Ադրբեջանում զինվորը ինքն իրեն վիրավորել է

կրակոցԱդրբեջանում զինվորը վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից:  Դա տեղի է ունեցել պաշտպանության նախարարության` ճակատային գոտում գտնվող զորամասերից մեկում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

19-ամյա Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովն անվտանգության կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից: Ոտքի շրջանում ստացած վնասվածքով  Զինվորը հոսպիտալացվել է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են այս  փաստը: Գործի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Հուսեյնովը զորակոչվել էր Գյանջա (Գանձակ) քաղաքից 2013 թ.-ի հոկտեմբերին:

Անկախ

 

2013 թվականին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 3,2 մլն. տոննա բեռ և 415 հազ. ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից Անկախին տեղեկացրեցին , որ

2013 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 3275,2 հազ. տոննա բեռ և 415,4 հազ. ուղևոր: Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում 2012 թվականի հետ համեմատ կրճատվել է 5,3%-ով, իսկ ուղևորաշրջանառությունը՝ աճել 4%-ով (52992,0 հազ. ուղևոր/կմ-ից մինչև 55123,8 հազ. ուղևոր/կմ):

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 456 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1260,7 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝  1558,5 հազար տոննա:

Բեռների ծավալում գերակշռող մաս կազմում են, մասնավորապես, գունավոր մետաղները (1,3 մլն. տոննա), հացահատիկային բեռները (455 հազ. տոննա), նավթային բեռները (276,8 հազ. տոննա), շինանյութը (133,5 հազ. տոննա), ցեմենտը (110,2 հազ. տոննա):

Միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 245 հազ. տոննա, որից արտահանվել է 29,7 հազ. տոննա, ներմուծվել՝ 120 հազ. տոննա, տեղական հաղորդակցությունում փոխադրվել՝ 95,3 հազ. տոննա բեռ:

Իսկ տարվա ընթացքում փոխադրված 415,4 հազ. ուղևորից 60,2 հազարը տեղափոխվել էր միջազգային և 355,2 հազարը՝ տեղական հաղորդակցությունում:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների աճի ապահովման, բեռների լրացուցիչ ծավալների և նոր ուղևորների ներգրավմանն ուղղված միջոցառումների ցանկ:

 

ՀԿԵ–ն էապես բարելավել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

 

2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,2 օրով կամ 6,7%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2013 թվականի հունվար-դեկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3 օր:

Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի ընթացքում կազմել է 4995 տկմ նետտո/վագոն, ինչը 10,6%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 394 լոկ-կմ, ինչը 7,7%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

 

Անկախ

Անդրեաս Ինեստան աշխարհի լավագույն կիսապաշտպանն է

աիandres-iniestaՖուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան, աշխարհի լավագույն կիսապաշտպանին որոշելու համար, հարցում է անցկացրել, որին մասնակցել են աշխարհի 70 երկրների հրատարակչությունների մասնագետներ: Հավաքած 132 միավորով լավագույն է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» 29-ամյա կիսապաշտպան Անդրեաս Ինեստան: Նրան հաջորդում են անգլիական «Արսենալի» ներկայացուցիչ Մեսութ Օզիլը` 94 միավոր, իտալական «Յուվենթուսի» խաղացող Անդրեա Պիռլոն` 78 միավոր:

Գևորգ Ղազարյանի «Կայրաթի» կազմում խաղալու հարցը կվճռվի Թուրքիայում

գղGevorg_GhazaryanՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը փորձում է ընդգրկվել Ղազախստանի «Կայրաթի» կազմում: Նա ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքի էր մասնակցել, սակայն ղազախական ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիր չէր կնքել: Գևորգի մարզական հետագա ճակատագիրը կորոշվի ավելի ուշ: Ղազարյանը պետք է մասնակցի ուսումնամարզական հավաքի, որը «Կայրաթը» անցկացնելու Թուրքիայում:

Մահապատիժ` սեքս-ստրկուհիների սպանության համար

pic_106fe110095aeb79f8b10249f1729542 (1)Չինաստանում իշխանություններն ի կատար են ածել  գրասենյնկի նախկին ծառայող,  36-ամյա տղամարդու նկատմամբ մահապատիժը. Նա մեղադրվել էր սպանության, բռնաբարության ու կավատության, ինչպես նաև պոռնոգրաֆիական նյութեր ստեղծելու մեջ:

2009-ին Լի Հաոն ընդլայնեց իր տան նկուղը` իսկական ընդհատակ ստեղծեց ու այնտեղ տեղավորեց իր առևանգած 16-23 տարեկան  6 կանանց, որտեղ պարբերաբար բռնաբարում էր նրանց ու նկարահանում կատարվածը:

Կանանցից  6-ից 5-ը մարմնավաճառներ էին, որոնց նա կեղծիքով  ինքնաշեն բանտ էր հասցրել, իսկ 6-րդը “ծնելիությունը կարգավորող հսկողության միջոցներ” տարածող էր: Բոլորը այդ ժամանակահատվածում ապրել են Լիի նկուղում, մետաղական դռան ետևում փակված: Ինչպես քննիչները պարզեցին, 2010-ին նա իր 3 ստրկուհիներին ստիպեց սպանել մյուս երկուսին: Կանայք, որոնք մասնակցել են սպանություններին, ազատ արձակվելուց հետո 3 տարի ազատազրկման, իսկ մեկն էլ պայմանական ժամկետի են դատապարտվել: Կենդանի մնացած կանանց Լին ստիպել է պոռնոգրաֆիական բնույթի նյութ տեսանկարահանել, ինչպես նաև` իր իսկ ընտրած հաճախորդների հետ սեքսով զբաղվել:

Հանցագործին բռնել հաջողվեց միայն 2013-ի սեպտեմբերին, երբ ստրկուհիներից մեկին հաջողվեց փախչել ու ամենի մասին պատմել ոստիկաններին: Դատական գործընթացը վարող դատավորն էլ նրա նկատմամբ մահապատժի վճիռ կայացրեց:

Անկախ

Թենիսի Ավստրալիայի առաջնության կանանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի առաջին մասնակիցները

թենիս138976707230Մարզասերների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը:

Կանանց մրցաշարում առաջինը կիսաեզրափակիչ դուրս եկավ Չինաստանի ներկայացուցիչ  Լի Նան: Նա 2:0 (6:2, 6:2) հաշվով առավելության հասավ իտալուհի Ֆլավիի Պենետեի նկատմամբ: Կանադուհի Էժենի Բուշարն էլ 2:1 (5:7, 7:5, 6:2) հաշվով հաղթեց սերբուհի Աննա Իվանովիչին:

Նան և Բուշարը միմյանց հետ կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար:

“Սև այրին”արդեն Սոչիում է

ol3001390291399Սոչիի ոստիկանությունը, որտեղ շուտով կմեկնարկեն Ձմեռային օլիմպիական խաղերը, շարունակում է երիտասարդ կնոջ որոնումները, որը կարող է ներթափանցել քաղաքի տարածք ու ահաբեկչություն իրականացնել:

«ABC News» լրագրողներին հաջողվել է իմանալ, որ Սոչիի հյուրանոցներում ու օդանավակայանում ոստիկանությունը Դաղստանի 22-ամյա քաղաքացուհու տվյալներն է տարածում, որը հնարավոր է լինի  շահիդ գոտով զինված “սև այրին”: Կնոջ մասին հայտնի է, որ նրա անունը Ռուզաննա Իբրահիմովա է կամ էլ` Սալիմա ու նա անցած տարի սպանված զինյալի այրի է: Տարբերակիչ նշան որպես նշվել է կնոջ ձախ այտի սպին, նկատելի կաղությունը և վնասված ձախ ձեռքը, որը արմունկի հատվածում չի ծալվում:

Ոստիկանության տեղեկացմամբ, Ռուզաննա Իբրահիմովան Դաղստանի սահմաններից դուրս է եկել ու հնարավոր է Սոչի մեկնած լինի դեռևս 10 օր առաջ: Նա կարող է  սերտ կապ ունենալ ահաբեկիչ Դոկու Ումարովի հետ, որը քանիցս  սպառնացել  է ռուսական Օլիմպիադան արյունալի սպանդի վերածել:

Անկախ

Վիրահատվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ալբերտ Օհանյանը

աօ1840173_w2Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դարպսապահ Ալբերտ Օհանյանին վիրահատել են: 20-ամյա խաղացողին խանգարում էր ծնկահոդի վնասվածքը:

Այժմ նա տևական պետք է ապաքինվի և բաց կթողնի թիմի առաջիկա ուսումնամարզական հավաքները:

Հետախուզվողի հայտնաբերում` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ձերբակալությունՀունվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի և Նաիրիի բաժինների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արամ Ա.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 2-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Հրայր Մկոյանը կկրի Գյումրիի «Շիրակի» մարզազգեստը

ՀՄ-2-Hrayr+MkoyanՀՀայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագիրը Կապանի «Գանձասարի» ղեկավարության հետ և առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Գյումրիի «Շիրակի» ներկայացուցիչների հետ: Նա արդեն միացել է «Շիրակի» կազմում մարզվողներին:

 

Ռուսաստանն արտասահմանում հայրենակիցների համար ռուսական դպրոցներ է բացելու

161-390x290Ռուսաստանն արտասահմանում  հայրենակիցների համար դպրոցներ է բացելու, որտեղ ուսուցումը ռուսական չափորոշիչների համապատասխան է լինելու:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,”Ռուսական դպրոց արտասահմանում” նախագիծը կիրականացվի մոտ ժամանակներում, կառավարական մակարդակով:

“Մենք կպայմանավորվենք ոչ միայն Բալթյան երկրների, այլև այն պետությունների հետ, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում, որպեսզի տեղերում մեր հաշվին ռուսական դպրոցներ ստեղծվեն, որտեղ մեր չափորոշիչներով դասավանդում կիրականացվի”,-ասել է Լավրովը:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց

ՊՆ, Ջոն Կիրակոսյանի դպրոցՀՀ պաշտպանության նախարարությունից Անկախին հայտնեցին, որ հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «ԻԴԵԱ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ:

ՊՆ, Ջոն Կիրակոսյանի դպրոցԱյցելությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Սեյրան Օհանյանը և Ռուբեն Վարդանյանը եղել են ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ դպրոցում ստեղծված վիրտուալ հրաձգարանում, ռազմամարզական և խաղային հրապարակներում, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության կաբինետում, որը կրում է դպրոցի շրջանավարտ, Արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանի անունը: Հյուրերը հետևել են դպրոցի աշակերտների միջև վիրտուալ հրաձգարանում կազմակերպված մրցույթին:

Աշակերտները հյուրերի համար նաև Հայոց բանակին նվիրված երաժշտական ներկայացում էին պատրաստել: Ներկայացման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի հետ մարտի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու:  Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը:

 Անկախ

Հենրիխ Մխիթարյանը դարձավ 25 տարեկան

ՀՄarm138553705875Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձել է 25 տարեկան:

Նրան շարունակում են համացանցում շնորհավորանքներ հղել` ծննդյան օրվա կապակցությամբ:

Մխիթարյանին արդեն շնորհավորել են Մոսկվայի «Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը:

Գերմանական ակումբը ևս շնորհավորել է Հենրիխին:

 

«Քանդում լինելու է» Արտյոմ Մովսեսյանը՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքի մասին

imagesՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի՝ կլոր շենքի քանդման հարցին: Նա հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ էր հնչեցրել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի գլխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել իրենց մակետները կամ չգիտեմ….ժամանցի վայր միգուցե դարձնել: Վարչապետի այդ խոսքը ես փոխանցել եմ նաև Էռնեկյանի թիմին, և իրենք դրական են ընդունել, բայց իրենք ժամանակ են խնդրել այս տարվա ընթացքում վերջնական տարբերակ ունենալու համար»:

Լրագրողները այնուամենայնիվ փորձեցին հստակեցնել՝ կլոր շենքը քանդվելո՞ւ է, թե ոչ:

Մովսեսյանը պարզաբանեց, որ կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը. «Այսինքն, քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր  «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների Մաստեր Պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած որ ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետների կողմից համարվում է արժեքավոր ժառանգություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես Հանրային խորհրդի կողմից մասնակցում էր կառավարության նիստերին, «Անկախ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նիստից առաջ Հանրային խորհուրդը վարչապետին է ներկայացրել նաև ՀԽ վերջին նիստի ընթացքում հնչած ճարտարապետների ուղերձը, որով ճարտարապետներն իրենց վրդովմունքն են հայտնում շենքը քանդելու մտադրության վերաբերյալ և կոչ անում ՀՀ նախագահին ու վարչապետին մերժել այդ առաջարկը, ինչպես նաև Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյանի նամակը, որտեղ ներկայացված են կառույցի ճարտարապետական արժեքը հավաստող կարևոր փաստեր: Մասնավորապես Արևշատյանը գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքն արդեն կառուցման իսկ ընթացքում դարձել էր Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նշանային կարևորագույն կառույցներից՝ ներառվելով խորհրդային մասնագիտական ճարտարապետական գրականության մեջ, արժանանալով ՀԽՍՀ պետական մրցանակի: «2012թ. այն ընդգրկված էր «Խորհրդային Մոդեռնիզմ / 1955-1991թթ. անհայտ պատմություններ» Վիեննայի Ճարտարապետական Կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում և Վիեննայի 19-րդ միջազգային ճարտարապետական կոնգրեսի ընթացքում ամենից շատ ակնարկվող ու շեշտադրվող կառույցներից էր: Նաև՝ 2013թ մայիսին, Ստամբուլում բացված «Trespassing Modernities» («Սահմաններ անցնող Արդիություններ»)՝ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված մեծածվալ ցուցահանդեսի էքսպոզիցիան սկսվում էր Զվարթնոց օդկայանի մանրակերտով: 2014-ին այդ ցուցահանդեսը հրավիրված է մասնակցելու Սան Պաուլոյի բիենալեին, Վիլնյուսի ճարտարապետության թանգարանի կողմից կազմակերպվող ցուցադրությանը, ինչպես նաև ներառվելու է Մոսկվայում կայանալիք Սովետական մոդեռնիզմին նվիրված ցուցահանդեսում: Բացի այդ, Զվարթնոց օդակայանի նախագիծը ներկայացվելու է 2014-ին կայանալիք «Վերագիտակցելով արդիությունները» խորագիրը կրող Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում, ինչպես գլխավոր ցուցադրության մեջ, այնպես էլ Հայաստանի ազգային տաղավարում: Վիեննայի 19-րդ կոնգրեսի ընդունած բանաձևը կոչ է անում անկախացած հետխորհրդային հանրապետությունների իշխանություններին դիտարկել Խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգությունը, որպես համաշխարհային մշակույթի անքակտելի մաս՝ ապահովելով նրանց պահպանումը, գիտական վերականգնումը և վերակառուցումը: Հայաստանի կառավարությունը արձագանքել է այդ բանաձևին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 15.01.2013 հ 01/15.1/187 նամակով, որում նշվում է, որ 1955-91թթ. ընթացքում կառուցված արժեքավոր ճարտարապետական կառույցների պահպանման, վերականգնման և վերակառուցման գործընթացը գտնվում է պետության և ՀՀ նախագահի հսկողության ներքո»,-նշված է նամակում:

Հիշեցնենք նաև, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հանրային խորհուրդը բացասական որոշում էր կայացրել շենքի քանդման վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Անկախ

Նովոսիբիրսկում գողություն կատարողը Երևանում ներկայացել է ոստիկանություն

ձերբակալվելՀունվարի 20-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Պյոտր Դ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 16-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանն առաջատարների խմբում է

մխMelikset-KhachiyanԳրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) Կալիֆորնիայի Կոնկորդ քաղաքում անցկացվող «Ոսկե նահանգ» շախմատի միջազգային մրցաշարում կայացած չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա գրոսմայստերներ Ալեքսանդր Իպատովի (Թուրքիա), Վիկտոր Միխալևսկու, Մայքլ Ռոյզի (Իսրայել) հետ գլխավորում է աղյուսակը:

 

Մոմավառություն` հայրենիքը պաշտպանելիս զոհված զինվորի հիշատակին

ԱրմենԱյսօր` ժամը 18:00-ին, Երևանի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր պատրաստվում են մոմավառություն իրականացնել ի հիշատակ հերոս հայորդու և կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ արարողությանը:

«Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին,- գրում է օգտատերերից Աշոտ Սարգսյանը:– Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ, ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին»:

Հիշեցնենք, որ  հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանցիները միաժամանակ երկու դիվերսիոն գործողություն են իրականացրել, սակայն հայ դիրքապահ զինվորները հետ են մղել հակառակորդի հարձակումը: Փոխրհրաձգության հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արմեն Հովհաննիսյանը  հետմահու  պարգևատրվել է  «Արիության համար»  մեդալով:

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  հայտարարել է, որ 9  հայ զինվորներից կազմված ստորաբաժանումն է կասեցրել    Ադրբեջանական հատուկ ստորաբաժանման  30 հոգանոց երկու խմբերին:

Անկախ

Ավտոպատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՀունվարի 20-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-32213» մակնիշի 3 ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և ուղևորը, «ԳԱԶ-32213»-ներից մեկի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է մայթեզրին կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Նիսան Սերենա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 15.55-ին, Արգել-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը, ուղևորը և «Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ծածկագիրը գաղտնի թող մնա

գողությունՈստիկանությունից Անկախին հայտնում են, որ  Հունվարի 20-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հայկ Կ.-ին:

Պարզվել է, որ նա 2013 թ. սեպտեմբերին 1978 թ. ծնված Սեդա Հ.-ի քարտից գաղտնի հափշտակել է 140.000 դրամ:
Գողոնը հետ է վերադարձվել:
Կատարվում է հետաքննության:

Անկախ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց չեմպիոնները կփոխվեն

շախմատKotanjian-PashikianԵրևանում կազմակերպված շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց

Add New

առաջնություններում այսօր հայտնի կդառնան չեմպիոնները: Մնացել է մեկ տուր:

Մի բան է ակնհայտ, որ չեմպիոնները կփոխվեն:

2013-ին ուժեղագույն էին ճանաչվել Տիգրան Պետրոսյանը և Աննա Հայրապետկանը:

Հիշեցնենք, որ մեր երկրի չեմպիոնները համալրելու են Հայաստանի  տղամարդկանց և կանանց հավաքականները:

Տեխնիկական արդյունքներ

8-րդ տուր

Տղամարդիկ

Տիգրան Քոթանջյան  – Սամվել Տեր-Սահակյան՝ 0,5:0,5

Լևոն Բաբուջյան – Զավեն Անդրիասյան՝ 0,5:0,5
Տիգրան Պետրոսյան – Արման Փաշիկյան՝ 0,5:0,5
Ավետիք Գրիգորյան  – Հրանտ Մելքումյան՝ 1:0
Ռոբերտ Հովհաննիսյան – Կարեն Գրիգորյան՝ 1:0

ԱՂՅՈՒՍԱԿ

1. Տիգրան Քոթանջյան՝  6
2. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5,5
3. Արման Փաշիկյան՝  5
4. Ավետիք Գրիգորյան՝  5
5. Տիգրան Պետրոսյան՝ 4
6. Կարեն Գրիգորյան՝ 3,5
7. Սամվել Տեր-Սահակյան՝ 3,5
8. Զավեն Անդրիասյան՝ 3,5
9. Լևոն Բաբուջյան՝ 2,5
10. Հրանտ Մելքումյան՝  1,5

Կանայք

Սիրանուշ Ղուկասյան – Սվետլանա Միրզաբեկյան՝ 1:0
Մարիա Գևորգյան – Հասմիկ Ղամբարյան՝ 1:0
Նարինե Գասպարյան – Շուշան Սարգսյան՝  0:1
Աննա Հայրապետյան  – Սուսաննա Գաբոյան՝ 1:0
Անահիտ Գևորգյան – Արմինե Բաբայան՝ 0:1

ԱՂՅՈՒՍԱԿ

1. Շուշան Սարգսյան՝ 6,5
2. Մարիա Գևորգյան՝ 6
3. Սիրանուշ Ղուկասյան՝ 6
4. Նարինե Գասպարյան՝ 5,5
5. Արմինե Բաբայան՝ 5,5
6. Աննա Հայրապետյան՝ 4,5
7. Սուսաննա Գաբոյան՝ 2,5
8. Սվետլանա Միրզաբեկյան՝ 1,5
9. Հասմիկ Ղամբարյան՝ 1
10. Անահիտ Գևորգյան՝ 1