Վայոցձորցի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան

բատիկաՎայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ բատիկայի դասընթացը բավականին արդյունավետ էր։ Մասնավորապես, դասընթացի մասնակիցներից մեկն իր աշխատանքները ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպված հայ-իրանական մշակութային ցուցահանդեսին, որտեղ էլ դրանցից մեկը վաճառվել է։

Այսքանով, սակայն, վայոցձորցի երիտասարդների հաջողությունները չեն սահմանափակվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցներից Սյուզան Մարգարյանը վերջերս, համագործակցելով համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչների հետ, ստացել է ավելի քան 4000 շարֆի, բատիկայով ձևավորված այլ իրերի պատվեր։ Սյուզան Մարգարյանը նշում է, որ պարային օլիմպիադան անցկացվելու է ապրիլի 29-ից մայիսի 10-ը Մոսկվայում, և ՀԵՀ-ի կազմակերպած բատիկայի դասընթացի մյուս մասնակիցներից ձևավորել է աշխատանքային խումբ՝ պատվերը ժամանակին հասցնելու համար։ Առաջին խմբաքանակն առաջիկա օրերին արդեն կուղարկեն պատվիրատուներին։ Սյուզանը նկատում է նաև, որ բատիկան դրսում մեծ պահանջարկ ունի և շատ ավելի բարձր է գնահատվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցները որոշել են. հետևողական են լինելու և դիմելու են տարբեր կազմակերպությունների՝ առաջարկելով իրենց աշխատանքը։

ՀԵՀ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշեց նաև, որ մարզում տարբեր արհեստների դասավանդումը մեծ պահանջարկ ունի երիտասարդների շրջանում։ Հիմնադրամն առաջիկայում ծրագրում է անցկացնել պլաստիկ կավի անվճար դասընթաց սոցիալապես անապահով երիտասարդների համար։ Վերջիններս կսովորեն պատրաստել ականջօղեր, թևնոցներ, մատանիներ։ Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ այս բոլոր դասընթացները լրացուցիչ հմտություններ են փոխանցում երիտասարդներին, ինչը հետագայում նրանց կօգնի աշխատանք գտնելու և գումար վաստակելու հարցում։

Հայաստանիերիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

 

27 լիրա գողանալու համար Թուրքիայում անչափահասին դատապարտել են 27ամսվա ազատազրկման

ազատազրկումԹուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշում անչափահաս հանցագործը խանութից 27 լիրա (մոտ 6 հազար դրամ) գումար է գողացել, ինչի համար նրան դատապարտել են երկու տարվա ազատազրկման: 16-ամյա տղային հայտնաբերել են մատնահետքերի միջոցով, ապա նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: «Հաբերլերը» գրում է, որ դատարանը պատանի գողի համար սկզբում 4 տարվա ազատազրկման պատիժ է սահմանել, սակայն հետո այս ժամկետը կրճատվելով դարձել է 27 ամիս:

Անկախ

Դիարբեքիրում վեճ է ծագել քրդական երկու կուսակցությունների կողմնակիցների միջև, կան տուժածներ

դիարբեքիրԹուրքիայի Դիրաբեքիրի նահանգում քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կողմնակիցների ու նորաստեղծ Հյուդա-փար կուսակցության (Hür dava partisi) հետևորդների միջև բախում է առաջացել: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ ընդհարման հետևանքով  10 մարդ է տուժել, մի քանի  ավտոմեքենաներ են հրկիզվել: Դիարբեքիրի ոստիկանության միջամտությունից հետո դրությունը հարթվել է:

Հայտնի է, որ ծեծկռտուքն  առաջացել է այն բանից հետո, երբ քաղաքացիները վեճի են բռնվել, թե որ կուսակցությունը կհաղթի մարտի 30-ին կայանալիք տեղական ընտրություններում:

Անկախ

Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:

Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է:

Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի,Սիսիանի, Գորիսի, և Կապանի տարածաշրջաններում ձյուն է  տեղում:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների պաշտոնական հանդիպումը

աշոտյան-սանիկիձեԹբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ մթնոլորտում, այլև կլինեն արդյունվետ ու հեռանկարային: Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Գ. Շարվաշիձեն. իր խոսքում ներկայացնելով Վրաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող գործընթացները. միաժամանակ ընդգծել է, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել, որի վառ ապացույցը կարելի համարել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. շնորհակալություն հայտնելով հրավերքի և ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է արտահայտել ինչպես պաշտոնական, այնպես էլ աշխատանքային կարգով վրացական կողմին տրամադրել տեղեկատվություն Բոլոնիայի գործընթացի շրջանակում հայկական կողմի կուտակած փորձի վերաբերյալ: Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ կրթական ծրագրեր իրականացնելու, այնպես համատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները: Քննարկվել է նաև հայկական և վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդման, պրոֆեսորադասախոաական կազմերի և ուսանողների փոխանակման, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վրաց գործընկերների առջև բարձրացրել է նաև Վրաստանում ապրող մեր հայրենակիցների կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի քանի խնդիրներ, մասնավորապես. նախարարը նշել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը: Նախարար Թ. Սանիկիձեն մեկ անգամ ևս հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է : Նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաև հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացին` նշելով որ երեք տարի շարունակ Վրաստանում կազմակերպվում է այդ գործընթացը, որի ֆինանսավորման կեսն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն: Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նույն պայմաններով վերապատրաստումների կազմակերպումը: Տիկին նախարարը նշել է, որ Վրաստանի ԿԳՆ-ն այժմ վերանայում է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը հանրապետությունում, և Հայաստանի նախարարի առաջարկը լիովին համահունչ է իրականացվող գործընթացի սկզբունքներին: Արմեն Աշոտյանն անդարադարձել է նաև հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանության խնդրին` նշելով մի քանի օրինակներ, որոնք օբյեկտիվորեն աշակերտների և ուսուցիչների շրջանում դժգոհություն են առաջացնում: Միաժամանակ նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ կարճ ժամկետներում և անվճար իրականացնել այդ դասագրքերի խմբագրական աշխատանքները: Տիկին Սանիկիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանում մեկնարկել է բոլոր դասագրքերի վերանայման գործընթաց և նախարարի առաջարկը կդիտարկվի այդ գործընթացի համատեքստում: ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացման խնդրին, մասնավորապես, անվճար հանրակրթություն ստանալու հետ կապված: Այս խնդրի վերաբերյալ տիկին նախարարը նշել է, որ դա ընդհանրական խնդիր է և վերաբերում է բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ուստի ԿԳ նախարարությունը իրավասու չէ այդ հարցում որևէ որոշում կայացնել: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վրացական կողմին` կազմակերպել փորձագետների ամենամյա համաժողով, որի օրակարգում կլինի ինչպես համագործակցային ծրագրերի արագ քննարկման, այնպես էլ ի հայտ եկած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու հարցերը: Ամփոփելով խոսքը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում հավաստիացրել էր , որ մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները կլինեն նոր իշխանությունների օրակարգում: Ուստի մեր կողմից ներկայացված խնդիրները նաև Վրաստանի գործադիր իշխանության ծրագրերի շրջանակում են: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է պատասխան այցով լինել Հայաստանում:

Անկախ

 

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք

ընթրիք չեխիայումԻ պատիվ պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ երեկոյան Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի անունից տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են ՀՀ Նախագահի Չեխիա կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև հայ-չեխական հարաբերություններում բնական կամուրջ հանդիսացող Չեխիայի հայ համայնքին և մի շարք այլ հարցերի:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ և չեխ ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Նախագահներ Սարգսյանը և Զեմանը կարևորել են ՀՀ Նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ հետագա երկկողմ ակտիվ աշխատանքը:

Իր շնորհակալական խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում չեխ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակների անունները, որոնցից են առաջին աշխարհամարտից հետո հռչակված Չեխոսլովակիայի Նախագահ Տոմաշ Մասարիկին, նրա ժամանակակից, չեխ գրող և հումանիստ Կարել Հանսային, ովքեր իրենց մարդասիրական և քաղաքական-հասարակական գործունեությամբ լույս սփռեցին 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վրա:

Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակել է նաև հայագիտական ուսումնասիրություններին նվիրված չեխ ժողովրդի մեծավաստակ զավակներ լեզվաբան-սեպագրագետ Բեդրիխ Հրոզնիին, հայագետ-թարգմանիչներ Վացլավ Չեռնիին, Լյուդմիլա Մոտալովային, որոնց շնորհիվ չեխերեն են թարգմանվել հայ ժամանակակից մեծ բանաստեղծներ Իսահակյանի, Սևակի, Սարյանի և այլոց ստեղծագործությունները:

Ի հավաստումն երկու ժողովուրդների բարեկամության, Հանրապետության Նախագահը նշել է հիշարժան մեկ այլ փաստ ևս. Տոմաշ Մասարիկի նախագահության օրոք և անձամբ նրա որոշմամբ՝ շուրջ 60 հայազգի ուսանողներ հնարավորություն են ստացել չեխական կրթաթոշակներով ուսանել երկրի հեղինակավոր համալսարաններում` հաղորդակցվելով և որդեգրելով եվրոպական մշակույթն ու ժամանակի առաջադեմ հասարակական և քաղաքական հայացքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր էլ Չեխիայում շարունակում են ուսանել Հայաստանի քաղաքացիները՝ կրթվելով ու հաղորդակցվելով եվրոպական մշակույթին:

Խոսքի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության Նախագահին հրավերի, ջերմ հյուրընկալության ու փոխվստահության մթնոլորտում արդյունավետ քննարկումների համար և մաղթել Չեխիային, բարեկամ չեխ ժողովրդին և հայ-չեխական բարեկամությանը հարատևություն ու բարօրություն:

 Անկախ

SOCAR-ը 464 մլն դոլար է տրամադրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը

2 (4)Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ծրագրի համար ծախսել է 464.1 մլն դոլար:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, 2013թ.-ին SOCAR-ն  այս ծրագրի համար տրամադրել է 32.7 մլն դոլար, 2012թ.-ին՝151.5 մլն դոլար:

Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթուղու շինարարությունը իրականացվում է ադրբեջանավրացաթուրքական միջպետական համաձայնության հիման վրա: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն սկսվել է 2007թ-ից: Նախատեսվում է, որ երկաթուղին ամբողջությամբ շահագործման է հանձնվելու 2014թ-ի վերջին: Սպասվում է, որ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 30 մլն տոննա բեռ:

Անկախ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարն ընդունել է Սերբիայի դեսպանին

1 (3)Հունվարի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Ադրբեջանում Սերբիայի դեսպան Զորան Վայովիչին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին, կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության, տարածաշրջանում ռազմա-քաղաքական դրության, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցեր: Վայովիչն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, իսկ Զաքիր Հասանովը շեշտել է Արցախյան հիմնախնդրի՝ “միջազգային իրավունքների հիման վրա” հնարավորինս շուտ լուծելու անհրաժեշտությունը։

Դեսպանը նշել է, որ Սերբիան կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Անկախ

Ամերիկյան լայներում 176 մարդ է թունավորվել

o_888149Caribbean Princess  զբոսանավում 165 ուղևորի ու անձնակազմի 11 անդամների մոտ աղեստամոքսային վարակման նշաններ են հայտնաբերվել: Նավը 7-օրյա ուղևորություն է կատարում Կարիբյան կղզիներում:

3 ուղևորների մոտ նորովիրուսի ակտիվ ախտանշաններ են, 162-ն արդեն դիմել են բուժկետ` վատ ինքնազգացողության բողոքով:

Ինչպես ճշտել են  կազմակերպող Carnival Corp ընկերությունից, մարդիկ բողոքում են որովայնի ուժեղ ցավից, որն ուղեկցվում է փսխումով ու սրտխառնուքով:

Զբոսանավը, որում 3100 ուղևոր ու  անձնակազմի 1150 անդամ կա, Հյուսթընի նավահանգիստ է վերադառնալու մոտ ժամանակներում:

Անկախ

Գայթակղությունների ու դավաճանությունների աշխարհ

o_692041 (1)Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերն առաջին հարցազրույցն է տվել հայտնի սկանդալից հետո: Հիմա նա գտնվում է Հնդկաստանում` բարեգործական այցով: Մամուլը հեգնում է` Վալերին գործել է`”Երբ վատ ես, օգնիր նրան, ով քեզանից ավելի վատ է” սկզբունքով:

Paris Match-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ շատ ծանր ապրումներ է ունեցել Օլանդի դավաճանության պատճառով ու իր զգացումները համեմատել է երկնաքերից անկման հետ: “Օլանդը պարզապես չդիմացավ  իշխանությանը”,- ասել է Վալերին:

Նա հայտարարել է, որ Ելիսեյան պալատի շքեղությունն իրեն նողկանք է պատճառում, ու , եթե իր քաղաքացիական ամուսինը նախագահ չդառնար, ապա իրենք հիմա էլ միասին կլինեին: Տրիերվեյլերը մտածում է իր ու նախագահի հարաբերությունների մասին գիրք գրելու մասին:

Անկախ

Հարցեր հայկական շախմատում, որոնք կարելի է վերանայել

Արմեն ՆիկողոսյանԵրևանում անցկացվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները: Հաղթողներ դարձան Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը, որոնք իրավունք ստացան 2014-ի մրցաշրջանում հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում, նաև խաղալու Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Երկու առաջնություններն էլ լարված պայքարում ընթացան: Արդյունքներն էլ անսպասելի էին: Մասնավորապես, տղամարդկանց առաջնության չեմպիոնը մրցակիցների համեմատ ուներ ամենացածր վարկանիշը, նա նաև տարիքով ամենամեծն է` 33 տարեկան: Իսկ կանանց առաջնության չեմպիոնուհին անգամ վարպետության թեկնածու չէ:

– Շախմատն օբյետիվ խաղ է, առաջնության մասնակիցների ներուժի մասին են վկայում նրանց ունեցած վարկանիշերը: Ինչո՞վ եք բացատրում կատարվածը,- հարցրինք Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին:

– Առաջնությանը մասնակցում էին մեր առաջատարներին հաջորդողները: Այդ խմբում բոլորն էլ հավասար ներուժ ունեն: Չկա վառ առաջատար, որը հաղթի և շարունակ խաղա Հայաստանի հավաքականի առաջատարների կողքին: Հայաստանի տղամարդկանց առաջնությունը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ14-րդ կարգի էր: Դա Հայաստանի շախմատի տարեգրութունում ամենաբարձր ցուցանիշն է:

 – Մեր առաջատարները խուսափում են Հայաստանի առաջնություններում խաղալուց, պատճառը վարկանիշն իջեցնելու մտավախությո՞ւնն է:

– Չէի ասի, պարզապես, նրանք չեն ցանկանում խանգարել, որ առաջնությունում օբյեկտիվորեն որոշվի Հայաստանի հավաքականի թափուր մեկ տեղի թեկնածուն:

 – Կարո՞ղ են նրանք հանդես գալ հաշվարկից դուրս: Ի դեպ, վստահորեն չի կարելի ասել, որ, Լևոն Արոնյանից բացի, Հայաստանի հավաքականի մյուս թեկնածուները կարող են մասնակցել առաջնությանը և հաղթել: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի անդամ, 2013-ի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն առաջնությունում բավարարվեց սոսկ 8-րդ տեղով:

Քոթանջյան և Սարգսյան– Հնարավոր է, եկել է ժամանակը, որ ինչ-որ բան այդ առումով փոխվի եղած համակարգում: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ հարցը պետք է քննարկի:

 – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների արդյունքով միայն մեկական մարզիկ և մարզուհի են գործուղվում հավաքականներ:

– Այդ որոշումն ընդունվել է ֆեդերացիայի ղելավարության, հավաքականների մարզիչների, առաջատար խաղացողների կողմից: Քանի որ հատկապես տղամարդկանց հավաքականը խնդիրներ ունի, կարելի է հարցը վերանայել:

 – Քոթանջյանը և Սարգսյանը պատահականորե՞ն չեմպիոն դարձան:

– Թեև տղամարդկանց առաջնությունում վրիպումներ թույլ տված շախմատիստներ եղան, բայց Քոթանջյանի հաջողությունն օրինաչափ է: Նա նախկինում եղել է մեր երկրի փոխչեմպիոն: Իսկ կանանց առաջնությունում Շուշաննա Սարգսյանը մյուսների համեմատ լավ էր խաղում, թեև 7-ական միավոր հավաքեցին նաև Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Մտահոգում է միայն այն, որ չկար սահմանված միջազգային վարպետի նորմ: Պետք է հանդես գար թեկուզ ևս մեկ բարձրակարգ մարզուհի, որպեսզի այդ նորմը լիներ: Միջազգային վարպետներից` 2013-ի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանից, Նարինե Գասպարյանից սպասելիքներն ավելի մեծ էին, բայց հաղթեց Վայքի ներկայացուցիչ Սարգսյանը, որն անգամ վարպետության թեկնածուի կոչում չունի:

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Օգնության են մեկնել փրկարարները

Կապուտակ ՍևանՀունվարի 30-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` “Կապուտակ Սևան” լողափից նավակով լիճ են դուրս եկել երկու քաղաքացի, ովքեր ինքնուրույն չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին

Լևոն- ա CM9_RapidWM_Tag2_Anand_Aronian01a_MRՔիչ առաջ Ցյուրիխում ավարտվեց շախմատի  գերմրցաշարի առաջին տուրի վերջին մրցամարտը:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 73-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդին:

Պարտիան երկար շարունակվեց: Նավակային վերջնախաղում դժվար էր ասել, թե ով կհաղթի: Եվ Լևոնը դիրքային պայքարում ստիպեց մրցակցին հանձնվել:

Մյուս երկու պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան. Մագնուս Կառլսեն-Բորիս Գելֆանդ` 1:0, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա` 0,5:0,5:

Անկախ