Յուրա Մովսիսյանը կմարզվի առանց որևէ սահմանափակման

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ԱՄՆ-ում ծնկահոդը վիրահատելուց հետո շարք է վարդառնում և միանալու է Մոսկվայի «Սպարտակի» իր խաղընկերներին:

Ռուսական ակումբ բժիշկ, մեր հայրենակից Միխայիլ Վարդապետովը տեղեկացրել է, որ Մովսիսյանն Իսպանիայում միանալու է «Սպարտակին»:

«Եթե ամեն բան ընթանա նախատեսված ծրագրով, որը մշակել ենք ես և նրա վիրաբույժը, ապա ԱՄԷ-ում կայանալիք առաջին ուսումնամարզական հավաքի վերջնամասում Յուրան կմարզվի առանց որևէ սահմանափակման»,- ասել է նա:

Անցկացվել է պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

KONICA MINOLTA DIGITAL CAMERAՍ.թ. հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Աշխատանքային խումբը, որը հաշվետու է ռազմավարական վերանայումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին, պատասխանատու է գործընթացն առանձին փուլերով անմիջական իրականացնելու համար:

Նիստի ընթացքում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեցին ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի` Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ռազմավարական վերանայման ընթացիկ փուլը ենթադրում է ՀՀ ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտում, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծություն: Ամբողջ գործընթացի ընթացքում աշխատանքային խմբի վերլուծական միտքն առաջնորդվելու է ուժեղ և թույլ կողմերի, բարենպաստ հնարավորությունների և սպառնալիքների վերհանման ու գնահատման սկզբունքով:

 

Անկախ

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 15–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սիսիանի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

«Արարատը» ուղևորվեց Լառնակա

արարարատ ֆա3hkfkr2vrj8Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը» այսօր ավտոբուսով ուղևորվեց Վրաստան, ապա  ինքնաթիռով կմեկնի Կիպրոս:

Թիմը Լառնակայում  10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ստուգողական հանդիպումներ են նախատեսված հունվարի 23-ին և 25-ին: «Արարատը»  հունվարի 5-12-ը  ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ծաղկաձորում:

«Արարատի» կազմում են հետևյալ խաղացողները.

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան
Ստեփան Ղազարյան

Պաշտպաններ

Միլոշ Ստամենկովիչ
Վաչագան Կարապետյան
Վահե Մարտիրոսյան
Նորայր Գրիգորյան
Արտակ Անդրիկյան
Գորիկ Խաչատրյան

Կիսապաշտպաններ

Արամ Բարեղամյան
Դավիթ Ժ. Գրիգորյան
Դավիթ Գ. Գրիգորյան
Վաչիկ Եղիազարյան
Ավետիք Կիրակոսյան
Արմեն Դուրունց
Խորեն Վերանյան
Դարկո Բոնդիչ

Հարձակվողներ

Գևորգ Նռանյան
Ալեքսանդր Ռակիչ
Արսեն Բալաբեկյան

12-ամյա տղան կրակ է բացել աշակերտների ուղղությամբ

school-shootingԻշխանությունների տվյալներով՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքում 12-ամյա տղան մուտք է գործել միջին դպրոցի մարզասրահ և հրացանով կրակ բացել դասերի սկսվելուն սպասող աշակերտների ուղղությամբ՝ վիրավորելով երկու աշակերտի:

Պաշտոնական տվյալներով՝ վիրավորված 13-ամյա աղջկա վիճակը վիրահատությունից հետո կայուն է, իսկ 11-ամյա տղան ծանր վիճակում է:

Նյու Մեքսիկոյի նահանգապետ Սուսանա Մարտինեսը հայտնել է, որ դեպքն  ավելի վատ ընթացք կստանար, եթե դպրոցի աշխատակիցներից մեկը նրան չմոտենար ու չխնդրեր զենքը վայր դնել:

Ոստիկանության պետի տեղեկություններով՝ իրենք ձերբակալել են դեպքի համար պատասխանատու յոթերորդ դասարանի աշակերտին:

Քննիչները դեռևս չեն պարզել աշակերտների վրա կրակ բացելու տղայի շարժառիթը:

Ոստիկանությունը պատրաստվում է հարցաքննել ավելի քան 100 աշակերտների:

Քննիչները կուսումնասիրեն աշակերտների օգտագործած բոլոր սոցիալական ցանցերը  և կապի միջոցները:

Անկախ

ՄԽ համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի հետ

4 (2)ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալթերը Բեռնում հունվարի 14-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես տեղեկացնում է “Կոնտակտ”-ը`հղում կատարելով ԵԱՀԿ պաշտոնական կայքին, հանդիպմանը քննարկվել են ԵԱԿՀ գործող նախագահի և Մինսկի խմբի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: Դիդիե Բուրկհալթերն իր գոհունակությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի կապակցությամբ:

Համանախագահները հանդիպել են նաև Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղար Իվ Ռոսիեի հետ:

Անկախ

Պողոս Գալստյանն օրինաչափ է համարում, որ «Ուրալը» վաճառում է հայ ֆուտբոլիստներին

պգ 4444Ալեքսանդր Թարխանովը, օրերս ստանձնելով Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Եկատերինբուրգի «Ուրալի» ղեկը, վաճառքի էր հանել թիմի 5 խաղացողի, այդ  թվում նաև Արթուր Սարկիսովին և Էդգար Մանուչարյանին:

Նա իրեն օգնելու է հրավիրել մարզիչ Պողոս Գալստյանին:

Խոսակցությունները շատ են, որ Թարխանովը խուսափում է հայ ֆուտբոլիստների հետ աշխատել:

53-ամյա Գալստյանն այն կարծիքին է, որ այդպիսի բան չկա, պարզապես, «Ուրալի» հայ ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն և չեն կարող իրենց դրսևորել, իսկ նոր մարզչի առջև խնդիր է դրվել, որ նրա թիմը պահպանի տեղը բարձրագույն խմբում:

Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում

Զարուհի-ՓոստանջյանԵրևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող  հուշարձանի` ‹‹Ծածկած շուկայի›› ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ  «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունից Անկախին տեղեկացնում են,որ  ՀՀ իրավապահ մարմինների կողմից  դրսևորած անգործությունը  վիճարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետևյալ փաստերը` 1.Ճարտարապետահատակագծային առաջադրանք 08.08.2012թ / պահանջ՝ մշակել ‹‹Ծածկած շուկայի›› վերակառուցման ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծ/:

2.Շինարարության  թույլտվություն /ձևաթուղթ/՝ բացակայում է հիմք հանդիսացող նախագիծը:

3.Քանդման թույլտվությունը բացակայում է՝ գործում առկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտը:

4.Տեսչական ստուգում՝ սկզբնականը բացակայում է:

Գործում առկա է շինարարական կապալի պայմանագիր 01.09.2012թվական ‹‹Թիվ 1 շուկայի›› և ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից կնքված, սակայն բացակայում է այն շինարարական լիցենզիան, որի համաձայն այդ կազմակերպությունը կարող է կատարել պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:

Համադրելով շինարարության թույլտվության օրենքով սահմանված պահանջները՝ գործում առկա փաստաթղթերի հետ ակնհայտ է դառնում  ՀՀ ոստիկանության կողմից ո´չ բազմակողմանի, ո´չ լրիվ և ո´չ օբյեկտիվ քննությունը:

Մասնավորապես, գործում բացակայում են շինարարությունը իրականացնելու համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 1), որը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի հիման վրա: Չկա նաև քանդման թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 2), գործում առկա է միայն ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտները:

Չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից ‹‹Ծածկած շուկայի›› տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ և կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը: Ստորգետնյա հարկերի իրականացման նախագծով նախատեսված՝ դեպի ստորգետնյա ավտոկայանատեղեր մեքենաների մուտքն ու ելքը ապահովելու համար կատարվել է կամարի հատվածի ապամոնտաժում: Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական մոնտաժային աշխատանքների կատարումը հանդիսանում է ինքնակամ գործունեություն և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: Ինչպես նաև, Երևանի քաղաքապետի կողմից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ին համապատասխան թույլտվություն տրամադրելուց հաշվի չի առնվել ‹‹Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին›› ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն»: Հետևաբար, լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա էր հուշարձանի կառույցի տարածքում ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից ամրակայման, նորոգման և վերականգնման բնագավառում վերջինիս փորձի և համապատասխան լիցենզիայի բացակայությունը:

Սույն գործով վաղը՝  հունվարի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23) նախագահող դատավոր՝ Գ.Մելիք–Սարգսյանը Զարուհի Փոստանջյանի  վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկելու Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2013թ. որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը:

Նրանք կսպասարկեն 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները

բրազimagesԱյս տարվա ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կսպասարկեն  25 մրցավարներ: Ահա թե ովքեր են արժանավորները.

Եվրոպա. Ֆելիքս Բրիխ (Գերմանիա), Ջյունեյթ Չակիր (Թուրքիա), Յունաս Էրիկսոն (Շվեդիա), Բյորն Կյուպերս (Հոլանդիա), Միլորադ Մաջիչ (Սերբիա), Պեդրու Պրոենսա (Պորտուգալիա), Նիկոլա Ռացոլի (Իտալիա), Կառլոս Վալեսկո Կարբալյո (Իսպանիա), Հովարդ Վեբ (Անգլիա):

Ասիա. Ռովշան Իրմատով (Ուզբեկստան), Յուչի Նիսիմուրա (Ճապոնիա), Նավաֆ Շուկրալա (Բահրեյն), Բենժամին Ուիլյամս (Ավստրալիա):

Աֆրիկա. Նումանդիեզ Դուե (Կոտ դ՛Իվուար), Բակարի Հասամա (Գոմբիա), Ջամել Հայմուդի (Ալժիր):

ԿՈՆԿԱԿԱՖ-ի երկրներ. Ժոել Ագիլար (Սալվադոր), Մարկ Գիգեր (ԱՄՆ), Մարկո Ռոդրիգես (Մեքսիկա):

Հարավային Ամերիկա. Էնրիկե Օսես (Չիլի), Նեստոր Պիտանա (Արգենտինա), Ուիլմար Ռոլդան (Կոլումբիա), Սանդրո Ռաչի (Բրազիլիա), Կարլոս Վերա (Էկվադոր):

Օվկիանիա. Պիտեր Օ՛Լիրի (Նոր Զելանդիա):

 

Համակարգչի պատճառով Աբովյանում եղբայրը դանակահարել է քրոջը

համակարգիչՀամակարգչամոլությունը ընտանեկան ողբերգության պատճառ է դարձել Աբովյան քաղաքում: Այստեղ, եղբայրը դանակահարել է քրոջն այն բանի համար, որ վերջինը չի ցանկացել իրեն զիջել համակարգիչը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
1997թ. ծնված անչափահաս Շ.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ դանակահարությամբ հարազատ քրոջը կյանքին վտանգ սպառնացող վնասվածք հասցնելու համար:
2013թ. սեպտեմբերի 12-ի երեկոյան քույր ու եղբայր վիճաբանել են՝ համակարգչով զբաղվելու հարցի շուրջ: Զայրացած եղբայրը նախ կծել է քրոջը, ապա խոհանոցից վերցրել դանակն ու  2 անգամ հարվածել նրան` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածք:
Բարեբախտաբար, աղջկա կյանքը հաջողվել է փրկել: Բայց դյուրաբորբոք տղան հայտնվել է դատապարտյալի աթոռին:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներից ովքեր կարող են համալրել ղազախական «Ակտոբեի» կազմը

ակտոբե 34999Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի շարք խաղացողներ միասին հնարավոր է հանդես գան Ղազախական «Ակտոբեի» կազմում: Այդ ակումբը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Ղազախստանի չեմպիոնի կազմում են պարապում Մարկոս Պիզելին, Լևոն Հայրապետյանը և Ռոբերտ Արզումանյանը:

Թե նրանցից ով  կմնա թիմում` կհստակեցվի առաջիկա օրերին:

Սուրեն Սուրենյանցն ու Վահան Կարապետյանը փոխհամաձայնության են եկել .Առավոտ

սուրեն սուրենյանց«Հատուկ քննչական ծառայությունում՝ իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ` Վահան Կարապետյանն ամբողջովին հատուցել է իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մենք հաշտության ենք եկել, և ես որևէ բողոք չունեմ ԱԺ պատգամավորի դեմ: Այսօր ես այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ ՀՔԾ–ում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վիճաբանություն էր եղել Սուրեն Սուրենյանցի եւ ԲՀԿ-ական պատգամավոր «Չերրի» ռեստորանի սեփականատեր Վահան Կարապետյանի միջեւ: Վերջինս, ըստ լուրերի, ծեծի էր ենթարկել Սուրենյանցին: Այն ժամանակ կողմերը հերքեցին վիճաբանության եւ ծեծի փաստը, իսկ որոշ ժամանակ անց, Սուրենյանցի ծեծված լուսանկարները հայտնվեցին համացանցում: Օրերս, ՀՔԾ-ն սույն փաստով գործ հարուցեց պատգամավորի դեմ: Վահան Կարապետյանը գտնվում է ԱՄՆ-ում, նա կվերադառնա հունվարի վերջերին, այդ իսկ պատճառով չի հաջողվում պատգամավորի հետ զրուցել այս թեմայի շուրջ: Իսկ Սուրեն Սուրենյանցն այսօր մեր հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչու այն ժամանակ ինքը հերքեց վիճաբանության փաստը, բայց հետո հրապարակեց իր ծեծված նկարներն՝ ասաց, որ նկարներն ինքը չի հրապարակել, կայքերից մեկն է հրապարակել ու պնդեց, որ կայքին ինքը չի տրամադրել նկարները. «Այդ օրերին ես լուսանկարվել եմ, հետո, դա հայտնվել է մի շարք կայքերում: Ես պարզապես, իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում այդ նկարն օգտագործել եմ»: Թե ինչպես են նկարները հայտնվել մի շարք կայքերում`Սուրենյանցը տեղյակ չէ:
Անկախ

Հնդկաստանում փնտրում են 7 մարդու սպանած վագրին

tigerՀնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ երկրի հյուսիսային շրջաններում սնունդ փնտրող վագրն  անցած երկու շաբաթների ընթացքում յոթ մարդ է սպանել՝ ստիպելով հազարավոր գյուղացիների մնալ տանը, մինչ որսորդները փնտրում են կենդանուն:

Ուտար Փրադեշ նահանգի անտառների պահպանության գործակալության գլխավոր ղեկավարը տեղեկացրել է, որ վագրի վերջին զոհը մի կին է եղել, որի մարմինը հայտնաբերել են երեքշաբթի օրն  անտառում: Ըստ տեղեկությունների՝ վագրը շրջում է 130կմ ձգվող տարածքում:

Պաշտոնյան հայտնում է, որ իրենք քայլեր են ձեռնարկում վագրին սպանելու համար:

Մարդասպան վագրի վերաբերյալ տեղեկությունները տարածվել են դեկտեմբերի 29-ին, երբ հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու հոշոտված դիակ:

Ենթադրվում է, որ վագրը շրջան է ներթափանցել Ջիմ Քորբեթի անվան ազգային պարկից:

Վայրի բնության ակտիվիստ և խորհրդարանի  անդամ Մենեկա Գանդին դիմել է Ուտար Պրադեշի կառավարությանը՝ խնդրելով չսպանել վագրին, այլ միայն բռնել և վերադարձնել իր բնական միջավայր:

 

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի ներկայացուցիչները «Ազնիվ խաղի» ետին դիրքերում են

1ffa1ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի  «Ազնիվ խաղի»  խաղի ընթացիկ մրցաշրջանի  վարկանիշային աղյուսակը:

54 երկրների պայքարում Հայաստանը 49-րդ տեղում է:

Առջևում են Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ներկայացուցիչները:

 

Ադրբեջանի և Ֆրանսիայի ՊՆ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

հասանովԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի`Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի և Ֆրանսիայի ՊՆ գերատեսչությունների միջև համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել, տեղեկացնում է “Թրենդ” գերծակալությունը`հղում կատարելով ՊՆ մամլո ծառայությանը:

Այցի շրջանակներում Հասանովը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ռազմական ղեկավարության, ռազմաարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Ֆրանսիայում էր գտնվում հունվարի 13-14-ին:

Անկախ

Հայաստանի շախմատի առաջնությունների առաջատարներն են Տիգրան Քոթանջյանը և Շուշանիկ Սարգսյանը

ՇսSargsyanShԵրևանում շարունակվող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններորմ խաղացված 3-ական տուրից հետո առաջատարներն են Տիգրան Քոթանջյանը և Շուշաննա Սարգսյանը:

Տեխնիկական  արդյունքներ

3-րդ տուր

Տղամարդիկ

Ավետիք Գրիգորյան  – Տիգրան Քոթանջյան՝ 0:1

Տիգրան Պետրոսյան – Լևոն Բաբուջյան՝ 1:0
Ռոբերտ Հովհաննիսյան – Զավեն Անդրիասյան՝ 1:0
Կարեն Գրիգորյան  – Սամվել Տեր-Սահակյան՝ 1:0
Հրանտ Մելքումյան – Արման Փաշիկյան՝ 0,5:0,5

Աղյուսակ

1. Տիգրան Քոթանջյան՝ 2,5
2. Կարեն Հ. Գրիգորյան՝ 2
3. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2
4. Լևոն Բաբուջյան՝ 1,5
5. Հրանտ Մելքումյան՝ 1.5
6. Տիգրան Պետրոսյան՝ 1,5
7. Արման Փաշիկյան՝ 1
8. Սամվել Տեր-Սահակյան՝ 1
9. Զավեն Անդրիասյան՝ 1
10. Ավետիք Գրիգորյան՝ 1

Կանանյք

Սուսաննա Գաբոյան – Շուշաննա Սարգսյան՝ 0:1

Նարինե Գասպարյան – Սիրանույշ Ղուկասյան՝ 1:0
Աննա Հայրապետյան – Մարիա Գևորգյան՝ 0,5:0,5
Անահիտ Գևորգյան – Սվետլանա Միրզաբեկյան՝ 0:1
Արմինե Բաբայան – Հասմիկ Ղամբարյան՝ 1:0

Աղյուսակ

1. Շուշաննա Սարգսյան՝ 3
2. Մարիա Գևորգյան՝ 2,5
3. Աննա Հայրապետյան՝ 2,5
4. Նարինե Գասպարյան՝ 2
5. Արմինե Բաբայան՝ 2
6. Սվետլանա Միրզաբեկյան՝ 1
7. Սիրանույշ Ղուկասյան՝ 1
8. Անահիտ Գևորգյան՝ 1
9. Սուսաննա Գաբոյան՝ 0

«Այս գործարքը շահեկանորեն տարբերվում է Ձեր՝ գույք-պարտքի դիմաց գործարքից».Արմեն Մովսիսյանը հակադարձում է Ռ. Քոչարյանին. Tert.am

Արմեն ՄովսիսյանՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am–ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադառնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել էր, գազի իրական գնի մասին հանրության չտեղեկացնելուն և դրա հետևանքով 300 միլիոն դոլար պարտքի կուտակելուն, «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքին, համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմաններին և նշել, որ իր համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու Կառավարության տրամաբանությունը։ Ռոբերտ Քոչարյանը նաև կասկածի տակ էր առել հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալումը՝ լեգիտիմության առումով, ապա՝ մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները ծայրահեղ խոցելի համարել։ – Պարո՛ն Մովսիսյան, Ռոբերտ Քոչարյանը մեղադրել է գործող իշխանություններին գազի իրական գինը թաքուն պահելու և դրա հետևանքով պարտք կուտակելու մեջ: Ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքին: – Գիտե՞ք, ես իմ կյանքում շատ բանակցությունների եմ մասնակցել. չեմ հիշում որևէ դեպք, երբ բանակցության մանրամասները նախ հրապարակավ քննարկվեն, հետո կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Համաձայնեք, անհեթեթ իրավիճակն անխուսափելի կլինի: Հիմա կոնկրետ այս բանակցությունների մասին: Սկսած 2010թ. մենք պարբերաբար հայտարարել ենք, որ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ»-ի հետ գազի գնի, ինչպես նաև գնագոյացման սկզբունքների վերաբերյալ: Ցանկանում եմ հիշեցնել, որ ռուսական կողմի հետ ձեռք էր բերվել համաձայնություն, որ անկախ «Գազպրոմ»-«ՀայՌուսգազարդ» առևտրային հարաբերություններից, գազը շարունակվում է ՀՀ-ում իրացվել սահմանի վրա 180 ԱՄՆ դոլար հաշվարկից ելնելով՝ մինչև բանակցությունների ավարտը և վերջնական մոտեցումների փոխհամաձայնեցումը: Կար պայմանավորվածություն, որ վերջնական համաձայնության գալուց հետո՝ ելնելով դրանց արդյունքներից պետք է լուծել այդ ընթացքում առաջացող հնարավոր պարտքի խնդիրը: Բանակցությունները տևեցին շուրջ 3 տարի և այդ ընթացքում գների տարբերությամբ պայմանավորված ձևավորվեց շուրջ 300 մլն դոլար պարտք: Սակայն, հաշվի առնելով ավելի երկարատև ժամանակաշրջանի համար գազի գնի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև գազի գնի բանաձևի կապվածությունը ՌԴ ներքին գների հետ, հայկական կողմը համաձայնվեց պարտքի մոտ կեսի վճարման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությանը, ինչը մեզ համար չափազանց ընդունելի տարբերակ էր: Ցանկանում եմ նաև ավելացնել, որ պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը մեղմ ասած շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանակահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների:   Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Անկախ

Արմեն Աշոտյանը ներկայացրել է 2014 թվականի գերակա խնդիրները ԿԳ ոլորտում

արմեն աշոտյանՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ “2014 թվականի գերակա խնդիրները և ծրագրերը” թեմայով: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարվա այն անելիքները, որոնք, ըստ Ա. Աշոտյանի, թույլ կտան ևս  մեկ քայլ առաջ տանել կրթական բարեփոխումները: Նախարարի խոսքով` այս տարի առաջարկվել են այնպիսի գերակա խնդիրներ, որոնք մի կողմից` նախորդ տարիների բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են, մյուս կողմից` նոր ակնկալիքներ են ձևավորում շահառուների մոտ:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընթացիկ տարվա ընթացքում կշարունակվի դասագրքերի փորձարկման գործընթացը. մեկ տարի շուրջ 80 դպրոցում կփորձարկվեն դասագրքերը, ապա կլրամշակվեն և նոր միայն կմտնեն դպրոց: “Այս գործընթացը մեզ թույլ է տվել կտրուկ նվազեցնել դասագրքերում առկա անճշտությունների և վրիպակների քանակը և պատահական չէ, որ վերջին տարիներին հասարակությունը և մասնագիտական հանրույթը լուրջ դժգոհություններ չունի` դասագրքերի որակի հետ կապված”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս տարի կլրամշակվի նաև դպրոցների վարկանիշավորման համակարգը, որը հասարակությանը կմատուցի առավել ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվություն:

Բացի այդ, նախատեսվում է շարունակել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու գործընթացը: Ըստ Ա. Աշոտյանի` նախորդ տարի արտադրության է դրվել հայկական առաջին պլանշետը, որը կարող է դառնալ այն հիմնական կրթական գործիքը, որի միջոցով 2015 թվականից առաջին դասարանցիները կունենան առավել հագեցած կրթական ծրագրեր` մեկը պարտադիր կրթական չափորոշչին համապատասխան, մյուսը` հավելյալ ուսուցողական: “Ազգային երգ ու պար” առարկայի փորձնական դասավանդումը մի շարք դպրոցներում ևս ընդգրկված է գերակա խնդիրների շարքում. փորձնական փուլ անցնելուց հետո այն նախատեսվում է դարձնել պարտադիր առարկա: Այդ կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` կազմված լավագույն մասնագետներից, ովքեր էլ կմշակեն առարկայի ուսումնական  պլանը:

Հաջորդ գերակա խնդիրը հանրակրթության ոլորտում 9-ամյայից անցումն է 12-ամյա պարտադիր, այդ թվում`  մասնագիտական կրթության: Ըստ նախարարի` այդ ուղղությամբ այս տարվա բյուջեում նախատեսված են բավականաչափ միջոցներ, ինչպես նաև առկա է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն: Ա. Աշոտյանը կարևորել է նաև ազգային փոքրամասնությունների համար իրականացվող միջոցառումները` մայրենի լեզվով դասավանդման որակի բարձրացման, դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են տարիներ առաջ մեկնարկած բարեփոխումները` ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների օժանդակությամբ: “Ոլորտը տարեցտարի առավել պահանջված է դառնում:  ՀՀ կառավարությանը հաջողվել է ընթացիկ տարվա համար ԵՄ-ի համապատասխան ֆոնդերից 6 մլն եվրո դրամաշնորհ հատկացնել գյուղատնտեսական քոլեջներին` վերջիններս արդիականացնելու և դրանք տնտեսության համար առավել պահանջված դարձնելու ուղղությամբ”,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ այս տարին ևս ոլորտի համար ձեռքբերումների տարի կլինի:

Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում որպես գերակա խնդիր Ա. Աշոտյանը կարևորել է Բոլոնիայի գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների շարունակականության  ապահովումը: Մասնավորապես, ընդգծվել է Որակավորումների ազգային շրջանակի ներդրման շարունակականության խնդիրը: “ՈԱՇ-ն այն առանցքն է, որը թույլ կտա հայկական բուհերի դիպլոմների առավել լայնածավալ և լիարժեք ճանաչում ԵՄ երկրներում` ըստ համապատասխան մակարդակների: Որպես գերակա խնդիր` պետք է նշել նաև սոցիալական խոցելի խմբերի ուսանողների կրթության հարցը: Նախորդ տարի մեկնարկել են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք կշարունակվեն ընդլայնվել նաև այս տարի: ԱԺ-ում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի` կսահմանվեն ուսանողական զեղչերի պարտադիր  նվազագույն շեմերը և սոցիալական խմբերի համար օրենքով երաշխավորված զգալի  զեղչերը:

Առաջիկայում նախարարությունը կներկայացնի ուսանողների սոցիալական կարիքների գնահատման հետազոտություն, որտեղ առավել ընդգրկուն ներկայացված են ուսանողության խնդիրները, այդ թվում` հանրակացարանի, ճաշարանի,  ուսման վարձի, տրանսպորտի, որն իր հերթին  թույլ կտա կառավարությանն առավել հստակ պատկերացնել` ինչ սոցիալական խնդիրներ ունի ուսանողությունը և որտեղ հատկապես կենտրոնացնել կառավարության ջանքերը”,-նշել է նախարարը` ընդգծելով նաև Նորարարությունների հիմնադրամի իրականացրած նախագծերը, որոնց համար 10 բուհերի զգալի լրացուցիչ ֆինանասավորում է տրամադրվել` ավելի արդիական կրթական միջավայր ստանալու համար:

Ըստ Ա. Աշոտյանի` ոլորտում գերակա է նաև հակակառուպցիոն ռազմավարության միջոցառումը, որը նախարարի խոսքով` դեռ երկար ժամանակ պարտադիր պայման է լինելու և կրելու է շարունակական բնույթ: Այս կապակցությամբ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հասարակության աջակցության կարիքը: “Մենք ունակ ենք լսել հասարակության ձայնը և մեր որոշումների կայացման գործում այդ ձայնը դարձնել որոշիչ, եթե այն փաստարկված է: Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել, և որոշումների կայացման գործընթացում նման տեսակի թափանցիկություն և մատչելիություն երբեք չի եղել, այդ թվում` կրթության ոլորտում”,-նշել է Ա. Աշոտյանը:

Անդադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին Աշոտյանն ասել է. «Կարիք չկա 1998-2008 թթ.-ի ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, քանի որ որևէ ենթատեքստ այդ գնահատականների ու վերլուծականների մեջ չկա»:

Նրա խոսքերով` այդ թվականներին էլ ՀՀԿ-ը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: «1998թ-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան ՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին: Իսկ 2003թ-ի նախագահական ընտրություններից հետո հիշում եք իշխանության կոնֆիգուրացիան` Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան: Այդ տարիները նաև մեր տարիներն են` հաջողությունների, խնդիրների, տնտեսական վերելքի, հասարակաքաղաքական փոփոխությունների, և կարիք չկա նման սուր արձագանքի, քանի որ դա մեր ընդհանուր պատմությունն է և զարմանալի է այդ գնահատականը հատկապես երկրի երկրորդ նախագահի կողմից»,-ասել է  Ա.Աշոտյանը:

Ըստ Ա. Աշոտյանի` իր համար հաճելի է, որ ՀՀ երկրորդ նախագահը հիշատակել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, բայց չգիտի, թե որքանով էր այն անկեղծ: «Հետաքրքիր է, թե երբ է Ռ.Քոչարյանը վերջին անգամ այցելել պանթեոն, չգիտեմ, գուցե սխալ եմ»,- ասել է  նա` հավելելով, որ ՀՀԿ-ն գնահատում է անցյալը, բայց կառուցում է ապագան. «Կարիք չկա սեփական ցավդ դարձնել ուրիշի հիվանդություն, մենք նման խնդիր չունենք»:

Անկախ

 

Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Ռուսաստան

գազԱդրբեջանը հունվարի 13-ից տեխնիկական պատճառներով դադարեցրել է Ռուսաստան գազամատակարարումը: Մատակարարման վերականգնման ժամկետները հայտնի չեն, հայտնում է “Հագին” կայքը` վկայակոչելով “Փրայմ” գործակալությանը։

“Մատակարարումները դադարեցվել են հունվարի 13-ին՝ առավոտյան ժամը 10։00-ին։ Պատճառը տեխնիկական է, վերականգնման ժամկետներն անհայտ են”,-նշված է հայտարարությունում։

Մինչ դադարեցումը Ադրբեջանը Ռուսաստան մատակարարում էր օրական 3 մլն խմ գազ։ Նախնական տվյալների համաձայն`Ադրբեջանից ՌԴ գազի մատակարարման ծավալը 2013թ.-ին նվազել է 31,5%-ով:

Անկախ

ՃՏՊ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում, վարորդը մահացել է

ավտովթարՀունվարի 14-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես-Բենց Ե180» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի:
Վարորդը` 1979 թ. ծնված Վլադիմիր Ծատուրյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: