Առատ ձյուն է տեղացել. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն

1385734658,0186Այսօր տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Ժամը 18.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում նաև Ապարան-Արագած ճանապարհահատվածում:
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ ոստիկանություն

Դեկտեմբերի 2-ին Երևանում մի քանի փողոցներ որոշ ժամանակ փակ կլինեն երթևեկության համար

imagesՀարգելիʹ վարորդներ, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:

Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:
Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին:

ՀՀ ոստիկանություն

 

Հարավային Աֆրիկայում 28 ուղևորով ինքնաթիռ է անհետացել

iՈւղևորատար ինքնաթիռը, որն ուղղություն էր վերցրել Մոզամբիկի Մապուտուից Անգոլայի մայրաքաղաք Լուանդա , Նամիբիայի երկնքում անհետացել է:

Mozambique Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռում 28 ուղևոր կար ու անձնակազմի 6 անդամ: Ինքնաթիռը նշված ժամանակին նշանակված վայր չի հասել.կապը կորել է:

Ինքնաթիռը ռադարներից կորել է 10 ժամ առաջ: Օդային իշխանություններն արդեն սկսել են որոնողա-փրկարարական աշխատանքները, սակայն դրանց անցկացումը բարդանում է հորդառատ անձրևների պատճառով: Մի վարկածի համաձայն, ինքնաթիռը վայէջք է կատարել Նամիբիայի հյուսիսում, Բոտսվանայի ու Անգոլայի սահմանի մոտ:

Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

 ՄԻԱՎ,Հայաստանի երիտասարդական հիմնադրամՀայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության  եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացրեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:

ՀՀ բոլոր մարզերում և Երևանի հինգ խոշոր բուհերում` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Երևանի պետհամալսարան, ուսանողներին տրամադրվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր,  կազմակերպվեցին հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները ստացան ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, դիտեցին ուսուցողական ֆիլմ, կարևորեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը` առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար:

Ծրագրի ընթացքում ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ:  Երևան քաղաքում, իրազեկման արդյունքում, 162 երիտասարդներ, կարևորելով ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը, ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից հենց բուհերում ստացան խորհրդատվություն և հետազոտվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ` արագ հետազոտման թեստերով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մի խումբ աշխատակիցներ նույնպես  երիտասարդներին քաջալերելու նպատակով նախապես իրենք հետազոտվեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ:

 

Թուրքական ավիաուղիների ուղեկցորդուհիները շնորհակալություն են հայտնել «FEMEN»-ի ակտիվիստներին

Թուրքական ավիաուղիներ, ուղեկցորդուհիներ,«FEMEN»Թուրքական «Հյուրիյեթը» գրում է աշխարհով մեկ հայտնի կանանց «FEMEN» շարժման նոր նախաձեռնության մասին: Շարժման ակտիվիստները մասնակցել են ճապոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Bazooka» հաղորդմանը, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի հետ կիսվել Տոկյո կատարած ճամփորդության ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի պատմությամբ:

Հայտնի է դարձել, որ «FEMEN»-ի ակտիվիստները Տոկյո են մեկնել թուրքական ավիաուղիներին պատկանող մի ինքնաթռով, որի անձնակազմը ճանաչել է կանանց: Թուրքական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներում ուղեկցորդուհիներին մուգ գույնի շրթներկ կիրառելու արգելքի ժամանակ ֆեմինիստական շարժման ներկայացուցիչները իրենց աջակցությունն էին հայտնել ընկերության աշխատակիցներին: Ահա ինքնաթիռի անձնակազմը անձամբ է շնորհակալություն հայտնել ֆեմինիստներին և շամպայն հյուրասիրել նրանց: «Ազատություն թուրք կանանց, ոչ իսլամացմանը երկնակամարում» կոչերը ակտիվիստները զետեղել են սոցմեդիայում:

100 հազար դրամ՝ նախկին կնոջը ծեծելու համար

բռնությունՀրաչիկ Հովհաննիսյանն իր նախկին կնոջը ծեծելու՝   մարմնի տարբեր մասերին հարվածելու  և չպարզված գործիքով  կնոջ  ձախ ձեռքը այրելու,  ընդհանուր առմամբ,  առողջության կարճատև քայքայումով նրա  առողջությանը  թեթև վնաս  պատճառելու համար դատապարտվել է տուգանքի 100 հազար դրամի չափով,հաղորդում է Փաստինֆոն:

Դատարանը մասնակի է բավարարել նաեւ կնոջ քաղաքացիական հայցը. Հրաչիկ  Հովհաննիսյանից հօգուտ Անահիտ  Գրիգորյանի պետք է բռնագանձվի  30 000  ՀՀ դրամ՝  որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում: Տուժողը  քաղաքացիական հայցով խնդրել էր դատարանից ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուրը 130 000 ՀՀ դրամ՝ շուրջ 30 հազար ինքը ծախսել է  բուժման նպատակով  դեղորայք գնելու, իսկ  100 000 ՀՀ դրամը վճարել է փաստաբանին իրեն իրավական օգնություն ցուցաբերելու համար:

Ընդ որում, նշենք, որ նախկին ամուսինը, ներկայիս ամբաստանյալ Հրաչիկ Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Ըստ նրա ներկայացրած վարկածի,  2013 թվականի հունիսի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տիչինայի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի տանը իր և նախկին կնոջ միջև վիճաբանություն առաջացել է, քանի որ վերջինս չի վերադարձրել իրեն պատկանող համակարգիչը, սակայն պնդել, թե ինքը նրան չի հարվածել, որևէ առարկայով  ձեռքը չի այրել և մարմնական վնասվածքներ չի պատճառել:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Նորը և հինը` հայկական բռնցքամարտում

Կարեն Աղամալյան13704Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը: Նա  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: Գևորգյանը  նախկինում բռնցքամարտիկ է եղել, միջազգային կարգի սպորտի վարպետ է, տեղյակ է  այս մարզաձևի խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀԲՖ–ի նախկին նախագահը Արման Մուրադյանն էր, որի ընտանիքին է պատկանում նաև Երևանի մարզահամերգային համալիրը: Նա հրաժարական էր տվել պատճառաբանելով, որ Մոսկվայում է լինում, զբաղված է: Իսկ հրաժարականի հիմնական պատճառ կարելի է համարել մեր մարզիկների ձախողումները վերջին շրջանի միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, մասնավորապես` 2012-ին կայացած օլիմպիական խաղերում, օրերս անցկացված աշխարհի առաջնությունում:

Նորընտիր նախագահը երկու շաբաթ ժամանակ է խնդրել, որ ամիջականորեն ծանոթանա իրավիճակին և հստակեցնի, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը գխավորում է Կարեն Աղամալյանը: Հետաքրքիր է, թե նա ինչն է համարում պատճառը, որ օրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգ դուրս եկած մեր երկրի 6 մարզիկներն էլ անմասն մնացին աշխարհի առաջնությունում խաղարկված պարգևներից:

Աղամալյանը հայտնեց, որ բոլոր մարզիկներից էլ սպասելիքներ ունեցել է, սակայն աշխարհի առաջնությունում մրցակցությունը մեծ է: Ընդ որում, Հայաստանի հավաքականի 4 մարզիկ առաջին հանդիպումները տանուլ է տվել և պայքարից դուրս է մնացել` մրցակիցներին զիջելով 1:2 հաշվով: Այնուամենայնիվ, նա չթաքցրեց, որ վստահ է եղել, որ  49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը մյուսներից ավելի հաջող հանդես կգա:

Ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավո՞ր է`  նրա պարտվելու պատճառն այն է, որ նա երկար ժամանակ խոշորամասշտաբ ստուգատեսների չի մասնակցել, մասնագետը հայտնեց, որ  օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներից հետո ավելի ներկայացուցչական ստուգատեսներ չեն եղել, բայց Կորյունը դարձել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն: Աղամալյանն այն կարծիքին է, որ Սողոմոնյանը երիտասարդական բռնցքամարտ է վարում, որը մեծահասակների ռինգում հաջողություն չի կարող բերել: Աշխարհի առաջնությունում էլ նա հավասար պայքարում է պարտվել Կոստա Ռիկայի ներկայացուցչին, որը հետագայում դարձել է մրցանակակիր:

«Թեև մեր մարզիկներն աշխարհի առաջնությունում մեդալի չտիրացան, սակայն մեծ աճ կա: Հավաքականը երիտասարդ է, միջին տարիքն է` 20-20,5-ը, և բոլորն էլ պայքարող են: Իմ կարծիքով, ոչ մի բռնցքամարտիկ չի ձախողվել: Հովհաննես Բաչկովի (60 կգ), Արման Հովիկյանի (75 կգ) մրցամարտերն անկողմնակալ չէին: Բայց չեմ ցանկանում մեդալ չստանալու համար մրցավարներին մեղադրել: Այդուհանդերձ, ցանկալի է, որ Հայաստանն այսպիսի ստուգատեսներում մրցավար ունենա: Կարծում եմ, որ մեր բռնցքամարտիկներն աճելու տեղ ունեն, և հետագայում հաղթանակները նրանց ուղեկից կլինեն: Բոլորից էլ մեծ սպասելիքներ ունեմ: Հայաստանի հավաքականի անդամներից երեքին հրավիրել են ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալների մրցումների` Արամ Ամիրխանյանին, Արամ Ավագյանին, Հովհաննես Դանիելյանին: Ընդ որում, պրոֆեսիոնալների մրցումներում հնարավոր է վարկանիշ լրացնել հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այս կարգը նորություն չէ, 4-րդ տարին է գործում, սակայն նախկինում Հայաստանից բռնցքամարտիկներ չեն մասնակցել այդ մրցումներին: Իսկ 2014-ի մրցումների օրացուցային պլանը դեռևս հստակեցված չէ: Փետրվարին անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, սակայն ինձ համար կարևոր է միջազգային մրցաշարերի արդյունքը: Բռնցքամարտիկ կա, որ մեր երկրի եռակի չեմպիոն է դարձել, բայց դրսում կազմակերպված միջազգային մրցաշարերում ոչ մի հաղթանակ չի կարողացել տանել»,- ասաց  Աղամալյանը:

Նեկրասովի անվան գրադարանում ցուցադրվել են ֆոնդերում պահվող հայատառ գրականության հրատարակություններ

Նեկրասովի գրադարան, հայատառ գրականությունՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:

Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում գրադարանում կազմակերպվել է ցուցադրություն, որում ներկայացվել են գրադարանի ֆոնդերում պահպանվող հայատառ գրականության մի շարք հրատարակություններ, այդ թվում՝ գրքեր, ամսագրեր, ինչպես նաև որոշ փաստաթղթեր:
Գրադարանի գլխավոր տնօրենի միջազգային գծով տեղակալ Ռաիսա Սամսոնովան, ջերմորեն ողջունելով հյուրերին և ուղեկցելով գրադարանի սրահներով, նշել է, որ գրադարանի ֆոնդերում պահվող հայատառ գրականության զգալի մասը արժեքավոր է և բացառիկ:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման համար, ընդգծել է, որ նման հավաքածուի առկայությունը ռուսական գրադարանում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայկական արժեքների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ամենախոսուն գնահատականն է:
Ի դեպ, կազմակերպված ցուցադրության շրջանակում առանձին ներկայացվել է նաև հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչների ալբոմների ցուցահանդեսը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Շերը Գոհունակության տոնը «մեծ հանցանք» է անվանել

ՇերՇերը հայտնել է, որ ինքը չի նշում Գոհունակության օրը: 67-ամյա երգչուհին Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ տոնը անվանել է մեծ հանցանք:

Երկրպագուների հարցին, թե ինչ նկատի ունի հանցանք ասելով, նա պատասխանել է, որ նա նկատի ունի տեղաբնիկների հողերը խլելը և նրանց ծաղկախտով վարակելը:

Շերի մայրական կողմի նախնիները չերոկի տեղաբնիկ ցեղից են: Նա հավատացած է, որ Գոհունակության օրը տոնում է նոր հաստատվողների հողեր գողանալը բնիկ ամերիկացիներից, որոնք «սեփականություն» հասկացության զգացողություն չունեին:

Չնայած տոնին ընդդիմանալուն՝ Շերը իր ընկերներին ուրախ օր է մաղթել:

 

54-ամյա կինը իր 35սմ երկարություն ունեցող եղունգներին վերաբերվում է իր երեխաների նման և դրանք չի կտրել ութ տարի շարունակ

կին,եղունգներՉորս երեխաների մայրը իր 35 սմ երկարություն ունեցող եղունգների խնամքի համար 10,000 ֆունտ է ծախսել և դրանք չի կտրել ութ տարի շարունակ:
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից 54-us -woman-fingernails1ամյա Լարու Դրամոնդը եղունգները սկսել է աճեցնել 13 տարեկան հասակից՝ այդ կերպ վերացնելով եղունգներ կրծելու իր սովորույթը:
Այժմ նա եղունգներին իր երեխաների նման է վերաբերվում և 12 ժամ շարունակ անց է կացնում գեղեցկության սրահում դրանք խնամելու համար:
Լարու Դրամոնդ,եղունգներԼարուն հարյուրավոր դոլարներ է ծախսում իր եղունգները ներկելու և քարերով զարդարելու համար:
Ութ թոռնիկների տատիկը հայտնում է, որ ինքը ամենուր գրավում է մարդկանց ուշադրությունը, որոնք հետաքրքրվում են իր անսովոր եղունգներով:
Չնայած որոշ մարդիկ սարսափում են դրանց տեսքից՝ Լարուն նշում է, որ ինքը ցանկանում է եղունգները ավելի երկարացնել:
Մինչև վերջին ութ տարին Լարուն եղունգները 7 սմ-ից ավել չէր երկարացնում, սակայն հետագայում որոշում է որքան հնարավոր է երկարացնել դրանք:
Լարուն յուրաքանչյուր օր 30 րոպե է անցկացնում իր եղունգները մաքրելով և ամիսը մեկ անգամ 100 ֆունտ է վճարում դրանք ձևավորելու և ներկելու համար, որը տևում է 12 ժամ:

Իսպանիան բռնի ցույցեր կազմակերպելու դեմ ծանր տուգանքներ է սահմանել

Իսպանիա,տուգանքներԻսպանիայի կառավարությունը հաստատել է նոր օրինագիծ, որը 30,000 եվրո (40,800 դոլար) տուգանք է սահմանում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են ազգային դրոշը վառելը, պետության հասցեին ուղղված վիրավորանքը կամ խորհրդարանի առջև լուրջ անկարգություն կազմակերպելը:

Քաղաքացիական անվտանգության օրինագիծը ներկայացրել է ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիեսը, որը մեծապես քննադատել են ընդդիմական կուսակցությունները, իրավական և հասարակական խմբերը՝ այն բոնորոշելով որպես տնտեսական ճգնաժամի դեմ կազմակերպվող ցույցերը ցրելուն ուղղված պահպանողական ղեկավարության ձեռնարկած քայլ:

Օրինագիծը, որը 1992թ-ի օրենքի փոփոխված ձևն է, մինչև 1,000 եվրո տուգանք է սահմանում նաև ցույցերի ժամանակ ոստիկանության սպային վիրավորելու կամ սպառնալու համար:

Նմանատիպ տուգանքներ են նախատեսված նաև ոստիկանության սպաների այնպիսի լուսանկարներ տարածելը, որոնք վտանգի տակ են դնում նրանց կամ ոստիկանության գործողությունները:

Օրինագիծը պետք է նաև հաստատի խորհրդարանը, որտեղ իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում:

 

Ճապոնիայում ուղևորները հետ են հրել գնացքը՝ փրկելով դրա տակ մնացած կնոջը

Ճապոնիա,գնացքՈւղևորները, գնացքը հետ հրելով, փրկել են դրա տակ մնացած կնոջը:

Դեպքը տեղի է ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի կայարաններից մեկում երեկ կեսօրին:

Ըստ տեղեկությունների՝ 60-նն անց կինը պառկած է եղել երկանթգծի ռելսերի միջև և օգնություն է կանչել:

Ճապոնական լրատվամիջոցները ենթադրում են, որ կինը փորձել է ինքնասպանություն գործել՝ մոտեցող գնացքի առջև նետվելով:

Սակայն կայարանի հայտարարության համաձայն՝ ուղևորները լսել են ռելսերի մեջ մնացած կնոջ ձայնը և օգնել նրան:

Տասնյակ մարդիկ կարողացել են հետ հրել գնացքը, և կայարանի աշխատակիցները նրան դուրս են բերել ու տեղափոխել հիվանդանոց:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեկոյան ծանրաբեռնված ժամին տեղի ունեցած դեպքը ազդել է ավելի քան 26,000 ուղևորների վրա:

Այս տարվա հուլիսին Տոկիոյում ուղևորները կրկին օգնել էին ազատել հարթակի ճեղքի մեջ մնացած կնոջ՝ հետ հրելով գնացքի 32 տոնա կշռով վագոնը: