Ապրիլի 30-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 33-ամյա մի կին և հայտնել, որ աշխատանքի վայրում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկի աշխատակցուհի Շ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:
Անկախ
Daily Archives: May 1, 2014
Հերթը մուլտֆիլմերինն է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ռուսական «карусель» հեռուստաալիքով բացառապես ռուսական մուլտֆիլմերի հեռարձակման գաղափարին:
ՌԴ մշակույթի նախարարը գտնում է, որ այդ հեռուստաալիքին կարելի է տալ նաև սովետական մուլտֆիլմերի ողջ հավաքածուն:
«Եկե՛ք քննարկենք սա: Համոզված եմ, որ և՛ կառավարությունը, և՛ վարչակազմը մեզ կաջակցեն»,- հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ պետության ղեկավարը:
«Շատ երկրներ իրենց նմանատիպ ապրանք արտադրողներին տրամադրում են որոշակի արտոնություններ»,-նկատել է Պուտինը:
«Ռուսական հեռուստաալիքը մեկն է՝ “Карусель”-ը, և այն ներկայացնում է ոչ միայն հայրենական անիմացիաներ, այն նաև արտասահմանյան: Մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի, որ “Карусель”-ը վերածվի բացառապես հայրենական անիմացիայի ալիքի»,-առաջարկել է նախարարը:
Հիշեցնենք, որ Պուտինի այս «քաղաքականությունը» չի սահմանափակվում միայն անիմացիայի ոլորտով. դեռ մի քանի օր առաջ Պուտինը առաջարկել էր արտասահմանյան արագ սննդի ցանցերի, օրինակ՝ Մաքդոնալդսի փոխարեն զարգացնել սեփական՝ ռուսական արագ սննդի ցանցը և ընդհանրապես ռուսական ազգային խոհանոցը, որն ըստ Պուտինի՝ բավականին բազմազան է ու համեղ:
Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին. Գագիկ Մակարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի աշխատաշուկան բավական տարբերվում է այլ երկրների աշխատաշուկաներից, այն շատ առանձնահատկություններ ունի:
«Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին: Կարող ենք ասել, որ այն ավելի հանգիստ է ու քիչ աղմկոտ, քան նախկինում», – ասաց բանախոսը:
Նա ուշադրություն հրավիրեց այն խնդրի վրա, որ մեր աշխատաշուկայում այսօր զբաղվածության հարցի հիմնական բեռն ընկած է փոքր բիզնեսի ուսերին. «Թվում է, թե մեծ ձեռնարկությունները պետք է լուծեն զբաղվածության խնդրի հիմնական մասը, այդպես է գոնե այլ երկրներում, բայց ոչ Հայաստանում»:
Գագիկ Մակարյանը կարծում է, որ խոշոր բիզնեսից առավելագույն օգուտ ստանալու համար պետք է գոնե հասնել այն բանին, որ հարկային հիմնական բեռը դրվի խոշոր ձեռնարկատերերի վրա, որոնց տված հարկերն էլ հիմնականում համալրեն բյուջեն:
Սպառնալիքի միջոցով 1100 դոլար պահանջողները հայտնաբերվել են
Ապրիլի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ազատի և Համոյի կողմից սպառնալիքի միջոցով Ա. Ֆ.-ից 1100 ԱՄՆ դոլար պահանջելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատը 1979 թ. ծնված Ազատ Վ.-ն է, իսկ Համոն` 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն: Վերջիններս ներկայացել են բաժին:
Կատարվում է հետաքննություն:
«Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ». Բորիս Խառատյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնել այն մասին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը ժամանակավրեպ է:
«Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա բավարարել իր և ընտանիքի պահանջները, իսկ ավելացած գումարը կուտակել»,- ասաց Բորիս Խառատյանը:
Հարցին` երբևէ բարձրաձայնե՞լ եք, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական զամբյուղին, Բորիս Խառատյանը նախ փորձեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր սպառողական զամբյուղի մասին է խոսքը, ապա ասաց. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ: Հաշվարկում են տարբեր մեթոդաբանություններով և ստացվում են տարբեր թվեր: 45 հազար դրամ գործող նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանն էլ նշեց, որ սոցիալական համագործակցությունը հզոր գործիք է, որպեսզի սոցիալական արդարություն լինի, սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի: Շուշանիկ Բարսեղյանը նաև նշեց, որ Գործատուների հանրապետական միությունը այն կարծիքին, է, որ Հայաստանում տնտեսությունը, գործարարությունը կզարգանա, եթե զարգանա փոքր և միջին բիզնեսը:
Անդրադառնալով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեությանը` Բորիս Խառատյանը նշեց, որ կոնֆեդերացիան դատարաններ է դիմում հիմնականում վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հարցերով:
«Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ աշխատողի խախտված իրավունքների վերականգնելու պահանջով: Իսկ եթե գործատուն չի համաձայնվում դրանք շտկել, օգնում ենք աշխատողին դիմել դատարան»- ասաց Բորիս Խառատյանը:
Առանց այդ էլ հարկերից ճռռացող տնտեսվարողներին GPRS-ով համակարգն էր պակաս
Մի անգամ պապս, որ վաստակաշատ մանկավարժ էր ու լրագրող, նաև համոզված կոմունիստ, ինչ-որ պետական հիմնարկից գալով, իր գեղեցիկ դարչնագույն ցիլինդրն ու ձեռնափայտը ջղային շարժումով միջանցքի կոմոդի վրա նետելով, շուռ եկավ դեպի ինձ, որ այդ պահին հասել էի նրան, ու բարկացած, խիստ տոնով վրա բերեց` «Սովետը, որ քանդվեց` բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»: Շատ փոքր էի, որպեսզի հասկանայի, թե ինչ նկատի ուներ հասակ առած ու կյանքի բովում եփված պապս, բայց օրերս պապիս այս փոքրիկ «դասը» հիշեցի, երբ ծանոթացա բյուրոկրատական խոչընդոտների ու կամայականությունների հերթական պատմությանը:
Օրերս մեր խմբագրությանը դիմեց մի բավականին պատկառելի խանութ-սրահի տնօրեն. դժգոհում էր պետական կառույցների կամայականություններից: Ի թիվս նրա մատնանշած բազմաթիվ խնդիրների, մեկը խիստ ուշագրավ էր, հատկապես` պապիս խոսքերը հիշելուց հետո:
Մեզ դիմած Ա.Մ-ն պատմեց, որ ըստ կարգի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող օբյեկտները պետք է որոշակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության չափանիշներ ապահովեն: Տվյալ դեպքում` հակահրդեհային անվտանգության համակարգեր ունենան: Բնականաբար, որպես այս հարցում գլխադասային մարմին, ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումներն էլ, այս առումով, ներկայացնում են տեխնիկական անվտանգության պահանջների չափանիշները,համապատասխան «հսկողություն» են իրականացնում, թե ինչպես են պահպանվում այդ անվտանգության կանոնները, ինչպիսի սարք-սարքավորանք է անհրաժեշտ այս նորմը պահպանելու համար և այլն: Եվ մեզ դիմած Ա.Մ.-ն պատմեց, թե իրականում ինչ է կատարվել իր ղեկավարած խանութ-սրահում:
ԱԻՆ-ի համապատասխան կառույցի ներկայացուցիչները այցելել են նրա ղեկավարած խանութ-սրահ, ներկայացրել, թե ինչ տեխնիկական պահանջներ կան, որ պետք է ապահովի օբյեկտի տնօրինությունը: Հետո մատնանշել են խանութ-սրահում առկա հակահրդեհային անվտանգության համակարգն ու ասել, որ դա հին է, չի համապատասխանում սահմանված կարգով ամրագրված պահանջներին, ապա ներկայացրել են իրենց պահանջները: Նաև նշել են, թե կոնկրետ ինչ սարքավորումներ, գույք ու համակարգ է պետք տեղադրել` մատնանշելով կոնկրետ ապրանքանիշի կոնկրետ ապրանք: Երբ Ա.Մ.-ն ցանկացել է ձեռք բերել այդ համակարգը, պարզվել է, որ դա շատ թանկ արժի` մոտ 300 հազար դրամ` չհաշված հարակից ծառայությունների արժեքը: Ու որոշել է հրաժարվել այդ համակարգը տեղադրելուց: Իր ծանոթ գործընկերեներից տեղեկացել է նաև, որ նրանց էլ են այցելել համապատասխան մարդիկ ու ներկայացրել հակահրդեհային անվտանգության համակարգերի «անհրաժեշտությունն» ու պահանջվող համակարգերի տեխնիկական բնութագրերը` դարձյալ նշելով կոնկրետ ապրանքանիշ ու ապրանքատեսակներ:
Ինչպես հիշում ենք հանրահայտ ու բոլորին հուզած նոր ՀԴՄ-ների պատմությունից, այդ հակահրդեհային անվտանգության համակարգերը, բնականաբար, Հայաստան է ներկրում կոնկրետ մեկ մարդ, և այլ տեղից հնարավոր չէ ձեռք բերել այդ համակարգերը: Ու քանի որ Ա.Մ.-ն ու նրա ծանոթ գործընկերները հրաժարվել են ձեռք բերել ու տեղադրել այդ համակարգերը, քանի որ համարել են, որ իրենց ունեցած համակարգերը լիովին բավարարում են անվտանգության ապահովման պահանջները, հիմա նրանց առջև ծառացած է տուգանվելու խնդիրը: Իսկ տուգանքների հարցը Հայաստանում, բոլորս գիտենք` ինչպես է դրված…
Փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը:
Ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետով` 2012 թ. հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը արձակել է N 263-Ն հրամանը հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին: «Հրդեհային անվտանգության կանոններ» կոչվող փաստաթղթի 81-րդ կետով էլ սահմանվում է. «Օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի»: Այդ հավելվածով թվարկվում են, թե որքան տարածք ունեցող ու ինչպիսի օբյեկտներում են հակահրդեհային անվտանգության համակարգերը պարտադիր և այլն: Կանոնների այս կետը սահմանում է նաև, որ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Iոterոet/Eternet/GSM/GPRS/հեռախոսային ֆիքսված ցանց և այլն): Ընդ որում 3000 քմ և ավելի տարածք ունեցող օբյեկտների համար ռադիոկապի կիրառումը պարտադիր է:
Ամեն ինչ կարծես պարզ ու հստակ է, և ավելացնելու կամ զարմանալու ոչինչ չկա: Համենայն դեպս, ԱԻՆ-ի աշխատակիցները, երբ այցելում են համապատասխան օբյեկտներ ու ներկայացնում տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջ, դա ինքնագլուխ չեն անում, այլ սահմանված կարգին համապատասխան:
Բայց ուշագրավ է նույն փաստաթղթի հաջորդ` 82-րդ կետը, որում, մասնավորապես, նշվում է. «Հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների, հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգի տեսակը, շիջման ձևը, կրակմարիչ միջոցները որոշվում են նախագծող կազմակերպության կողմից` կախված պաշտպանվող շենքերի ու կառույցների տեխնոլոգիական, կառուցողական և ծավալա-հատակագծային առանձնահատկություններից»:
Այս կետով, փաստորեն, հակահրդեհային անվտանգություն իրականացնողին կամ համակարգը նախագծողին, որը Հայաստանում պարտադիր ԱԻՆ-ն է, տրվում է լայն հնարավորություն ներկայացնելու իր նախընտրած կամ պատկերացրած ու իր մատնանշած անվտանգության համակարգ տեղադրելու պահանջ:
Դե ԱԻՆ-ում հո չեն հաստատի, թե իրենք ինչ-որ կանխամտածված կամ կանխակալ որոշում են ընդունում այս առումով ու զարկ տալիս իրենց նախընտրելի տնտեսվարողի կամ կառույցի ներկրած կամ արտադրած համակարգերի վաճառքին` հակահրդեհային անվտանգության համակարգեր տեղադրելու պահանջի ներքո գործող օբյեկտների տնօրինողներին «ուղղորդելով» դեպի կոնկրետ համակարգ: Անգամ այդ դեպքում նրանք արդարացում ունեն. մասնագետն իրենք են, հետևաբար իրենք են որոշում, թե որ օբյեկտում ինչպիսի տեխնիկական չափանիշներին համապատասխան համակարգեր պետք է տեղադրված լինեն, ուրեմն իրենք իրավունք ունեն ասելու, թե այդ չափանիշներին հատկապես որ համակարգն է համապատասխանում:
Միգուցե սա արդար է, չենք փորձում ինչ-որ մեկին մեղադրել, բայց հաշվի առնելով հայաստանյան իրականության փորձը, երբ պետությունն ավելի շահագրգիռ է ինչ-որ կազմակերպության կամ ընկերության բիզնես շահերը պաշտպանելու հարցում, քան հասարակ քաղաքացիների, արդեն ակամա սկսում ենք մտածել, որ այս դեպքում ևս պետական կառույցն առաջնորդվում է նույն սկզբունքով, ինչ նոր ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջի, ճանապարհային տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը մասնավոր ընկերության տնօրինմանը հանձնելու ու տուգանքներ նշանակելու, կարմիր գծանշումներով բոլորի սեփականությունը համարվող փողոցից մասնավոր ընկերության համար տարածք առանձնացնելու ու վճարովի ավտոկայանատեղ դարձնելու և մնացած այլ համանման դեպքերում: Նման գործելաոճի պարագայում համապատասխան իրավական ակտերը` թղթի վրա գրված կանոնները, հրամանները, նորմերն ու օրենքները միշտ պետության կամ պետության կողմից հովանավորվող ընկերությունների շահերից են ելնում:
Եվ նման դեպքերում հիշում եմ պապիս` արդեն ինձ հանճարեղ թվացող խոսքերը. «Սովետը, որ քանդվեց, բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»:
Խուլիգանություն խաչմերուկում
Ապրիլի 30-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, վիճաբանություն կատարելու համար, բաժին են հրավիրվել 1958 թ. ծնված Հարություն Հ.-ին և 1969 թ. ծնված Դավիթ Մ.-ին:
Պարզվել է, որ նշված խաչմերուկում, երթևեկելու ընթացքում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ ծագած վիճաբանություն ժամանակ, Դավիթ Մ.-ն ձեռքով հարվածել է Հարություն Հ.-ի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Կատարվում է հետաքննություն:
Դանիայում սկսել են վաճառել աշխարհի հնագույն գարեջուրը
«Դանիայի Ազգային թանգարանը սկսել է մ.թ.ա. 1371թ.-ի բաղադրատոմսով պատրաստված գարեջրի վաճառքը»,-այս մասին է հայտնում թանգարանի մամլո ծառայությունը:
Թանգարանի գիտաշխատողները վերականգնել են բաղադրատոմսը այն հեղուկի մնացորդներից, որ գտնվել է 20-րդ դարի սկզբին հնագույն գերեզմաններից մեկում:
Պարզվել է, որ մի քանի հազար տարի առաջ գարեջուրը պատրաստել են ցորենից, մրտենուց, մեղրից, լոռամրգից:
Գիտնականները բաղադրատոմսը տվել են դանիական գարեջրի արտադրամասերից մեկին: Իսկ խմիչքի ցուցադրության ժամանակ արտադրողը խոստովանել է, որ փոքր-ինչ փոփոխել է բաղադրությունը ժամանակակից սպառողների ճաշակին որոշակիորեն հարմարեցնելու համար:
Իսկ արտադրման տեխնոլոգիայի մասին հրաժարվել է պատմել:
«Հնագույն գարջուրը» կարելի է փորձել Դանիայի Ազգային թանգարանում կամ համացանցի օգնությամբ պատվիրելու միջոցով, իսկ մեկ շիշ գարեջրի արժեքը կազմում է շուրջ 39 դանիական կրոն /մոտ 7 դոլլար/:
Վրաերթեր Երևանում
Վրաերթ Պարոնյան փողոցում
Ապրիլի 30-ին. ժամը 09.25-ին, «Բիուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Անահիտ Ա.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
Ապրիլի 30-ին, ժամը 08.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` ժամը 16.40-ին բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Խաչատուր Հ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
Գիտնականները պարզել են տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր մակարդակի հնարավոր պատճառները
Գիտնականները համոզված են, որ սա կարող է լինել տարիքի հետ լեյկոցիտներում Yքրոմոսոմների կորստի հետ:
Տղամարդիկ ավելի կարճ են ապրում, քան կանայք, նաև քաղցկեղի հանդեպ ավելի բարձր նախատրամադրվածություն ունեն: Շվեդ գիտնականները այս փաստին իրենց բացատրությունն են տվել: Ուսումնասիրելով 70-84 տարեկան ավելի քան 1600 տարեց մարդկանց տվյալները՝ Ուփսալա համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր աստիճանը կարող է պայմանավորված լինել տարիքի հետ արյան սպիտակ բջիջներում՝ լեյկոցիտներում Y քրոմոսոմների կորստի հետ:
“Այն տղամարդիկ, ում մոտ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է արյան մեջ Y քրոմոսոմների կորուստ, միջինում 5.5 տարի են ապրել, այն դեպքում, երբ այն մարդկանց շրջանում, ում մոտ քրոմոսոմի կորուստ չի նկատվել, ապրել են միջինում դեռ 11 տարի»,- նշել է հետազոտության հեղինակներից Լարս Ֆոշբերգը:
« Y քրոմոսոմների կորուստը ուռուցքային բջիջների սովորական մուտացիա է: Այն, որ մենք ուսումնասիրում ենք այլ օրգաններում քաղցկեղ առաջացնող արյան առողջ բջիջները, նշանակում է, որ խոսքը գնում է իմունիտետի մասին»,-նշում է ծրագրի ղեկավար Յան Դումանսկին:
«Արյան մեջ առկա են բազմաթիվ իմունային բջիջներ. մենք ցանկանում ենք առանձնացնել դրանք՝ ըստ քորոմոսոմների կորստից վնասված տիպերի: Այնուհետ կպարզենք, թե ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում: X և Y քրոմոսոմները շատ ընդհանրություններ ունեն, և դրանով կհասկանանք, թե ինչու են տղամարդիկ ավելի կարճ ապրում և ինչու են ավելի հակված քաղցկեղային հիվանդությունների»,-պատմում է Լարս Ֆոշբերգը:
3 ՃՏՊ մեկ օրում
Պատահար Թբիլիսյան խճուղում
Ապրիլի 30-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Մերսեդես-Բենց»-ը Մեղրի-Գորիս ճանապարհին ընկել է ձորը
Ապրիլի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Գորիս ճանապարհի 130-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Օպել»-ը հայտնվել է առվում
Ապրիլի 30-ին, ժամը18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախի 1-ին փողոցում ընկել է առուն, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Ա. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1947 թ. ծնված Սերյոժա Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ադրբեջանցի լրագող Ռաուֆ Միրկադըրովը իրեն ձերբակալելու համար մեղադրում է Ռուսաստանին
Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովը իր ձերբակալության մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Ըստ լրագրողի` իրեն ձերբակալել են Ռուսաստանի քաղաքականության մասին իր քննադատական հոդվածների համար: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը Միրկադըրովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
Միրկադըրովը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները և բողոքում, որ իրեն չեն տալիս իր պահանջած թերթերից որևէ մեկը՝ դրա փոխարեն տրամադրելով պաշտոնական մամուլ:
Փաստաբանը նաև ասել է, որ ներքին գործերի նախարարությունը լրագրողին թույլ չի տվել հանդիպել ծնողների հետ, թեև այդ մասին դիմումը ներկայացվել է դեռ 5 օր առաջ:
Հիշեցնենք, որ Միրկադըրովը Թուրքիայից արտաքսվել էր ապրիլի 19-ին: Բաքու ժամանելուն պես նրան ձերբակալել են և տեղափոխել ներքին գործերի նախարարություն: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար:
Գանայից ԱՄՆ Արտագաղթածների 17-ամյա որդին միանգամից ընդունվել է ամերիկյան բոլոր հեղինակավոր բուհերը
Գանայից ԱՄՆ արտագաղթածների 17-ամյա որդին` Նյու Յորք նահանգի Շիռլի քաղաքից ավագդասարանզի Քվազի Էնինը, միանգամից ընդունվել է ամերիկյան 8 հեղինակավոր բուհեր: Դիմորդին իրենց բուհ ընդունելու պատրաստակամության մասին են հայտնել Յեյլի, Կոլումբիական, Կոռնելի, Փենսիլվանյան ու Փրինսթոնյան , Բրաունի համալսարաններն ու Դարթմուտսկի քոլեջը:
էնինի հաջողությունն ուշագրավ է.նա անքան բարձր ակադեմիական առաջադիմություն ունի, որ բուհերի կողմից բարեհաճության է արժանացել: Մի կարևոր գործոն էլ կա` սեռը: Բանն այն է, որ ուսումնական հաստատություններ հիմնականում դիմում են աղջիկները:
Տղան որոշել է Յեյլի համալսարան ընունվել, որ շրջանավարտն են եղել երկրի 5 նախագահներ, շատ գիտնականներ. Արվեստի գործիչներ, գործարարներ: Իր ընտրությունն Էնինը բացատրում է նրանով, որ Յեյլի համալսարանում հաճելի մթնոլորտ է ու երաժշտության լավ դասընթաց կա:
Բացի այդ, նրան այս համալսարանում են ամենաբարձր կրթաթոշակն առաջարկել:
Էնինը երազում է բժիշկ դառնալ, ինչպես և իր ծնողները:Որպես մասնագիտություն նա ընտրել է կենսաինժեներիան:
Ուկրաինացիները Շոտլանդիայի վարչապետից պահանջել են ներողություն խնդրել
Շոտլանդիայի վարչապետին խնդրել են ներողություն հայցել Վլադիմիր Պուտինի հասցեին հիացական խոսքերի համար:
Ալեքս Սալմոնդը քննադատության է ենթարկվել Շոտլանդիայում ուկրաինական համայնքի կողմից: Համայնքի կարծիքով, իր հայտարարության մեջ վարչապետը «որոշ ասպեկտներով» հիացել է ռուսական նախագահի քաղաքականությամբ:
Սալմոնդը հայտարարել է, որ Պուտինը «վերականգնել է Ռուսաստանի սեփական արժանապատվության զգացումը, ինչը լավ արարք է»: Ինքը` վարչապետը հավելել է, որ ինքը ոչ միայն հիացմունք է հայտնել , այլև քննադատություն:
Կնոջը չհաջողվեց կալանավոր ամուսնուն թմրամիջոց հասցնել /ԼՐԱՑՎԱԾ/
Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Պարզվել է նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ապրիլի 29-ին ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության ծառայողների պահանջով Արևիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի 30 հաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է նախաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 29-ից 30-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 5, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:Իրանն ու Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունը լրատվական դաշտում
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայեն և Ադրբեջանի խորհրդարանի անդամ, «Azerbaijan Daily»-ի տնօրենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հարկավոր է Թեհրանի և Բաքվի միջև ընդլայնել համագործակցությունը լրատվական դաշտում: Կողմերը նշել են, որ երկկողմանի հարաբերությունների ամրապանդման գործընթացում կարևոր է Իրանի և Ադրբեջանի մեդիա դաշտերի ակտիվ մասնակցությունը:
«Թեհրանում ադրբեջանական լրատվամիջոցների ակտիվ գործունեությունը ցույց է տալիս, որ երկու երկրները լրջորեն տարամադրված են ընդլայնել համագործակցությունը լրատվական դաշտում: Այս համագործակցությունը հող կնախապատրաստի Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական համագործակցության համար: Դժբախտաբար, երրորդ կողմի լրատվամիջոցների միջամտությունները, վեճերն ու բամբասանքները խոչընդոտում են երկկողմանի կապերի ամրապնդմանը: Եթե կողմերը ստեղծեն ամուր կապեր լրատվական դաշտում, այս բացասական գործելապերպն այլևս չի աշխատի»,- ասել է Իրանի դեսպանը:
Ադրբեջանի խորհրդարանի անդամն իր հերթին նշել է, որ «Azerbaijan Daily»-ին պատրաստ է փոխանակվել տեղեկատվությամբ իրանական լրատվամիջոցների հետ:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի բնակչության թիվը 77 մլն 400 հազար է
Իրանի վիճակագրական կենտրոնը հայտնում է, որ Իրանի բնակչությունը ներկա դրությամբ կազմում է 77 մլն 400 հազար մարդ: Մինչև ընթացիկ տարվա ավարտը (Իրանում տարին ավարտվում է մարտի 21-ին) այդ ցուցանիշը կարող է հասնել 77 մլն 856 հազար մարդու:
Կանխատեսումների համաձայն, մինչև 2016-ին Իրանի բնակչության քանակը հասնելու է 80 միլիոնի:
Փաստորեն, Իրանի բնակչությունը սրընթաց աճում է: 2011-ին Իրանի բնակչությունը կազմել է 75 մլն 150 հազար մարդ: Դա նշանակում է, որ երեք տարում Իրանի բնակչությունն աճել է ավելի քան 2 միլիոնով:
Իրանի բնակչության 51 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ մնացյալ 49 տոկոսը՝ կանայք: Բնակչության 70 տոկոսի տարիքը 15-64 է:
Չնայած Իրանի բնակչության աճը շարունակվում է, սակայն վերջին տարիներին այն փոքր ինչ դանդաղել է: Դա պայմանավորված է համաշխարհային միտումով. մեգապոլիսների բնակչությունը, որպես կանոն, հակված չէ մեծ թվով երեխաներ ունենալուն:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
ԱԷՄԳ-ի գլխավոր տեսուչը կայցելի Իրան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տեսուչ Մասսիմո Ապարոն մայիսի 4-ին կայցելի Իրան: Այս մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:
Քամալվանդիի ասել է, որ այցի ընթացքում Ապարոնը կկայցելի Իրանի «Սագանդե» հանքավայր, որը գտնվում է Արդաղանում:
Իրանցի պաշտոնատար անձանց խոսքով՝ հանքի պաշարները կազմում է 1,5 մլն տոննա հանքաքար:
Փետրվարին Ատոմային էներգիայի կազմակերպության կայքում տեղադրված Իրանի և ԱԷՄԳ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ Իրանը համաձայնել է իրագործել Ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության հետ համագործակցության 7 «գործնական քայլ»:
ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները վերահսկում են, որ Թեհրանը կատարի իր պարտավորությունները: Բացի իրանական կողմի հետ կնքած համաձայնության կատարումը հսկելուց , ԱԷՄԳ-ն նաև վերահսկում է, որպեսզի Իրանը կատարի ժնևյան համաձայնագրում նշված պարտավորությունները: