Չորս ավտոպատահար`ութ վիրավոր

ավտոպատահարՊատահար Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար  են բախվել  «Օպել»  և   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Օպել»-ի 2 ուղևորները և «Նիսան»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո»   և   «ՎԱԶ-21061»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21061»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին «Լենդ Ռովեր»-ը բախվել է «Օպել Վեկտրա»-ի

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում,  «Լենդ Ռովեր»  մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Օպել»-ը բախվել է ճամփեզրի սյանը, ապա՝ ծառին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 138-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը, ապա՝ ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Երևանի քաղաքապետի շնորhակալագրեր՝ «Ավելի մաքուր Երևան» ծրագրին ակտիվ մասնակցության համար

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և  տնտեսվարողներ:

Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած և աշխատանքների մասնակից բոլոր կառույցներին և կամավորներին, ապա՝ շնորհավորել պարգևատրվածներին:

«Ծրագրի հիմնական նպատակն էր համատեղ ուժերով ապահովել ընդհանուր օգտագործման տարածքների խնամքն ու պահպանումը՝ այդպիսով նպաստելով ավելի մաքուր ու ավելի բարեկարգ Երևան ունենալուն: Իրենց հոգատարությունն ու սերն արտահայտելով գործնական քայլերով՝ մասնակիցներն ապացուցեցին, որ լավագույն օրինակ են ծառայում գալիք սերնդի համար»,- ընդգծել է Կամո Արեյանը:

Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետի ուշադրության և գնահատանքի համար՝ պարգևատրվածներն ընդգծել են ծրագրի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքային այն բոլոր ծրագրերում, որոնք իրականացվում են Երևանի և երևանցիների համար:

Նշենք, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրով մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի մի շարք կանաչապատ գոտիներ ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր: Աշխատանքներին մասնակցել է 32 հասարակական կազմակերպություն: «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացված սանմաքրման աշխատանքներին ընդհանուր առմամբ  մասնակցել են 10 հազար կամավորներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հյուսիսային Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով 19 մարդ է զոհվել

philippines-floodsԼրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆլիպիններում հորդառատ մուսոնային անձրևներից 19 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ:

Չորս մարդ անհետ կորած են համարվում, բազմաթիվ քաղաքներ ջրի մեջ են հայտնվել:

Ֆիլիպինների լրատվական գործակալությունը, մեջբերելով շրջանային աղետների կառավարման խորհրդին, հայտնում է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է Լուզոն կղզու Զամբալես ափին տեղի ունեցած սողանքի հետևանքով:

Սողանքից զոհվել 16 մարդ, որոնցից 10-ը մինևչև 12 տարեկան երեխաներ:

Իշխանությունների տեղեկություններով՝ սողանքի տակ մանցած տան չորս բանկիչները՝ ներառյալ երեք երեխա, անհետ կորած են համարվում:

Յուրաքանչյուր տարի Ֆիլիպիններում մուսոնային անձրևների հետևանքով ջրհեղեղներ են լինում, որոնց ընթացքում մարդկային զոհեր են գրանցվում:

Աղետների կառավարման խորհրդից հայտնում են, որ երեքշաբթի օրվա դրությամբ Զամբալես, Բատան և երկու այլ նահանգների որոշ հատվածներ գտնվում են 1,2 մետր բարձրությամբ ջրի տակ:

Մուսոնային անձրևների պատճառով ավելի քան 11,000 մարդ է տարհանվել:

 

Դիարբեքիրում թմրաբիզնեսի դեմ լայնածավալ օպերացիա է իրականացվել

diarbekir  Թուրքիայի անվտանգության ուժերը Դիարբեքիրի վիլայեթի Լիջե շրջանում լայնածավալ օպերացիա են իրականացրել թմրանյութի վաճառքով զբաղվող խմբավորումների դեմ: «Ռադիկալը» հաղորդում է, որ օպերացիային մասնակցել է ոստիկանական 24 ջոկատ, թմրանյութերի դեմ պայքարի վարչությունից 2 հատուկ բրիգադ, ինչպես նաև 3 ուղղաթիռ: Նշվում է, որ այս շրջանըհամարվում է  թմրաբիզնեսի կենտրոններից մեկը, իսկ թմրանյութերի արտադրությամբ և վաճառքով զբաղվում են հիմնականում քրդերը, որոնք սերտորեն համագործակցում են Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ:

Ադրբեջանում ձյուն է եկել

2Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ձյուն է տեղացել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ձյունը տեղացել է 3000մ և ավել բարձրություն ունեցող լեռներում:

Առավել շատ ձյուն է եկել հատկապես Թենգեալթը գյուղի տարածքում: Տեղումների հետևանքով բարձրացել է գետերի ջրի մակարդակը:

Ամուսնական զույգը մեղավոր է ճանաչվել որդեգրած երեխաների բռնաբարության համար

o_828148Երեկ Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքում  Ղազախստանից որդեգրած անչափահասներին բռնաբարելու համար մեղավոր է ճանաչվել Ջոզեֆ և Լինդա Մեյոթ ամուսնական զույգը դատապարտվելով, համապատասխանաբար` 16-20 և 18-22 տարվա ազատազրկման:

2013-ի օգոստոսին 50-ամյա Ջոզեֆը ներկայացված մեղադրանքի 11 կետով մեղավոր ճանաչվեց` որդեգրած դստերը, իսկ նրա 49-ամյա կինը`18 կետով որդեգրված որդուն պղծելու մեղադրանքով: Դատապրոցեսի ժամանակ ամուսիններն իրենց անմեղությունն էին պնդում: Լինդան, օրինակ, ներկայանում էր զոհի դերում, որ իբր իրեն բռնաբարել է անչափահա որդին, ոչ թե ինքը նրան: Սակայն ատենակալները նրան չհավատացին:

Մեյոթ ամուսինները Ղազախստանից 2004-ին որդեգրեցին քույր ու եղբոր: Այն ժամանակ տղան 13 տարեկան էր, իսկ աղջիկը` 8: Դրանից հետո երեխաները նոր ծնողների բռնությունների զոհ դարձան: Լինդան նույնիսկ իր որդեգրած որդուց երեխա ունեցավ:

2009-ին Մեյոթները ձերբակալվեցին, սակայն նրանց գրավադրույքի դիմաց բաց թողեցին, իսկ երեխաներին այն ժամանակ պետության  խնամքի տակ փոխադրեցին: Ներկայում  տղան 21 տարեկան է, իսկ քույրը` 17:

Դենիս Թումասյանը` խորհրդանշական հավաքականում

դթnghieshn978978Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական` 9-րդ տուրից հետո կազմվել է  այդ երկրի խորհրդանշական հավաքականը: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները Եկատերինբուրգի «Ուրալի» ավագ Դենիս Թումասյանին ընդգրկել են այդ թիմում:

Խոսակցությունները շատ են, որ Ռուսաստանի քաղաքացի հայ ֆուտբոլիստի ծառայություններից օգտվի Ռուսաստանի  հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն:

Ցավալի է, որովհետև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ընդհանուր հայտարարի չկարողացավ գալ այդ պաշտպանի հետ, որպեսզի նա կրի մեր երկրի ընտրանու մարզաշապիկը:

Ճշմարտությունն այն է, որ նրա հասցեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անցանկալի արտահայտություններ էր արել, որից հետո մեր թիմում  նրա խաղալու հարցը սոսկ տեսական է դարձել:

Ուկրաինան դառնալու է Չինաստանի ֆերման

o_827993Ուկրաինան կարող է դառնալ Չինաստանի արտասահմանյան խոշորագույն գյուղատնտեսական կենտրոնը: Մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Պեկինը մտադիր է երկարաժամկետ վարձակալել 3 մլն հա հող` ուկրաինական բոլոր հողատարածքների 10-րդ մասը: Մինչդեռ, Կիևում ասում են, որ գործարքի մասին տեղյակ չեն:

Չինաստանը մտադիր է կես դարով վարձակալել այդ հողերը: Առաջին 100 հազար հա կտրամադրվի Չինաստանին մոտ ժամանակներում: Չինական The Global Times-ի վարկածով, համաձայնագիրը ստորագրել են ուկրաինական գյուղատնտեսական հոլդինգն ու Սիզյաննի արտադրական-շինարարական կորպուսը: Սակայն այդ գործարքի մասին հայտնի չէ Ուկրաինայի առաջին դեմքերին:

Չինական կողմը մտադիր է գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամբ ու կենդանաբուծությամբ զբաղվել այդ հողերի վրա:

“Չինաստանը գյուղատնտեսության ոլորտում մեծ փորձ ունի, իսկ Ուկրաինան հարուստ պաշարներ ու համաձայն է համագործակցել Չինաստանի հետ: Մեր երկու երկրներն  ասես լրացնում են միմյանց : Ամեն ինչ կա բեղմնավոր համագործակցության համար”,-հայտարարել է  Ուկրաինայում Չինասատնի դեսպանության առաջին քարտուղարը:

Մինչդեռ ուկրաինական կողմը, որը պլանավորում է այդ հողերը վարձակալության հանձնել Չինաստանին, հայտարարել է, որ մամուլը ճիշտ չի հասկացել, քանի որ այքան հող իրենք պարզապես չունեն, իսկ չինական ընկերության հետ բանակցությունները վերաբերում են միայն ոռոգմանը”;

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռում այցելել է Ռուբեն Սևակի անվան թանգարան

3898Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սևակի անվան թանգարան: Հանրապետության Նախագահը շրջել է թանգարանում, ծանոթացել ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի ջանքերով ստեղծված թանգարանի բացառիկ և արժեքավոր հավաքածուին, որը ներառում է Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր բազմաթիվ գործեր:

 

Ներկայացվեցին “Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում” ուսումնասիրության միջանկյալ արդյունքները

3599_b“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում այսօր շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացվեցին “Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում” ուսումնասիրության միջանկյալ արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է “Հայջրնախագիծ ինստիտուտ” ՓԲԸ եւ “Մել- Հով” ՍՊԸ փորձագիտական խմբի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար` ընդգծելով, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես ՀՀ կառավարության օրակարգում է, եւ նշված ուսումնասիրությունը օգտակար կլինի ջրային ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման համար:

Ըստ նրա`մասնավորապես Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների ճշգրիտ գնահատականը կարեւոր նշանակություն ունի դաշտավայրի գյուղացիական եւ արտադրական տնտեսությունների, ինչպես նաեւ բնակչության խմելու եւ կենցաղային ջրի պահանջարկն ապահովելու տեսանկյունից:

Հեղինակները տեղեկացրեցին, որ վերջնական հաշվետվությունը, որը նաեւ եզրահանգումներ ու կոնկրետ առաջարկություններ կպարունակի, պատրաստ կլինի 2014թ. տարեսկզբին եւ կներկայացվի ինչպես կառավարությանը, այնպես էլ շահագրգիռ այլ մարմինների եւ կազմակերպությունների:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Կիսաշրջազգեստով թուրք տղաները բողոքում են դպրոցական նոր օրենքի դեմ

antaliaԱնցած շաբաթ լուր տարածվեց, թե Անթալիայի Ղաղի Անադոլու լիցեում աշակերտուհիներին արգելել են կիսաշրջազգեստ կրել: Դպրոցի տնօրեն Հայրի Բահշին պատճառաբանել էր, թե դպրոցներում աղջիկներն ու տղաները օգտվում են նույն աստիճաններից և այս պարագայում աշակերտուհիները չպետք է շրջազգեստ կրեն: «Մեր դպրոցի աշակերտները արդեն մեծ են և որպեսզի աստիճաններով իջնել բարձրանալիս խնդիրներ չծագեն, մենք որոշեցինք սահմանել միանման դպրոցական համազգեստ»,-ասել էր տնօրենը:

Ահա թուրքական «Ռադիկալը» գրում է, որ Անթալիայի դպրոցների աշակերտները որոշել են բողոքել այս արգելքի դեմ և փողոց են դուրս եկել հետևյալ գրություններով պաստառներով՝ «Եթե կանայք ազատ լինեն, աշխարհի տեղից կշարժվի», «Ո՛չ շրջազգեստի արգելքին», «Կանանց թշնամի Հայրի Բահշի»: Ցուցարար աղջիկներին են միացել նաև տղաները: Ղազի Անադոլու լիցեի 3 աշակերտ որոշել են իրենց բողոքը հետաքրքիր ձևով արտահայտել: Նրանք հագել են աղջիկների կիսաշրջազգեստները և դուրս են եկել փողոց՝ այսպիսով հայտնելով իրենց դժգոհությունը դպրոցական արգելքի դեմ:

 

Սիրիայում իսպանացի լրագրողը գերի է ընկել

siriaՍիրիական ապստամբները գերի են վերցրել կատալոնական «Periodica» թերթի թղթակից Մարկ Մարգինեդասին: Ենթադրվում է, որ 46-ամյա լրագրողին առևանգել են սեպտեմբերի 4-ին Համա քաղաքի մերձակայքում: Այդ օրը լրագրողը վերջին անգամ է կապ հաստատել խմբագրության հետ: Մարգինեդասը, որը բազմիցս լուսաբանել է ռազմական հակամարտությունները աշխարհի տարբեր վայրերում, թուրք-սիրիական սահմանը անցել էր սեպտեմբերի 1-ին ՝ ընդդիմադիր խմբավորումներից մեկի ուղեկցությամբ: Նա մտադիր էր լուսաբանելու Սիրիայի նկատմամբ հնարավոր միջազգային հարձակումը:

Ւնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ սիրիական ընդդիմադիր խմբավորումներից ոչ մեկը առայժմ չի ստանձնել լրագրողի առևանգման պատասխանատվությունը: «Periodica» թերթը գրում է, որ ծայրահեղ իսլամական խմբավորումները համացանցում կոչ են արել «առևանգել արտասահմանցի լրագրողներին»:

Օբաման ծխելը թողել է կնոջ ահից

o_760363Օբաման խոստովանել է, որ ծխելը թողել է կնոջ ահից: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում նա խոստովանել է, որ արդեն 6 տարի չի ծխում: Այդ տեսանյութը ցուցադրվել է ՍիԷնԷն հեռուստաալիքով:

Ծխելուց հրաժարվելու մասին նա հայտարարել էր դեռևս նախագահական առաջին մրցապայքարի ժամանակ: Իսկ ընտրություններում հաղթանակելուց հետո Օբաման ամերիկացիներին խոստացավ, որ չի ծխելու Սպիտակ տանը ու իր նստավայրի տարածքում:

 

 

“Եվրատեսիլ”.նոր կանոններ, նոր մրցակից

130917141324_farid_mammadov_of_azerbaijan_performs_his_song_hold_me__304x171_ap“Եվրատեսիլի” կազմակերպիչները հայտարարել են ժյուրիի ձևավորման կանոնների փոփոխման մասին`  կաշառակերության մեղադրանքների համատեքստում:

Հաջորդ տարվանից մասնակից երկրներից յուրաքանչյուրը ժյուրիի անդամների անունները կհայտնի նախապես` մինչև մրցույթը, թափանցիկություն ապահովելու նպատակով: Առաջին անգամ ժյուրիի գնահատականները կհայտնեն անմիջապես եզրափակչից հետո: Այս փոփոխությունների շարժառիթը այն հայտարարություններն են եղել, որ Ադրբեջանի մասնակցին տրված ձայները գնված էին:

Մինչ այժմ, ժյուրիի առանձին անդամների գնահատականները, որոնցով որոշվում էր այս կամ այն մասնակցին տրվող միավորների 50%-ը, հայտնում էին մինչ եզրափակչի ավարտը:

Բացի այդ, ժյուրիի անդամ միայն երաժշտական արտադրության այն ներկայացուցիչը որը նախորդ 2 մրցույթներին չի մասնակցել:

“Թուրքատեսիլը” որպես մրցակից

Ինչպես “Եվրատեսիլի” տնօրեն Ջոն Օլա Սենդն է հայտնել, որ  ներկայում հետաքննություն է գնում այն տեղեկությունը ստուգելու ուղղությամբ, որ Ադրբեջանը փորձել է  ժյուրիի անդամների ձայները գնել մինչ այս տարվա մրցույթը:

“Մեզ համար կարևոր է, թե ով է դրա հետևում կանգնած: Եթե մենք չարաշահում հայտնաբերենք, որի աղբյուրը մասնակից երկրների հեռուստաընկերություններն են, մենք Երգի եվրոպական մրցույթի կանոններին համապատասխան պատժամիջոցներ կկիրառենք”:

Անցած շաբաթ Խորվաթիան հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել մյուս տարվա մրցույթին` ֆինանսական պատճառով: Խորվաթիան 6-րդ երկիրն է Անդորրայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Մարոկկոյի ու Սլովակիայի կողքին , որ հրաժարվում է 2014-ի “Եվրատեսիլին” մասնակցել: Այդ երկրներից մի քանիսն արդեն մի քանի տարի չեն մասնակցում:

Մինչդեռ, Թուրքիան, որը քննադատել է  այս տարվա “Եվրատեսիլը” ու դժգոհություն հայտնել կանոնների պատճառով, իր սեփական մրցույթն է կազմակերպել:

“Թուրքատեսիլին” կմասնակցի 20 երկրի ու թրքալեզու փոքրամասնությամբ բնակեցված ինքնավար շրջաններ: Նման առաջին մրցույթն անց է կացվելու այս տարվա դեկտեմբերին, թուրքական Էսկիշեհիրում:

“Եվրատեսիլի” հաջորդ մրցույթը տեղի է ունենալու Կոպենհագենում: Իսկ եզրափակիչը մայիսի 10-ին կկայանա:

Գնել տեղակա՞նը, թ՞ե արտասահմանյանը. Հայկական տրիկոտաժը դեռ շատ հեռու է հայ սպառողի աչքը շոյելուց

տրիկոտաժԽորհդային տարիներին Հայաստանը կոշիկի և հագուստի արտադրության բավական մեծ ներուժ ուներ: Կային արտադրամասեր և ձեռնարկություններ, որոնք լայնածավալ արտադրանք էին թողարկում և հաջողությամբ իրացվում ներքին շուկայում: Այդ տարիներից թերևս շատ քիչ բան է մնացել: Մի քանիսը միայն, որոշ հզորություններ պահպանելով, կարողացել են նորից վերականգնել իրենց արտադրությունը: Այսօր կարելի է տեսնել հին կամ նոր հենքի վրա գործունեություն ծավալող նոր ընկերություններ: Կան տեղական ընկերություններ, որոնք արտադրում են տրիկոտաժ, կոշիկ և հագուստի ամենատարբեր պարագաներ:

Պետությունը թեթև արդյունաբերության ճյուղը դասել է գերակա ոլորտների շարքը և այն զարգացնելու ուղղությամբ ռազմավարություն մշակել: Փորձ է արվում վերականգնել մեր արտադրության երբեմնի կարողությունները:

Անցած տարի արդյունաբերական ձեռնարկությունները թողարկել են  ավելի քան 1 տրլն դրամի արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 8,8%-ով: Ըստ  մշակված ռազմավարության` նախատեսվում  է այդ ծավալները մեծացնել: Այսպես, թեթև արդյունաբերության ոլորտում 2012 թ. արտահանվել է մոտ  2,5 մլրդ դրամի արտադրանք, որը հիմնականում ուղղվել է  դեպի եվրոպական շուկա, ՌԴ, ԱՄՆ, Կանադա: Նախատեսվում է 2010 թ. արձանագրված 1 մլրդ դոլարի արտահանումը  2015-ին, հասցնել 1,8 – 2,1 մլրդ-ի, իսկ 2020-ին՝  2,8-3,3 մլրդ դոլարի: Այս թվերն անհամեմատելի են ներկա ծավալների հետ, և հարց է ծագում՝ արդյոք հայկական տրիկոտաժը սպառման այդքան լայն շրջանակներ կունենա՞, երբ տեղական ատադրանքը ներքին շուկայում այնքան էլ պահանջված ու մրցունակ չէ:

Իրացման ենթակա արտադրանքի ընդհանուր ծավալից  արտահանվել է մոտ  430,8  մլրդ դրամի ապրանք կամ ընդհանուր արտադրանքի 38,6%-ը:  Ըստ տվյալների` 44,6%-ով աճել է դեպի ԱՊՀ երկրներ արտահանումների մասնաբաժինը` կազմելով 106,8 մլրդ դրամ: Դեպի այլ երկրներ արտահանված ապրանքների ծավալը աճել է 7,8%-ով՝ կազմելով  324 մլրդ դրամ:

Տեքստիլ արդյունաբերությունն ընդգրկում է բոլոր տեսակի գործվածքները` բամբակի, բրդի, վուշի, մետաքսի և արհեստական թելերից ստացվող իրերի արտադրությունը: Գործող կարի ձեռնարկություններն աշխատում են հիմնականում արտաքին շուկայի համար՝ տոլինգային սկզբունքով: Այդ ընկերություններն այս պահին ապահովում են մոտ 1900 աշխատատեղ՝ միջինը  70 հազար դրամ աշխատավարձով:

Ընկերություններն ավելի շատ գործում են մարզերում, որոնցից առաջատարներն են Վանաձորի  «Գլորիա» տրիկոտաժի կարի ֆաբրիկան, «Լենտեքս» գուլպաների-զուգագուլպաների ֆաբրիկան, Գյումրիի «Գևորգ և Վահան» ընկերությունը, Չարենցավանի «Լա Պեռլան», «Բրադեքսը», ինչպես նաև Երևանում գործող «Տոսպ» կարի ֆաբրիկան: Չարենցավանի «Բրադեքս» ընկերությունը «Հոլանի» ընկերության բազայի վրա սկսել է իրականացնել իտալական «Լա Պեռլա» ընկերության պատվերները: Այդ ընկերությունը համագործակցում է Չարենցավանի .«Բրադեքս» ապրանքանիշի տեքստիլ մանուֆակտուրային ընկերության հետ` նպատակ ունենալով Հայաստանում ձևավորել տեքստիլ արդյունաբերության նոր կենտրոն:

Ոլորտի առաջնահերթ խնդիրներից են կադրերի պակասը, ցածր աշխատավարձերը, ինչպես նաև համապատասխան աջակցության պակասը: Իհարկե, կան խոշոր ընկերություններ, օրինակ` Վանաձորի «Գլորիան», որը բազմիցս է  կառավարության ուշադրության և խրախուսման կենտրոնում հայտնվում, պետությունից ստանում   ժամանակավոր ներմուծման մաքսային ռեժիմների  ժամկետների երկարաձգման արտոնություններ, ինչը  նպաստավոր պայմաններ է ստեղծում գործունեության համար: Սակայն փոքր ընկերությունները դժվար թե կարողանան շուկայում գոյատևել և հզորանալ այլ աջակցություն չստանալու պատճառով: Նկատի ունենանք, որ կարի արտադրությունը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել միայն տեղական հումքով: Հումքի ձեռքբերումը ևս դժվարացնում է գործունեությունը փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Ինչ կարող են ակնկալել ընկերությունները մշակվող ռազմավարությունից` պարզ չէ, բայց այն հանգամանքը, որ նույնիսկ խոշորները գործունեությունը պահելու խնդիր ունեն, փաստ է: Օրինակ` «Տոսպ» տրիկոտաժ արտադրող ընկերության ղեկավարը մեզ հետ զրույցում դժգոհությամբ նշեց, որ որքան էլ իրենց ապրանքանիշը շուկայում կայուն է, չի սպառվում անհրաժեշտ ծավալներով: Առկա խնդիրների  և ռազմավարության  մասին առհասարակ չցանկացավ խոսել: Կարելի է ենթադրել, որ անմրցունակության հետևանքով ձեռնարկություններից շատերը զուտ պահպանում են իրենց գործունեությունը` առանց եկամուտներ ստանալու:

Հայ սպառողն այնուամենայնիվ ձգտում է արտասահմանյանին:  Գաղտնիք չէ, որ Հայաստան հագուստ և կոշիկ հիմնականում ներկրվում է Թուրքիայից և Չինաստանից: Թե տոկոսային արտահայտությամբ որքան է ներքին շուկայում ներմուծված հագուստի իրացումը, հնարավոր չեղավ պարզել, սակայն հայ առևտրականները համոզված են, որ  շուկայում երբեք չի դադարի ներկրված հագուստի սպառումը:

Տոնավաճառներում և առևտրի կենտրոններում վերջին տարիներին հայտնվել են հայկական ապրանքանիշ ունեցող հագուստի բազմապիսի պարագաներ, կանացի կիսաշրջազգեստներ, տաբատներ, վերարկուներ, կոստյումներ, տղամարդու վերնաշապիկներ և այլն: Սակայն դրանց իրացումը բավական փոքր է և մի քանի անգամ հետ է մնում ներմուծված հագուստի իրացման ծավալներից: Արտաքուստ գունագեղ ապրանքանիշ ձևավորած հայկական հագուստը, պարզվում է, դեռ բավական  հեռու է հայ սպառողի աչքը շոյելուց, թեպետ գնային առումով գուցե ավելի էժան է:

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության և ռազմավարության վարչության պետ Արմեն Եգանյանի կարծիքով` այս երևույթն  իսկապես տեսանելի է: Ըստ նրա` քաղաքականությունը պետք է տարվի տեղական արտադրանքի ծավալների սպառման ուղղությամբ հենց ներքին շուկայում, ինչն էլ իր հերթին կնվազեցնի ներմուծման ծավալները: Դրան զուգահեռ կմեծանա նաև հայկական արտադրանքի արտահանումը:  «Տեղական հագուստ գնելու խնդիրը հասարակության մեջ իսկապես կա, պարզապես մարդկանց շրջանում պետք է  փոխել վերաբերմունքը տեղական արտադրանքի նկատմամբ: Նախ` պետք է գնել անմիջապես արտադրողից: Արտադրողն էլ իր հերթին պետք է ձգտի արտադրել այնպիսի ապրանք, որ շուկայում մրցունակ լինի, որակյալ և էժան: Օրինակ` տեղական արտադրության կոշիկի վաճառքն ու իրացումն արդեն մեծ ծավալների է հասնում մեր երկրում, և կարող եմ ասել, որ դիզայնի և որակի առումով տեղականը չի զիջում արտասահմանյանին: Ես ինքս էլ  հագնում են տեղական արտադրության կոշիկներ, ուրիշներն էլ պետք է փորձեն արթնացնել հայ հասարակության մեջ հավատը հայկականի նկատմամբ և ապացուցել սպառողին, որ հայկականը լավն է, որակյալ և մատչելի: Պարզապես հայկական ընկերությունները պետք է  զարկ տան դիզայնի կատարելագործմանը, և ժողովրդի շրջանում պետք է պրոպագանդվի տեղականի առավելությունը»,- մեզ հետ զրույցում նշեց ոլորտի պաշտոնյան: Նա հավելեց, որ տեղական շուկայի ռեսուրսների լիակատար օգտագործմամբ  լուրջ հաջողություն կունենան թե՛ հայկական ընկերությունները, թե՛ հայ սպառողը:

Լ.Ն

Ավտովթարի ժամանակ սպորտային ավտոմեքենան երկու մասի է բաժանվում, տեսանյութ

o_828068Նյու-Յորքի Բրուկլին թաղամասում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել: Ավելի քան 400հազար դոլար արժողությամբ սպորտային “Լամբորջինի Ավենդատոր” ավտոմեքենան երկու մասի է բաժանվել հանդիպակաց երթևեկող “Մազդայի” հարվածից: Վթարի տեսահոլովակը, նկարահանված փակ տեսախցիկներով, հայտնվել է Ցանցում, հաղորդում է   Metro-ն:

Տեսանյութի ցնցող կադրի մեջ երևում է, թե ինչպես սպորտային ավտոմեքենան պրակտիկորեն ճակատ ճակատի հարվածում է “Մազդային” և պոկում նրա բամպերը: Վայրկյանների ընթացքում  “Լամբորջինին” դուրս է թռչում  երթուղուց և եևս վայրկյանի ընթացքում ամբողջ արագությամբ հարվածում է պատին:

Արդյունքում “Լամբորջինին” երկու մասի է բաժանվում: Սակայն զարմանալի է, որ ոչ ոք չի տուժում այս սարսափելի ավտովթարից:

 

Տարերքի զոհերի թիվը Մեքսիկայում հասել է 123-ի

i (2)Մեքսիկայում 123 մարդ է զոհվել ջրհեղեղների ու սողանքների հետևանքով, 33 մարդ էլ վիրավոր է,հայտարարել է երկրի ՆԳ նախարար Օսորիո Չոնգը:

Փրկարարները տարերքից տուժած շրջաններից տարհանել են 59 հազար մարդու: 39 հազարին տեղավորել են ժամանակավոր կացարաններում: Արտակարգ իրադրություն է հայտարարվել Մեքսիկայի 14 նահանգում:

Տարերքից ամենաշատը տուժել է Հերերո նահանգը: Բնակիչներին սննդամթերք են հասցրել ու 13 տ դեղորայք: Այդ նահանգի տարածքում աշխատում է 5,5 հազար զինծառայող:

Տեսանկարահանող սարքեր տեղադրված խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը (2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)

1379946884,5984Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր
(2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)

 

 

Գործող արագաչափերի ցանկը
(2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)

Նախագահը մասնակցել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

 

MHM81550 copyՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ ողջունել Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, այդ թվում՝ աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիք եկած հոգևոր առաջնորդներին, հույս հայտնել, որ ժողովը նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի: Սերժ Սարգսյանը ժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

 

Ձե՛րդ Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Ուրախ եմ գտնվել այստեղ՝ հայոց հոգևոր կենտրոնում, բոլորիս համար նվիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, և հատկապես աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգևոր առաջնորդներին: Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ լավատեղյակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկումներին և շնորհակալ եմ այդ ամենի համար:

Երախտապարտ եմ Ամենայն Հայոց Հայրապետին ինձ հրավիրելու և ողջույնի խոսքով ձեզ դիմելու այս հնարավորության համար: Այստեղ գտնվելով՝ ինչպես և մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ, անհրաժեշտ եմ համարում իմ որդիական սերը, նվիրումը և աջակցությունը մեկ անգամ ևս հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հայոց պատմության վայրիվերումներին ծանոթ մարդիկ կարող են իրավամբ գնահատել այն կարևորագույն առաքելությունը, որ կատարել և այսօր էլ շարունակում է կատարել մեր Մայր Եկեղեցին: Առաքյալների ջանքերով հիմնադրված այս հոգևոր հաստատության շնորհիվ պետականությունից զրկված և աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք սոսնձում են հայոց ինքնությունը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լույս սփռել մեր մեջ, իսկ Հայոց Եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը՝ հավատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և Հայ Եկեղեցու լուսամիտ հայրապետներ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և մեր մյուս հոգևոր հայրերի պատգամներին:

Քսաներկու տարի է, ինչ մենք վերականգնել ենք անկախ հայոց պետականությունը, սակայն հայոց ազգային կյանքում Մայր Եկեղեցու հայապահպան դերակատարությունը շարունակում է մնալ նույնչափ կարևոր: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել այն հոգևոր արժեքները, որոնք մեզ կապում են և դարձնում են միասնական հայ ժողովուրդ:

Իր Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մեծագույն հաճույքով գոհունակություն եմ հայտնում պետության և Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության և մեր ազգային խնդիրները լուծելու գործում միմյանց փոխլրացնելու կապակցությամբ:

Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Մայր Հայաստանն աշխարհի բոլոր հայերի տունն է, իսկ Մայր Եկեղեցին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի վեմն ու հենասյունը: Դարեր շարունակ Աստվածապաշտ հայ ժողովրդի հայացքն ուղղված է եղել առ Սուրբ Էջմիածին: Հենց այստեղ է բաբախում մեր Մայր Եկեղեցու սիրտը, որը սնուցվում է միլիոնավոր մեր հավատավոր քույրերի ու եղբայրների որդիական սիրով ու աղոթքներով:

Այժմ մենք հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակների ընթացքում, հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսինքն՝ մեր հայրենի հողի վրա գումարելով Եպիսկոպոսաց ժողով:

Այս իրադարձությունը կարևորագույն ազդակ է մեր հավատավոր ժողովրդին և կոչված է ապացուցելու Մայր Եկեղեցու հավատարմությունը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու գործին: Վստահ եմ, որ այս ժողովը կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը:

Այս ժողովի գումարմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխում է իր պատմության նոր փուլ: Այն հնարավորություն է ստանում գտնելու մեր հոգևոր ու բարոյական կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրավերներին համապատասխան բարեփոխելու և արդիականացնելու իր աշխատանքը:

Գիտեմ, թե որքան ծանրաբեռնված է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ՝ քննարկվող հարցերից մեկին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու Հայոց երկու Հայրապետների կարևորագույն նախաձեռնությունն է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Մեծ է այսօր այս առումով աշխարհասփյուռ մեր ժողովրդի ակնկալիքը նաև Հայ Եկեղեցուց և իր Եպիսկոպոսաց պատվական դասից:

Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում:

Քրիստոնեական հավատքը, սերը և բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու և պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Խորապես համոզված եմ, որ դարեր ի վեր այդ ամենի մարմնավորողն ու իրագործողը մեր ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցին է իր բոլոր Նվիրապետական Աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Սա այն հաստատությունն է, որը յուրաքանչյուր հայ պետք է սիրի, փայփայի ու պահպանի՝ իբրև դեպի հավերժություն մեր ժողովրդի մշտագնա ճամփորդության գրավական:

Վերահաստատելով ուրախությունս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողովի կապակցությամբ՝ հույս եմ տածում, որ այն նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստան մեր աշխարհը:
Շնորհակալություն:

Իրանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

1Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամներից բաղկացած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, պատվիրակության անդամները հանդիպելու են  Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Ազգային ժողով)նախագահի տեղակալ Օգթայ Ասադովի հետ: Այցի ընթացքում նրանք հանդիպելու են նաև բարեկամության ադրբեջանաիրանական միջպառլամենտական խմբի անդամների, իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության փոխնախագահի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի հետ:

Իրանական պատվիրակությունը Բաքվում կմնա մինչև սեպտեմբերի 25-ը, այնուհետև կմեկնեն Վրաստան: