Նյու Յորքի օդանավակայանում բռնկվել է աղբամանը

iՆյու Յորքի օդանավակայանում բռնկվել է աղբամաններից մեկը:

Ջոն Քենեդու անվան օդանավակայանում հրդեհ է բռնկվել Lufthansa  ընկերության բեռների տերմինալում: Հրդեհը մարել են կես ժամից:

Հրդեհի հետևանքով  թունավորումից տուժել է օդանավակայանի 18 աշխատակից, 4-ը հոսպիտալացվել են: Մնացածն օգնություն են ստացել տեղում:

Բրիտանիայում գազանանոցի կապիկներին զրկել են բանանից

o_879726Բրիտանիայի գազանանոցներից մեկում կապիկներին այլևս բանան չեն տալիս: Մեր հասկացությամբ, կապիկն ու բանանը անքակտելիորեն կապված են, սակայն, մասնագետները կարծում են, որ նման սննդակարգը վնասում է պրիմատներին: Սննդի գծով փորձագետները կարծում են, որ բանանը կապիկների համար նույնն է, ինչ երեխաների համար` շոկոլադը.չես կարող  միշտ շոկոլադով կերակրել երեխային:

Աշխատողները կապիկներին օգտակար ու առողջ սննդակարգով են պահում: Հիմա նրանք ավելի շատ ընդեղեն ու բանջարեղեն են ուտում, հատկապես` կանաչի: Իսկ մեծ քանակությամբ շաքարի պարունակությամբ սնունդ, այդ թվում նաև բանան, նրանք այլևս չեն ստանա:

Գազանանոցի ներկայացուցիչ Էմի Պլումանը նշել է.”Երբ մարդիկ սննդակարգի են անցնում, նրանք փորձում են շատ միրգ ուտել: Սակայն, մարդկանց համար աճեցվող մրգերը ավելի շատ շաքար են պարունակում ու նվազ` պրոտեիններ ու բջջանք, քան հարկավոր է կենդանիներին: Մենք սիրում ենք քաղցր ու հյութալի մրգեր ու այն ինչ մենք ենք ուտում, շատ տարբերվում է նրանից, ինչ վայրի բնության մեջ է  աճում”:

Նրանք ասում են, որ կենդանիներին նոր սննդակարգի սովորեցնելն այնքան էլ բարդ չի եղել: Նոր մթերքները նրանց սննդաբաժնի մեջ են մտցվել աստիճանաբար: Իսկ բանան ստանում են, երբ հիվանդանում են ու ինչ որ դեղամիջոց պետք է  ընդունեն: Դեղահաբը բանանի կտորի մեջ են դնում ու տալիս հիվանդին: Այս միջոցը միշտ է “աշխատում”: Նոր սննդակարգի շնորհիվ ոչ մեծ խմբերով ապրող կապիկները, որոնք հիմնականում ագրեսիայի հակում են ունենում, հիմա շատ հանգիստ են:

Անկախ

Զինծառայող է մահացել

զինծառայողՀունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը դատարանում իսլամ ընդունելու կոչ է արել

o_5456792001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը` Հալիդ Շեյխ Մուհամեդը հայտարարել է, որ Ղուրանով արգելվում է իսլամը բռնությամբ տարածելը:

Նա կոչ է արել փաստաբաններին, ռազմական տրիբունալի անդամներին իսլամ ընդունել.”Դա իմ կրոնական պարտականությունն է`  դատարանում հրավիրել յուրաքանչյուր ոչ մահմեդականի ` անցնել իսլամի”,ասվում է փաստաթղթում:

“Ես գիտակցում եմ, որ դուք առանց ինձ էլ լսել եք իսլամի մասին և շատ բան գիտեք: Սակայն, ես ինքս կարծում եմ, որ Ալահն ինձ ահեղ դատաստանի օրը կհարցնի, թե ես ինչու այդ մարդկանց չառաջարկեցի դառնալ մահմեդական”,-գրել է մեղադրյալն իր դիմումում:

Հ.Շ,Մուհամեդը 2006-ից Գուանտանամո բանտի կալանավոր է, 2009-ից նրան ահաբեկչության մեղադրանք ներկայացվեց: Իր դիմումում նա գրել է, որ երջանիկ է`”Մինչ իմ մարմինը բանտարկված է, հոգիս ազատության մեջ է”:

Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն նաև օրվա ընթացքում

002 (1)Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև անցած գիշերվա ընթացքում: Փողոցներում անխափան երթևեկություն ապահովելուց հետո արդեն երեկվանից հիմնական ուժերը կենտրոնացվել են բակերի, մայթերի, հետիոտնային անցումների մաքրմանը: Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերվա ընթացքում, մինչ առավոտյան ժամը 9:00 – ն ձյան մաքրման աշխատանքների համար գործարկվել է 57 միավոր հատուկ տեխնիկա, օգտագործվել է 105 տոննա  տեխնիկական աղ և 217 շլակային ավազ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները կշարունակվեն նաև օրվա ընթացքում:

 

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Արարատի, Ապարանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Ճանբարակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել

1 (2)Մոսկվայում սպանվել է Ադրբեջանի քաղաքացի, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը`հղում կատարելով “ՌԻԱ նովոստի”-ին։

Համաձայն Ռուսաստանի իրավապահ մարմինների տարածած տեղեկության՝ տղամարդու դանակահարված դին հայտնաբերվել է Մոսկվայի հարավում։

“Երեքշաբթի՝ ժամը 22։36-ին, “02” հեռախոսահամարին ահազանգ է ստացվել տղամարդու վիրավորվելու մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ստացած վերքերից տղամարդը տեղում մահացել է”,- ասել է  “ՌԻԱ Նովոստի”-ի զրուցակիցը։

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ սպանությունը տեղի է ունեցել շուկաներից մեկում վիճաբանությունից հետո։

Անկախ

Ժիրինովսկին արդեն իր հեռուստաալիքն ունի

o_791464ՌԼԴԿ կուսակուցությունն արդեն իր հեռուստաալիքն ունի.”Կուսակցությունն արտոնագիր է ստացել 2014-ի հունվարի 1-ից ու  “ЛДПР-ТВ”-ն սկսել է հեռարձակումը”,-հայտնել է պատգամավոր Ա.Սվինցովը:

Նա տեղեկացրել է նաև, որ այն անկախ ԶԼՄ է լինելու, որն արտահայտելու է “ՌԼԴԿ կուսակցության  նորմալ դիրքորոշումը”:

“Մենք  գիտենք, որ շատ ԶԼՄ-ներ սխալ են լուսաբանում մեր կուսակցության գործունեությունը, դրա համար էլ որոշեցինք ստեղծել լիարժեք հեռուստատեսություն: Մեկ տարի հեռարձակվում էինք համացանցում “ ЛДПР-ТВ” կայքում , իսկ հունվարի 1-ից դուրս ենք գալիս մալուխային ու արբանյակային փաթեթային ալիքներով”,նշել է պատգամավորը:

Մեր ալիքով կհեռարձակվի բացառապես դրական տեղեկատվություն: Արտոնագրում նշված է, որ “ЛДПР-ТВ” հեռուսատաալիքով կցուցադրվեն մշակութային-լուսավորչական,հասարակական-քաղաքական, մանկական, սպորտային, զվարճալի ծրագրեր, կրոնական թեմայով հաղորդումներ,գեղարվեստական ֆիլմեր ևն:

 

Պատմության այս օրը

2704Այսօր Վիքիպեդիայի ծննդյան օրն է. ունիվերսալ  հանրագիտարանի, որն ազատ տեղաշարժվում է  համացանցում: Հանրագիտարանի հոդվածները  կամավոր հեղինակների շնորհիվ են ստեղծվում` աշխարհի տարբեր լեզուներով: Վիքիպեդիայի առավելություններից մեկն այն է, որ կարելի է տեղեկություն ստանալ մայրենիով:

Վիքիպեդիան տեեկությունների ծավալով ու թեմատիկ ընդգրկմամբ երբևէ մարդկության ստեղծած ամենահամալրված հանրագիտարանն է:

Վիքիպեդիայի նախածնողը ընդունված է համարել նուպեդիան  (Nupedia) .հանրագիտարանի նախագիծ անգլերենով, որն իրականացնում էր  տեղեկության ազատության սկզբունքը: Նուպեդիայի հոդվածները գրում էին գիտնականները ու մարդիկ` ակադեմիական միջավայրից:  Հիմնադիրներն էին Լարի Սենգերն ու Ջիմմի Ուելսը:

Որպեսզի հանրագիտարանի համալրումն արագացվեր, 2001-ի հունվարի 15-ին նրանք բացեցին “Վիքիպեդիա” կայքը: Այդ ժամանակից սկսած, հանրագիտարանի ստեղծմանն ու խմբագրմանը կարող է մասնակցել  համացանցի ցանկացած օգտատեր:

Վիքիպեդիան իր անվանումը ստացել է  դրա իրականացման համար կիրառվող “վիքի” տեխնոլոգիայից, որը հավայերենից  թարգմանած նշանակում է` “արագ”:

Անկախ

Սնոուդենին հրավիրել են ամերիկյան ԳՏՄ-ի տնօրենների կազմ

i (1)Փետրվարին ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կդառնա “Ազատ մամուլի հիմնադրամ” ԳՏՄ-ի տնօրենների խորհրդի անդամ:

Հիմնադրամը հիմնվել է 2012-ին` այն լրագրողների պաշտպանության ու աջակցության նպատակով, որոնք ձգտում են բաց տեղեկատվության: Տնօրենների խորհրդի անդամ են նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դենիել Էլսբերգը, որը 1960-ին բացահայտեց Պենտագոնի փաստաթղթերը վիետնամական պատերազմի գծով, դերասան Ջոն Կյուսակը ու բրիտանական  Guardian թերթի խմբագիր Գլեն Գրինվալդը, որը հայտնի դարձավ Սնոուդենի մերկացումները հրապարակելու շնորհիվ:

Կազմակերպությունը մեկամյա գործունեության ընթացքում հավաքել է 500 հազար դոլար, որ աջակցի սկանդալային WikiLeaks կայքի  և նման ռեսուրսների գործունեությունը:

Հայտնի է, որ Սնոուդենը պատիվ է համարել նման”կարկառուն դեմքերի հետ համագործակցությունը, ինչպիսին Դենիել Էլսբերգն” է:

Հիմա Սնոուդենը բնակվում է Մոսկվայում, որտեղ մեկ տարով ժամանակավոր ապաստան էր ստացել:

Անկախ

Թաիլանդում անհայտ մարդիկ գնդակոծել են ընդդիմադիրների ճամբարը

iԹաիլանդում հունվարի 15-ի գիշերը  մահափորձ է կատարվել նախկին վարչապետի նկատմամբ ու հարձակում ընդդիմադիրների վրա:

Դեմոկրատական կուսակցության առաջնորդի տան մոտ հզոր պայթյուն է եղել, որի հետևանքով քանդվել է տանիքը, փշրվել են հարևան տան ապակիները: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Ցուցարարների ճամբարում 2 պատահար է տեղի ունեցել: Սկզբում նրանց գնդակոծել են, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ, ապա անհայտ անձինք հրկիզել են այն ավտոբուսը, որը նախատեսված էր Բանգկոկ մեկնելու համար:

Ընդդիմադիրները նոր թափով են ակցիա ծավալել: Նրանց խոսքով, կօգտագործվեն բոլոր միջոցները, որ կառավարությունը հրաժարական տա: Առաջնորդը մտադիր է շրջափակել պետական բոլոր հիմնարկները, վարչապետ Յինգլակ Չինավատի ու նրա 5 տեղակալների նստավայրը:

Փրկարարները հայտնաբերել են չորսը դի

հայտնաբերել են դիՀունվարի 14-ին, ժամը 19.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի Այգեգործների թաղամասի տներից մեկում՝ անկողնում, հայտնաբերվել է տղամարդու կիսայրված դի. տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ 1953 թ. ծնված Ս. Ղ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***

Հունվարի 14-ին, ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազան­գերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1954 թ. ծնված Լ. Գ.-ի դին:

***

Հունվարի 14-ին, ժամը14.36-ին ահազանգ էստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1936 թ. ծնված Կ. Ա.-ի դին:
***

Հունվարի 14-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հյուրասենյակում հայտնաբերվել է 1953 թ.-ին ծնված Ա. Թ. դին:

Անկախ

Օդի ջերմաստիճան աստիճանաբար կբարձրանա` 3-5 աստիճանով

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին  հայտնեցին,որ հանրապետության տարածքում`

հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճան աստիճանաբար կբարձրանա` 3-5 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան    -26.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.70C
 Անկախ

Պատահար Կիևյան կամրջի վրա

կիևյանՀունվարի 14-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 32 FL 399 պետհամարանիշի, «Օպել» մակնիշի 48 FT 444 պետհամարանիշի և թիվ 71 երթուղու “ԳԱԶել” մակնիշի 0742Տ պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Ն. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Անկախ

Printik-ը կօգնի իրագործել հաճախորդի ամենահամարձակ ու խենթ մտահաղացումները

բաժակՀաճախ չկարողանալով մատուցել վառ եւ տպավորիչ անակնկալներ, մենք սահմանափակվում ենք միայն երախտագիտություն առաջացնող նվերներով:

“Ընկերությունն հիմնադրվել է մեկ տարի առաջ, զբաղվում է կայքերի եւ ծրագրային փաթեթների պատրաստմամբ եւ սպասարկմամբ: Մեկ տարվա ընթացքում կատարել ենք բազում նախագծեր: Հայաստանում ակտուալ է նման գործունեություն ծավալելը’,-այսօր Forbri  ՍՊԸ-ի եւ Printik.am կայքի մասին archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Forbri  ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը:

բաժակԱռաջնորդվելով այն սկզբունքնով, որ մեզանից յուրաքանչյուրն ունի յուրօրինակ ճաշակ՝ Printik-ը ընձեռում է Ձեզ այն ընդգծելու հնարավորություն: Պետք է լինել ինքնատիպ, զարմացնել մտերիմներին չկրկնվող նվերներով, իսկ  Printik-ը կօգնի իրագործել հաճախորդի ամենահամարձակ ու խենթ մտահաղացումները: Նրանք կարող են պատվիրել հետեւյալ ապրանքատեսակները՝ շապիկներ, գլխարկներ, բաժակներ, ափսեներ, անձեռոցիկներ, գրիչներ, կրակայրիչներ, դրոշներ, բարձեր, մկնիկի գորգեր, ժամացույցներ, փուչիկներ եւ բանալիների կախազարդեր: Նրանք ներառում են պատվերի ընդունում, պատրաստում ու առաքում:

Պրն. Հովսեփյանի խոսքով օգտատետերի 35%-ը 18-30 տարեկան երիտասարդներն են, ովքեր պատվերներ են կատարում հեռախոսի կամ համացանցի միջոցով.

<<Բարձրորակ սարքավորումների շնորհիվ մենք հասարակությանը տալիս ենք որակյալ ապրանք, յուրաքանչյուր պատվեր ունի առաքում՝ հաճախորդին մենք անձամբ ենք տալիս իր նվերը կամ պատվիրածը, խնայելով իր ժամանակն ու ինչու չէ նաեւ միջոցները: Գները մրցունակ են ու հարմար բոլորի համար, շուտով գործելու է նաեւ ինտերնետային օնլայն վճարումի ձեւ: Կգործեն նաեւ կրեատիվ ակցիաներ, որոնք կուրախացնեն եւ կգոհացնեն հաճախորդներին>>:

Նրա համոզմամբ լինում են զանազան ծիծաղաշարժ եւ օրիգինալ ցանկություններ, օգտատերերը ցանկանում են զարմացնել իրենց հարազատներին, ընկերներին եւ սիրելիներին, իսկ իրենք ջանք չենք խնայում ամեն ինչ անթերի դարձնելու համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Մարդկանց սոցիալական դրությունն ու տրամադրությունն այլ է. Հոգեբան

ամանորի սեղանԺամեր առաջ պաշտոնական ավարտ ունեցավ Ամանորյա կերուխումը: Հայ հասարակությունը 2014 թ.-ի ձիուն դիմավորեց ճոխ սեղաններով ու ձիու համառությամբ: Կարծես թե տոն ասվածը գունավոր ու բարի է, սակայն շատերի համար ծախսերի ու պարտքերի տեղատարափ է: Բազմաթիվ հարցումներից պարզ է դարձել, որ երեւանցիների 60%-70%-ը դժգոհ է, կամ դրամապանակում գումար չունի, կամ ուտելիքի մի մասը փչացել է: Ինչն է արդյոք պատճառը, որ հայերն իրենց նման ճոխություն են թույլ տալիս, միթե հարեւանին կամ բարեկամին զարմացնելու համար արժե առողջություն ու ժամանակ կորցնել: archive2.ankakh.com-ի հետ զրույցում հոգեբան, սոցիոլոգ Էլվինե Փանոսյանը նշեց, որ քաղաքացիների մի մասն այսօր ի վիճակի չէ անգամ կոմունալ վճարումեր իրականացնել: Սեղաններն առատ էին, բազմազան ու բազմաբնույթ, մարդիկ փորձում էին օրիգինալ ու յուրահատուկ ուտեստներ պատրաստել մյուսներից տարբերվելու համար.

“Հայ ազգն այն բացառիկ ազգերից է, ով ունի մյուսին՝ հարեւանին, բարեկամին, գործընկերոջն ու հարազատին զարմացնելու բուռն ցանկություն: Մեկի տանն ուրիշ է բլինչիկի համը, մյուսը սնկով է, տոլման թփով է, բուդը սոուզով: Ահա համար մեկ դժբախտությունը, որը անպակաս է յուրաքանչյուր հայի տանից: Շատ եմ լսել դեպքեր, երբ տնային տնտեսուհիները ասել, շեշտել են, որ այս անգամ ոչինչ էլ չեն անելու, բայց ապարդյուն, դրանք միայն խոսքեր են՝  դատարկ խոսքեր”:

Հոգեբանի հավաստմամբ շատ ընտանեկան խնդիրներ ծագում են հենց տոնական այս սեղանների պատճառով, ամուսինները վիճում են, մի մրգի, կամ ուտեստի շուրջ, բողոքում համից կամ տեսքից, կամ հենց գրպանում եղած դատարկությունից: Տղամարդկանց մեծ մասն ուզում է պարզապես հանգստանալ, իսկ կանայք մեկը մյուսին զարմացնել: Դա վատ է անդրադառնում նաեւ երեխաների մոտ, կան բազմաթիվ խելացի պատանիներ, կամ երիտասարդներ, ովքեր ցանկանում են այդ մի քանի օրն ընտանիքի անդամների հետ գնալ քաղաքից դուրս, որեւիցե հանգստի գոտի, իսկ ծնողները պնդում են, որ ամոթ է հորաքույրը կամ քեռին այս անգամ գալու է.

“Մարդկանց սոցիալական դրությունն ու տրամադրությունն այլ է, պետք է մի փոքր պատկերացնել, թե այդ ուտելիքի առատությունից հետո ինչ խնդիրների առջեւ կարելի է կանգնել, համեստ սեղանը կամ բոլորից տարբերվելն ու թեթեւ նշելը միայն դրական է գնահատվում: Մենք ճոխություն սիրող ազգ ենք, բայց կաշվից դուրս գալն ուղղակի ծիծաղելի է: Նեղություն տալ ու ուրիշին զարմացնելն անիմաստ է”:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ