Ի գիտություն վարորդների

ապպաՀաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, խորհուրդ ենք տալիս ավտովարորդներին ՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես,  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից:

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի  14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության  որոշ շրջաններում ձյուն է տեղում`(Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Արմավիր, Եղվարդ, Սևան, Կոտանք, Հրազդան, Արտաշատ, Մասիս, Արարատ, Գավառ, Մարտունի,Վարդենիս, Եղեգնաձոր, Մեղրի, Լաչին) :

Ստեփանավանի և  Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության   լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Գիտնականները հայտնաբերել են եվրոպացիների ընդհանուր նախնուն

ol3001389612946Վերջերս անցկացված  հետազատությունների արդյունքներով, ժամանակակից  բաց մաշկով , վրոպացիները  մեկ ընդհանուր նախնի են ունեցել, որն ապրել է շուրջ 10 հազար տարի առաջ` ժամանակակից Հնդկաստանի ու Մերձավոր Արևելքի միջև:

Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիայի բժշկական քոլեջի մասնագետները, պարզելով եվրոպական պետությունների բնիկ բնակչության մաշկի պատասխանատու գենը` SLC24A5:

Մասնագետների կարծիքով, մաշկի գույնի տարբերությունը որոշվում է ընդամենը մեկ սպիտակուցային տարրի կառուցվածքի մուտացիայով, որը ժառանգվել է մեկ ընդհանուր նախնուց, որը ուսումնասիրության հեղինակներն անվանում են «A111T»:

Պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին որոշման պահանջները չկատարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության

բարեկարգումԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ  Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խիստ հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգի պահպանման նկատմամբ:

Նշենք, որ Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին»  որոշման համաձայն յուրաքանչյուր տնտեսվարող տարվա բոլոր եղանակներին պարտավոր է մշտապես մաքուր, բարեկարգ և խնամված պահել իր օբյեկտի հարակից տարածքները:

Քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների վերաբերյալ սխեմաների համաձայն ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կարգը սահմանում է, որ տնտեսվարողները պետք է իրականացնեն նաև տեղացած ձյան ամենօրյա մաքրում, տեղումների ընդհատման ընթացքում էլ մայթերի ասֆալտբետոնե ծածկերի և (կամ) սալիկապատված հատվածների ձյան ու սառույցի կուտակումներից ամբողջությամբ մաքրում:

Հիշեցնենք, որ պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացող տնտեսվարողները օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: Թերությունները չվերացնելու դեպքում պատասխանատուներն իրավասու են կրկին արձանագրություն կազմելու:

 

Մայրաքաղաքում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

ձյան մաքրում Հունվարի 14 ի գիշերը տեղացած  առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերն սկսվել և ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա: Առավոտյան ժամը 10:00 ի դրությամբ արդեն օգտագործվել էր ավելի քան 242 տոննա աղ և ավելի քան 597 խ/մ ավազ։ Զուգահեռաբար համապատասխան ծառայությունների կողմից ընթանում են նաև միջբակային  տարածքների մաքրման աշխատանքներ։ Գործընթացը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

 

 

Լոնդոնում գողացել են աշխարհում ամենափոքր ջրաշուշանը

imagesԼոնդոնի բուսաբանական այգուց գողացել են աշխարհում ամենափոքր ջրաշուշանը:

“Nymphaea Thermarum-ն ամենափոքրն  է բոլոր հայտնի տեսակներից: Այն առևանգվել է Ուելսի արքայադստեր ջերմոցից”,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Kew բուսաբանական այգու ներկայացուցիչների խոսքով, այդ բուսատեսակը պարզապես անգին է, քանի որ վայրի բնության մեջ այն արդեն 2 տարի չի հանդիպում: Ջրաշուշանի համար հարկավոր է ջերմություն, խոնավություն ու համապատասխան խնամք ապահովել:

Բույսը հայտնաբերվել էր Ռուանդայում, 1987-ին, բուսաբան Էբերհարդ Ֆիշերի կողմից: Ջրաշուշանի տերևները չեն գերազանցում 1 սմ:

Նոբելյան մրցանակի դափնեկիրները դիմել են Պուտինին հակագեյ օրենքը վերացնելու խնդրանքով

i (1)Նոբելյան 27 դափնեկիրներ բաց նամակ են ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` “ռեպրեսիվ հոմոֆոբ օրենսդրությունը” վերացնելու խնդրանքով:

Ստորագրողների մեջ են գրող Ջոն Կուտեզեն, քիմիկոս Հարոլդ Կրոտոն, գենաբան Պոլ Ներսը ու ուրիշ  հայտնի գիտնականներ:

Դիմումի մտահղացման հեղինակներ Հարոլդ Կրոտոն ու դերասան սըր Իեն Մաքկելանը նշել են, որ Պուտինի օրոք  Ռուսաստանը վերածվում է “գեյերի ճնշման միջազգային կենտրոնի”: Նրանք նշել են, որ հակագեյ օրենքի ընդունումից հետո ԼԳՏԲ ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքեր  ու ինքնասպանություն է եղել:

Կրոտոն ու Մաքկելանը հայտնի են նաև համասեռականների իրավունքների համար ակտիվ պայքարով:

Նշվում է, որ Կրեմլից պաշտոնական արձագանք չի եղել:

Դատապարտյալն իր դետեկտիվի համար մրցանակի է արժանացել

o_878534_66280600Սպանություն կատարելու համար կալանավորված ամերիկացին The Private Eye Writers of America  պարգևի է արժանացել իր դետեկտիվի համար:

44-ամյա Ալարիկ Հանտը 9 ամսում դետեկտիվ վեպ է գրել. նկարագրված դեպքերը ծավալվում են Նյու Յորքում, որտեղ, ի դեպ, դատապարտյալը երբեք չի եղել: Վեպը գրելու համար նա օգտվել է քաղաքի հին լուսանկարներից ու  դիտել է “Կարգ ու օրենք” սերիալը: գրաքննադատների խոսքով, Հանտի հերոսները` դետեկտիվն ու նրա երիտասարդ օգնականը շատ իրական են ստացվել:

Նշվում է, որ Հանտը սկսել է դետեկտիվ գրել այն բանից հետո, երբ իմացավ գրական մրցույթի ու հաղթողի պարգևի` 10 հազար դոլարի մասին:

Հանտը կալանավայրում է 19 տարեկանից: Նա մեղավոր է ճանաչվել սպանության, թալանի ու հրկիզման մեջ: Դատարանը նրան ցմահ բանտարկության  է դատապարտել: Իսկ վաղաժամկետ ազատման համար միջնորդություն ներկայացնել կարող է միայն 5 տարուց, ոչ շուտ:

Յուրի Վարդանյանի որդու կալանքը երկարացվել է երկու ամսով, իսկ հայրը մինչ օրս չի գնացել նրան տեսության

Յուրի ՎարդանյանՍպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:

Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ Դավիթը «ընկճված է, ով քրեակատարողական հիմնարկում գտնվի, չընկճվի»: Փաստաբանը շեշտեց նաեւ, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության:

Վահան Հայրապետյանի փոխանցմամբ՝ գործի նախաքննությունը մինչեւ հունվարի վերջ կավարտվի եւ այն կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել  է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»:

Թմրամիջոցները դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է  Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Անկախ

Փրկարարները բացել են յոթ բնակարանի փակ դուռ

աինՀունվարի 14-ին, ժամը 04.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի խոհանոցի դուռը փակվել է և քաղաքացին մնացել է այնտեղ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Հ.-ին պատկանող բնակարանի խոհանոցի դուռը:

***
Հունվարի 14-ին, ժամը 01.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Հ.Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հունվարի 13-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Զ.Գ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հունվարի 13-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը::
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս.Հ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հունվարի 13-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս.Գ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հունվարի 13-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Շերամի փողոցի  թիվ 115 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է և վատառողջ բնակիչը չի կարողանում բացել. անհրաժեշտ է փրկա­րարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Լ.Պ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հունվարի 13-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 շենքի 30-րդ բնակարանից (բնակիչը բացակայում է հանրապետությունից) ջրալցվում է 26-րդ բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ–փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Հունվարի 13-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 44 շենքի 7-րդ բնակարանից (բնակիչը բացակայում է քաղաքից) ջրալցվում է 4-րդ բնակարանը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ–փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Ավտոպատահար Սևան-Դիլիջան ավտոճանապարհին

ավտոպատահարՀունվարի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի У095ЕТ56 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով Դիլիջան քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1990թ. ծնված Ս. Գ.-ն (ծնվ. 1990թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

ՀՀԿ. Քոչարյանի հայտարարությունները անցյալում մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են

Էդուարդ ՇարմազանովԵրկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Այդ մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:

«ՀՀԿ-ի համար քաղականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով, իսկ վիրավորական տոնայնությունը խոսում է փաստերի բացակայության մասին: Քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտանթող նախագահին»,- արձանագրել է Շարմազանովը:

Վերջինիս կարծիքով, Քոչարյանի վերլուծություններն ընդամենը անցյալում  մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են:

Շարմազանովը գազային համաձայնագրերի մասով էլ նշեց. «Հանրապետականը  վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային եւ նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում եւ պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա եւ դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»:

Անկախ

Հայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի հաղթանակը ցնցեց բելգիական հասարակությանը

ալեքս միսկերչյանԼԻԵԺ. – Հունվարի 11-ը ճակատագրական էր մեր հայրենակից ,Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի համար: Բելգիայի թագավորության Լիեժ քաղաքի Country hall նշանավոր համալիրում կայացավ բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի և ֆրանսիացի Սոֆիան Տակուշի մրցամարտը:

Խաղն ուղիղ եթերով հեռարձակվում էր նաև բելգիական Club RTL ալիքով :

Մեր հայրենակցին հատուկ իր աջակցությունն էր բերել ֆրանսիացի դերասան համաշխարհային հոչակ վայելող Ժան Պոլ Բելմոնդոն : Հետաքրքիրն այն էր, որ մեր հայրենակցի հակառակորդը ֆրանսիացի էր, սակայն դահլիճում մրցման կազմակերպիչները բարձրախոսով հաճախակի հիշեցնում էին ներկաներին , որ Ժան Պոլ Բելմոնդոն հայ չեմպիոնի երկրպագուն է :

Դահլիճի բարձրակարգ սպասարկման սրահն այնքան լեցուն էր ,որ տեղաշարժվելն գրեթե դժվարին էր :

Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ, մեր հայրենակցին սատարելու էին եկել Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռանդեյը, քաղաքական և գործարար աշխարհի նշանավոր դեմքեր, Բելգիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներ և իհարկե, բազմաքանակ հայ և բելգիացի երկրպագուներ:

aleks miskertchian 2Ալեքս Միսկիրտչյանին հատուկ սատարելու ուղերձ էր հղել նաև ծագումով բելգիացի համաշխարհային հայտնի դերասան Ժան Քլոդ Վան Դամը :

Ըստ նախատեսվածի կայացան մի քանի մրցամարտեր: Մեր հայրենակցի մրցապայքարը վերջինն էր: Ալեքսի մուտքը դեպի հարթակ ուղեկցվեց հոտընկայս բուռն ծափահարություններով: Երևի թե բառերն անզոր են ամբողջովին նկարագրելու թե ինչ ցնծություն էր տիրում դահլիճում։ Բոլորը միահամուռ “Ա -լեքս”, “Հա-յաս-տան”էին վանկարկում: Դահլիճի յուրաքանչյուր հատվածում ծածանվում էին հայակական դրոշները:

Ալեքս ՄիսկիրտչյանԾանր և դժվարին էր մեր հայրենակցի մրցամարտը, աոաջինից մինչև 12-րդ ռաունդը անհամբեր լարվածություն էր, խաղի սկզբից մինչև վերջ հակառակորդն անկոտրուն դիմադրում էր, բայց ,,Միայն Հաղթանակ, միայն հաղթանակ ,, հոգեբանությամբ էր զինված Ալեքսը։ Ծանր և վճռական պայքարում նա կարողացավ վերջապես կոտրել հակառակորդի դիմադրությունը և նվաճել հաղթողի տիտղոսը :Հաղթանակը ճակատագրական էր Ալեքսի համար՝ այսպիսով մեր հայրենակիցը վաստակեց աշխարհի առաջնության մասնակցելու խաղաքարտը:

Առաջիկա վեց ամսում Ալեքսը հանդես կգա աշխարհի կիսաեզրափակիչում, աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ :

Խաղավերջում, չնայած անտանելի հոգնածությանը, նա մոտեցավ իր երկրպագուներին և համբերատար բոլորի հետ լուսանկարվեց:

Եվ այսպես, շնորհիվ մեր հայրենակցի Բելգիան մեծ քայլ կատարեց դեպի բոքսի համաշխարհային պատմություն:

Արաքս Սաֆարյան, Բելգիա

Հատուկ Օրերի համար

Orer.eu

Անկախ

 

 

Հայոց միջնաբերդ Քարվաճառի ազատագրման 21-ամյա ոդիսականը

Քարվաճառ

 

1993 թ. մարտի 27-ին ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները երեք ուղղությամբ սկսեցին Քարվաճառի (Շահումյանի շրջան)ռազմական հենակետերի ոչնչացման օպերացիան: Օրեր անց` ապրիլի 1-ին, հայ ազատամարտիկներն արդեն ազատագրեցին Քարվաճառ քաղաքը, որի երկրագիտական թանգարանում ցուցադրված հայ մշակույթի մի շարք արժեքներից ազատամարտիկներն առանձնացրին Քարվաճառի ազնիվ քարից պատրաստված, «916 թվական» և «ՀԿԵ»դաջվածքներով մի խաչքար, որը երկար ժամանակ պահվում էր Գանձասարում: Ապրիլի 5-ին հայկական զինված ուժերը դաժան մարտերից հետո դուրս եկան Օմարի լեռնանցք:Ադրբեջանական բանակը մեծ կորուստներով անցավ Մռավի լեռնաշղթան` թողնելով շրջանը:Մեր ուժերը Քարվաճառ մտան միայն այն ժամանակ, երբ վերջին բնակիչը դուրս եկավ քաղաքից: Բայց հեռացող խաղաղ բնակչության մեջ, այնուամենայնիվ, նշմարվում էին կնոջ  զգեստով փախչող թուրք ասկյարները: Թող փախչեն, գող` սիրտը դող…

 

Քարվաճառ1Քարվաճառ

Պատմական Վայկունիք` գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքում գտնվող այդ բնակավայրը ժամանակին հայտնի է եղել իր հանքային ջրերով: Այնտեղ կառուցվել է «Բաղնիք արքունականք», որը հետագայում կոչվել է Իսթիսու: Պատմական տարածքի ազատագրման կարևորության մասին ես չէ, որ պիտի գնահատական տամ: Դրա անհրաժեշտությունը հիրավի ժամանակին զգացել են մեր ռազմական գործիչներն ու հավուր պատշաճի լուծել այդ խնդիրը:

 

Փառք ու պատիվ բոլորին: Եթե այդպիսի ռազմավարություն չիրականացվեր, ապա այսօր ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության գոտին երբեք հուսալի չէր լինի: Չմոռանանք, որ «Խոջալուի սպանդի» թևերով իշխանության եկած Էլչիբեյը Վարդենիսով Սևան հասնելու և լճում ոտքերը թրջելու կայծակնային պլան-օպերացիա էր մտմտում: Եվ ոչ միայն: Քարվաճառի ազատագրմամբ էր, որ անվտանգ դարձան Լաչինի (Քաշաթաղ) միջանցքը, Մարտակերտի, Գորիսի թիկունքը: Էլ չեմ խոսում պատմական արդարությունը վերականգնելու մասին: Չգիտեմ, թե ով է ասել, բայց լավ է ասել, որ մեր խաչքարերը, եկեղեցիները Աստծո կնիքն են հային պատկանող հողատարածքներում: Հենց միայն 1-ին դարի ծնունդ Դադիվանքն այդ տարածքի հայկականության ծննդյան վկայականն ու լուռ վկան է: Այնպես որ Շուշիից ոչ պակաս անհրաժեշտություն էր նաև Քարվաճառի ազատագրումը, և ամեն կասկածից վեր էր, որ մեզանում երբևէ մի հայ մարդ կգտնվի, որը ծանրութեթև կանի այդ իրողությունը:

 

Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, նման մի մարդ եղել է, և նա, ոչ ավելի, ոչ պակաս, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ինչպես ժամանակը ցույց տվեց` Արցախի թևերով իշխանության եկած մարդու ոչ միայն սրտովը չէր, այլև նա Արցախի իշխանություններին ստիպում է հանձնել այն: Հավաստիացնելու համար փաստեմ 2008 թ. նախագահական ընտրությունների շեմին` փետրվարի 17-ին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պակաս անսպասելի գաղտնազերծումը հայաստանյան մի շարք հեռուստաընկերությունների եթերով: Թեև շատ բան ասվեց, բայց միայն Քարվաճառին վերաբերող մասն արձանագրեմ: «…Ամենամեծ հակասությունը, որ լուրջ կոնֆլիկտներ էր առաջացնում, վերաբերում էր ռազմական գործողությունների մարտավարությանն ու ռազմավարությանը: Մենք համոզված էինք, որ Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը բոլորովին այլ էր: Առաջին մեծ կոնֆլիկտը եղավ 1993 թ. հունիսի 12-ին: Գորիսում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը: Մեզ պարտադրում էին հանձնել Քարվաճառը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը: Նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը խոստացել է, և սա է միակ հնարավոր լուծումը…Պնդում էր, որ եթե Քարվաճառը չհանձնենք, Հայաստանը կկործանվի»,- հայտնեց նախագահ Քոչարյանը:

 

Քարվաճառը չհանձնվեց, իսկ եթե Հայաստանն էլ ինչ-որ բան կորցրեց, ապա մինչև Քարվաճառը, երբ 1992 թ. օգոստոսի 8-ին հանձնվեց Արծվաշենը: Իսկ եթե ավելի անկեղծ լինենք ու խոստովանենք, որ եթե հայաստանյան իշխանությունները պատվախնդրություն ունենային, ապա Քարվաճառի ազատագրումից հետո, երբ արդեն կոտրվել էր թշնամու ողնաշարը, կազատագրվեր նաև Արծվաշենը, եթե ցանկություն լիներ:

 

Այդ կարծիքին էր նաև Վազգեն Մանուկյանը, որի հետ հանդիպեցի տարիներ առաջ` Արծվաշենի անկման 15-ամյակի առիթով: «Արծվաշենը պահելու համար հարկավոր էր առաջ գնալ, վերցնել Ադրբեջանի մի հատվածը` լեռնաշղթան, որպեսզի ապահովեինք արծվաշենցիների խաղաղությունը: … Սարսափելին այն էր, որ մինչև վերջին պահը ժողովրդին ասվեց, որ մենք ձեզ պաշտպանելու ենք: Տեղաբնակների համար Արծվաշենի հանձնումը անսպասելի էր: Մինչդեռ ազնվորեն պետք է ասվեր. կա՛մ մենք առաջ ենք գնում, կա՛մ մեր ուժերից վեր է Արծվաշենը պահելը… Երբ ես ՀՀ պաշտպանության նախարար էի, Քարվաճառը վերցրեցինք, ու մեր բանակն արդեն առաջ` դեպի Աղդամ էր շարժվում, և ադրբեջանական բանակի ողնաշարն արդեն կոտրվել էր, այդ ժամանակ շատ խնդիրներ, այդ թվում նաև Արծվաշենը վերցնելու հարցը կարող էինք լուծել և քննարկում էինք այդ օպերացիան, բայց խոսքը միայն Արծվաշենի մասին չէր, այլ ավելի առաջ գնալու…»,- պարզաբանում է Վազգեն Մանուկյանը:

 

Ավելի առաջ գնալ նշանակում էր վերցնել Ադրբեջանին պատկանող լեռնաշղթան, ինչն էն գլխից, բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի սրտովը չէր, գուցե նաև շահեկան էլ չէր, երբ փոխարենն արդեն քոսոտ Քյարքին ունեինք` մոռանալով, որ հայրենիքի մի հատվածը մյուսով չեն փոխանակում…

 

Հայրենի իշխանությունների այդ չար խաղը ոչ միայն հայրենիքի մի հատվածի կորուստի պատճառ դարձավ, այլև բազմաթիվ կյանքերի: Նրանցից 12-ը Կիրովականի 016 մոտոհրաձգային, դեսանտային վաշտի փոխհրամանատարն ու իր զինվորներն էին: Շատերի 20 տարին դեռ չէր բոլորել, իսկ այդ տարիքում մահվան մասին գրեթե չեն մտածում, այլ ապրում են երազներով:Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ