Հունվարի 7-ին, ժամը 22.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ` 41-ամյա Բուրաստան Հ.-ն և 47-ամյա Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 34-ամյա Լուիզա Ն.-ն, տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Daily Archives: January 8, 2014
Ամերիկայում ոստիկանները գումար են աշխատել “սեպտեմբերի 11-ի” համախտանիշի վրա
Ամերիկայում շորթողների ավազակախումբ է ձերբակալվել: Հարյուրից ավելի ոստիկաններ ու հրշեջներ, որոնք մասնակցել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքները վերացնելու գործընթացին, որոշել են գումար աշխատել` սթրեսի ֆոնին հոգեկան խանգարում ձևացնելով:
Մեքենայությունների սխեման մշակվել է նյույորքյան ոստիկանության ստորին շերտերում ու առանց խաթարման աշխատել 26 տարի, որից վերջին 12 տարում` լրիվ թափով: Դրա համար առիթ դարձան սեպտեմբերի 11-ը դեպքերը:
Ձերբակալվածների մեջ 72 պաշտոնաթող ոստիկան է ու նախկին 8 հրշեջ, որոնք համարյա պատվավոր աշխատակիցներ են համարվել, քանի որ մասնակցել են ահաբեկչության հետևանքների վերացման աշխատանքներին: Հոգեբանական ծանր տրավմաների վրա էլ, որ իբր ստացել են այն ժամանակվա ցնցումներից, հիմնվել է կեղծարարության մեխանիզմը: Նախկին ոստիկանները ձևացնելով, որ խանգարում ունեն, պաշտոնից հեռանալու խնդրանք են ներկայացրել, այդպիսով` իրենց համար շատ կարգին նպաստ ապահովել` տարեկան 30-50 հազար դոլար: Ընդհանուր վնասը կազմում է համարյա 400 մլն դոլար:
Ժամանակի ընթացքում խաբեբաները, կորցնելով զգոնությունը անգամ հայտնվել են հեռուստալուրերում: Դատախազներին հատկապես ապշեցրել է նրանց ցինիզմը:
Խափեության կազմակերպիչները 4-ն են: իրենց ժամանակին վաստակավոր աշխատակիցներ` ԿՎՀ-ի 83-ամյա նախկին գործակալ ու նախկին դատախազ, թոշակի գծով խորհրդատու (նա գրեթե 90 տարեկան է): Մեկը դետեկտիվների արհմիության գործիչ է, իսկ մյուսը` նախկին ոստիկան: Վերջինս շատ լավ գիտակ է, թե ինչպես է գործում համակարգն ու այդ գործում “նորելուկներին’ սովորեցրել է, թե ինչպես կարելի է մեքենայությունների գնալ: Այդ հեռախոսազրույցների ձայնագրությունները նույնպես քննիչների մոտ են: Նրանց սովորեցրել են, թե ինչպես կարող են բժշկական հանձնաժողովի մոտ ձևացնել խանգարում:
Ընդհանուր առմամբ այս գործում շուրջ 1000 կասկածյալ կա: Մոտ ժամանակներում սպասվում է, որ 50 մարդ կձերբակալվի:
«Սելիմի լեռնանցք»-ն այսուհետ կկոչվի «Վարդենյաց լեռնանցք»
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն-կոչ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ «Սելիմի լեռնանցքը» վերանվանվել է «Վարդենյաց լեռնանցք» և կոչ է անում ճիշտ տեղանունն օգտագործել:
Ղազարյանը գրում է. « Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղանուններում կատարվել են համապատասխան փոփոխություններ և «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները` աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս»:
Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունը լքեց Ազգային խորհուրդը
Ադրբեջանի ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունը դուրս է եկել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կազմից: Չմատնանշելով որևէ հստակ պատճառ` կուսակցությունը իր որոշումը պայմանավորել է նրանով, որ 2013թ-ի հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրումը չի ապահովել ընդդիմության հաղթանակը, ընտրողների ակտիվությունը չի ավելացել, իսկ ցույցերը զանգվածային բնույթ չեն ստացել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
“Հանրության մեջ արմատական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել նոր մեթոդներ և այլ մարտավարություն: “Մուսավաթ” կուսակցությունը համագործակցություն է առաջարկել մի շարք քաղաքական ուժերի հետ, սակայն ոմանք դրան անհամարժեք են արձագաքնել: Վերոնշյալը հաշվի առնելով` կուսակցությունը աննպատակահարմար է գնտում Ազգային խորհրդում հետագա մասնակցությունը”, -ասված է կուսակցության հայտարարության մեջ:
2013թ.-ի հունիսի 7-ին Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համախմբող Ազգային խորհրդի նածագահ էր ընտրվել կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը: 2013թ.-ի օգոստոսի 23-ին Ազգային խորհուրդը որոշում էր ընդունել երկրի նախագահական ընտրություններում որպես երկրորդ թեկնածու առաջադրել Ջամիլ Հասանլիին: Նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ հիմնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի գրանցման գործընթացում խնդիրներ էին առաջացել:
2013թ.-ի դեկտեմբերի 26-ին Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվել է Ադրբեջանի ժողովրդավար ուժերի ազգային խորհրդի նախագահի պաշտոնից`առաջարկելով այդ պաշտոնում նշանակել Ջամիլ Հասանլիին:
Լևոն Հայրապետյանը մարզվել է «Ակտոբեի» կազմում
Ղազախստանի «Ակտոբե» ֆուտբոլի ակումբը ներկայումս Թուրքիայի Անթալիա քաղաքում է: Ղազախստանի չեմպիոն թիմի կազմում առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, լեհական «Վիձևի» նախկին խաղացող, 24-ամյա Լևոն Հայրապետյանը:
Դեկտեմբերին նա խզել էր պայմանագիրը լեհական ակումբի ղեկավարության հետ:
Հավելենք, որ «Ակտոբեում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան` 3-րդ մրցանակակաիր
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանի բախտը չբերեց
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) Լաս Վեգաս քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 78 մասնակիցների պայքարում բաժանեց 1-8-րդ տեղերը:
Լրացուցիչ ցուցանիշներով Հակոբյանը հանգրվանոեց վեցերորդ հորիզոնականում: Առաջին մրցանակը շնորհվեց գրոսմայստեր Գիորգի Կաչեիշվիլիին (Վրաստան):
Հայ գրոսմայստերը Մոնտեկատինիի միջազգային մրցաշարի հաղթող
Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 8-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 2բ շենքի 2-րդ հարկի բնակարանից ջուրը լցվում է 1-ին հարկի բնակարաններից մեկը, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
2014-ի Լևոն Արոնյանի առաջին փորձությունը
Փրկարարներն օգնության են հասել քաղաքացուն
Հունվարի 8-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչներից մեկին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 1993 թ. ծնված Գ. Մ. բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Սնանկացած Դեթրոյտի նոր քաղաքապետը խոստացել է կես տարում իրավիճակը շտկել
Սնանկացած Դեթրոյտի նոր քաղաքապետը խոստացել է կես տարում լուծել հիմնական խնդիրներն ու խնդրել է բնակիչներին չփոխադրվել այլ քաղաքներ:
“Մեզ 6 ամիս տվեք ու, մենք կապացուցենք, որ Դեթրոյտի դրությունը կարելի է փոխել դեպի լավը: “Դադար” սեղմեք ու մի հեռացեք տներից”,-հայտարարել է նա երեքշաբթի, պաշտոնավարման անցնելու առաջին իսկ օրը, հանդիսության ժամանակ: Նրա խոսքով, քաղաքապետն ու նրա ադմինիստրացիան առաջիկա ամիսներին կզբաղվեն տրանսպորտային սպասարկմամբ, փողոցային լուսավորման հարցերով, ինչպես նաև “շարժիչների քաղաքի” այլ կոմունալ խնդիրների լուծմամբ:
Անցած տարի փետրվարին հատուկ հանձնաժողովն ուսումնասիրեց քաղաքի ֆինանսական դրությունը և հանգեց այն եզրակացության, որ քաղաքը գտնվում է ֆինանսական աղետի եզրին: Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքը սնանկ ճանաչվեց: Դատավորը հայտարարեց, որ քաղաքը հնարավորություն չունի պարտքերը վճարելու: Այսպիսով, Դեթրոյտը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր սնանկ ճանաչված քաղաքը դարձավ: “Շարժիչների քաղաքի” պարտքը կազմում է 18 մլրդ դոլար:
53 ՃՏՊ և 10 զոհ` տարվա առաջին շաբաթում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2014 թվականի հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար (որից 24-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 82-ը (որից 35-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 13 ավտոմեքենա, որից 10-ը` Երևան քաղաքում. 5 վարորդների մոտ (որից 4-ը` Երևանում) հայտնաբերվել է խմածության առկայություն: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հանրապետությունում 1-ով նվազել է, վթարների թիվը` 2-ով պակասել, իսկ մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են համապատասխանաբար 4-ով:
Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտել է քննիչի ու դատավորի ունեցած կապը
«Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ քննիչի և դատավորի որոշումները նույնությամբ համընկնում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պատճառաբանական մասում դատավորը նույնությամբ արտացոլել է «քննիչի բերած անհիմն պատճառաբանությունը, որ եթե մարդը մեղադրվում է միջին ծանրության վնաս պատճառելու համար, ուրեմն կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, իրեն պետք է կալանավորել, նույն պատճառաբանությունը copy-paste է արել իր պատճառաբանական մասում»,- ասաց Ն.Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ քննիչն ու դատավորն իրենց ներկայացրած փաստաթղթերում գրել են նույն տեքստը, նույն տեղում թույլ տալով նույն տեխնիկական, կետադրական և նույնիսկ ուղղագրական սխալները:
«Դա նշանակում է, որ դատավորը մինչև դատն սկսելն անձամբ կամ միջնորդավորված հանդիպել է քննիչի հետ և նրանից էլէկտրոնային տարբերակով ստացել միջնորդությունը, այնուհետև դա արտատպել է իր որոշման նկարագրական մասում և պատճառաբանական մասում»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ եզրակացնելով. «Այսինքն գործի ելքը լուծվել էր դեռ մինչև դատն սկսելը»:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.
«Ինչպես եք պատկերացնում, դատավորը մի կողմի հետ հանդիպի մինչև դատն սկսելը, ինչի համար է հանդիպում»,- այսօրինակ հռետորական հարց հնչեցրեց փաստաբանը, հավելելով, որ նման նախադեպերից ՀՀ ոչ մի քաղաքացի պաշտպանված չէ: Եթե Վարդան Պետրոսյանի նկատմամբ է նման գործելաոճ թույլ տրվել, յուրաքանչյուրի հետ էլ կարող է պատահել:
ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Պերուի արտգործնախարարությունում
Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Պերուի ԱԳՆ դիվանագետների առջև:
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-պերուական հարաբերություննե
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հացրերի:
Ադրբեջանը դադարեցրել է օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակումը
Ադրբեջանում դադարեցվել է թվային հեռուստալիքների փաթեթում ընդգրկված օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին տեղեկացրել է կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարությունը, հաղորդում է “Հագին” կայքը`հղում կատարելով “ԱՆՍ Պրես”-ին:
Օտարերկրյա հեռուստաալիքները դուրս են բերվել սոցիալական փաթեթից և ավելացվել վճարովի հեռուստաաքիքների փաթեթում: Ներկայում Ադրբեջանում թվային հեռուստալիքների փաթեթի մեջ ներառված են ադրբեջանական ազգային և թուրքական TRT1 հեռուստալիքները:
“Օտարերկրյա հեռուստաալիքները ընդգրկվել են ATV+ փաթեթի մեջ, որոնց համար անհրաժեշտ է միանալ դրան` վճարելով համապատասխան գումար: Փաթեթի մեջ ընդգրկված են 86 օտարերկրյա հեռուստաալիքներ”, -ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ կայքի՝ ներկայում Ադրբեջանի բնակչության 97%-ը օգտվում է թվային սոցիալական փաթեթից:
ԱՄՆ-ում ցուրտն ու առատ ձյունը 16 մարդու կյանք են խլել
Անսովոր ցրտերի ու առատ ձյան պատճառով ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել:
Մահացու դեպքերը գրանցվել են Միչիգան, Ինդիանա, Վիսկոնսին, Իլինոյս, Միսսուրի նահանգներում, որտեղ սնդիկի սյունը տեղ-տեղ իջել է մինչև -500 Ցելսիուս: Զոհերի մեծ մասը մահացել է ցրտահարության, ոմանք էլ ԱՏՃՊ-ի հետևանքով:
Անսովոր եղանակի պատճառով որոշ նահանգներում արգելվել է ավտոտեղաշարժը, դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, փակ են պետհիմնարկները: Երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի ու Հյուսիս-Արևելյան օդանավակայաններում ավելի քան 6 հազար չվերթ, 20 հազար թռիչք է հետաձգվել:
Ներկայում Կոլորադոյի լեռներում զանգվածային փրկարարական աշխատանքներ են ծավալվել Ուեյլ քաղաքի մոտ: Այնտեղ, ԱՄՆ լեռնադահուկային կուրորտներից մեկում ձնահուսինի հետևանքով 4 մարդ է անհետ կորել:
Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին՝ ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ճարտարապետների միությունում տեղի կունենա Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։
Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել
Հնդկաստանում Մումբայից Դեհրադուն ուղևորված գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել:
Ողբերգությունը կատարվել է այսօր առավոտյան, երբ բոլոր ուղևորները գնացքում քնած են եղել: Հրդեհը տարածվել է 3 վագոններում, հետո թանձր ծուխ է կանգնել: Հիմա փրկարարական ծառայություններն են աշխատում տեղում, բոլոր ուղևորները տարհանվել են:
Նման դեպքեր երկրում առաջներում էլ են եղել. դեկտեմբերի 28-ին մեկ ուրիշ գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 26 ուղևոր զոհվեց:
Շվեյցարիայի գնացքներում ուղևորները iPhone ու աճյունասափորներ են մոռանում
Անցյալ տարի շվեյցարական գնացքներում ուղևորները 98,8 հազար իր են մոռացել: Ինչպես “Վան մինյուտ” թերթն է գրել, այդ իրերից 51,3 հազարը վերադարձվել են մոռացկոտ տերերին, մնացածն էլ` պահպանման 3-ամսյա ժամկետից հետո իրացվել են:
Մոռացված իրերի մեջ ամենաշատը բջջային հեռախոսներ են. վաճառվել է 12 հազար հատ: Երբեմն հանդիպել են բավականին թանկ մոդելներ: Օրինակ` գնացքներից մեկի վագոնում հայտնաբերվել է ոսկով ու ադամանդներով զարդարված iPhone` 5 հազար ֆրանկ (5,5 հազար դոլար) արժողությամբ: Ամենաարժեքավոր գտածոն 36 հազար ֆրանկ (39,6 հազար դոլար) արժողությամբ Quinting ձեռքի ժամացույցն էր: Հետաքրքրական է, որ թանկարժեք իրերի հետևից տերերը չեն ներկայացել:
“Մարդիկ ինչ ասես, որ չեն կորցնում, իսկ հետո հաճախ չեն էլ որոնում դրանք.գուցե նրանք ամաչում են կամ համոզված են, որ իրենց թալանել են”,-բացատրում է կորած իրերի վաճառքի պատասխանատու Ռոլանդ Վիդմերը:
Հիշյալ ժամացույցը վաճառվել է 12 հազար ֆրանկով (3,2 հազար դոլար):
2013-ին մոռացված ամենաանսովոր իրերից են` փող հաշվող մեքենան, ոտքի պրոթեզը, հաշմանդամի սայլակը, սեքս-խաղալիքները ու նույնիսկ` լատեքսից կոստյումը, որը նույնպես սեքս-շոփից է:
Իսկ ամենաշատն ապշեցրել է Շվեյցարիայի ֆրանսալեզու հատվածի ուղևորներից մեկի թողած իրը. աճյունասափորը: Պարզվեց, որ դրա տերը հոր կամքն է կատարել` աճյունամոխիրը շաղ տալով ծովի վրա, իսկ տունդարձի ճանապարհին սափորը կորցրել է:
Շվեյցարացին այն չի կամեցել հետ վերցնել.”Երբ նրան զանգեցի ու հայտնեցի գտածոյի մասին` նա պատասխանեց` թող այն ձեզ մնա”,-պատմել է Վիդմերը:


