Հրաչյա Ռոստոմյան. «Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը որոշելը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ»

2013- լավագույն տասնյակը2013-ը մոտենում է ավարտին: Ինչպիսի՞ն էր այն անձնական կյանքում, մարզաշխարհի մեր երկրի ներկայացուցիչների համար: Ավանդական այս հարցերին խնդրեցինք պատասխանել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին:

– Անձնական կյանքում հիշարժան է այն առումով, որ ամուսնացել եմ: Կինս` Մարինա Մանուչարյանը,  սպորտի ոլորտից չէ: Ընդհանրապես տարին բուռն է եղել, ծանրաբեռնված: Ինքնին հասկանալի է` հետօլիմպիական ժամանակահատվածում սկսվում է հաջորդ օլիմպիական խաղերի նախապատրաստությունը: Այդ առումով պակաս բարդ չէ, քան օլիմպիական խաղերին նախապատրաստվելուց առաջ: Փաստորեն, սկսվել է 2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստության քառամյա փուլը: Խնդիրներ կան: Մի շարք մարզաձևերում սերնդափոխություն է կատարվում: Դա օրինաչափ է, պարտադիր:

Այս գործընթացն իրականացնելիս հնարավոր է` պակասեն նաև մեդալները, բայց վերջնական  գլխավոր նպատակը հաջողությունների հասնելն է օլիմպիական խաղերում: Մասնավորապես, քիչ չեն քննադատողները, որ մեր ծանրորդների պարգևները նվազել են: Սակայն պետք է նայել նաև մեդալի հակառակ երեսը: Ունենք հուսադրող երիտասարդ և պատանի մարզիկներ, որոնք ներկայացուցչական  ստուգատեսներում մեդալների են արժանացել: Վստահորեն կարելի է ասել, որ  նրանք նոր բարձունքներ կնվաճեն, և ապագան հուսադրող է:

 – Այնուամենայնիվ, 2013 թվականը Հայաստանի մարզիկների համար բերքառատ չէ: Մի՞թե անհանգստանալու առիթներ չկան:

– Ոչ միայն ծանրորդների, այլև մեր մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար սերնդափոխության շրջան է: Եվ միշտ չէ, որ այն ցավոտ չի լինում, անցումը հեշտորեն է տրվում: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների միջին տարիքը 20-21 տարեկան է: Եվ թիմի անդամների մեջ կան այնպիսիք, որոնք աշխարհի, Եվրոպայի  առաջնություններում 5-7-րդ տեղեր են գրավել, շատ մոտ են եղել հաջողությանը: Եթե հետևողական և ճիշտ աշխատանք կատարվի, ապա մինչև օլիմպիական խաղերը, երբ նրանք  23-24 տարեկան դառնան, արդեն թրծված բարձրակարգ բռնցքամարտիկներ կլինեն:

 – ՀԱՕԿ–ը համակարգում է Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքը: Վերջիններում փոփոխություններ են կատարվում, ընտրվում են նոր նախագահներ: Այդ ամենի շուրջը տարաբնույթ խոսակցությունները քիչ չեն, ի՞նչն է պատճառը:

– ՀԱՕԿ-ն աջակցում է, համակարգում աշխատանքը, սակայն չի միջամտում փոփոխություններ կատարելու, նոր ղեկավարներ ընտրելու հարցերում: Այդուհանդերձ, կարևորվում է, որ ամեն բան արվի օրենքի սահմաններում: Ֆեդերացիաները չեն կարող դառնալ այս կամ այն մարդու սեփականությունը: ՀԱՕԿ-ը շարունակելու է  հետևողականություն դրսևորել: Օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց, նույնը հնարավոր է  նաև տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում: Անձնավորված որևէ խնդիր չկա: Ընտրությունը կատարում են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները:

 – Այդ դեպքում, ինչո՞վ կարելի է բացատրել այն աղմուկը, որ բարձրացել էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից հետո, երբ այդ պաշտոնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին փոխարինեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

– Դա արդեն տվյալ ֆեդերացիայի հիմնախնդիրն է, թող այդ կազմակերպության ներկայացուցիչները հետևություններ անեն: Արդեն քանիցս ասվել է, որ ՀԱՕԿ-ը օրինական չի համարել, չի ճանաչել այդ ընտրությունը:

հրաչյա – Հայտնի, որ ՀԱՕԿ–ը մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարում: Հետաքրքիր է` դրանք որտե՞ղ են իրականացվում, ինչպիսի՞ նոր մարզաբազաներ են կառուցվում, ի՞նչ վիճակում են և ե՞րբ շահագործման կհանձնվեն:

– Շինարարական աշխատանքներ են կատարվում Գյումրիում, Սիսիանում և Երևանի Դավիթաշեն համայնքում: Դրանք մեծ թափով են ընթանում, և մարզական կառույցները 2014-ի սեպտեմբերին պատրաստ կլինեն, կշահագործվեն: Գյումրիի մարզական օլիմպիական քոլեջը 3500 քմ կառուցապատում կունենա: Կսարքավորվեն ճաշարան, 5 նոր մարզասրահ: Սիսիանում կկառուցվի համալիր մարզասրահ: Ի դեպ, բոլոր մարզակառույցներում շինարարական աշխատանքները սկսվել են հիմքից: Իսկ Դավիթաշենում 6500 քմ տարածքում կառուցվելու է մարզահամալիր: Մարզասրահներ են սարքավորվելու, որոնցում կպարապեն հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, թհեքվանդոյիստները, ձյուդոյիստները, բռնցքամարտիկները, բասկետբոլիստները, հանդբոլիստները, մինի ֆուտբոլիստները, ծանրորդները և այլ մարզաձևերի ներկայացուցիչները:  Այստեղ են աշխատելու ՀԱՕԿ-ի հակադոպինգային և վերկանգնողական  կենտրոնի  մասնագետները: Դա նոր կենտրոն է լինելու: Կառուցվելու է 300-տեղանոց հյուրանոց, նաև լողավազան: Ի դեպ, լողորդներից բացի, պարապելու հնարավորություն են ունենալու նաև ջրացատկորդները, գեղալողի ներկայացուցիչները, ջրագնդորդները: Պայմաններ են ստեղծվել, որ պարապմունքներ անցկացնեն ակրոբատները, գեղարվեստական մարմնամարզուհիները: Այսպիսով, շուրջ մեկուկես տասնյակ մարզաձևերի ներկայացուցիչներ հարմարավետ պայմաններում մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան: Բացումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերից կգործի նաև Սիսիանի մարզակառույցը: Իսկ Գյումրիի մարզահամալիրը կբացվի հոկտեմբերին` քաղաքի տոնակատարության օրը:

 – ՀԱՕԿ–ն ինչպե՞ս է համագործակցում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

– Ազատ: Դեռևս դեպք չի եղել, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ ցանկանա այս կամ այն տեղեկատվությունը ստանա, համագործակցելու առաջարկ անի և մերժում ստանա: Տևական ժամանակ է, որ սպորտում եմ, ճանաչում եմ մարզական բոլոր լրագրողներին, և ովքեր ցանկանում են անաչառ լուսաբանել մեր երկրի մարզական անցուդարձը, ոչ մի խոչընդոտի չեն հանդիպում: Չի եղել որևէ դեպք, որ լրագրողին արգելվի լուսաբանելու նպատակով ներկա գտնվել որևէ մարզական միջոցառման: Արվում է հնարավորը` թափանցիկ աշխատելու համար: Բայց երբեմն այնպիսի խոսակցություններ են տարածվում, որ միայն զարմանալ կարելի է: Պատրաստ ենք ցանկացած հարցում զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցել և օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  բոլոր լրագրողներին, որոնք բարեխղճորեն և օբյեկտիվորեն կատարում են իրենց առաքելությունը:

 – Դուք զբաղեցրել եք նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և այն ազատել կառավարության կազմի փոփոխությունից հետո: Երբ նախարար էիք, մեծ հարձակումներ եղան, թե ինչու մեր երկրի մարզական պետական կառույցր չի միջամտում, երբ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման միջոցով որոշում է Հայաստանի 10 լավագույն մարզիկներին, տարվա լավագույնին: Մինչդեռ, այս տարի աննախադեպ  բաներ կատարվեցին: Նախ, սպորտի նախարարությունն առաջարկեց քվեարկության ներկայացնել թեկնածուների ցուցակ, դրանով չսահմանափակվելով` հետո էլ պարզապես առանձին քվեարկություն անցկացրեց, երբ արդեն ՀՄԼՖ–ն որոշել էր լավագույններին:

– Պաշտոնը ժամանակավոր է, այն զբաղեցնողը պետք է աշխատի օգտակար լինել: Ցավոք, ոմանք պատեհապաշտ են, հաճոյանում են վերադասին և ինչ ուզում, այն էլ ասում են: Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը որոշելը հանդիսականների համակրանքի մրցույթ չէ: Դա մարզական արդյունքների արտացոլում է, գնահատելու համար այլ չափորոշիչներ չեն պահանջվում: Ինքս երբևէ չեմ խառնվել, չեմ խառնվում և չեմ էլ խառնվելու եմ այդ գործին: Վստահ եմ, որ մեր մարզական լրագրողները, որոնց թիվն իրականում  Հայաստանում 20-25-ի է հասնում (չեմ հաշվում նրանց, ովքեր գրագրող են, թարգմանիչ, մարզաբազաների տեղը չգիտեն, ոչ էլ մարզիկներին են դեմքով ճանաչում), մի քանի անգամ ավելի շատ մարզական գիտելիքներ ունեն, քան անգամ մեր երկրի մարզական կառույցի բարձրաստիճան պաշտոնյաների 80 տոկոսը: Եթե չեն վստահում մարզական լրագրողներին և լավագույնին ինքնուրույն են ցանկանում որոշել, բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Քվեարկության համար 57 թեկնածուի ցուցակ ներկայացվեց, որը պարզապես զավեշտական է: Ինչ վերաբերում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիային, ապա նա իր չափորոշիչներն ունի և իր սկզբունքներին անդավաճան անցկացնում է հարցումը: Ի դեպ,  Միջազգային մարզական լրագրողների ֆեդերացիան (AIPS) շատ հզոր կազմակերպություն է և որոշում է աշխարհի տարվա լավագույն մարզիկին: ՀԱՕԿ-ը, կարծում եմ` նաև Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչներն ընդունելի են համարում ՀՄԼՖ-ի տարբերակը: Այդպես եղել է և շարունակվելու է: Իսկ լավագույններին կարող են բոլորը որոշել, ամեն ընտանիքում էլ նույն բանը հնարավոր է անել:

 – Հնարավո՞ր է, որ ՀԱՕԿ–ը որոշի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին:

– Բացառվում է: Անցած տարի այդ առումով մեծ ճնշումներ եղան, բայց դավաճանական քայլի չդիմեցինք` վստահ լինելով, որ իրավացի ենք: Ընդ որում, դժգոհությունները մարզական բնագավառի ներկայացուցիչներինը չեն, կողքից են հրահարում:

 – Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ լավագույնների թվում անպայման ֆուտբոլիստներ լինեն: Այս տարի քվեարկությունից առաջ ՀՖՖ նախագահը հանդիպել էր Հայաստանի սպորտի նախարարին: Հետևանքը եղավ այն` ինչը եղավ… ՀՖՖ շատ ավելի մեծ փողերի հետ գործ ունի, քան մարզական մյուս բոլոր ֆեդերացիաները միասին: Դա դեր խաղում է, որ այդ կազմակերպության ղեկավարն ինքնիշխան լինի, հաշվի չնստի, չընդունի այն կանոնները, որոնք սահմանված են տարբեր ֆեդերացիաների հետ համատեղ աշխատելու համար: ՀՖՖ–ի հետ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է ՀԱՕԿ–ը:

– Որևէ խնդիր չկա: Աշխատում ենք սահմանված կարգով: Համագործակցության համար մեզ չեն դիմել: Ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն կա, պատրաստ ենք աջակցել: ՀՖՖ-ն մեր կոլեկտիվի անդամ է, առանց դրա հնարավոր չէ անդամակցել միջազգային կազմակերպությանը, և որևէ խնդիր չի եղել:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

ՀՄԼՖ-ի տարբերակով Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված Դավիթ Սաֆարյանը, ամենայն հավանականությամբ, որպես նվեր կստանա բնակարան Երևանում

2013- լավագույն տասնյակը 4730_genԱյսօր  «Փարավոն» ռեստորանային համալիրում կկայանա 2013-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեծարման հանդիսավոր արարողությունը: Նոր տարվա հանդիսությունը  կազմակերպելու է և արժանավորներին նվերներ է մատուցելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Ինչպես տարեվերջին  Մարզական լրագրողների միջազգայի ֆեդերացիան է լրագրողների շրջանում անցկացրած հարցման միջոցով ի հայտ բերում աշխարհի լավագույն մարզիկին, այնպես էլ Հայաստանի մարզակական լրագրողների ֆեդերացիան մեր երկրի մարզական լրագրողների շրջանում է հարցում անցկացնում և որոշում լավագույնին և մյուս արժանավորներին:

Լավագույններին մարզական տարբեր կառույցներում, մարզօջախներում, կազմակերպություններում են որոշում, Այդուհանդերձ, ՀՄԼՖ-ի ներկայացրած տարբերակն է մեր երկրի մարզաշխարհը, նաև ՀԱՕԿ-ն ընդունում:

Այս անգամ ահա թե ովքեր են 10 արժանավորները.

1.  Դավիթ Սաֆարյան   (ազատ ոճի ըմբշամարտ) 220 միավոր

2.  Արթուր Ալեքսանյան  (հունահռոմեական ոճի  ըմբշամարտ) 187

3.  Արսեն Ջուլֆալակյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 155

4.  Ռոման Ամոյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 119

5.  Աշոտ Դանիելյան (սամբո) 109

6.  Արթուր Դավթյան (մարմնամարզություն)  88

7.  Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75

8.  Մաքսիմ Մանուկյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 52

9-10. Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) 49

9-10. Արթուր Շահինյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 49

Անկասկած, հետաքրքրում է, թե լավագույններն ինչպիսի պարգևներ են ստանալու:

Մեր ունեցած տվյալներով, Հայաստանի լավագույն մարզիկ Դավիթ Սաֆարյանը, որը բնակվում է  և մարզվում Կրասնոդարում նվեր է ստանալու բնակարան Երևանում:

Անկախ

Ահա թե ովքեր են 10 արժանավորները.

1.  Դավիթ Սաֆարյան   (ազատ ոճի ըմբշամարտ) 220 միավոր

2.  Արթուր Ալեքսանյան  (հունահռոմեական ոճի  ըմբշամարտ) 187

3.  Արսեն Ջուլֆալակյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 155

4.  Ռոման Ամոյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 119

5.  Աշոտ Դանիելյան (սամբո) 109

6.  Արթուր Դավթյան (մարմնամարզություն)  88

7.  Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75

8.  Մաքսիմ Մանուկյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 52

9-10. Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) 49

9-10. Արթուր Շահինյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 49

– See more at: https://archive2.ankakh.com/%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf-%d5%b8%d5%b3%d5%ab-%d5%a8%d5%b4%d5%a2%d5%ab%d5%b7-%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%bd%d5%a1%d6%86%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-2013-%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1-2/#sthash.iGSzFQjJ.dpuf

Ահա թե ովքեր են 10 արժանավորները.

1.  Դավիթ Սաֆարյան   (ազատ ոճի ըմբշամարտ) 220 միավոր

2.  Արթուր Ալեքսանյան  (հունահռոմեական ոճի  ըմբշամարտ) 187

3.  Արսեն Ջուլֆալակյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 155

4.  Ռոման Ամոյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 119

5.  Աշոտ Դանիելյան (սամբո) 109

6.  Արթուր Դավթյան (մարմնամարզություն)  88

7.  Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75

8.  Մաքսիմ Մանուկյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 52

9-10. Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) 49

9-10. Արթուր Շահինյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 49

– See more at: https://archive2.ankakh.com/%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf-%d5%b8%d5%b3%d5%ab-%d5%a8%d5%b4%d5%a2%d5%ab%d5%b7-%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%bd%d5%a1%d6%86%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-2013-%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1-2/#sthash.iGSzFQjJ.dpuf

Հայի բախտ. Վարազդատ Հարոյանի ճակատագիրն անորոշ է

ՎՀ Հարոյան35017Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատրաստվում է աշխատանքային պայմանագիր կնքել ոուսական «Ռոոստով» ֆուտբոլային ակումբի ղեկավարություն հետ: Բայց ինչպես ասում են` ուրբաթն ավելի շուտ եկավ, քան` շաբաթը:

Ռուսաստանի ֆուտբոլային միությունն արգելել է  «Ռոստովի» ներկայացուցիչներին գրանցել նոր ֆուտբոլիստների: Բանն այն է, որ ակումբը չվճարված պարտքեր ունի աշխատակիցներին:

 

 

ԱՄՆ-ի դեսպանատունը վիրավորել է Դիանա Գուրցկայային

o_866818Ռուսաստանցի երգչուհի Դիանա Գուրցկայայից ԱՄՆ դեսպանատանը պահանջել են ներկայացնել լուսանկար` առանց ակնոցի: Կինը հայտնել է, որ ինքը մանկուց հաշմանդամ է ու նման պահանջները խախտում են իր իրավունքը: 2009-ին նման  միջադեպ եղել էր բրիտանական դեսպանատանը: Այն ժամանակ  խնդիրը հարթվեց ու նա վիզա ստացավ: Իսկ հիմա, երգչուհին ստիպված կլինի ամանորյա պլանները փոխել:

Երգչուհու օգտին արդեն  այն պատգամավորներն են հանդես եկել, որոնք իրենց մաշկի վրա են զգացել նման վերաբերմունք.”Գոյություն ունի հաշմանդամների իրավունքների կոնվենցիա,-ասում է պատգամավոր Վշիվցևը:- Եվ հաշմանդամն ինքն է  որոշում  նման բաները, քանի որ այդ պահանջները վիրավորում են մարդուն, եթե նա ամաչում է իր վնասվածքից, թերությունից, քանի որ վախենում է, որ իրեն այնպես չեն ընդունի: Եվ այնուամենայնիվ, դա պատճառ չէ, որ մարդուն արգելեն մուտքն ինչ որ տեղ:”:

Իսկ պատգամավոր Օ.Սմոլինն էլ ասել է.”Յուրաքանչյուր պետություն ինքն է կանոններ հաստատում, սակայն կան բացառություններ: Ամերիկացիները հպարտանում են, որ կարողանում են հաշմանդամների իրավունքները պաշտպանել: Գուրցկայան իր սկզբունքներն ունի, թե ինչպես պետք է լուսանկարվի: Առավել ևս, որ նրա  մոտ վիզաների հարցում ամեն ինչ կարգին է”:

Ինքը` երգչուհին ուրախ է, որ այս պատմությունը մամուլում այժմ քննարկվում է: Դա նշանակում է, որ ի դեմս իրեն, հարյուրավոր չտեսնող մարդիկ կարող են իրենց խնիրների մասին խոսել: Նա , ի դեպ, ցանկանում է  նման խնդիրներ ունեցողների հետ խոսել նաև Ամերիկայում, կիսվել փորձով, ոչ թե հույսը կտրել:

Լևոն Արոնյանի լուրջ փորձությունը տարեսկզբին

Լևոն ԱրոնյանԼևոն Արոնյանը կմասնակցի հունվարի 29-ից մինչև փետրվարի 4-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայանալիք շախմատի գերմրցաշարին:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչՎիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան։

Մրցաշարը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 23-րդ կարգի է։

Ամանորյա աղցան «Պայտ»

պայտ2014-ը Ձիու տարի է: Բնականաբար, պայտն էլ տեղին աքսեսուար է տոնական սեղանին` Կապույտ Ձիուց: Եվ քանի որ ձին խոտակեր է, պետք է հիմնականում բանջարեղենային աղցանները գերակշռեն տոնական սեղանին:

Բաղադրությունը

250 գ բազուկ

250 գ գազար

պինդ խաշած 2 ձու

150-200 գ պանիր (ցանկալի է` կծու համով)

1 գլուխ սոխ

1 բաժակ մաքրած ու մանրացրած հունական ընկույզ

200-250 գ մայոնեզ:

Մարինադի համար

2 ճ/գդալ շաքարավազ

2 ճ/գդալ քացախ

150 գ եռման ջուր:

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է մարինացնել սոխը. դրա համար կիսաշրջաններով բարակ կտրատել, ապա քացախն ու շաքարավազը ավելացնել եռման ջրի մեջ, խառնել այնքան, որ շաքարավազը լրիվ լուծվի, ստացվածը լցնել կտրատած սոխի վրա  ու թողնել 40-60 րոպե: Հետո հողուկը դատարկել:

Բազուկն ու գազարը խաշել կեղևով, ապա հովանալուց հետո  կեղևահանել:

Աղցանը հերթական դասավորությամբ շարել մատուցվող պնակի մեջ: Դրա համար նախ պետք է բազուկը խոշոր անցքերով քերիչով անցկացնել. առաջին շերտը բազուկ է: Մարինացված սոխի  1/2 մասը  տարածել բազուկի շերտի վրա, հետո մայոնեզի ցանցով պատել:

3-րդ շերտի համար գազարը քերել ու տարածել ամբողջ պայտի երկայնքով այնպես, որ ծածկի տակի շերտերը: Հետո մնացած սոխը տարածել գազարի շերտի վրա ու կրկին պատել մայոնեզաշերտով:

Կոշտ պանիրը մանր քերիչով անցկացնել ու ամբողջովին քերուկով ծածկել պայտը, որ տակից ոչ մի շերտ չերևա: Կրկին մայոնեզապատել ու վրան լցնել քերած ձուն, լրիվ խիտ շերտով ծածկել պայտը:

Վերջին շերտը հունական ընկույզի քերուկից է:

Ի դեպ, այս աղցանի նման կարող եք ցանկացած աղցան ձևավորել:

Իսկ «Պայտ» աղցանն ախորժաբեր տեսք ունի ու ավելի շատ  պայտաձև տորթի է նման:

Ձյան փոխարեն` ջրհեղեղ, փոթորիկ ու անձրև

o_851836Մեծ Բրիտանիայի ավելի քան 300 մարզերում ջրհեղեղի վտանգ է հայտարարված: Տարվա այս եղանակին ձյան փոխարեն հորդառատ անձրևներ  և ուժեղ քամի է, որը  300 հազար տան հոսանքազրկման պատճառ է դարձել : Իսկ  Լոնդոնի օդանավակայաններում հարյուրավոր մարդիկ են սպասում թռիչքի:

Փոթորկի նախազգուշացում է եղել նաև Իսպանիայում ու Պորտուգալիայում, ուր այն, օդերևութաբանների կանխատեսումներով կհասնի շաբաթվա վերջում:

Ծննդյան տոներին հազարավոր ֆրանսիացիներ հոսանք չեն ունեցել

o_482355“Դիրկ” փոթորկի պատճառով հազարավոր ֆրանսիացիներ ստիպված Ծննդյան տոները մոմի լույսի ներքո են անցկացնում: Իշխանությունների տվյալներով, Բրետանում ու Նորմանդիայում ավելի քան 20 հազար տուն է հոսանքազրկվել:

Էլեկտրացանցերի օպերատոր ընկերությունը տեղեկացրել է, որ հոսանքի հետ կապված խնդիրներ ունեցել են 300 հազար բաժանորդ, սակայն հավատացնում են, որ արդեն 90%-ով  խնդիրը վերացրել են:

“Դիրկ” փոթորիկը Ծննդյան նախօրեին հարվածեց Ֆրանսիային, լուրջ  փչացնելով տոնական տրամադրությունը: Վնասվեցին հոսնաքալարերը Բուրգունդիայում, որտեղ երեքշաբթի 45 հազար տուն հոսանքազրկվեց:

Իսկ չորեքշաբթի փոթորկի տեղաշարժի պատճառով փակ էր Նիցայի օդանավակայանը: Սպասվում է, որ այսօր արդեն այնտեղ իրավիճակը կկարգավորվի: Քաղաքապետարանը դիմել է բնակիչներին ու զբոսաշրջիկներին Անգլիական առափնյա դուրս չգալ, որ ալիքը նրանց չքշի:

Սողանքավտանգ իրավիճակ է ստեղծվել Հարավային Ալպերում.դահուկորդներին ու սնոուբորդիստներին խորհուրդ է տրվել լինել ծայրահեղ զգույշ:

Հարյուրավոր ամերիկացիներ զրկվել են Ծննդյան նվերներից

i (1)ԱՄՆ-ում խոշորագույն փոստային փոխադրողներ UPS-ի և FedEx-ի աշխատանքի խաթարման հետևանքով հարյուրավոր ամերիկացիներ զրկվել են Ծննդյան նվերներից:

UPS ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ առաքման բարդություններ են առաջացել  ինչպես եղանակային վատ պայմանների, այնպես էլ իրար գրեթե հաջորդած տոների  հետևանքով (Ծննդյան տոներին նախորդեց Երախտագիտության օրը): Դրա համար էլ ընկերությունը չկարողացավ ժամանակին համացանցով գնումներ կատարել:

Նման իրավիճակում են հայտնվել նաև նրանք, ում Ծննդյան նվերների փոխադրմամբ զբաղվելու էր FedEx-ը: Ընկերության տվյալներով, ոչ լրիվ ամսվա` տոնից տոն, ընթացքում իրենք 275 մլն փոստային առաքում են իրականացրել: Հիմա էլ հասցեատերերին առաջարկում են անձամբ վերցնել իրենց ծանրոցները փոստային մոտակա բաժանմունքներից:

Փոստային աշխատանքի խաթարումներն անդրադարձել են նաև օնլայն վաճառող Amazon  ընկերության աշխատանքի վրա, որը ստիպված իր հաճախորդներին նվեր կտրոններ է առաջարկել կամ էլ` առաքման համար փոխհատուցում:

Տնակներում բնակվող հաշմանդամություն ունեցող տարեցները հոգատարության կարիք ունեն

«Շիրակ Կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու վագոն-տնակներում զգալի թիվ են կազմում միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցները:
Նրանցից շատերը մեր բոլորի աջակցության և հոգատար վերաբերմունքի կարիքն ունեն:Այսօր «Շիրակ Կենտրոնի» աշխատակիցները օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի տնակային ավանում տեղադրված խարխուլ տնակներից մեկում բնակվող երկու տարեցների ընտանիքին :

Առավել մանրամասը ներկայացվող տեսանյութում:

Չիլիի իշխանությունները պարզում են սարդինաձկան զանգվածային անկման պատճառը

iՉիլիում Վալարասիո նավահանգստային քաղաքի առափնյայում սարդինայի մասսայական անկման պատճառների հետաքննություն է ընթանում:

Վալարասիոն Սանտյագոյից 100կմ հյուսիս-արևմուտք է գտնվում: Նախնական վարկածի համաձայն, ձկները տեղի ՋԷԿ-ի համար  ներքաշված ջրի հոսքի հետ ընկել են հովացման համակարգ: Էկոլոգները տեղեկացնում են, որ վերջին շրջանում նման դեպքերը հաճախացել են:

Լայն բացեք դրամապանակները. մոտենում է Նոր տարին

Լուսանկարը` Yerevan.am-ի

Լուսանկարը` Yerevan.am-ի

Անցյալ տարվա պես 80-100 սմ–անոց չինական տոնածառն այս տարի էլ արժե 10-15 հազար դրամ, 150 սմ–անոցը` 15-20 հազար դրամ, 160-180 սմ–անոցը` 20-30 հազար դրամ: Դրանցից 10-20 հազարական դրամ ավելի թանկ են նույն չափսերի թաիլանդական տոնածառերը: Իսկ բնական եղևնիները, բնականաբար, ավելի թանկ են: Ամանորին ծառը տոնածառ դարձնող  խաղալիքներն ու լույսերն էլ տարբեր երկրների արտադրության ու գների են, բայց համեմատաբար էժան են. գետնանցումներում 24 հատ կլոր փոքր խաղալիքների տուփը կարելի է գնել 1500-2000 դրամով: Ու եթե տոնածառ կա տանը, նշանակում է տոնը նշելու համար այդ ընտանիքի վազվզոցն ու սպառողական որսը սկսված են:

 Բայց Ամանորը Ամանոր դարձնողը մեզ մոտ ոչ միայն ու ոչ այնքան տոնածառն է, որքան տոնական ճոխ սեղանը: Հայերս մի «հին ու բարի» ասացվածք ունենք` «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի»: Ու դրա համար էլ ամեն տարի`դեկտեմբերի կեսերից սկսած, հայության սպառողական պահանջարկը հասնում է գագաթնակետին: Գնումներ են կատարում գրեթե բոլորը` անկախ սոցիալական վիճակից, յուրաքանչյուրը` իր գրպանին համապատասխան: Ու ամանորյա գնումների, սեղանների ճոխության վրա չեն ազդում ո՛չ պաշտոնական վիճակագրությունը, ո՛չ իրական պատկերը, ո՛չ ժողովրդի կենսամակարդակի ցուցանիշները, ոչինչ: Սակայն այս Նոր տարին Ամանոր սիրող հայության համար մի տեսակ փորձությունների տարի կարող է համարվել, որովհետև պաշտոնական թվերով` Հայաստանում 980 հազար մարդ կամ բնակչության մեկ երրորդը համարվում է աղքատ: Աշխատունակ տարիքի 2 միլիոն 260 հազար 800 քաղաքացիներից փաստացի աշխատանք ունի 1 միլիոն 175 հազարը, իսկ մնացածը կա՛մ գործազուրկ են, կա՛մ տնտեսապես ոչ ակտիվ: Իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գներն աճել են 6.6 տոկոսով, ընդ որում` սննդամթերքի գնաճը կազմել է 5.4 տոկոս: Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պարենամթերքի գնանկում է նկատվում:

Ինչևիցե, Հայաստանում միշտ էլ Ամանորին ընդառաջ պարենամթերքի գներն աճել են, ու այս տարին էլ բացառություն չէր: Հացամթերքի գինը,  2013 թվականի նոյեմբերի տվյալներով, տարեսկզբի համեմատությամբ գրանցել է  1.7 տոկոսային կետով աճ, մսամթերքինը` 2.7 տոկոսային կետի աճ, ձկնամթերքինը` 9.9 տոկոսային կետ, կաթնամթերքինը` 10.8 տոկոսային կետ, ձվինը` 25.3 տոկոսային կետ, կենդանական եւ բուսական յուղերը` 4.4 տոկոսային կետ, այլ մթերքները` 6.4 տոկոսային կետ:

Միրգն ու բանջարեղենն են մի քիչ էժանացել  նախորդ տարվա համեմատ `  դեկտեմբերի 1-ի դրությամբ,  համապատասխանաբար,  նվազելով 3.2 և 18.1 տոկոսային կետերով,  սակայն Ամանորի նախօրեին այդ գներն  արդեն իսկ աճել են: Շաքարավազն է էժանացել 12.5 տոկոսային կետով:

Ամեն դեպքում, նշենք մի շարք առաջին անհրաժեշտության մթերքների գներն ու կազմենք ամանորյա մթերքների խորհրդանշական զամբյուղ:

Այսպիսով` հացի 1 կգ-ն արժե 395 դրամ, երշիկեղենի գները սկսվում են  950 դրամից, ապուխտները, բնականաբար, 4-5 անգամ ավելի թանկ են:  Եթե տավարի մսի 1 կգ-ը 2010 թ. արժեր միջինը 2067 դրամ, ապա այս տարի արդեն միջինը 2590 դրամ է: Խոզի միսը 2010 թ. 2350 դրամի փոխարեն այս տարի միջինն արժե 2954 դրամ, իսկ ոչխարինը` 3180 դրամ` 2010-ի 3106-ի փոխարեն: Զեյթունի մեկ 400 գրամանոց տուփի արժեքը սկսվում է 480 դրամից, եգիպտացորենինը` 320 դրամից, կանաչ ոլոռինը` 500 դրամից: Էականորեն թանկացել է ձուն` 10 հատի փոքր ձվերի գինը սկսվում է 700 դրամից, ձկնեղենի միջին գինը կազմում է 1900-2000 դրամ: 1 լիտր ամենաէժան մածունն արժե 300-350 դրամ, կաթը` 300-400 դրամ, պանրի 1 կգ-ի արժեքը միջինը 1500 դրամի մոտակայքում է: Մանդարին կարելի է շուկայից ձեռք բերել 1 կգ-ը 400 դրամով, նարինջ` 350-400 դրամ, կիվին` 900-1000 դրամ, խնձորը` 150-ից սկսած, արքայանարինջը` 350-400 դրամ, բանանի 1 կգ-ը` 750 դրամ և ավելի: Շոկոլադի գները սկսվում են 1500-1600 դրամից: Կանաչեղենի կապերի գները տատանվում են 300-400 դրամի սահմաններում, կարտոֆիլը` սկսած 120 դրամից: Շաքարավազի 1 կգ-ի միջին գները 350-400 դրամի սահմաններում են, ձեթի 1 լիտրինը` 900 դրամի, ալյուրի 1 կիլոգրամինը` 400-500-ի: Միջին կարգի օղիների արժեքը տատանվում է 1500-2500 դրամի սահմաններում` գինունը` 950-1500 դրամի: Հյութերի գները 1 լ-ի համար միջինը կազմում են 500-700 դրամ, հանքային ջրերինը` 300 դրամ, գազավորված ըմպելիքներինը` սկսած 250 դրամից: Արդեն «հարուստի վայելքի» են վերածվել չրերը, չամիչն ու ընկուզեղենը:

Այս բոլոր թվերը միջինացված են, բայց եթե հաշվի առնենք, որ բերել ենք միավորների գները, իսկ իրականում մարդիկ դրանցից մի քանի հատ են գնում, հաշվի առնենք նաև, որ  բազմաթիվ մանր-մունր, բայց վերջին հաշվով ծախսերի մի զգալի մաս զբաղեցնող ապրանքների գներ էլ ուղղակի չենք նշել` այդ թվում` խոզի բուդի մասին ենք «մոռացել», ապա ստացվում է, որ միջին վիճակագրական 3-4 հոգանոց հայ ընտանիքի վրա Ամանորի գիշերվա սովորական` ոչ ճոխ սեղանը կարժենա 100-200 հազար դրամ: Տոնական օրերին սրան կգումարվեն նաև ծանոթ-բարեկամ-հարևան-հարազատ տներով վազվզոցը` 1 շիշ օղով ու բոմբոներկայով, որը նույնպես գումար կարժենա և այլն:

Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ կան այնպիսի ընտանիքներ, որոնք ընդհանրապես հնարավորություն չեն ունենա Նոր տարի նշելու, ու կան այնպիսիները, որոնց ամանորյա ծախսերը յոթանիշ թվերի սահմաններում էլ չեն տեղավորվի: Բայց մի երկրում, որտեղ պաշտոնապես ամեն երրորդն աղքատ է, նվազագույն սպառողական զամբյուղը` 50 հազար դրամի կարգի, իսկ միջին աշխատավարձը` պաշտոնական «փչված» թվերով 120 հազար դրամի կարգի, ամանորյա այսպիսի ծախսերը չեն կարող անհետևանք մնալ, ու դրանց հետևանքների վերացման համար առաջիկա մի քանի ամիսներին պետք է «գոտիները ձգել»:

Էլ չասենք, որ եթե ընտանիքներում կան երեխաներ, ու նրանց Ամանորը տոն դարձնելու համար ծնողները Ձմեռ պապ ու Ձյունանուշ են հրավիրում, դա արդեն մի այլ պատմություն է:

Ինչևէ, կարևոր չէ, թե սեղանին ինչ կլինի, կարևոր չէ` տոնածառը չինական կլինի, թաիլանդական, թե հոլանդական, կարևոր չէ` խոզի բո՞ւդը կբազմի տոնական սեղանին, թե ինչ-որ այլ ուտեստ, օղին սովորակա՞ն կլինի` թե՞ ոսկյա փաթիլներով, այլ կարևոր է, որ բոլորի սրտերը լինեն երջանկությամբ և ուրախությամբ լի, ու Նոր տարին էլ իր հետ միայն հաջողություն ու երջանկություն բերի հայ ընտանիքներին: Որովհետև ամանորյա տոներից հետո մասնագետները, միևնույն է, հանդես են գալու մամլո ասուլիսներով ու վերլուծեն, թե աղեստամոքսային քանի խանգարում է գրանցվել ամանորյա տոների ժամանակ, քանի հոգի է սննդային թունավորում ստացել, խոսելու են ամանորյա սթրեսներից, իսկ կերկոխ եղածների մասին համեստորեն լռելու են…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

 

«ՀայՌուսգազարդը» գնաց ռուսներին, «գազային» վեճ-կռիվը մնաց մեզ

գազային պայմանագիրԴեկտեմբերի 20-ին կառավարության պահանջով գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում, այլ հարցերի շարքում, քննարկվեց և վավերացվեց նաև Հայաստանի կառավարության և «Գազպրոմ» ընկերության միջև դեկտեմբերի 2-ին կնքված աղմկահարույց համաձայնագիրը, որն իր բազմաթիվ հարցական կետերով հանրության մի հատվածի, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության կողմից  հակասական արձագանք գտավ:

 Դրույթներ, որոնք մտահոգում են շատերին

Արտահերթ նստաշրջանի առաջին օրվանից սկսած` այդ պայմանագրերին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվեցին ԱԺ-ի առջև` բողոքի ցույցով արտահայտելով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը համաձայնագրերի վավերացմանը: Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերն էլ համաձայնագրերի որոշ դրույթների սկզբունքային անհամաձայնություն հայտնեցին`մատնանշելով առկա վտանգները:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խորհրդարանում հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին» և գազի սակագնի թանկացման հետ կապված մյուս գործարքները նման են հանցագործության մասին հաղորդման, քանի որ գործընթացում տեղ են գտել տարատեսակ հանցագործություններ` փողերի լվացում, կոռուպցիա, մեքենայություններ:

Ըստ նրա` այդ համաձայնագրով սահմանափակվում են ոչ միայն Հայաստանի հաջորդ նախագահների և խորհրդարանականների լիազորությունները, այլև արգելվում է  տվյալ բնագավառում օրենսդրական գործունեությունը:

«Ըստ համաձայնագրի` հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը չեն փոխվի օրենքները, որոշումները, հրամանները և այլ նորմատիվ ակտեր` «Գազպրոմին» տրամադրված երաշխիքները հարվածի տակ չդնելու համար:  Այդ համաձայնագիրը տիեզերական  մասշտաբների է հասնում: Նույնիսկ ռուսական ցարերն այդ աստիճանի ինքնագոհ չէին», – նշեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանըլ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային համաձայնագրերը համարեց  պետական դավաճանությանը հավասար գործարք:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին խստագույնս քննադատեց առաջիկա 30 տարիների ընթացքում միայն «Գազպրոմից» գազ գնելու դրույթը: Ըստ պատգամավորի` նման թույլ դիրքորոշումը Հայաստանի համար նվաստացում է:

Ընդդիմադիր պատգամավորների ու ցուցարարների մտահոգության համար, ըստ էության, հիմնավոր պատճառներ կան այդ համաձայնագրում: Նշենք դրանցից մի քանիսը. օրինակ` համաձայնագրի հենց առաջին հոդվածում նշվում է` «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով` առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնությունների և թույլտվությունների, ստացման անհրաժեշտության, այդ թվում` հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»:

Բայց միայն այս դրույթը չէ, որ ոչ իշխանական պատգամավորների բուռն ու  հուզական ելույթների պատճառ էր դարձել: Համաձայնագրի 7-րդ հոդվածի առաջին երկու պարբերություններով էլ սահմանվում է. «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված` «Գազպրոմ» ԲԲԸ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետկանչման կամ կրճատումների առանց Ռուսական կողմի նախնական համաձայնության: Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» ընկերության, «ՀայՌուսգազարդ» ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և /կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում)»:

«Հարուստները նույնպես լաց են լինում»

Այս պայմանագրերի քննարկումները մի հետաքրքիր դրսևորում էլ ունեցան: ԱԺ-ում դրանց վերաբերյալ իրենց «մտահոգությունները» հայտնեցին անգամ ՀՀԿ-ական պատգամավորները: Հակոբ Հակոբյանը համաձայնագրի քննարկումների ժամանակ ընդգծեց, որ չի ցանկանում քննարկել` արդյոք Հայաստանի կառավարության գործողությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը կամ օրենսդրությանը: «Եթե կա պարտք, ապա պետք է վճարել: Գործարքը լավը կլիներ, եթե հաջողվեր պահպանել Հայաստանի սեփականությունը, քանի որ դա թույլ կտար գումար վաճառել: Եթե գործարքը պարտադրված էր, այլ հարց է: Եթե այդպես է, եկեք չքննարկենք, ուղղակի ստորագրենք»,- ասաց Հակոբյանը:

Իր հերթին ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Մանվել Բադեյանը, կառավարությանը մեղադրեց խախտումների մեջ. «Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ «ՀայՌուսգազարդը», 2011-ից սկսած, գազն ավելի թանկ գնով է գնել, սակայն բնակչությունը նախկին գներով էր ստանում: Ստացվում է, որ ընկերությունն ի վնաս իրեն է աշխատել, սակայն դրա հետ մեկտեղ եկամտահա՞րկ է վճարել: Այստեղ ինչ-որ բան այն չէ»,- նշեց նա:

Արմեն Ռուստամյանը նկատեց. «Ուրախ եմ, որ անգամ իշխանական պատգամավորներն են դա խոստովանում: Սակայն մենք` պատգամավորներս, պայմանագրում որևէ բան չենք կարողանա փոխել»:

 «Դեմ ըլլալով` կողմ կըլլան»

Ընդդիմությունը կարծում է, որ Սահմանադրական դատարանի կողմից արտոնված համաձայնագիրը նախատեսում է, որ մինչև 2043 թ. Հայաստանն ամբողջությամբ կախված է լինելու «Գազպրոմից»` նոր օրենքներ ընդունելու կամ պայմանագրում փոփոխություններ մտցնելու իրավունք չունենալով:

Նշենք, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների շուրթերից հնչեցին նաև հակառակ տեսակետներ: Օրինակ` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է ազգային շահերը դավաճանելու մեջ: Կպատասխանեմ հետևյալ կերպ` լա՞վ է, թե՞ վատ, որ Հայաստանի համար գազի գինը 270 դոլարից կնվազի 189 դոլարի` 500 դոլարի այլընտրանքի պարագայում: Բացի այդ, դեռ պետք է 300 միլիոն դոլար վճարե՞նք գազի պարտքի դիմաց: Կարծում եմ, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների շահերը, նաև` հետագա սերունդների: Պետք է մտածել ոչ միայն այսօրվա, այլև վաղվա մասին»:

Կարծես հենց իր գործընկերոջ տեսակետի հերքումը  եղան ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի` բավական ուշագրավ հայտարարությունները: Նա նախ նշեց, որ պայմանագրով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ իրավունքներ ունի «Հայ Ռուսգազարդի» հետ հարաբերություններում:

Այնուհետև Հարությունյանը ԱԺ ամբիոնից հիմնավորեց, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը կարող  է, օրինակ, վաճառվել ադրբեջանական ընկերության: Այս մեկնաբանության համար հիմք էին հանդիսացել համաձայնագրի հետևյալ պարբերություններում ներկայացված դրույթները. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով`«Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին` հայկական կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում, նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն`առանց սույն հոդվածի չորրորդ պարբերությունում նշված`հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության»:

Սակայն քվեարկության ժամանակ Դավիթ Հարությունյանն էլ,  ինչպես և մտահոգություն հայտնած մյուս հանրապետականները, կողմ քվեարկեց «մտահոգիչ» համաձայնագրի վավերացմանը:

Մի խոսքով, բավականին լարված ու զավեշտալի մթնոլորտում անցկացվեց համաձայնագրերի քվեարկությունը: Թեկուզ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտեցին քվեարկությունը, Զարուհի Փոստանջյանը  «կոնֆիսկացրեց» որոշ ՀՀԿ-ական պատգամավորների` քվեարկության համար նախատեսված քարտերը, հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներն էլ չմասնակցեցին ու չհաստատեցին քվեարկության արդյունքները, դրսում ակտիվիստները բողոքի ցույց անցկացրեցին, ԱԺ-ում էլ` լրագրողները, ՀՀԿ-ն «ձեռքերը վեր» քվեարկեց, հետո էլ հայտարարեց, թե 72 կողմ քվեարկածների շնորհիվ համաձայնագրերը վավերացվել են:

Ընդդիմությունը չի ընդունում այս քվեարկությունը` այն համարելով անօրինական, քանի որ հաշվիչ հանձնաժողովը ոչինչ չի արձանագրել: Փաստորեն, դեռ պարզ չէ, թե ինչ հետագա զարգացումներ կլինեն այս հարցի շուրջ, քանի որ չորս  խմբակցությունները դեռ կդիմեն ՍԴ, ակտիվիստները մտադիր չեն նահանջել, իսկ բողոքի ցույց անցկացնողներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ պայքարը շարունակելու են մինչև հաղթանակ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Ավարտվեց քաղաքական իրադարձություներով հարուստ 2013-ը

ընտրություններ2013 թվականը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում աննշան չանցավ: Տարին սկսվեց քաղաքական բուռն գործընթացով` նախագահական ընտրություններով, որը, ինչպես քաղաքական տարին ամփոփելիս նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, տրվեց ընտրական ցիկլի փակումը, որի ժամանակ անգամ «ռեմոնտչիկ» քիլլերի կողմից «կրծքից զարկված» նախագահացու էլ ունեցանք` ի դեմս Պարույր Հայրիկյանի: Քաղաքական ուժերի առումով, նշում է քաղաքագետը, ՀՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը, իսկ  ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբվել: Ու պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերը` առանձին-առանձին կամ միասին,  ի վիճակի չեն հասնելու ինչ-որ փոփոխության, առավել ևս` իշխանափոխության: Համենայն դեպս, դա վերջնականապես պարզ դարձավ 2013 թվականին  նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձությունների շրջաններում:

Աշխարհի քարտեզի վրա դժվար թե գտնվի իրեն ժողովրդավարական հորջորջող մի երկիր, որտեղ խորհրդարանում ներկայացված հիմնական «ոչ իշխանական» ուժերն իրենց իրավունք վերապահեն չմասնակցելու ամենակարևոր` նախագահի ընտրություններին և դրանից ընդամենը երեք ամիս անց խանդավառությամբ վազեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած հետընտրական զարգացումներն էլ ավարտվեցին Ծիծեռնակաբերդում «զորավարի» հետ Րաֆֆի Հովհաննիսյանի մոմավառությամբ ու աղոթքով:

Հաջորդ նշանակալի իրադարձությունն արդեն Երևանի ավագանու ընտրություններն էին: Սրանք էլ ոչ մի «նորություն» չբացահայտեցին Հայաստանի ներքաղաքական կյանքում, բացի այն հին երևույթի վերահաստատումից, որ երբ քաղաքականությանը խառնում են մոմավառություն, ծոմապահություն, առանձին-առանձին ընտրությունների գնալու ճանապարհ, ապա արդյունքում հաղթում է այն քաղաքական ուժը, որի դեմ անհույս պայքարում են ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Մի խոսքով, 2013 թվականին երկրի քաղաքական իշխանություններին հաջողվեց վերջնականապես ամլացնել քաղաքական դաշտը`լուրջ գործընթացներից ու որոշումների ընդունումից վերջնականապես դուրս թողնելով ու կիսամեռ վիճակում թողնելով ընդդիմությանը:

 

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել նշելու, որ նման պայմաններում, երբ հասարակության մի ստվար զանգված հստակ արտահայտված դժգոհություն ունի և բողոք, երբ այդ բողոքն առավելագույնս արտահայտող քաղաքական ուժ չկա կամ այդ ուժը չեզոքացվում է, սովորաբար հասունանում է քաղաքացիական ակտիվություն, որն էլ հանգեցնում է նոր քաղաքական հոսանքների ի հայտ գալու, ի վերջո, նոր քաղաքական ուժի ծնունդի: Ահա այս տարի Հայաստանում բավականին ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը:

«Քաղաքացիական հասարկությունը փորձում է զարգանալ, և մենք տեսնում ենք այս զարգացման տարբեր էլեմենտները: Մյուս կողմից` ուշագրավ է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել այդ պայքարից այն իմաստով, որ չի կարողանում ղեկավարել այդ շարժումը կամ օգտագործել սեփական վարկանիշը բարձրացնելու համար»,- նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Տարին, ինչպես օրերս նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ակտիվիստների տարի էր: Քաղաքացիական հասարակությունն իր պահանջներով հանդես եկավ գրեթե բոլոր զարգացումներում` սկսած գազի, տրանսպորտի գների թանկացումներից, բնապահպանական խնդիրներից մինչև արտաքին քաղաքական զարգացումներ ու Մաքսային միություն: Այս իրադարձությունները, Կիրակոսյանի համոզմամբ, հաջորդ տարին կդարձնեն հետաքրքիր, իսկ ամենակարևոր ու նշանակալի իրադարձությունները տեղի ունեցան տարվա վերջում:

ցուցարարներ «Գնահատելով 2013թ-ը որպես ակտիվիստների տարի` կարելի է ասել, որ հուսալքությունը բացակայում է, սա ցույց է տալիս, որ ավելի շատ քաղաքացիներ են մարտահրավեր նետում իշխանությանը և նրա վարած քաղաքականությանը: Բայց մի բացասական բան եմ տեսնում. որքան աճեց քաղաքացիական ակտիվությունը, այնքան ավելացան նրա դեմ ուղղված հարձակումները, իսկ հետաքննությունները չկարողացան բացահայտել մեղավորներին և պատժել նրանց: Տարեսկզբին տեսանք բարեփոխումների փորձեր»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

2013 թվական մտանք ԵՄ–ով, դուրս եկանք ՄՄ–ով

Ներքաղաքականից զատ լայն արձագանք ստացան Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներն ու արտահայտությունները: Մասնավորապես, տարվա ընթացքում Հայաստանը ակտիվ համագործակցում էր Եվրամիության հետ, որին, սակայն, հաջորդեցին սեպտեմբերի 3-ի հայտարարությունը և դրա շուրջ ծավալված խոսակցությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին զարմանալի ու անսպասելի հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության մասին:

ցույց ընդդեմ ՄՄ«Համագործակցությունը, որն առաջարկվում է, ազդում է Ռուսաստանի հետ քաղաքական և ռազմաքաղաքական համագործակցության վրա: Այստեղ ոչ մի անակնկալ չկա, այս որոշման տրամաբանությունը դառնում է հասկանալի: Այսինքն`այն ինչ մենք ցանկանում էինք անել, միաժամանակ խաղալ և՛ ռուսների, և՛ եվրոպացիների հետ, արձագանք չգտավ, այդ թվում նաև եվրոպացիների մոտ»,- նշում է Ալեքսանդր Մարկարովը:

Թերևս շատ են քննարկվել այդ հայտարարությունն ու դրա հետ կապված բոլոր հետագա զարգացումները: Բայց Հայաստանի արտաքին քաղաքական հարթությունում չի կարելի չառանձնացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ընթացքին, ապա Ռիչարդ Կիրակոսյանն իր տարբեր հանդիպումների ժամանակ համոզվել է, որ բոլոր դռները չեն փակվել Հայաստանի առջև, ուղղակի ԵՄ-ն Հայաստանին արդեն այլ կերպ է դիտում:

Միևնույն ժամանակ քաղաքագետը փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են, սակայն քննադատելի համարեց այդ հարաբերությունների առկա բնույթը, անհամաչափությունը և վստահության պակասը:

«Սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը վիրավորանք են Հայաստանի համար, սրանք բացահայտեցին հայ-ռուսական հարաբերություններում ավելի խորը խնդիրները, հարցն այստեղ չի վերաբերում հայ-ռուսական համագործակցությանը: Խնդիրը հարգանքի և հավասար հնարավորությունների բացակայությունն է»,- ասում է  Ռիչարդ Կիրակոսյանը:

Այս ամենի արդյունքում էլ քաղաքական տարվա ավարտին կառավարությունը նախաձեռնեց ԱԺ  արտահերթ նիստ, որտեղ պետք է վավերացվեին հայ-ռուսական միջկառավարական «գազային» պայմանագրերը: Եվ  սա դարձավ քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկի պատճառ` «գազային» պայմանագրերի վավերացման շուրջ ԱԺ-ում ու դրանից դուրս`փողոցում ծավալված իրադարձություններով:

«Շատ հազվադեպ մարտահրավեր նետվեց ԱԺ-ին, այն իր առաջին պարտությունը կրեց: Մի շատ սկանդալային համաձայնագիր էր ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը փորձում էին վավերացնել, և դա ավելի շատ վիրավորանք, վնաս կհասցներ ՀՀ անվտանգությանը: Սա համընկնում է էներգետիկայի նախարարի հնչեցրած ստերի հետ, երբ իշխանությունները դժվարին իրավիճակում են հայտնվում ժողովրդին խաբելու իմաստով: Կարևոր դասն այն էր, որ այժմ իշխանություններն ավելի հաշվետու են իրենց գործողությունների համար, խնդիրը, սակայն,  այն է, որ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին շատ մեծ վնաս է հասցվել, և հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները` պետք է ասել, որ հաջորդ տարի Հայաստանը տնտեսապես բարդ իրավիճակում է հայտնվելու: Ու սիմվոլիկ է, որ ՀՀ նախագահն այսօր ևս մի օր է վատնում` այցելելով Մոսկվա»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Այսպիսով, եթե ԱԺ-ում «գազային» համաձայնագրերի վավերացման «ոդիսականը» դիտարկենք քաղաքական հարթությունում, ապա դա այնքան էլ հաճելի երևույթի մասին չի հուշում: Ըստ էության`  մեկ անգամ ևս ապացուցվեց, որ երկրի իշխանությունների ցանկացած կամայականություն կվավերացվի, անգամ կանոնակարգ-օրենքների խախտմամբ, կամայականորեն:

Հենց այս վերջին իրադարձությունով էլ ավարտվում է 2013 քաղաքական տարին:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 26-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին  և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 7:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ լավագույն 10 մարզիկները պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից

վարչապետ-մարզիկներՎարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն:
Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներին դրամական պարգևներ է հանձնել անձամբ վարչապետ Սարգսյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքներով Հայաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Աշխարհի առաջնության մրցանակակիրներ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Ռոման Ամոյանը:
Լավագույն տասնյակի հաջորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (5-րդ հորիզոնական), ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը (6-րդ հորիզոնական) և Հենրիխ Մխիթարյանը (7-րդ հորիզոնական), ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը (8-րդ հորիզոնական), համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (9-րդ հորիզոնական) և բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արամ Ավագյանը (10-րդ հորիզոնական)։
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է լավագույն մարզիկներին և մաղթել նորանոր հաջողություններ ու մարզական ձեռքբերումներ:
Դավիթ Սաֆարյանը 2002 թվականից ի վեր այս տարի առաջին անգամ Հայաստանի համար ազատ ոճի ըմբշամարտում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Միջոցառման ընթացքում մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են ՀՀ նախագահի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից շնորհված պարգևներով:

Հաղորդակցվում են բանավեճի արվեստի հմտություններին

DSC_1906Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցի շրջանակներում կազմակերպված «Բանավեճի հիմունքներ» երկամսյա դասընթացի եզրափակիչ արարողությունը: Դպրոցին մասնակցելու հայտ էր ներկայացրել մոտ 70 երիտասարդ, որոնցից ընտրվել էին 35-ը, ովքեր էլ ստացան հավաստագրեր:

Շուրջ մեկ ամիս տևողությամբ դպրոցի մասնակիցները հաղորդակցվեցին բանավեճի արվեստի հմտություններին՝ ուսումնասիրելով «Բանավեճերի տիպաբանություն», «Թիմային աշխատանք», «Աշխատանք սկզբնաղբյուրների հետ», «Հռետորություն», «Փաստարկման տեսություն», «Կիրառական հոգեբանություն» և հարակից այլ թեմաներ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ մասնակիցների պարգևատրման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։ Նա կարևորեց ցանկացած նախաձեռնություն, որի շուրջ տեղի է ունենում երիտասարդական համախմբում։ Հիմնադրամի համակարգողի հետ դպրոցի մասնակիցներն ունեցան անկեղծ երկխոսություն: Կարեն Ավագյանը մասնակիցների հետ քննարկեց դպրոցի հետագա հեռանկարները, ծրագրի շարունակական դառնալու ուղիները։ Երիտասարդները ներկայացրին մասնակցության իրենց մոտիվները և դպրոցից ստացած արդյունքները:

Երիտասարդական դպրոցի ղեկավար Լևոն Նազարյանը նշեց, որ դպրոցի մասնակիցները ցուցաբերել են նոր նախաձեռնություն և որոշել են այսուհետև դպրոցի մասնակցից վերածվել դպրոցի գաղափարների տարածողների և հրավիրել հաջորդ մեկնարկի մասնակիցներին, որով էլ «Հայտնիր քո կարծիքը» դպրոցը կտարբերվի երիտասարդական դաշտում գործող այլ ծրագրերից:

Նշենք, որ «Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցը կազմակերպվել է «ՄԵՆՔ- երիտասարդ նորարարների կենտրոն» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

 

 

Եղևնիների և սոճիների վաճառքի համար քաղաքապետարանն առանձնացրել է հատուկ տարածքներ

եղևնիԵրևանի քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շրջանակում  բնական եղևնիների ու սոճիների բացօթյա վաճառքը կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում տարածքներ են առանձնացվել: Վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին և անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնական և արհեստական տոնածառերի վաճառքը կազմակերպելու համար տարածքներ են հատկացվել 50 հասցեներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից  գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Չսահմանված վայրերում եղևնիների և սոճիների վաճառքի դեպքեր հայտնաբերելիս կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

 

Որո՞նք են հանրակրթության խնդիրները

հանրակրթություն66«Կրթության մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի համաձայն` հանրակրթությունը մտնում է ուսումնական հաստատությունների տիպերի մեջ: Պետք է նշել, որ  հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը: Այս նպատակների իրականացման համար օրենքը սահմանում է հանրակրթության հիմնական խնդիրները, որոնք են`

1) սովորողների կողմից բնության, հասարակության, տեխնիկայի, արտադրության և բնապահպանության մասին հիմնարար գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը,

2) համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող և գործուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ և քաղաքացի ձևավորելը,

3) սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելը:

Այդ խնդիրներն իրականացվում են եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով`

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ),

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ),

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:

Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը: Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:

Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում:

Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Չինացի տղամարդը իր տան շուրջ վեց թնդանոթ է տեղադրել, որպեսզի թույլ չտա քանդել այն

Չինացի տղամարդՉինաստանի Հենան նահանգի քաղաքներից մեկում բնակվող տղամարդը իր տան շուրջը տնային պայմաններում պատրաստված վեց թնդանոթ է տեղադրել, որպեսզի թույլ չտա քանդել իր բնակարանը:

Չժոու Ջիանբանգը, տեսնելով, թե ինչպես են իր հարևանների տները առանց նրանց համաձայնության քանդում, որոշել է զենքերի մակետներ է տեղադրել:

Չինացի տղամարդ, թնդանոթ Չժոուն պնդում է, որ իր թնդանոթները որևէ մեկի վնաս չեն կարող պատճառել, իսկ քաղաքի քաղաքացիական ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը այդ կերպ որևէ օրենք չի խախտում:

ECNS-ին հայտնում է, որ Չժոուն 10 ֆունտ արժողությամբ թնդանոթները տեղադրել է իր բնակարանը պաշտպանելու համար, քանի որ նա իրեն անպաշտպան է զգում:

Սակայն տեղի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում բնակարանը քանդել և պնդում են, որ նման քայլի չեն դիմի առանց համաձայնության:

Ըստ տեղեկությունների՝ համայնքը տեղափոխում են և 340 տնային տնտեսություններից միայն 34-ին թույլ կտան այդտեղ մնալ:

 Անկախ