Նախընտրական քարոզարշավին հակաէրդողանական պաստառով ներկայացած քաղաքացուն դաժան ծեծել են

miitingԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամներից 35–ամյա Իբրահիմ Ալըջըն երեկ Օսմանիե քաղաքում վարչապետի անկացրած նախընտրական քարոզարշավին է ներկայացել «այստեղ գող կա» գրությամբ պաստառով: Ալըջըն վաղուց հանդիսանում է ԱԶԿ-ի անդամ և կիսում կուսակցության տեսակետները, սակայն կոռուպցիոն սկանդալի շրջանակներում տեղի ունեցած իրադարձություններն առաջացրել են նրա և մի շարք այլ կուսակցականների դժգոհությունը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Էրդողանին ուղղված պաստառով հանրահավաքին հայտնված քաղաքացուն անմիջապես նկատել է վարչապետի անձնական անվտանգության աշխատողներից մեկը: Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ մոտ 45 րոպե դաժան ծեծի են ենթարկել ռետինե մահակներով: Ալըջըին սպառնացել են և զգուշացրել, որ բողոք չներկայացնի տեղի ունեցածի վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի

վիզաԳործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ներդրումների ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է

գործադիրի նիստԱյսօր տեղի է ունեցել Կառավարության նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017թ. մարտի 1-ը: Գործարանը հիմնադրվել է 2008 թվականին: 2010-ից սկսած արտադրում է գինի, որը բացի ներքին շուկայից նաև արտահանվում է:Հիմնադրման օրվանից մինչև օրս ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ դրամ ներդրում: Այժմ «Արմենիա վայնը» կառուցում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրամաս, որի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ գումարի վճարումը կառավարության որոշմամբ հետաձգվել է երեք տարով: Ներդրումային նոր ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որը լինելու է խաղողի վերամշակումից մինչև պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր: Կատարվելիք 2.57 մլրդ դրամի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 4.7 մլրդ դրամի և ընդլայնել արտահանման ծավալը: Քսան նոր աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 188 հազար դրամի:
Կառավարության որոշմամբ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղին թույլատրվել է երեք տարով երկարաձգել ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված բաժնետիրական ընկերությունը 2012թ. ճանաչվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող և Հայաստան ներմուծել համապատասխան սարքավորումներ: Դրանց շահագործումը շարունակելու նպատակով ընդունվել է սույն որոշումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունը և մրցակցությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը:

Գործադիրն իր որոշումներով հաստատել է իր նախկին երկու որոշման փոփոխությունները, որոնցից առաջինը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, մյուսը` օղու ներմուծման արտոնագրման կարգերին: Երկու դեպքում էլ նպատակը օրենսդրական բարեփոխումն է, տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության շրջանակի նվազումը:

Օրենսդրորեն կարգավորվում են փոխադրամիջոցների գույքահարկի հարաբերությունները
Կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի տարընթերցումները
Վարչապետն առաջարկել է օրենքի փոփոխության հարցը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին, «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի հետ մեկ միասնական փաթեթով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Նշված օրինագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013թ. հաստատած «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաև Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման, ինչպես նաև տեսչական հարկերի հետ կապված հարաբերություններն են:
Նիստում հավանություն է տրվել «Վերահսկիչ պալատի մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ նշված օրենքները կհամապատասխանեցվեն ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, ինչպես նաև կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքի տարընթերցումները:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաև իրավաբանական անձանց վրա: Կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա: Սակայն նկատի առնելով եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, հեղինակին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ շահագրգիռ շրջանակներում քննարկելուց հետո` ելնելով դրա արդյունքներից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած, որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Սահմանվել է զոհված հերոսի ընտանիքի ամենամսյա պարգևավճարի չափը
Գործադիրը երեխայի ծննդյան միանվագ նպաստ է սահմանել, հաստատել խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի պարգևավճարի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված` առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 150 հազար դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 100 հազար դրամ: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նիստում բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվող գործազուրկին վճարվող կրթաթոշակի ամսական չափը սահմանվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը:
Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` առաջին երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը հաստատել է խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որի համաձայն կիրականացվի օրենսդրության և գործելակերպի համապատասխանեցումը միջազգային և եվրոպական չափանիշներին: Ե՛վ Հայաստանում, և՛ մյուս երկրներում շուկայահանված հայկական արտադրանքը կլինի անվտանգ:

Կնորոգվեն Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները և թռիչքուղին
Արտահանողներին սահմանված կարգով կվերադարձվի ավելացված արժեքի հարկը
Կբարձրանա անձնագրային ծառայությունների որակը

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող և տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Ներգրավվելիք կառուցապատողները կնորոգեն և կպահպանեն նշված գույքը: Կնորոգվեն նաև նախարարության կառավարմանն հանձնված Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները, թռիչքուղին, օդանավերի սպասարկման անգարը և այլն, կապահովվի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում հանվել է կենտրոնական դեպոզիտարիումի և այլ ենթապահառուների կողմից պետական արժեթղթերի անվանատիրոջ հաշիվների վարման արգելքը:
Կառավարության որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.5 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվել է ս.թ. առաջին եռամսյակ` արտահանողներին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու նպատակով:
ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) և նույնականացման քարտը սեղմ ժամկետում` մեկ կամ երեք աշխատանքային օրում պատրաստել և քաղաքացուն հանձնել հնարավոր չէ մարզերում, ուստի նախկին համապատասխան որոշման լրացմամբ կառավարությունն այդ գործընթացի համար սահմանել է հինգ օր, ինչի արդյունքում էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող անձնագրային ծառայությունների որակը:
Նիստում հաստատվել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ինը տեղաբնակ բնակիչներին է նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Կանցկացվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
Կհրատարակվի Հովհ. Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմ, կստեղծվի «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ-ը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, սահմանել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը փառատոնի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է: Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարին:
Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակման, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակցման աշխատանքի իրականացման, ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 50 մլն դրամ:
Գործադիրը որոշել է ստեղծել «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ, սահմանել, որ դրա նպատակներն են երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործությունների կատարումը: ՊՈԱԿ-ին թույլատրվել է նաև իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները` երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում, հրատարակչական գործ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնությամբ 2005թ. ստեղծված նվագախումբը անցած տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը և բարձրարվեստ համերգներով մեծ ճանաչում ձեռք բերել:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և այդ միջոցառումները ճանաչելու և երաշխավորելու կարգը: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն այդ չափորոշիչներն ու կարգը կարող են ԱԱՀ-ից ազատման հիմք հանդիսանալ:

Արտոնագիր է տրվել Հայկական ատոմային էլեկտրակայանին
ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի

Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Մեկ այլ որոշմամբ ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվել է մեկ մարմնում` ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

Գործադիրը երեխայի ծննդյան միանվագ նպաստի նոր չափն է սահմանել

կառավարությունԱյսօր տեղի ունեցած նիստում Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը:

Այսուհետ,  ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի,  առաջին երեխայի ծնվելու դեպքում կհատկացվի  50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ միանվագ նպաստ:

Վազգեն Մանուկյանը Ռումինիայում մի շարք հանդիպումներ է ունեցել և հանդես եկել դասախոսությամբ

DSC_0214ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մարտի 1-5-ը Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության հրավերով գտնվել է Բուխարեստում:

Այցի շրջանակներում ՀԽ նախագահը դասախոսություններով հանդես է եկել Բուխարեստի առաջատար քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում, հանդիպումներ ունեցել Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ֆլորիան Կոստակեի, Ռումինիայի խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամության խմբի նախագահ Աուրել Վլադոյուի, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:

DSC_0188Հայ մշակույթի տանը ՀԽ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Սումգայիթի զոհերի ոգեկոչման պատարագին:

Քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում Վազգեն Մանուկյանն իր ելույթներում անդրադարձել է Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախության ձեռքբերման պատմությանը, խոսել Հայաստանի ներկայիս արտաքին մարտահրավերների, Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Բուխարեստի Տիտուլեսկու եվրոպական հաստատությունում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա են եղել Ռումինիայի արտգործնախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քննարկում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ մասնավորապես կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ:

Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանը երբևէ չի հրաժարվել եվրաինտեգրման իր քաղաքականությունից և կառուցում է եվրոպական տիպի պետություն՝ հիմնված եվրոպական արժեքների և ժողովրդավարության վրա, մյուս կողմից, Հայաստանն անվտանգության խնդիրներից ելնելով, կապված է Ռուսաստանի հետ:

ՀԽ նախագահը, սակայն, հավելել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պայմանավորված է ոչ միայն անվտանգության հարցերով, այլև տնտեսական գործոնով, քանի որ Հայաստանը ավանդաբար կապված է ռուսական շուկային, Ռուսաստանի հայ գործարարները մեծ ազդեցություն ունեն ռուսական բիզնեսում, հայկական շատ ապրանքներ այնտեղ մեծ պահանջարկ ունեն, մինչդեռ Եվրոպայում կարող են անմրցունակ լինել և այլն: Չնայած Հայաստանի ներկա տնտեսական վիճակի պահպանումը կապված է ռուսական շուկայի հետ, Մանուկյանը նշել է , որ երկրի տնտեսության զարգացումներն ու արդիականացումը կապված են Եվրոպայի հետ:

Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որպես համանման կառույցների ղեկավարներ, կողմերը քննարկել են իրենց գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ձեռք բերել պայմանավորվածություններ:

Անկախ-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ առաջիկայում Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը նախատեսում է անցկացնել գործարարների համաժողով, և իրենք պայմանավորվածություն են ձեռք  բերել այդ համաժողովին նաև հայ գործարարների մասնակցության վերաբերյալ, որը կնպաստի հայ և ռումինացի գործարարների միջև կապերի ստեղծմանը:

«Ընդհանրապես, եվրոպական երկրներում հանրային խորհուրդները, ժամանակի ընթացքում ձևափոխվելով, որոշակիորեն նեղացրել են իրենց գործունեության ոլորտը՝ ի տարբերություն մեր Հանրային խորհրդի,-ասաց Մանուկյանը,-նրանք հենված են երեք կետի վրա՝ արհմիություններ, գործատուներ և կառավարություն: Դա հակասական կողմերի եռակողմ մի շղթա է, որտեղ փնտրվում են կոմպրոմիսներ, հաշտության եզրեր: Իսկ բիզնեսի, աշխատավորների շահերի պաշտպանությունը երկրի զարգացման կարևորագույն պայմաններից է»:

Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նույնպես հիմնականում բարձրացվել են Հայաստանի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր:

Մանուկյանը կարևորում է դարերի ընթացքում հայերի ունեցած մեծ դերակատարումը Ռումինիայի պետության կայացման գործում, հայերի ներդրումները ռումինական մշակույթի, քաղաքականության մեջ և նշում, որ ռումինացիները նույնպես դա չեն մոռացել և մեծ հարգանքով են վերաբերվում հայ համայնքին ու ընդհանրապես՝ հայերին:

“Բայց մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ Ռումինիան այսօր Թուրքիայի ամենահավատարիմ դաշնակիցներից է, և այդ տեսակետից իր հստակ դիրքորոշումն ունի Հայոց ցեղասպանության, Արցախի հարցի վերաբերյալ,-ասում է նա,-և չնայած որ հայ համայնքի շատ ներկայացուցիչներ բավականին մեծ ազդեցություն ունեն ռումինական հասարակության մեջ, դա չի կարող չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունն այդ երկրում, քանի որ ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի հետ Ռումինիան ունի տնտեսական խորը հարաբերություններ”:

DSC_0248Վազգեն Մանուկյանի այցը Ռումինիա լայնորեն լուսաբանվել է ռումինական լրատվամիջոցների կողմից: Իր հերթին ՀԽ նախագահը հարցազրույցներ է տվել ռումինական մի քանի լրատվամիջոցների:

 

Անկախ

Ուկրաինայի կառավարությունը վաճառքի է հանում պաշտոնյաների ավտոմեքենաները

slyjebnue_avto_ukraine-390x290Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշել է աճուրդի հանել երկրի  նախարարություններին ու գերատեսչություններին կցված ավտոմեքենաները:

Համապատասխան որոշում արդեն ընդունվել է: Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակի խոսքով, այն միայն իշխանության կենտրոնական օրգաններին է վերաբերվում.”Նախարարությանը մնում է  մեկ ավտոմեքենա (գերատեսչության ղեկավարի համար): Մնացածը` 1,5 հազար հատ կգնահատվեն ու հասարակության հսկողությամբ էլ կվաճառվեն”:

Ստացված գումարը կմտնի երկրի բյուջե: Վաճառքի ենթակա չեն օպերատիվ ծառայություններին ավտոմեքենաները` միլիցիա, շտապօգնություն ու հրշեջ ծառայություն:

Անկախ

«Միլանը» վաճառվում է

սբ55555Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր  վաճառել այն 700 մլն եվրոյով:

77-ամյա սեփականատերը դիմել է Lazard Ltd.-ին, որպիսի այն գնորդ գտնի: Եվ այդ հնարավորությունը չի բացառվում:

Հավելենք, որ Lazard Ltd.-ի օգնությամբ Մասիմո Մորատին «Ինտերը» վաճառել Էրիկ Թոհիրին:

Անկախ

Անատոլի Բիշովեցը զարմացած է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպանության սարսափելի խաղից

ԱբbishovecԿարասնոդարում կայացած ֆուտբոլի Ռուսատան-Հայաստան (2:0) ֆուտբոլի հավաաքկնների մրցամարտից հետո Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը Sport-Express-ի թղթակցին հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականն առաջին խաղակեսում թեև իր պատրաստականությամբ լավ տպավորություն է թողել, սակայն  ընդմիջումից հետո խաղի որակի վրա ազդել են փոխարինումները, ոչ բոլորն են  հաջող հունի մեջ մտել: «Դա այն դեպքում, երբ բացարձակապես ավելի թույլ պատրաստված մրցակիցը հանդիպման ընթացքում հարմարվեց՝ վերագտնելով իր խաղը: Հայաստանի թիմի պաշտպանությունում և միմյանց փոխապահովելու գործում սարսափելի խնդիրներ կային: Ինձ ուրախացրեց մեր տղաների վիճակը»,- ասել է Բիշովեցը:

 Անկախ

Sport-Express-ի թղթակցին հայտնել է, ո
Sport-Express-ի թղթակցին հայտնել է, ո
Sport-Express-ի թղթակցին հայտնել է, ո

 

Ապագայի մասին մտքերը կպաշտպանեն շատակերությունից

06064245.727248.7948Շատ բժիշկների կարծիքով “էմոցիոնալ” շատակերությունը գիրության ու դրա հետ կապված հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներից մեկն է:

Մարդիկ սթրեսից, ձանձրույթից, ու վատ տրամադրությունից փրկվելու միջոցը գտնում են քաղցրավենիքի, ֆաստթ-ֆուդի, յուղոտ, աղի ու տապակած սննդի մեջ:

Դելավերի համալսարանի պրոֆեսոր Մերիլ Գարդները տեղեկացնում է, որ գտել է “էմոցիոնալ շատակերության” դեմ պայքարի միջոցը: Զգացմունքայնության ազդեցությամբ շատ ուտելուց հետ կկանգնեցի ապագայի մասին միտքը, հավատացած է նա:

315 ուսանողների մասնակցությամբ փորձերը ցույց տվեցին, որ առօրյա խնդիրների մեջ  խրված մարդիկ անառողջ սնունդ են ընտրում, մինչդեռ լավատեսները. Ովքեր թեթև են նայում ընթացիկ խնդիրներին ու ապագայի հետ կապված  լավ  պլաններ ունեն, հակված են  առողջ սնունդ ընտրելու կողմը , երբեմն էլ պարզապես հրաժարվում են “արանքում մի բան ուտելու” սովորությունից:

Էմոցիոնալները , որոնք կենտրոնանում են այսօրվա վրա, կարիք են զգում սննդի հանգստացնող ազդեցության: Իսկ նրանք, ում մտքերն ապագային են սևեռված, սննդի մեջ գնահատում են էներգիան ու առողջության համար օգուտը:

 

Անկախ

Ղրիմը հանրաքվե կանցկացնի Ռուսաստանին միանալու վերաբերյալ

crimea-referendumՈւկրաինայի Ղրիմի շրջանի պատգամավորները որոշել են մարտի 16-ին հանրաքվե անցկացնել Ղրիմը Ռուսաստանի մաս դարձնելու վերաբերյալ:

Ղրիմի տեղական օրենսդիր մարմնի անդամ Սերգեյ Շուվայնիկովը հինգշաբթի օրը հայտնել է, որ դա իրենց պատասխանն է Կիևի անօրինություններին, և իրենք ինքնուրույն կորոշեն իրենց ապագան:

Ղրիմի խորհրդարանը, որը ներկայիս Ուկրաինական օրենսդրությամբ որոշակի ինքնավարություն ունի, 78 տոկոսով կողմ է քվեարկել հանրաքվեի անցկացմանը: Տեղի ընտրողները հնարավորություն կունենան նաև իրենց ձայնը տալ Ուկրաինայի կազմում մնալուն, սակայն տեղական իշխանությունների ավելի մեծ լիազորություններով:

Դեռևս Ուկրաինայի կենտրոնական կառավարությունը չի արձագանքել քվերակություն անցկացնելու մասին հայտարարությանը: Չորեքշաբթի օրը Ուկրաինայի վարչապետը Associated Press-ին հայտնել է, որ Ղրիմը կմնա Ուկրաինայի կազմում:

Ֆեթուլահ Գյուլենի նկատամամբ հնարավոր է միջազգային հետախուզում հայտարարվի

Ֆեթուլահ Գյուլեն   Թուրքական «Հաբեր 7»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում  հայտարարվել: Նրա խոսքերով՝ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի նկատմամբ  նման գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատարանի համապատասխան վճիռ կայացվի:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից պահանջել հանձնել Գյուլենին Թուրքիային:

«ՀԱԿ-ը մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է».Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին,  նշեց, որ չի կարելի ժողովրդի մի զանգվածին հավաքել հրապարակում  և հայտարարել, որ այդ զանգվածը իրենն է, հետո էլ հնարավոր հանրահավաքի մասին խոսելով՝ բարի ճանապարհ ասել:

«Ժողովրդին չի կարելի քաղաքական շահերի համար օգտագործել: ՀԱԿ հանրահավաքի ողջ գաղափարախոսությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գոհունակության մեսիջն էր` ուղղված Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ընդդիմության միակ ուզածն իշխանությունն է: Իսկ իշխանության գալու համար ընդդիմությունը պետք է աշխատի ժողովրդի հետ, այլ ոչ թե միայն խոսի: Ընդդիմությունը միայն ու միայն նախագահի աթոռ է ուզում, բայց ոչ երբեք՝ գյուղապետի պաշտոն: Միայն հանրահավաքներ անելով` ուզում է իշխանության գալ:

«Մենք պետք է ակտիվանանք ներսից, ոչ թե ոգևորվենք մայդաններից կամ արաբական գարուններից: Ես ժողովրդի մեջ իշխանափոխության ցանկություն չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն այնպիսին է, ինչպիսին կա: Քաղաքական այդ ուժը  ո՛չ ինչ-որ մեկի առջևում է, ո՛չ էլ հետևում: Ուղղակի նա իրեն այլընտրանք է հայտարարել: ՀԱԿ-ն էլ մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն դրանից կորցնի իր քաղաքական իմիջը»:

Ադրբեջանում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան դիմաց

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունՄարտի 5-ին Ադրբեջանի ընդդիմադիր “Մուսավաթ” և “Ազգայնական երիտասարդություն” կազմակերպությունների անդամները բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում` Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, հաղորդում է “Կոնտակտ”լրատվական կայքը:

Ակցիայի մասնակիցները, որոնց թիվը շուրջ երկու տասնյակ է եղել, քննադատել են Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները: Նրանք վանկարկել են “Ուկրաինան Ղրիմն է”, “Ձեռքերը հեռու Ուկրաինայից”:

Նրանց հաջողվել է նամակ հանձնել դեսպանատանը: Ոստիկանությունը չի միջամտել ակցիային:

Վարդան Մինասյան. «Հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին»

վմVardan-Minasyan-300x293Ռուսաստան-Հայաստան (2:0) ֆուտբոլի ընկերական խաղից հետո, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանն ասաց հետևյալը.

– Ի՞նչ բացեր տեսաք հավաքականի խաղում:

– Ճիշտն ասած, ես երեկ ասացի, որ այս պահին դժվար է գնահատական տալ: Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ ֆունկցիոնալ լավ վիճակում չենք: Միայն Հենրիխ Մխիթարյանն ուներ խաղային պրակտիկա:

– Ռուսաստանի հետ երեք տարի առաջվա եւ այսօրվա խաղում, ի՞նչ տարբերություններ տեսաք:

– Դժվար է ինչ-որ բան ասել: Իրենք փորձում էին ինչ-ոչ բան անել, բայց երբ քո օրգանիզմը պատրաստ չէ, դժվար է ինչ-որ բան անել:

– Այսօրվա խաղից ելնելով, ինչ կասեք Ռուսաստանի իրական ուժի մասին:

-Ռուսաստանը շատ որակով թիմ է: Նրանց թիմային խաղը շատ որակով է: Ռուսաստանն աշխարհի առաջնությունում խմբից դուրս գալու  շանսեր ունի:

– Եվրո-2016-ում Հայաստանը բարդ խմբում է…

– Ես ապագայի մասին չէին ցանկանա խոսել:  Միայն հաջողություն կմաղթեմ Հայաստանին:

– Նոր մարզչի մասին ի՞նչ կասեք:

– Ոչինչ:

– Մտածո՞ւմ եք երբեւէ հավաքական վերադառնալու մասին:

– Այս պահին եկեք բոլորս ցանկանաք, որ Հայաստանի հավաքականը հասնի իր նպատակներին:

– Կարծրատիպ կա, որ Հայաստանը ընկերական խաղերին վատ է խաղում, իսկ պաշտոնականներին ավելի լավ է հանդես գալիս: Ի՞նչով է պայմանավորված այս ամենը:

– Դա միայն Հայաստանի հավաքականի մոտ չէ: Գերմանիայի կամ Անգլիայի հավաքականների մոտ եւս կա նման խնդիր: Նրանց մոտ էլ զգացվում է տարբերություն ընկերական եւ պաշտոնական խաղերի միջեւ:

– Հենրիխ Մխիթարյանի փոխարինումը հարկադրվա՞ծ էր:

– Այո:

– Գո՞հ էիք Կրասնոդարում երկրպագուների աջակցությունից:

– Այո, գոհ եմ:

– Ընդհանուր առմամբ Կրասնոդարից  ի՞նչ տպավորություններ ունեք:

– Մեզ շատ լավ ընդունեցին, ինչի համար շնորհակալություն: Հաճելի էր: Երեկ, երբ զբոսնում էինք, մարդիկ գալիս էին, հաջողություն մաղթում: Ընդհանրապես, Ռուսաստանում միշտ էլ հաճելի է խաղալը:

ՀՖՖ պաշտոնական կայք

Բժշկական կոնսիլիում կկազմակերպվի` քննարկելու Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը

Մամիկոն ԽոջոյանՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։  Այս մասին Անկախին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։

Ադրբեջանը մտադիր է գնել թուրքական արտադրության ուղղաթիռներ

helikopterԻնչպես հաղորդում թուրքական «Սաբահը», Ադրբեջանը մտադիր է գնել թուրքական «Roketsan» հայտնի մակնիշի «Mızrak-U» տիպի ուղղաթիռներ: Բացի Ադրբեջանից, «Mızrak-U» տիպի ուղղաթիռներ կարող է ձեռք բերել Պակիստանը: Նշենք, որ մարտի 3-ին տեղի ունեցավ «Mızrak-U» շարքից «Atak» մակնիշի ռազմական ուղղաթիռների թռիչքների փորձարկումները: «Atak» ուղղաթիռում տեղադրված է հակատանկային հրթիռային համակարգ, որն ընդունակ է ոչնչացնել թիրախը 8 կմ հեռավորությունից: Ուղղաթիռների մասայական արտադրությունը կսկսվի 2015 թվականին:

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է Ֆեթուլահ Գյուլենի հետևորդների դեմ պայքարի

ankara  Թուրքիայի կառավարությունը Ֆեթուլահ Գյուլենի հետևորդների դեմ պայքարի հատուկ միջոցների փաթեթ է մշակել, որի նպատակն է կանխել գյուլենական տարրերի մուտքը պետական կառավարման համակարգեր: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ հղում կատարելով կառավարական աղբյուրների վրա:

Նախապատրաստվող գործողությունների փաթեթի բովանդակության մասին առայժմ տեղեկություն չկա, սակայն նշվում է, որ Գյուլենի հետևորդների դեմ պայքարի շրջանակներում հնարավոր է, որ ժամանակավորապես փակվեն Թուրքիայի ոստիկանական դպրոցները: Նշենք, որ հենց այս համակարգում է ակտիվորեն տարածվում գյուլենական գաղափարախոսությունը:

Ղրիմում հանրաքվեի է դրվելու Ռուսաստանին միանալու հարցը

06134800.325490.609Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեով թերակղզու բնակիչները պետք է պատասխանեն` ցանկանում են մնալ Ուկրաինայի կազմում, թե մտնեն Ռուսաստանի կազմի մեջ: Արդեն վճռված է, որ հանրաքվեն անց է կացվելու մարտի 16-ին: Նման որոշում է ընդունել խորհրդարանը: Աղբյուրի համաձայն, առաջարկը պաշտպանել է  100 պատգամավորից 80-ը:

Տեղեկությունն այն մասին, որ հանրաքվեի է դրվելու  Ռուսաստանին միանալու հարցը, տարածել է  РИА Новости-ն հղում անելով հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևին:

Անկախ

Ազգի համար հպարտություն է նման գիտնական ունենալը

գիտաժողովՓետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայր բուհում` Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ), տեղի են ունեցել ծագումով Լեռնային Ղարաբաղից, հանրահայտ ռուս իրավաբան, պետության և իրավունքի տեսության ու պատմության, իրավունքի փիլիսոփայության, իրավաքաղաքական ուսմունքների պատմության ոլորտների խոշորագույն մասնագետ Վլադիկ Ներսեսյանցի 75-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ, դասախոսներ, ուսանողներ և հրավիրվածներ։
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունեց նման միջոցառումների նախաձեռնումն ու կազմակերպումը՝ նշելով, որ դրանք կարևոր են ինչպես համալսարանականների, այնպես էլ ներկա գտնվող հյուրերի համար. ուսանողները կկարողանան իրենց մեջ զարգացնել գիտական ներուժը, ձևավորել գիտական ընթերցմամբ հանդես գալու մշակույթ, իսկ պետական այրերն այստեղ կտեսնեն իրենց ապագա կադրերին, կկարողանան իրենց պատգամներն ու խորհուրդները տալ նրանց, ինչը ևս պետական քաղաքականության մաս է։
Իր խոսքում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանն ասաց, որ Ներսեսյանցին նվիրված գիտական ընթերցումներ անցկացնելու գաղափարն իր մեջ ծնվել է դեռևս մագիստրատուրայում սովորելու տարիներին, երբ խորությամբ սկսել է ուսումնասիրել ակադեմիկոսի աշխատությունները, իսկ ներկայումս դրա անհրաժեշտությունն ավելի է զգացվում, քանզի Ներսեսյանցի մեծության մասին տեղեկատվությունն ու գաղափարները հանրության սեփականությունը դարձնելու հրամայական կա։
Ա. Հարությունյանի խոսքով՝ կազմակերպված միջոցառումն ամենևին էլ չի հավակնում ամբողջովին ու բազմակողմանիորեն բացահայտելու ակադեմիկոսին, որովհետև մեկ միջոցառմամբ դա անհնար է։ «Սա մի համեստ ձեռնարկում է նրա գիտական ժառանգությունն արժևորելու համար»,- ասաց բանախոսը։ Շուրջ 400 գիտական աշխատանք է հեղինակել Ներսեսյանցը, որոնց թվում՝ 16 մենագրություն։ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալերի Զորկինը Ներսեսյանցին համարում է իրավունքի փիլիսոփայության ամենամեծ գիտնականներից մեկը և դասում այնպիսի համաշխարհային նշանակության գիտնականների շարքը, ինչպիսիք են Բորիս Չիչերինը, Ալեքսանդր Գրադովսկին, Նիկոլայ Կորկունովը, Սերգեյ Մուրոմցևը և այլք։
Գիտական ընթերցումների ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր, ԼՂՀ դատավորների միության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք ՀարությունյանՀասմիկ Խաչատրյանը և ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանը:
Իրավունքի թեմայով զեկուցումներ կարդացին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մագիստրանտներ Լուսինե Բարխուդարյանը, Անուշ Դանիելյանը և Արմինե Դանիելյանը։
Ներկաները հնարավորություն ունեցան լսելու ազատության մասին գիտության տեսաբանի ու մեկնաբանի՝ Վ. Ներսեսյանցի կենդանի ձայնը՝ դիտելով տեսագրությունը, որտեղ նա խոսում է ազատական-իրավաբանական հայեցակարգի մասին։
Գիտական ընթերցումներն ամփոփեց և եզրափակիչ խոսք ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը։ Շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ ռեկտորատին և միջոցառման նախաձեռնողներին՝ Ա. Ղուլյանը նշեց, որ այն հետաքրքիր նախաձեռնությունների մեկնարկ է։ ԱԺ նախագահի խոսքով՝ միանգամայն տեղին է, որ սկիզբը դրվեց համերկրացի, խորհրդային, ռուսական իրավաբանական գիտության մեջ հայտնի Վ. Ներսեսյանցի գիտական գործունեության ուսումնասիրմամբ, որը ուսանողների համար մեծ ծավալի աշխատանքի ճակատ է բացում։ Զուգահեռներ անցկացնելով անվանի գիտնականի ապրած ժամանակաշրջանի և ներկայի միջև՝ Արցախի խորհրդարանի ղեկավարն ասաց. «Բարեբախտություն է, որ նա մեր հայրենակիցն է, որովհետև միայն նրա կենսագրության առաջին տողերը ստիպելու են մարդկանց համացանցում փնտրել և գտնել Ստեփանակերտը, հասկանալու են, որ Վ. Ներսեսյանցի ազատական արժեքներն ունեցել են շարունակություն, որոնց հիման վրա հռչակվել է դեռևս չճանաչված, բայց մեծ երազանքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անկախ

 

 

 

Նիկիտա Սիմոնյանը տպավորված է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի խաղով

նս31731Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Կրասնոդարում կայացած Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքանների խաղին անդրադառնալով, որում տանտերերը հաղթել էին 2:0 հաշվով, Sport-Express-ի թղթակցին հայտնել է, որ Ռուսաստանի ընտրանին լավ տպավորություն է թողել:

Նա մասնավորոպես ասել է. «Եթե Ռուսաստանի հավաքականը երկրորդ խաղակեսը անցկացներ այնպես, ինչպես առաջինը, ապա թիմին կարելի էր գերազանց գնահատականը տալ: Մինչ ընդմիջում մեր թիմը լավ կոմբինացիաներ էր կազմակերպում, խաղում էր շատ կտրուկ և ամուր: Այնուհետև փոքր-ինչ չէր բավարարում փոխկապակցվածությունը: Հայաստանի հավաքականի խաղի մասին խոսելը դժվար է. օրինակ՝ Մխիթարյանը ցույց տվեց, թե ինչպիսի հիանալի ֆուտբոլիստ է, իսկ ահա Մովսիսյանը ակնհայտորեն լավագույն մարզավիճակում չէր»:

Անկախ