Մերոնք մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում

25441 chessԹուրքիայի Խոջաելի քաղաքում  շարունակվող մինչև  20 տարեկան շախմատիստների աշխարհի  առաջնության  3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ պարտիաներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին.
Յան Ֆանգ  – Սամվել Տեր-Սահակյան` 1:0
Աթիլա Հուկսել  – Վահե Բաղդասարյան` 0:1
Շետի Շրիստի – Մարիա Գևորգյան` 1/2:1/2

Գիշերը ավտոբուս է այրվել

ավտոբուս է այրվելՍեպտեմբերի 15-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասում ավտոբուս է այրվում:
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 1/1 հասցեի մոտ ամբողջությամբ այրվել է «ՍԵՏՌԱ» մակնիշի ավտոբուս:
Հրդեհը մարվել է ժամը 05.30-ին՝ 2 մարտական հաշվարկով:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն

Վահրամ ՇահինյանՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը:
Ճիշտ է` Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն:

ԱԳ նախարարը կայցելի Վարշավա, Հռոմ և Վատիկան

Էդվարդ ՆալբանդյանՍեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։

Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։

Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։  Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ։

 

 

 

 

Սիրիայում սպանվել է կառավարական ուժերի դեմ մարտնչող Ադրբեջանի քաղաքացի

2Սիրիայում սպանվել է կառավարական ուժերի դեմ մարտնչող Ադրբեջանի քաղաքացի:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Սիրիայում Աբու Յահյա անունով Ադրբեջանի քաղաքացին չեչեն Աբու Օմարի ջոկատի կազմում կռվել է կառավարական զորքերի դեմ:

 

Սեպտեմբերի 13-ին վերջինս վիրավորվել է սիրիական Համաս քաղաքի մերձակայքում կործանիչների կողմից ռմբակոծության արդյունքում: Աբու Յահյան մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով:

 

Հենց նույն օրը նրան թաղել են “Աբու Մուսլիմ” գերեզմանատանը։

 

Այրվել է ավտոտեխսպասարկման կետի նկուղային հարկը

Հրդեհ ԱրտաշատումՍեպտեմբերի 15-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասում ավտոմեքենաների տեխսպասարկման կետ է այրվում:
Պարզվել է, որ այրվել է Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 46 շենքի դիմաց գտնվող ավտոտեխսպասարկման կետի նկուղային հարկը, որտեղ, ըստ նախնական տվյալների, գտնվել են հնամաշ անվադողեր:
Հրդեհը մարվել է ժամը 08.47-ին՝ 4 մարտական հաշվարկով:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Մեքսիկայում տեղի ունեցավ առաջին համասեռական քաղաքապետի երդման արարողությունը

pic_52c742d1e6558ca103234d11434b718aԱյսօր Մեքսիկայում տեղի ունեցավ  Սակատեկաս նահանգի Ֆրեսնիլյո քաղաքը գլխավորող Բենխամին Մեդրանոյի երդմնակալության արարողությունը: Նա իր երկրում առաջին համասեռական քաղաքապետն է, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտ հայտարարեց իր կողմնորոշման մասին: Նա բացատրեց, որ իր սեքսուալ կողմնորոշման մասին պատմել է այն ժամանակ, երբ մրցակիցները փորձել են այդ փաստն օգտագործել նրան վարկաբեկելու նպատակով: Այդուհանդերձ, նա ասել է, որ չի պատրաստվում միասեռ ամուսնություն կնքել, քանի որ հասկանում է, որ իր քաղաքում միասեռ ամուսնությունների նկատմամբ այլ մոտեցում կարող է լինել:

Մեդրանոն Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ է: Մինչ քաղաքապետ դառնալը  նա երգիչ էր: Բացի այդ, նա առաջին գեյ-բարն է բացել Ֆրեսնիլյոյում: Այստեղ 200 հազար մարդ է ապրում: Մեքսիկայում ամբողջությամբ ու մասնավորապես Սակատեկասում,  շատ ուժեղ է կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը, որը  հավանության չի արժանացնում միասեռ ամուսնությունները: Այդուհանդերձ, Մեխիկոյում նման ամուսնություններ կնքվում են 2009-ից: Ավելի ուշ, մայրաքաղաքին միացան ևս մի քանի նահանգներ, սակայն Սակատեկասը դրանցից չէ:

Կարեն Գրիգորյանը և Յուրի Կուզուբովը

chess3Մարտունիում անցկացվող շախմատի «Սևանա լիճ» միջազգային մրցաշարի 8-րդ տուրում այսպիսի արդյունքներ գրանցվեցին.

Զավեն Անդրիասյան – Կարեն Գրիգորյան` 1 : 0
Ռոբերտ Հովհաննիսյան – Յուրի Կուզուբով՝ 0 : 1
Իվան Պոպով – Դարիուշ Շվիերց՝ ½ – ½
Մարկուս Ռագեր – ԱվետիքԳրիգորյան՝ 0 : 1
Սերգեյ Ժիգալկո – Արման Փաշիկյան՝ ½ – ½
Մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորներով գլխավորում են Գրիգորյանը և Կուզուբովը:

Բռնվեցին՝ ջրատար խողովակներ ապամոնտաժելիս

ոստիկանությունՍեպտեմբերի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 շենքի մոտ նկատել են ջրատար խողովակներ ապամոնտաժող 3 քաղաքացիների, որոնք գողություն կատարելու կասկածանքով, իրենց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել բաժին:
Բերման ենթարկվածները՝ 1981 թ. ծնված Վարդան Գ.-ն, 1981 թ. ծնված Տիգրան Ա.-ն և 1969 թ. ծնված Հունան Ս.-ն տվել են խոստովանական բացատրություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները լուրջ են

phoca_thumb_l_FS-60KG-ARM-TUR-2Այսօր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Լասլո Պապի անվան մարզապալատում պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակիցները: Հարաբերությունները կորոշեն  55, 66, և 96 կգ քաշային կարգերում հայտավորվածները:
Հայաստանի հավաքականի ըմբիշներին լուրջ մրցակիցներ են բաժին հասել:
 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը մեկնարկային գոտեմարտում ուժերն է չափելու Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Էդիշերաշվիլիի, Եվրոպայի չեմպիոն, 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը՝ ռումինացի Գեորգե Բուկուրի, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը`  ալբանացի Էգզոն Շալայի հետ:

Պատահարից չորս ամիս անց, գիտակցության չգալով, մահացել է

վրաերթՄայիսի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.40-ին 1962 թ. ծնված Արարատ Շ.-ն «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայի թիվ 68 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Աշոտ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Սեպտեմբերի 15-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Ա. Մկչտչյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:

«Կիա» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը

ավտոպատահարՍեպտեմբերի 16-ին, ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայքի ոլորաններում «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում «Կիա» մակնիշի 111NS26 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել  ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ ՌԴ քաղաքացի` 1964թ. ծնված Ա. Բ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենայի մարտկոցը:
Դեպքի վայրում են գտնվել ՃՈ և «1-03» ծառայությունների աշխատակիցները:

Երկար ազգանունով կինը տոնում է հաղթանակը

130915014009_hawaii_name_464x261_afpԱմերիկուհին Հավայան կղզիների իշխանություններից վերջապես վարորդական իրավունքն իր լրիվ անուն-ազգանունով ստանալու իրավունք է ստացել, իսկ կնոջ անունը Ջանի Լոկելանի Քեիհանաիկուկաուակահիխուլիխեեահաունաելե է:

Մինչև հիմա նրա վարորդական իրավունքի վրա ազգանվան կրճատ ձևն էր, քանի որ նահանգի էլեկտրոնային  համակարգը ծրագրավորած է 35 տառը չգերազանցող անունների հաշվարկով:

Կինն այդ ազգանունը 1992-ին ամուսնանալուց հետո է վերցրել: Նրա խոսքով, այդ ազգանունը մի շարք նշանակություններ ունի:

Քեիհանաիկուկաուակահիխուլիխեեահաունաելեն, որի աղջկական ազգանունը շատ ավելի կարճ է` Վորտ, պատմել է, որ ազգանվան համար պայքարել է   այն պատճառով, որ իր կարծիքով, վերջին քսան տարում հավայացիների մշակույթը կոխկրտվում է:

Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը

1Ադրբեջանում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:
Գրանցված թեկնածուները, նրանց լիազոր ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները, որոնց թեկնածուները գրանցվել են, կուսակցական դաշինքները և դրանց ներկայացուցիչները կարող են քարոզարշավ անցկացնել մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ն:
Առաջիկա նախագահական ընտրությունների համար պաշտոնապես գրանցվել է 10 թեկնածու, որոնց թվում է նաև իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության նախագահ, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը:
Թեկնածության հաստատման համար իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել էր 22 մարդ:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:

 

Հրանտ Դինքի շնորհիվ ավելի ազատ դարձա. Հասան Ջեմալ

hasan_cemalԵրիտթուրքական պարագլուխներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, որը հեղինակել է «1915 Հայոց ցեղասպանություն» գիրքը, այսօր «T24» թերթում տպագրված «Ամաչում եմ» վերնագրով իր հոդվածում գրել է Հրանտ Դինքի մասին: «Այնպիսի մարդիկ կան, որոնց կյանքը միայն իրենցը չէ: Նրանց կյանքն ու մահը լայն առումով վերաբերում է ոչ միայն իրենց, այլ այն հասարակությանը, որի մասն են կազմել: Հրանտ Դինքի կյանքն էլ այդպիսին էր: Սիրելի Հրանտը այդպես ապրեց և այնպես մահացավ, որ ճանապարհ բացեց Թուրքիայի մասին նոր հարցեր տալու, նոր պատասխաններ փնտրելու համար: Նա այնպես ապրեց և այնպես մահացավ, որ խոշորացույցի տակ առնվեց այս հողերի երեկվա ու այսօրվա բացահայտումը: Սիրելի Հրանտը այնպես ապրեց և այնպես մահացավ, որ խելք ու խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք սկսեց պայքարել այս հողերում ավելի շատ ժողովրդավարության, ավելի շատ իրավունքի, ազատության, մարդու իրավունքների համար բացված ճանապարհների արգելքները վերացնելու համար: Սիրելի Հրանտը իր կյանքով և ողբերգական մահով մեծ հարված հասցրեց Թուրքիայի պետական գաղափարախոսությունը հանդիսացող ազգայնականություն հասկացությանը, որով Թուրքիան սեփական քաղաքացիներին ստի մեջ է պահում: Նա, արագացնելով այս հողերի իրական պատմությունը գրելու գործընթացը՝ զերծ փտած պաշտոնական անձանցից, մի քիչ էլ բացեց պատմության հետ առերեսման դուռը: Ես էլ Հրանտ Դինքի շնորհիվ ավելի ազատ դարձա: Գուցե վերջապես հարված ստացան այն տաբուներն ու շղթաները, որոնք տարիներ շարունակ ինձ ապրեցրել են ստի մեջ՝ գերի վերցնելով գիտակցությունս»,-գրել է Հասան Ջեմալը:

 

Իրաքի տարածքում իրականացված պայթյունների հետևանքով 57 մարդ է զոհվել

i (1)Պայթյուններ են հնչել Իրաքի կենտրոնական ու հարավային տարածաշրջաններում:

Պայթյունների ալիքն անցել է   շիական քաղաքներով: Բաղդադից ոչ հեռու գտնվող Հիիլ քաղաքում ականապատված մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել: Երկրորդ պայթյունը նույն քաղաքում ևս 6 խաղաղ բնակչի կյանք է խլել:

Պայթյունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 57 մարդ, նույնքանն էլ լուրջ վիրավորվել են:

Կենդանիներն ու մարդիկ հյուրի կարգավիճակում. «Դինգո» թիմը բացեց իր գրասենյակը

dingo1Սեպտեմբերի 15–ին Բյուզանդի 107 հասցեում տեղի է ունեցել «Դինգո» կենդանասեր կամավորների գրասենյակի՝ «Dingo & Daisy Studio»–ի բացումը։ Բացման արարողությանը ներկա էին թիմի կամավորները, արվեստի ներկայացուցիչներ և ուղղակի հետաքրրքրվող քաղաքացիներ, ովքեր տեղեկանալով, որ թիմն այսուհետ գրասենյակ է ունենալու մեծ գոհունակություն և համագործակցելու պատրաստակամություն էին հայտնում։

Իր խոսքում թիմի կամավոր, ռեժիսոր Դավիթ Սարգսյանը նշել է, որ այսուհետ թիմի գրասենյակում կանցկացվեն հավաքներ, հետաքրքիր միջոցառումներ, ֆոտոսեսիաներ, ինչպես նաև, ամենակարևորը՝  «Դինգո» հաղորդաշարի նկարահանումները, որոնցից ստացված ողջ հասույթն ուղղվելու է թիմի խնամքի ներքո գտնվող կենդանիների կարիքները հոգալուն։

dingo«2008թ–ին, երբ նոր էինք սկսում, մենք գրեթե ոչինչ չունեինք։ Այսօր մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում։ Վստահ եմ, որ նման տեմպերով շարունակելու դեպքում մենք կհասնենք Հայաստանում անտուն կենդանիների խնդրի համակարգային ու քաղաքակիրթ լուծմանը»,– նշել է Դ.Սարգսյանը։

«Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը բոլորին կոչ է ակտիվորեն մասնակցել թիմի աշխատանքներին և անտարբեր չլինել կենդանիների խնդիրների նկատմամբ։

Բացմանը ցուցադրվել է նաև «Դինգո» հաղորդաշարի նախնական հաղորդումը, անցկացվել են ֆոտոսեսիաներ, նշվել է թիմի կամավորներից մեկի շան ծննդյան 7–ամյակը, հետաքրքրվող անձանց ներկայացվել է թիմի գործունեությունն ու հետագա ծրագրերը։

* «Դինգո» թիմը 2008թ–ից կամավոր հիմունքներով զբաղվում է Հայաստանում անտուն կենդանիների հիմնախնդիրներով, մասնավորապես, ահազանգերով կենդանիներին, հատկապես վիրավոր կենդանիներին, փողոցից վերցնելով, բուժելով, ստերջացնելով և, ամենակարևորը, նրանց համար տեր փնտրելով։ «Դինգո» թիմի սկզբունքը՝ շանը երբեք փողոց չվերադաձնելն է։

Հնդկաստանում 67 երեխա սխալ պատվաստման հետևանքով հիվանդանոց է ընկել

o_625180Հնդկաստանում պատվաստումից հետո  67 երեխա է հայտնվել հիվանդանոցում: Պոլիոմիելիտի   դեմ  պատվաստանյութի փոխարեն, որը լեզվատակին են կաթեցնում, երեխաներին հեպատիտի   դեմ են պատվաստել: Բոլոր երեխաները նախադպրոցական տարիքի են:

Արևմտյան Բենգալիայում կատարվածը նկատել է 14 ամսական երեխայի հայրը: Նա երեխային տարել էր Արամբագհ քաղաքի մանկապարտեզ, որը Կալկաթայից 80 կմ հեռավորության վրա է գտնվում: Մանկապարտեզում պետական  Pulse Polio  ծրագրի շրջանակներում ամիսը մեկ անգամ երեխաների պատվաստում է իրականացվում: Տղամարդը նկատել է, որ բուժաշխատողները պատվաստանյութը վերցնում են “հեպատիտ բ” –ի սրվակից:

Երբ նա դրա մասին զգուշացրեց բուժաշխատողներին, պարզվեց, որ նրանք արդեն հասցրել են “պատվաստել” 114 երեխայի: Արամբագհ քաղաքի հիվանդանոցում հայտնել են, որ այդ պատվաստանյութը լեզվատակին կաթեցնելը վտանգավոր չէ, սակայն, երեխաների ծնողներին վրդովեցրել է  բուժաշխատողների անփութությունը:

Զայրացած ծնողները բռնել ու փակել են առողջապահության տեղի վարչության ներկայացուցչին: Նրան բաց են թողել միայն ոստիկանության միջամտությունից հետո: Հնդկաստանի առողջապահության նախարարի կարգադրությամբ, հետաքննություն է սկսվել:  4 բժշկի արդեն հեռացրել են աշխատանքից:

Pulse Polio ծրագրի շրջանակներում ողջ երկրում պատվաստումներ են կատարվում: Վերջին անգամ պոլիոմիելիտի բռնկում Հնդկաստանում գրանցվել է 2011-ին:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը փայլուն մրցելույթ ունեցավ

գսSargissian-Magic-5Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, գլխավորելով  «Մեջիք Էքստրեմադուրա» թիմը, գերազանց հանդես եկավ Լինարեսում անցկացված Իսպանիայի ակումբային առաջնությունում:

Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, առաջին խաղատախտակի վրա գրավեց առաջին տեղը` իր ետևում թողնելով գրոսմայստերներ Դոմինգեսին (Կուբա), Բաքրոյին (Ֆրանսիա), Նավարային (Չեխիա), Բրուզոնին (Կուբա), Նիսիպեանուին (Ռումինիա), Անտոն Գուիյարոյին (Իսպանիա), Սպրագետին (Կանադա):

Վերջին տուրում Գաբրիելը ոչ-ոքի խաղաց Դավիդ Նավարայի հետ և 7 հնարավորից վաստակեց 4 միավոր:

«Մեջիք Էքստրեմադուրան» 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց «Սաբադելին» և գրավեց չորրորդ տեղը:

Իսպանիայի չեմպիոն դարձավ «Սեստաո» ակումբը:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը որպես պարգև ստացավ 30 հազար դոլար

լևոնimagesԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կազմակերպված «Սինքֆիլդի գավաթ» շախմատի գերմրցաշարում ուժեղագույն ճանաչվեց  նորվեգացի Մագնուս Կառլսենը:

 

Վերջին՝ 6-րդ տուրում նա, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 70-րդ քայլին առավելության  հասավ Լևոն Արոնյանի նկատմամբ:

Կառլսենը 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Արոնյանը 2,5 միավորով երրորդն է: Նրան շրջանցեց նաև 3,5 միավոր հավաքած ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վերջին տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Գատա Կամսկու հետ:

Հաղթողը որպես պարգև ստացավ 70 հազար, երկրորդ մրցանակակիրը՝ 50 հազար, երրորդ մրցանակակիրը՝ 30 հազար դոլար: Իսկ չորրորդ տեղը գրաված շախմատիստը հարստացավ 20 հազար դոլարով:

Մասնակիցների վերջնական դասավորությունը

1. Կառլսեն   4,5
2. Նակամուրա  3,5
3. Արոնյան  2,5
4. Կամսկի  1,5