ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

մաքսայինՀատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մաքսանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանին և մաքսային տեսուչ Սարգիս Դանիելյանին, այն բանի համար, որ նրանք 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանած իրենց վաղեմի ծանոթներ` Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, ավելի ամրապնդելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների բանավոր հարցման, նրանց ուղեբեռերի, ապրանքների զննման ժամանակ հայտնաբերելով չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` չեն պահանջել դրանց հայտարարագրում, հագուստում պահված ապրանքների հայտնաբերման նպատակով չեն կատարել նրանց անձի քննում, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելով` չեն կազմել համապատասխան արձանագրություն, դրան հակառակ` եղբայրներին են հանձնել նրանց ուղեբեռը, մաքսային հսկողության սրահում ներկա կողմնակի անձանց մոտ ձևացրել են, թե գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չեն հայտնաբերվել:
Արթուր Բաբայանի և Սարգիս Դանիելյանի գործողությունների հետևանքով Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաև հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 10.098.000 ՀՀ դրամի տեխնիկա:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Ակունք գյուղում գիշերը երկու երիտասարդ են մահացել, որոնցից մեկը՝ հրազենային վնասվածքից

կրակոցԳեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր` դեկտեմբերի 13-ին, երկու երիտասարդ են մահացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է  ոստիկանությունից: Նախ գլխուղեղի տրավմայով գիշերը  3.00-ի  սահմաններում Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Հարություն Հայրապետյանը, սակայն ավելի ուշ մահացել է:

Հարազատները հայտնել են, թե վայր է ընկել, բայց դեպքի վայրում ավելի ուշ ոստիկանները  հրազենային վնասվածքով հայտնաբերել են Ակունք գյուղի բնակիչ 39-ամյա Կամսար Խաչիկի Հակոբյանի դին՝ բերանքսիվայր վիճակում: Նրա կողքին հայտնաբերվել են կրակված պարկուճներ:

Գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ դեռ չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ինչպես նաեւ նշեցին, որ այդ օրը գյուղում իրենց համագյուղացիներից մեկի մահվան 7-րդ օրն են նշել:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

 քրեակատարողական հիմնարկ
Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք 2013թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց սահմանված չափաբաժիններով սնունդ, հիգիենիկ և անկողնային պարագաներ չեն տրամադրել, դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ հայտնաբերելով բջջային հեռախոսներ, դրսևորելով հովանավորչություն` քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն չեն իրականացրել, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց և այն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում դատապարտյալի պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չեն որոշել:
ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված և մի շարք այլ դեպքերով ՔԿՀ դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Տևական պարապուրդ հայկական ֆուտբոլում

ֆուտբոլՀայաստանում ավարտվեց ֆուտբոլային տարին: Մեր երկրի բարձրագույն խմբի առաջնության մասնակից սակավաթիվ թիմերի ստուգատեսը կիսվեց: Կայացած 14 տուրից հետո աղյուսակը գլխավորում է Երևանի «Արարատը»: Առաջնությունը եկող հաջորդ տարվա մարտի 1-ին:

«Արարատն» ունի 30, «Շիրակը»` 22, «Գանձասարը»` 20, «Բանանցը»` 19, «Միկան»` 19, «Փյունիկը»` 17, «Ուլիսը»` 13, «Ալաշկերտը»` 9 միավոր:

«Արարատը» զգալիորեն առաջ է անցել, քանի որ հետապնդող թիմերը վերջին տուրերում միավորներ են կորցրել, անհավասար մրցելույթներ են ունեցել:

Այս տարվա առաջնությունն էլ նախորդներից չի տարբերվում, այն անցնում է անհետաքրքիր, խաղերին հանդիսականներ գրեթե չեն լինում: Մինչդեռ ֆուտբոլն այն մարզաձևն է, որի երկրպագուները շատ են: Մերն ուրիշ է: Թե ով է կատարվածի մեղավորը, դժվար է միանշանակ ասել, բայց որ բանը բանից անցել է` ակնառու է, և բոլորն են դժգոհ:

Զարմանալին այն է, որ թեև  ցածր մակարդակի ֆուտբոլ ունենք, եվրոպական մակարդակի խաղեր սպասարկելու հնարավորություն ստացած մեր մրցավարները 2013-ին այնպիսի դատապարտելի քայլեր են ձեռնարկել, որ միայն զարմանալ կարելի է. փորձել էին գրավախաղերի արդյունքներ ապահովել: Ի վերջո, կարգազանցները պատժվեցին, սակայն կատարվածը մեր երկրում շատ սովորական ընդունվեց: Նախկինում էլ մեր «լավագույն» մրցավարները գողություն են կատարել արտասահմանում:

Մարդիկ անտարբերություն են դրսևորում  ներհայաստանյան ֆուտբոլի նկատմամբ: Նույն կերպ են վարվում նաև արտասահմանում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցները: Մեծ փողեր ֆուտբոլում ոչ ոք չի ցանկանում ներդնել, և բոլորը համակերպվել են դրա հետ: Տարօրինակ է, որովհետև ֆուտբոլը բիզնես է, այն էլ` խոշոր…

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  իր ձեռքբերումը համարում է այն, որ հիմնականում դրսի կադրերի, արտասահմանյան թիմերում թրծված և վարպետություն ստացած ֆուտբոլիստների ուժերով մեր երկրի  ընտրական մրցաշարից մրցաշար մի քանի հաղթական խաղ է անցկացնում (ձախողումներին գերադասում են չանդրադառնալ):

Ինչևէ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 209 երկրների ցուցակում 34-րդն է, որը ռեկորդային ցուցանիշ է:

Ի դեպ, նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչներից երկու երկրների հավաքականներ ավելի բարձր դիրքի են հասել: 1996-ին Ռուսաստանի թիմը 3-րդն է եղել, Ուկրաինայի հավաքականն էլ 2007-ին գրավել է 11-րդ, հետո էլ` 34-րդ տեղը:

Վիճակագրությունը լավ բան է, բայց որ տարբեր տարիքի մեր երիտասարդական հավաքականները, ակումբային թիմերն անմրցունակ են միջազգային ստուգատեսներում, միայն տխրեցնում է:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա այն կվերակենդանանա միայն 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո, երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի մասնակցության հարցը:

Այնպես որ, հայկական ֆուտբոլային կյանքում տևական պարապուրդ է լինելու:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Մանկապարտեզի տարածքը վաճառվում է $200.000-ով

Անահիտ-ԲախշյանԱյսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը թիվ 143 մանկապարտեզը վաճառելու վերաբերյալ նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ.

 

«Տեղեկացնում եմ, որ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում Շևչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ.143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է «վաճառվում է» և կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված է և վաճառվում է $200.000-ով:

 

Ինչպես հայտնի է, 2005 թվականից «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով մանկապարտեզների տարածքների վաճառքն արգելվել է:

 

Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ և ում կողմից է սեփականաշնորհվել այդ տարածքը:

 

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Այս շաբաթ բորսայում իրականացվել է 15,88 մլն դոլարի առք և վաճառք

դոլարԴեկտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,714,785 ԱՄՆ դոլար 404.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 105,158,467 ԱՄՆ դոլար 406.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,880,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,719,157 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,233,516 EUR 554.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,945,787 EUR 558.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 780,699,761 ՌԴ ռուբլի 12.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 140,853,185 ՌԴ ռուբլի 12.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

արկադի վարդանյանԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման,հաղորդում է Փաստինֆոն:
Սույն գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով, դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:
Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի  առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:
Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ ամբաստանյալներից անկախ պատճառներով. Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:
Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝ պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ:
Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:
Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ Վարուժան Սաֆտալյանին՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 335-րդ հոդվածի  1-ին մասով՝  hանցագործության մասին չհայտնելը:

Մաքրվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունների բակերը

004 Մայրաքաղաքի համապատասխան ծառայությունների կողմից կատարվող ձնամաքրման աշխատանքներին օժանդակում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթադաստիարակչական հաստատությունների կոլեկտիվները: Վարչական շրջանների աշխատակազմերից ձեռք բերված աղ ու ավազով մշակված դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև կուտակված ձյան տեղափոխման աշխատանքներ: Ձյան տեղումների դադարի ժամանակ հանրօգուտ աշխատանքին առանձին դեպքերում  նպաստում են  «Տեխնոլոգիա»  առարկայի դասաժամին ներկա  բարձր դասարանների աշակերտները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ հարակից տարածքները մաքրելու նախաձեռնությանն են միացել նաև մանկապարտեզների աշխատակիցները, որոշ դեպքերում նաև երեխաների ծնողների աջակցությամբ:

Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը պարզաբանել է Հայկական հարցով զբաղվող ուսանողների հավաքագրման մասին լուրը

turk  Ինչպես արդեն հաղորդել էինք,  «Ակօս»-ի լրագրողներից Էմրե Էրթանին մի բացահայտում էր արել այն մասին, թե Թուրքական պատմագիտական ընկերությունը պահանջել է տրամադրել Հայկական հարցող զբաղվող մագիստրոս և ասպիրանտ ուսանողների անունները, գիտական հետազոտության թեմաների վերնագրերն ու կոնտակտային տվյալներ: Ահա ԹՊԸ-ի նախագահ Մեհմեդ Մեթին Հյուլագյուն «Միլիյեթ» թերթի լրագրողի հետ խոսել է այս թեմայի շուրջ: «Ուսանողների մասին տվյալները հավաքում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին ժողովածուի համար օգտագործելու նպատակով, որը պատրաստ կլինի 2015 թվականին: Քանի որ մեր պատմության մեջ կա Հայկական հարց, տեղահանության, ցեղասպանության մասին պնդումներ, ցանկացանք հասկանալ, թե Թուրքիան ուր է հասել այս հարցերի շուրջ աշխատանքներում: Որոշեցինք ժողովածուի կազմման աշխատանքներում համապատասխան մարդկանց ներառել, թող նրանք էլ օգուտ քաղեն: Այս ժողովածուի մասին հայտարարությունը կա նաև մեր ինտերնետային կայքում: Մենք թաքուն որևէ բան չենք անում»,-նշել է Հյուլագյուն:

Հայ շախմատիստները Կալկաթայում հավակնում են մրցանակային տեղի

ստսsahakyan01Կալկաթայում 100 շախմատիստների մասնակցությամբ շարունակվող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտության մտնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Խարթիկեիանին:

Վաստակած 6 միավորով 20-ամյա գրոսմայտերն 2-8-րդ տեղերը բաժանողների խմբում է: Աղյուսակը գլխավորում է վրացի գրոսմայստեր Լևան Պանցուլայան է:

Հայաստանի պատվիրակներից Տիգրան Ս.Պետրոսյանը 5,5 միավորով 9-14-րդ տեղերը բաժանողերի խմբում է:

9-րդ մրցափուլում Տեր-Սահակյանը կմրցի վրացի գրոսմաստեր Թոռնիկե Սանիկիձեի, Պետրոսյանը՝ վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլու հետ:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա  դեկտեմբերի 14-ին:

 Անկախ

Անկարայում Հոլոքոստի թեմայով դասընթացներ են սկսվել

Հոլոքոստ  ԱՄՆ-ի Հոլոքոսթի հիշատակի թանգարանը Սոցիալական փոփոխություն կազմակերպության և «Anna Frank House»-ի աջակցությամբ օրերս Անկարայում իրականացրել է «Հոլոքոստ և մարդու իրավունքների ուսուցում» թեմայով ժողով: Ավագ դպրոցների ուսուցիչների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացրած 300 դիմորդից ընտրվել է 30 հոգի: Արտասահմանից հրավիրված մասնագետները երկու օր շարունակ սեմինարի մասնակիցներին գիտելիք են հաղորդել Հոլոքոստի մի շարք մանրամասնությունների շուրջ:

Հոլոքոստի թանգարանի աշխատակիցները «Հաբերթյուրքին» հայտնել են, որ անցած ամիս Թուրքիայի արտգործ և կրթության նախարարությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկրի համալսարաններին և դպրոցներին հրեաների ցեղասպանության վերաբերյալ գրքեր, հոդվածներ և տեսանյութեր են տրամադրվելու, ինչպես նաև ուսուցիչների հետ կիսվելու են դասերի անցկացման մեթոդաբանությամբ:

Անկախ

Առաջիկա օրերին միայն Վայոց Ձորում և Սյունիքում ձյուն կգա, Երևանում`ոչ

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ:
Առավոտյան ժամերին՝ մառախուղ,  ցածր տեսանելիություն,  ճանապարհներին՝ մերկասառույց:Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  էապես չի փոխվի:

Երևանում՝
Դեկտեմբերի 14-18-ին սպասվում է  առանց  տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ:
Երևանի  դեկտեմբերի  14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
· Օդի առավելագույն ջերմաստիճան               15.00C (1945 թ.)· Օդի նվազագույն ջերմաստիճան                  -17.50C (1956 թ.)

·Օդի միջին օրական ջերմաստիճան                0.50C

Գևորգ Ղազրյանի թիմը պարտվեց. ֆուտբոլի Եվրոպա լիգայի բոլոր մասնակիցները

գղGevorg_GhazaryanՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», արտագնա խաղում 1։2 հաշվով զիջեց Հայֆայի «Մակքաբիին»։

Ղազարյանի գեղեցիկ անցումը կասեցվեց և 11 մ-ոց տուգանային հարված նշանակվեց մրցակցի դարպասին: Այն հստակորեն իրացրեց Ռոխեր Կանյասը։ Ղազարյանը փոխարինվեց 86-րդ րոպեին։ «Շախտյորը» վաստակած 2 միավորով L խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Այս խմբից պայքարը կշարունակեն հունական ՊԱՕԿ-ը և հոլանդական «ԱԶ Ալկմարը»։

Այսպիսով, հայտնի են այն բոլոր ակումբները, որոնք իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի 1/16-րդ եզրափակչին:

Դրանք են են` «Վալենսիան» (Իսպանիա), «Սուոնսին» (Անգլիա), «Լուդոգորեցը» (Բուլղարիա),  «Չեռնոմորեցը» (Ուկրաինա), «Զալցբուրգը» (Ավստրիա), «Էսբյերգը» (Դանիա), «Ռուբինը» (Ռուսաստան), «Մարիբորը» (Սլովենիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Դնեպրը» (Ուկրաինա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Մաքաբին» (Իսրայել), «Գենկը» (Բելգիա), «Դինամոն» (Կիև, Ուկրաինա), «Սևիլիան» (Իսպանիա), «Սլովանը» (Չեխիա), «Լիոնը» (Ֆրանսիա), «Բետիսը» (Իսպանիա), «Տրաբզոնսփորը» (Թուրքիա), «Լացիոն» (Իտալիա), «Տոտտենհեմը» (Անգլիա), «Անժին» (Ռուսաստան), «ԱԶ Ալկմարը» (Հոլանդիա) և ՊԱՕԿ-ը (Հունաստան):

Հավելենք, որ Եվրոպայի լիգայի մրցաշարին մասնակցելու են նաև «Շախտյորը» (Ուկրաինա), «Յուվենթուսը» (Իտալիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Վիկտորիան» (Չեխիա), «Բազելը» (Շվեյցարիա), «Նապոլին» (Իտալիա), «Պորտոն» (Պորտուգալիա), «Այաքսը» (Հոլանդիա):

Անկախ

Ցեղասպանության կոնվենցիայի 65-ամյակին նվիրված միջոցառումներ ՄԱԿ-ում

Ցեղասպանության կոնվենցիա, 65-ամյակ,ՄԱԿԴեկտեմբերի 9-ին և 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել էին Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարևորությունը և նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:

Քննարկմանը մասնակցող ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Ռաֆայել Լեմկինի ներդրումը կոնվենցիայի մշակման և վերջինիս անփոխարինելի դերը ցեղասպանության ոճիրի իրավական սահմանման գործում: Լսարանին հիշեցնելով, որ իր մասնագիտությունը ընտրելու Լեմկինի որոշման համար շրջադարձային է եղել նրա կողմից Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը, Հայաստանի դեսպանը նշել է, որ մարդկության դեմ ոճրագործությունների դեմ պայքարի այդ անկոտրուն նվիրյալը հետագա իր կյանքը նվիրել է ցեղասպանության ճշմարտության բացահայտմանն ու կանխարգելմանը: Դեսպան Նազարյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է քայլել ձեռնարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ուղղությամբ ու իր անվերապահ աջակցությունը հայտնել Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի գրասենյակների գործունեության առթիվ:

Քննարկումներից մեկում ցուցադրվել է հատված Ռ. Լեմկինի հայտնի հարցազրույցից, ուր նա պատասխանելով այն հարցին թե ինչը ստիպեց իրեն հետաքրքրվել ցեղասպանության թեմայով նշում է. «Այն (ցեղասպանությունը) տեղի ունեցավ մի քանի անգամ: Այն տեղի ունեցավ հայերի հանդեպ, իսկ հայերից հետո Հիտլերն անցավ գործի»: Քննարկման մասնակցիների ու բանախոսների կողմից անդրադարձ է կատարվել 1915թ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանը:

Միջոցառումներին, ի թիվս անդամ պետությունների, մասնակցել են ՄԱԿ-ի տարբեր մարմինների պաշտոնյաներ ու փորձագետներ, ՀԿ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռաֆայել Լեմկինի ընտանիքի անդամները:

 Անկախ

Ադրբեջանում առաջարկում են հանցագործություն համարել երեխայի սեռով պայմանավորված աբորտը

2Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարան) նախատեսվում է քննարկման ներկայացնել երեխայի սեռով պայմանավորված ընտրության արգելման նախագիծ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ նպատակով առաջարկում են լրացուցիչ հոդված ներառել “Բնակչության առողջության պահպանման մասին” օրենքում, ինչպես նաև համապատասխան քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:

Ըստ այդմ`մոր արգանդում երեխայի սեռը պարզելուց հետո կարգելվի երեխայի սեռով պայմանավորված աբորտ իրականացնելը, քանի որ վերջին ժամանակներս ավելացել է աղջիկներից ազատվելու դեպքերը, որն էլ մեծապես ազդում է դեմոգրաֆիական պատկերի վրա:

 

Անկախ

Հունաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

Անտոնիս ՍամարասՀունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Սամարասը կմասնակցի Անդրադրիատիկ գազամուղի`TAP-ի (Trans Adriatic Pipeline) շուրջ համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Այցի շրջանակներում Հունաստանի վարչապետը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվելու են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր:

TAP-ի շուրջ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է դեկտեմբերի 17-ին:

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը պարտվեց

անիAni-AmiraghyanՀնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում անցկացվող թենիսիստուհիների միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 25 հազար դոլար է, 20-ամյա Անի Ամիրաղյանը քառորդ եզրափակչում զիջեց 32-ամյա ճապոնուհի Ռիկա Ֆուջիվարային` 0:6, 3:6 հաշվով:

Այդուհանդերձ, այս մրցաշարում Անին բարելավեց իր վարկանիշը: Նա այժմ  միջազգային դասակարգման աղյուսակի 559-րդ հորիզոնականում է:

Անկախ

Արթուր Ալեքսանյանը` Գյումրիի լավագույն մարզիկ

աաpayqary-sksum-en-art-n22839-1Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինը, ամփոփելով մրցաշրջանի արդյունքները, 2013-ի Գյումրիի լավագույն մարզիկ է ճանաչել աշխարհի առաջնության և Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 96 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Ապա հաջորդում են` հունահռոմեկան ոճի ըմբիշ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 74 կգ քաշային Կարապետ Չալյանը,  սամբոյի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 52կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Արթուր Ալեքսանյանի հայրն  ու անձնական մարզիչը, Գյումրու քաղաքապետարանի ընբշամարտի մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը:

Մրցաշրջանի լավագույն թիմ է ճանաչվել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր Գյումրիի «Շիրակը»: Ապա հաջորդում են Գյումրիի կանանց բասկետբոլի թիմը, տղամարդկանց ֆուտզալի թիմը:

 Անկախ

Ուկրաինական Մայդանի ու եգիպտական Թահրիրի թռուցիկ-խորհուրդները “պատահաբար համընկել են”

o_861954Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցները շարունակում են ընդլայնել վրանային քաղաքի տարածքը Մայդանի սահմաններից դուրս: Ու չնայած իշխանությունները նման գործողություններն արգելում են, սակայն դեռևս նրանց այդ փաստով չեն խոչընդոտում:

Ինչպես վրանային քաղաքի “պարեկն” է բացատրել, Ուկրաինայի մայրաքաղաք ժամանած մասնակիցները չեն տեղավորվում հրապարակում: Փորձագետների գնահատմամբ, այդ ճամբարն ընդլայնելով, ընդդիմադիրները կամ երկարատև դիմադրության են պատրաստվում, կամ էլ ցանկանում են իշխանությանը “ժողովրդի ուժը” ցույց տալ:

Իսկ մինչ այդ, համացանցում հիմա մի կոլաժ է շրջանառվում, որտեղ կողք-կողքի ներկայացված են խոհուրդներով թռուցիկներ, թե ինչպես պետք է հագնվեն ցուցարարները: Հետաքրքիրն այն է, որ արաբերենով` Թահրիր հրապարակի ցուցարարների համար պատրաստված թռուցիկը “ մեկը` մեկին”  նույնն է ` ինչ  Մայդանի ցուցարարներին է  ուղղված: Հարց է առաջանում` պատահական է արդյոք այդ  համընկումը:

Բելգիայի Սենատը հավանության է արժանացրել անհույս հիվանդ երեխաների էվթանազիայի մասին օրենքի նախագիծը

1371534081_parlament-belgii-sobiraetsja-razreshit-jevtanaziju-sredi-nesovershennoletnihԲելգիայի Սենատը հավանության է արժանացրել ծանր հիվանդ երեխաների էվթանազիայի մասին օրենքի նախագիծը: Հիմա այն պետք է քննարկի  խորհրդարանի Ներքին պալատը: Եթե այնտեղ էլ փաստաթուղթը հավանության արժանանա, ապա էվթանազիան այլևս քրեորեն դատապարտելի չի լինի:

Կան իհարկե պայմաններ, որ,  էվթանազիա կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հիվանդն իրոք անբուժելի է, ու նրա տառապանքները մեղմելու միջոցներ չկան, ու բժիշկների  կանխատեսումներով` մահվան ելքն անխուսափելի է:

Ընդ որում, երեխան պետք է  կարողանա ինքը ձևակերպի գրավոր հարցումը: Էվթանազիան պետք է հաստատեն նաև ծնողները: Այս ձեռնարկն ամսիներ առաջ էր ներկայացվել, սակայն մինչ օրս բելգիական հասարակությունն այն բուռն քննարկում է:

Մեծահասակների համար էվթանազիան թույլատրված է 2002-ից: Ամեն ամիս  նման շուրջ 4 տասնյակ դիմում-խնդրանք է ներկայացվում, որի 80%-ը`  երկրի հյուսիսային մասից` Ֆլանդրիայից: 97%-ի դեպում էվթանազիա կիրառվում է միայն մի քանի գրավոր դիմումների առկայության դեպքում, որոնցավ հաստատվում է հիվանդի` կյանքից հեռանալու վճռական որոշումը: