Առանց գլխավոր մարզչի մնացած Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցակից ունի

ֆուտբոլի հավաքականՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկար ժամանակ է` գլխավոր մարզիչ չունի: Ոչ մի պատճառաբանություն չի կարող արդարացնել: Փաստորեն, չկա մարզիչ, չի կարող նաև ընտրություն լինել, ուրեմն հավաքական էլ գոյություն չունի, անգամ` թղթի վրա: Մինչդեռ փետրվարի 23-ին վիճակահանությամբ որոշվելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Ինչ խոսք, երբևէ կգա ժամանակը, երբ վերջ կտրվի մեր երկրի հավաքականի` դեռ անցյալ տարվանից սկսված անգործությանը:

Զարմացնում է, որ թեև Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ չունի, բայց որոշվել է, որ պետք է խաղ անցկացնի: Հայտնի է դարձել, որ հունիսի 6-ին մեր երկրի ընտրանին Մայնցի բարեգործական հանդիպումում մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ: Ի դեպ, մարտին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թույլատրել է հավաքականներին ընկերական խաղերի մասնակցել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ քանի դեռ թիմը գլխավոր մարզիչ չունի, հանդիպում անցկացնելու իմաստ չկա: Ու թեև ոչ մի բան չի փոխվե`, Հայաստանի հավաքականը խաղալու է:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Գերմանիայի ընտրանին 2-րդ հորիզոնականում է, իսկ Հայաստանի հավաքականը 35-րդ տեղում է:

Նախկինում մերոնք ընկերական խաղում երբեք չեն մրցել այդպիսի բարձրակարգ հավաքականի հետ: Գերմանիայի ներկայացուցիչներն աշխարհի եռակի չեմպիոն են ու Բրազիլիայում կայանալիք առաջնությունից առաջ որոշել են վերջին ստուգողական խաղը Հայաստանի ներկայացուցիչների հետ  անցկացնել: Մերոնք ֆինանսական ոչ մի խնդիր չեն ունենալու: Հրավիրող կողմը ստանձնել է Հայաստանի հավաքականի ուղևորության և մնալու բոլոր ծախսերը: Ի դեպ, այս խաղի ողջ հասույթը փոխանցվելու է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և լիգայի տարբեր հիմնադրամներին:

Հայաստանի հավաքականը գերմանական թիմի հետ նախկինում երկու խաղ է անցկացրել1998-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում և պարտվել 1:5, 0:4 հաշիվներով:

Առայժմ պարզ չէ, թե ով է Հայաստանի ընտրանին խաղադաշտ դուրս բերելու, քանի որ գլխավոր մարզչի որոնումները շարունակվում են:

Տարբեր թեկնածուների անուններ են տրվում, սակայն արդյունք չի երևում: Ակնհայտ է, որ լավ մասնագետին պետք է համապատասխան չափով վճարել… Ֆինանսական ռիսկ կա. ոչ-ոք չի կարող երաշխավորել, որ ցանկալի արդյունք կստացվի: Դա է հապաղելու պատճառը: Մի բան ակնհայտ է` ներուժ ունեցող թիմ կարելի է հավաքել, և այն պետք է այնպիսի մասնագետ գլխավորի, որն ի վիճակի լինի թիմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերել:

Ի դեպ, ցավալի մի երևույթ է նկատվում: Արտասահմանյան թիմերում հանդես եկող Հայաստանի հավաքականի թեկնածուներն աստիճանաբար տեղափոխվում են ղազախական ակումբներ: Մի կողմից լավ է, որ այդ ֆուտբոլիստներն ավելի հաճախակի մարզադաշտ դուրս գալու, խաղալու հնարավորություն են ստանալու, մյուս կողմից էլ  տխրեցնում է, որ ոչ այնքան բարձրակարգ առաջնությունում են մերոնք հանդես գալու և իրենց խաղամակարդակը բարձրացնելու սահմանափակ հնարավորություններ են ունենալու:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետագա ճակատագրին, ապա այն անորոշ է: Խոսվում էր, որ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Կազանի «Ռուբինը», բայց պարզվում է, որ հայ մասնագետն անգամ առաջարկ չի ստացել, իսկ օրերս այդ ակումբի գլխավոր մարզիչ նշանակվեց Ռինատ Բիլյալետդինովը:

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Հայ հանդբոլիստի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

սաaslananԴանիայի Օրհուս քաղաքի մարզապալատում ավարտվեց հանդբոլիստների Եվրոպայի առաջնության C խմբի մրցաշարը: Ռուսաստանի հավաքականը, որի կազմում է Սամվել Ասլանյանը, խմբային մրցաշարի վերջին խաղում 22:24 հաշվով պարտվեց Լեհաստանի թիմին: Ընդ որում, առաջին խաղակեսի ավարտից հետո, ռուսաստանցիներն առջևում էին 14:10 հաշվով, բայց նրանք չկարողացան պահպանել առավելությունը:

Նույն խմբում հանդես եկող Ֆրանսիայի հավաքականն էլ 31:28 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչներին:

Ի վերջո, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1.Ֆրանսիա (6 միավոր), 2. Լեհաստան (2), 3. Ռուսաստան (2), 4. Սերբիա (2 միավոր): Պայքարը կշարունակեն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողները: Լրացուցիչ ցուցանիշներով վերջին տեղում հայտնվեց Սերբիայի ընտրանին:

Հաջողակ 12 հավաքանները երկու խմբերում են:

Առաջին խումբ. 1. Իսպանիա (4 միավոր), 2. Դանիա (4), 3. Մակեդոնիա (2), 4. Իսլանդիա (1), 5. Հունգարիա (1), 6. Ավստրիա (0):

Երկրորդ խումբ. 1. Խորվաթիա (4), 2. Ֆրանսիա (4), 3. Շվեդիա (2), 4. Լեհաստան (2), 5. Ռուսաստան (0), 6. Բելառուս (0):

Երթուղայինում գողություն կատարողը հայտնաբերվել է

գողությունՀունվարի 12-ին, ժամը 15.00-ին, 1967 թ. ծնված Լուսաբեր Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 74 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 41.000 դրամ և 2 բջջային հեռախոս:
Հունվարի 16-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պավել Ա.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Կարճ միացում և միլիոնի վնաս

այրվող-ավտոմեքենաՀունվարի 16-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տներից մեկի ավտոտնակում կայանված «Օպել-Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան էլեկտրական կարճ միացումից այրվել է
Պատճառվ է մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Արտաշատում 63-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

վրաերթՀունվարի 17-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես-Բենս S 500» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Իսակովի փողոցում բախվել է «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց` բախվել է մթերային խանութներին և վրաերթի ենթարկել խանութի մոտ կանգնած 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հանրահավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի (Ուղիղ միացում) (Լուսանկարներ)

"Այսօր՝ ժամը 14-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է  «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:

Նպատակն է կրկին իրազեկել  օրենքի հակասահմանադրականության և հակասոցիալական կետերի մասին, ՍԴ-ից պահանջել կասեցնել օրենքի գործունեությունը, ապա նաև հակասահմանադրական ճանաչել:

Հանրահավաքին հետևեք Սիվիլնեթի ապահոված ուղիղ միացմամբ.

Մասնագիտություններ` շատ կալորիաներից ազատվելու հնարավորությամբ

ol3001389956629Ավելորդ քաշի առկայությունը սովորաբար կապում են ժամանակակից մարդու  սակավաշարժ կենսակերպի հետ: Սակայն, կան բազում մասնագիտություններ, որոնք թույլ են տալիս, ավելին, ստիպում են, որ օրգանիզմը առավելագույն քանակությամբ կալորիա այրի:

ԱՄՆ-ի TheraFusion» և «PayScale» ընկերությունների փորձագետների տեղեկացմամբ, նման մասնագիտություններից ամենաարդյունավետներից է թերևս բեռնատարի վարորդի մասնագիտությունը, որը թույլ է տալիս այրել շուրջ 726 կալորիա` ժամում, ու վաստակել տարեկան 67200 դոլար:

Այս ցուցակում են հայտնվել մատուցողի (175 կալորիա` 21400 ԱՄՆ դոլար), շինարարության վրա աշխատող բանվորի` 297 կալորիա/334000 դոլար, ավտոկայանատեղի հսկիչի` 330 կալորիա/37900 դոլար և ֆերմայի կամ էլ ռանչոյի աշխատողի (462/25400 ԱՄՆ դոլար) մասնագիտությունները:

Անկախ

Լրանում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95-ամյակը

սիլվա կապուտիկյան2014 թվականին լրանում է անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 95-ամյակը: Այս կապակցությամբ ողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ. բանաստեղծությունների ընթերցումներ, բաց դասեր, ֆիլմերի և հեռուստահաղորդումների ցուցադրություններ, հրատարակչական աշխատանքներ, շնորհանդեսներ:

ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից Անկախին տեղեկացնում են, որ հունվարի 20-ին, ժամը 12.30-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բանաստեղծուհու շիրիմին կայցելեն արվեստագետներ, մտավորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: Տեղի կունենան նաև ընթերցումներ Կապուտիկյանի ստեղծագործություններից: Այնուհետև Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի կունենա «Կապուտիկյանը մեզ հետ է» խորագրով հուշ երեկո:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները մեկնել են Իրան

da3001390037312Այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների խումբը մեկնել է Թեհրան:

Մեծ վեցնյակի (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներ ու ԳԴՀ) և Իրանի միջև միջանկյալ համաձայնագրի իրականացման շրջանակներում, ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները կայցելեն  Նաթանզայի ու Ֆորդոյի միջուկային համալիրներ:

ՄԱԳԱՏԷ-ն ցանկանում է համոզվել, որ իսլամական հանարպետությունը կատարում է միջանկյալ համաձայնագրի ` ուրանի հասրտացումը մինչև 20% արգելելու պահանջները:

Անկախ

Շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 150 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Լևոն Հայրապետյանը շարունակում է մնալ առանց թիմի

 

լհ18060Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Լևոն Հայրապետյանի մարզական հետագա ճակատագիրն անորոշ է: Նա փորձաշրջան է անցկացրել Ղազախստանի «Ակտոբե» թիմում, սակայն վերջինիս ղեկավարությունը աշխատանքային պայմանագիր չի կնքել:

Հայրապետյանը նախորդ տարվա վերջից ազատ խաղացողի կարգավիճակ ունի: Նա մինչև այդ լեհական «Վիձևի» ֆուտբոլիստ էր:

Հայտնաբերվել է Դոստինեքս և Ռոցեֆին դեղերի կեղծ խմբաքանակ

հոգեներգործուն դեղահաբերԴեղերի փորձագիտական կենտրոնի կողմից դեղատներում կատարված ուսումնասիրությունների և նույնականացման արդյունքում հայտնաբերվել է, որ Դոստինեքս և Ռոցեֆին դեղերի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում գրանցման նմուշներին։

ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից Անկախին տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է T852 A սերիայի Դոստինեքս 0,5մգ  դեղահատեր N 8 և B3840 սերիայի Ռոցեֆին 1000մգ ներարկման լուծույթի դեղափոշի կեղծ դեղերի շրջանառությունը և կազմակերպվել դեղատներից դրանց հետհավաքումը։

Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացնում է կեղծ դեղերն օրիգինալներից տարբերելու նշաններ։

Դոստինեքս դեղի օրիգինալի տուփը փայլուն է, իսկ ներդիր-թերթիկի թուղթը` նուրբ և բարակ։ Կեղծ դոստինեքսի տուփը խամրած է, ներդիր- թերթիկի թուղթը` հաստ, նման գրելու սովորական թղթին։ Օրիգինալ դեղի մակնշումը մուգ վարդագույնով է, իսկ անունը` մուգ, փայլուն կապտաթանաքագույնով։ Կեղծի դեպքում վարդագույնն ավելի բաց է, իսկ անունը գրված է կապույտով (տես` նկարներում)։  Ուշադիր լինելու դեպքում հեշտությամբ կարելի է կեղծ դեղը տարբերակել նաև ուսումնասիրելով դեղի սրվակը։ Օրիգինալի դեպքում սրվակի կափարիչի վրա նշված է դեղի ճիշտ սերիան` T852։ Մինչդեռ կեղծի դեպքում այդ թվերը չեն համապատասխանում տուփի վրա նշված սերիային։ Բացի այդ` տուփի վրա դեղի անվան տակ առկա օձաձև խորհրդանիշը ոչ կեղծ դեղի սրվակի վրա նույնպես կա, իսկ կեղծի մոտ բացակայում է։

Ռոցեֆինի պարագայում կեղծ դեղի պիտակի վրա բացակայում է արտադրության վայրի մասին գրառումը, իսկ գծիկավոր կոդը սովորականից նեղ է (նկարում): Բացի այդ, կեղծ ռոցեֆինի տուփի վրա 1 գ-ի  տակ գծիկ կա, ինչը բացակայում է ոչ կեղծ դեղի տուփի վրա։

Քարդաշյանի դստեր նոր լուսանկարները

041871e27f9911e3a3ea1220e7c085af_8Երեկ Քիմ Քարդաշյանը  մեծ մասսայականություն վայելողThe Ellen DeGeneres Show-ի հյուրն է եղել: Կանյե Ուեսթի ընկերուհին դստեր`  Նորիի նոր լուսանկարներն է ցուցադրել ու պատմել է, թե ինչպես է փոքրիկը մեծանում.”Նա անընդհատ փոփոխվում է: Օրեր կան, որ ինձ է նմանվում, օրեր էլ լինում են, երբ հորն է շատ նման: Դա զարմանալի է: Նա այնքան լավ բնավորություն ունի ու շատ հանգիստ երեխա է”:

83c574907fb611e3baa70ee993691f36_8Այն հարցին, թե կկամենար էլի երեխաներ ունենալ` Քիմը պատասխանել է.”միշտ երազել եմ 6 երեխա ունենալու մասին:Նորիի ծննդից հետո ես ցանկանում եմ միլիոն երեխա ունենալ: Իսկ ինչ վերաբերում է հղիությանը, ապա, ազնվորեն, ոչ ոքի չեմ կամենա: Իհարկե, արդյունքը դրան արժի, այնպես որ, ես կրկին կանցնեմ այդ փուլը, չնայած դա այնքան էլ հաճելի չէր: Կանայք, եթե ձեզ ասում են, թե հղիությունը գեղեցիկ է` ստում են: Ստում են, դա այդպես չէ: Ինձ դրա մասին ասել է Կորթնին, նույնն  ասել է նաև մայրս: Երբ ես ծննդաբերում էի, մորս ասացի` քեզ պետք է մեդալ տալ:Ծննդաբերությունն ինձ մոտ թեթև էր, սակայն հղիության ընթացքը մի քանի խնդիրներով ընթացավ: Դժվար էր ու ես նաև մի քանի կգ-ով ավելացա”:

Քիմը հայտարարել է,որ իր ապագա ամուսինը` Կանյե Ուեսթը հրաշալի հայրիկ է:”Ազնիվ խոսք, նա ամենահրաշալի հայրիկն է: Երբ նա մեկնում է, ես նրան եմ ուղարկում Նորիի տեսանյութերն ու լուսանկարներն ամեն օր: Նա դստերը շատ է սիրում”:

Անկախ

Սիլիկյան թաղամասի երկու բնակիչներ թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել

շտապ-օգնությունՀունվարի 18-ին, ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 17-ին ժամը 20.38-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի բնակիչներ` 1992 թ. ծնված Է. Ս.-ը (1992թ.) և 1984 թ. ծնված Ա. Ա.-ը: Ինչպես Անկախը տեղեկանում է ԱԻՆ-ից, ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրդեհ՝ հացի կրպակում

Հրդեհ Հունվարի 18-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուսինյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացի կրպակից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մինֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռում:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10.48-ին, մարվել` 10.56-ին:
Այրվել են կենցաղային իրեր և կախովի առաստաղից մոտ 2 քմ հատված:

Greenpeace-ը հայտնի բրենդային հագուստներում վտանգավոր նյութեր է հայտնաբերել

ktHVgM7L-234Աշխարհում հայտնի, մանկական հագուստ արտադրող ընկերությունների արտադրանքում թունավոր քիմիական նյութեր են հայտնաբերվել, հայտնել է միջազգային  Greenpeace  International կազմակերպությունը` կատարած ուսումնասիրությունների արդյունքներով.ստուգվել են 12 խոշոր ընկերությունների արտադրանքը, այդ թվում` Adidas, Disney, H&M և Nike: Օրինակ` Adidasի լողազգեստներից մեկում  պերֆտորացված քիմիական նյութի մակարդակը գերազանցել է ընկերության իսկ սահմանած նորմը:

Իսկ մանկական  Primark   դաջանախշված մարզահագուստի կտորը 11% ֆտալաթթու է պարունակել:

Յուրաքանչյուր ապրանքանիշի առնվազն մեկ արտադրանքում հայտնաբերվել է օքսիէթիլացված ալքիլֆենոլ, ընդ որում` ամենաշատ քանակ հայտնաբերվել է Disney, American Apparel և Burberry-ի արտադրանքում:

Շրջակա միջավայրում հայտնվելու դեպքում, այս քիմիական նյութերը բացասական ազդեցություն են ունենում մարդու վերարտադրողական, հորմոնալ ու իմունային համակարգի վրա:

Անկախ

Ոստիկանները բացահայտեցին 3 տարվա վաղեմության բնակարանային գողությունը

ՀՀ-ոստիկանություն22011 թ. հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու բնակարանից 500 ԱՄՆ դոլար, 145.000 դրամ և համակարգիչ գողանալու մասին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ս/թ. հունվարի 17-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սևակ Բ.-ին: Նա խոստովանել է, որ 2011 թ. աշնանը պատուհանից մուտք է գործել բնակարան, կատարել գողություն, այնուհետև վերցնելով տան մուտքի դռան բանալին` բացել է դուռը և հեռացել:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

 

«ՏաԹեւեր» ճոպանուղին աշխատանքը կվերսկսի փետրվարի 1-ից

«ՏաԹեւեր»«ՏաԹեւեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 18-ից մինչեւ 31-ը չի գործելու` ամենամյա պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով:

Այդ աշխատանքները տարվա ընթացքում ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներից են:

Ս.թ. փետրվարի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կվերսկսի աշխատանքը:

Անկախ

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ավտոճանապարհ ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 18–ին` ժամը 9.30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: