պրիշտինայի շրջակայքում 400,000 մարդկանց խմելու ջրի սակավություն է սպառնում, ինչը մեծապես նվազել է երկու արհեստական ջրավազաններում, որտեղից իրականացվում է այդ շրջանների ջրամատակարարումը:

Տարածքային ջրամատակարարման ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ջրի պաշարների մակարդակը մեծապես կնվազի, եթե ձմեռային երաշտը շարունակվի, իսկ որոշ շրջանների ջրամատակարարումը արդեն սահմանափակ քանակով է իրականացվում:

 Անկախ

Սիրիայում առևանգված երկու լրագրողները ազատ են արձակվել

Սիրիա,առևանգված, երկու լրագրողները ազատ են արձակվելՉորեքշաբթի օրը Շվեդիան և Կարմիր խաչը հայտարարել են, որ նոյեմբերին Սիրիայում առևանգված երկու լրագրողները ազատ են արձակվել:

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից հաստատել են լրագրողների ազատ արձակվելու լուրը և հայտնել, որ Շվեդիայի դիվանագետները Բեյրութում նրանց աջակցություն են ցուցաբերում:

Երկու լրագրողներին առևանգել էին նոյեմբեր ամսին Սիրիայից դուրս գալու ճանապարհին:

Շվեդիայի իշխանությունները չեն հայտնել, թե ով է նրանց առևանգել կամ ինչպես են նրանց ազատ արձակել: Ազգային ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Շվեդիայի ոստիկանությունը սերտորեն համագործակցել է այլ իշխանությունների հետ նրանց ապահով ազատելու համար:

Նրանց առողջական վիճակի մասին ոչինչ չեն հայտնել:

Լրագրողների շահերի պաշտպան խմբերը հայտնում են, որ Սիրիան վերջին երկու տարվա ընթացքում դարձել է աշխարհի ամենավտանգավոր երկիրը լրագրողների համար, որտեղ առևանգումները մեծ սպառնալիք են դարձել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Բեռնում

ԵԱՀԿ, Մինսկի խումբ,համանախագահներ,ԲեռնԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպոսը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիկը (ԱՄՆ) հաջորդ ամիս Բեռնում կհանդիպեն ԵԱՀԿ-ի գործող ներկայացուցիչ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերի հետ:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ադրբեջանականան դիվանագիտական աղբյուրները հույս են հայտնել, որ խնդրի խաղաղ կարգավորման համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին:

 

Անկախ

Թուրքիայում խորանում է կառավարական ճգնաժամը

էրդողանԹուրքիայում առաջացած կառավարական ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված մի շարք նախարարներ հեռացվեցին իրենց պաշտոնից: Այնուհետև կասկածի տակ հայտնվեց վարչապետ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը: Արդյո՞ք նա գաղտնի հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայից գործարար Յասին ալ Քադիի հետ: Ինչն՞ է կապում Էրդողանի կլանին սաուդացի գործարարի հետ, որը, հավանաբար, առնչություն ունի ահաբեկչական Ալ-Քայիդա կազմակերպությանը: Այս բոլոր հարցերի պատասխանները թուրքական խորհրդարանի ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Թայիփ Էրդողանից:
Էրդողանը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Նա վստահ է, որ ոստիկանությունն ու դատախազությունը մասնակից են իր դեմ ուղղված դավադրությանը, որը «ոգեշնչվում է արտասահմանյան մութ ուժերի կողմից»: Միակ բանը, որ կարող է անել Էրդողանը, մի շարք պաշտոնյաներին հեռացնելն է: Միայն հունվարի 7-ին Ստամբուլում 350 ոստիկան է հեռացվել:
Հարցը սրություն է ստացել այն պատճառով, որ վերոհիշյալ Յասին ալ Քադին մինչև 2012 թվականը ընդգրկված էր Ալ-Քայիդայի գործակիցների սև ցուցակում: Սակայն նա անօրինականորեն քանիցս թափանցել է Թուրքիա, ինչի ապացույցները առկա են: Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ Թուրքիայում սաուդ գործարարի հետ բանակցությունները տեղի են ունեցել վարչապետի անվտանգության ծառայության հսկողության ներքո: Թուրքական թերթերը լուսանկարներ են հրապարակել Բիլալ Էրդողանի և ալ Քադիի հանդիպումներից:
Այսպիսով Թուրքիայում ստեղծված իրավիճակը բավական լարված է և 2014 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին կարող է անսպասել շրջադարձի հանգեցնել:

Անկախ