7 օր առաջնագծում

դիվերսիաՇաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփմանգծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ, սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել է իր ելման դիրքերը:

Ինչպես տեղեկացրեց «Անկախին» ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է: Սակայն պետք է նկատել, որ այդ դիվերսիոն գործողությունից հետո ադրբեջանական ռազմական քարոզչության մեքենան սկսեց հաղորդագրություններ տարածել առաջնագծում ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ վթարի հետևանքով մահացած կամ վիրավորված զինծառայողների մասին: Բայց այդ դեպքերը երկու օրվա համար այնքան շատ էին (2 զոհ և 6 վիրավոր), որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված հանդես եկավ տեղեկատվությամբ, թե իբր ադրբեջանական զինուժին հաջողվել է կասեցնել հայերի ներթափանցման փորձը և մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ էր արվում արդարացնել սեփական զինուժի կորուստները, որոնց իրական պատճառները, սակայն, պետք է փնտրել ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ծավալված իրադարձություններում:

Այսքանից կատարվելիք հետևությունը մեկն է՝ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները… Իսկ թե ինչ կլինի դրանք շարունակելու դեպքում, դժվար չէ կռահել…

Ինչ վերաբերում է դիվերսիային, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ,  առհասարակ Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ: Դա վերջինիս ապակառուցողական դիրքորոշման ցուցադրումն է դիվանագիտական կարևոր միջոցառումներից առաջ: Այդպիսի պահվածք Ադրբեջանը դրսևորել է Կազանում նախագահների հանդիպման և ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին, իսկ այս վերջինն էլ հավանաբար պայմանավորված էր ս.թ. հունվարի 24-ին Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ համաձայն չէ 1994թ. մայիսին կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, երկրորդ՝ իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում ընթացող գործընթացի նկատմամբ: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի, տարածաշրջանի խաղացող երկրները ամենատարբեր մակարդակով հայտարարեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ առաջնագծում լարվածությունն ու սադրիչ գործողությունները լուրջ հարված են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը և կոչ արեցին կողմերին խնդրի լուծման բանալիները փնտրել բանակցային սեղանի շուրջ:

Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին: Շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անկախ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Ցյուրիխում

լևոն35236Լևոն Արոնյանը հունվարի 29-ից մինչև փետրվարի 4-ը կմասնակցի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվելիք շախմատի գերմրցաշարին:

Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան և Բորիս Գելֆանդը:

Ուժերի ստուգատեսի բացման օրը կկայանա կայծակնային, փակմանը օրը` արագ շախմատի մրցաշար:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում «Բորուսիայի» հաղթելու հնարավորությունները

հմ-3331446Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում կհյուրընկալի «Աուգսբուրգին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում տանտերերի թիմի հաղթելու հնարավորությունները: Բուքմեյքերները «Բորուսիայի» հաղթանակը գնահատում են 1,33, «Աուգսբուրգի» հաղթանակը` 8,6 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 5,2 գործակիցը:

 

Եվրոպիայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակիչը կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով

եվաs95330463Դանիայում անցկացվող Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնությունում հունվարի 26-ին հայտնի կդառնա չեմպիոնը: Եզրափակչում կմրցեն Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները:

Ֆրանսիայի ներկայացուցիչները Հերնինգի «Ջիսկե Բանկ Բոկսեն» մարզասրահում կայացած կիսաեզրափակչում 30:27 (12:14) հաղթեցին Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Այդուհանդերձ, կատարվածը պատահական չէ:
Ֆրանսիացի հանդբոլիստներն ուժեղագույն են ճանաչվել 2006-ի և 2010-ի Եվրոպայի առաջնություններում: Այս ստուգատեսը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ:
Նույն մարզասրահում կայացած խաղում Դանիայի հավաքականը 29:27 (13:15) հաշվով առավելության հասավ խորվաթ հանդբոլիստների թիմի նկատմամբ:
Ուշագրավն այնէ, որ եզրափակչի երկու մասնակիցներն էլ կիսաեզրափակիչ հանդիպումների առաջին խաղակեսերում զիջել են մրցակցին, սակայն հանգստից հետո կարողացել են շտկել դրությունը և հաղթել:

Ի դեպ, հաջողակ այս երկու հավաքականներն առաջին են եղել խմբային առաջին և երկրորդ մրցափուլերում:
Դանիացիները չեն պարտվել և իրենց օգտին են գրանցել առաջնության նախորդ բոլոր խաղերը: Իսկ ֆրանսիացիները կիսաեզրափակչից առաջ զիջել են միայն շվեդներին: Ընդ որում, այդ խաղը նրանց համար նշանակություն չուներ, քանի որ արդեն պայքարը շարունակելու իրավունք էին ստացել: Իսկ հաղթել են մյուս բոլոր մրցակիցներին:
Այսպիսով, առջևում անկանխատեսելի խաղն է:
Ի դեպ, Հայաստանի մարզասերները լավ նվեր են ստացել: Ֆրանսիա- Դանիա մրցամարտը հունվարի 26-ին ժամը 20:30-ից կցուցադրվի «Լայմ» հեռուստաալիքով:

Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով

Հետախուզվողները հայտնաբերվել  ենՀունվարի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

 

 

Ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքներով հետախուզվող` Վարդանանց փողոցից

կալանքՀունվարի 24-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արամ Հ.-ին, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքներով:

 

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով

կալանքՀունվարի 24-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

 

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում. ևս մեկ հիշեցում ապօրինի զենք-զինամթերք պահողներին

1390636231,5773Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:

ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

***

Հունվարի 24-ին, ժամը 19.00-ին, մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Գավառի բաժին` կամավոր հանձնել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` դատարկ պահունակով:

***
Հունվարի 24-ին, ժամը 17.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով երկփողանի հրացան, 2 հատ 24 մմ տրամաչափի «Շիլկա» տեսակի և 1 հատ 22 մմ տրամաչափի գնդացրի փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 17.00-ին, մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կապանի բաժին` կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 16.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, փողը և խզակոթը կտրած, մեկփողանի հարթափող որսորդական հրացան, «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 22, «ՊԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 24 և «Մակարով» ատրճանակի 7 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 15.45-ին, մի քաղաքացի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննություն:

 

Ինքնաձիգ և փամփուշտներ` մետրոյի կայարանի մոտ

զինամթերքՀունվարի 24-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ մետրոյի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի անհայտ տիպի ինքնաձիգ և 5,45 մմ տրամաչափի 63 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Coca-Cola-յի շտաբ- բնակարանից 70 հազար աշխատակիցների տվյալներ են գողացել

o_432794Ատլանտայում (Ջորջիա նահանգ) տեղակայված Coca-Cola-յի շտաբ-բնակարանից գողացել են մի քանի նոթբուքեր, որոնցում 74 հազար աշխատակիցների (հիմնականում` նախկին ու ներկայիս) անձնական տվյալներ էին: Ոստիկանությանը հաջողվեց հայտնաբերել նոթբուքերը ու, ամենայն հավանականությամբ, դրանցից դեռևս չէին հասցրել տեղեկություններ օգտագործել:

Սակայնապահոության համար Coca-Cola-ն աշխատակիցներին նախազգուշական նամակներ է ուղարկել: Դեռևս անհայտ է, թե ինչպես է հանցագործներին հաջողվել գողանալ համակարգիչները: Ընկերությունն այդ փաստի առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի անում:

Անկախ

Ոստիկանները այգու թփերի տակ հայտնաբերել են

Զենք-զինամթերքՀունվարի 24-ին, ժամը19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի այգու սկզբնամասում, թփերի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի կարճափող հրացան, «Վալտեր» տիպի գազային ատրճանակ, իտալական արտադրության թմբուկավոր ատրճանակ, 3 նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 6 պահունակ, մոտ 2 կգ «Ամոնալ», մոտ 2 կգ «Տրոտիլ» և տարբեր տրամաչափի 1.805 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին

ավտովթարՀունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

“Լյուբով-Օռլովան” սպառնում է Բրիտանիային.վարակված ուրվական-նավն անկառավարելի է

o_885004Բրիտանական ԶԼՄ-ներում այս օրերին ակտիվ քննարկվում է “Լյուբով Օռլովա” նավի ճակատագիրը: Արդեն մեկ տարի է, ինչ նավն առանց անձնակազմի նավարկում է բաց ծովում:  Խոսակցությունների ու պարբերականների հրապարակումների համաձայն, ուրվական-նավը շարժվում է Միացյալ Թագավորության ուղղությամբ:

Հին աշխարհը սարսափած է.”խորհրդային դերասանուհու անունով կոչված նավում, ըստ ԶԼՄ-ների, ոչ ոք ու  հսկայական, վարակված ու բազմաթիվ առնետներից բացի ուրիշ ոչինչ չկա: Որպեսզի առնետները գոյատևեն` ստիպված իրար են կերել: Այս պատմության մեջ ինչն է ճիշտ, ինչը` ոչ, պարզ չէ:

“Լյուբով  Օռլովա” նավ իրականում գոյություն ունի: Դա 100 մ-անոց զբոսաշրջային նավ է` հաշվարկված 300 մարդու համար: Այն ջուրն է իջեցվել 70-ականների կեսին: Մինչև 1999 թ լայները Հեռավորարևելյան նավագնացության կազմում էր, հետո վաճառեցին մալթական ընկերությանը: 2010-ին նավը կալանքի տակ վերցվեց պարտքերի պատճառով,  ու 2 տարի կանգնեց կանադական Սենթ Ջոնս նավահանգստում: Տորոնտոյից մի գործարար գնեց այն գրեթե կոպեկներով` մոտ 250 հազար դոլարով ու որոշեց վաճառել որպես մետաղի ջարդոն: Ու երբ նավը քարշակով դուրս բերվեց օվկիանոս` փոթորիկ սկսվեց: Ճոպանները կտրվեցին ու “Օռլովան” ուղևորվեց բաց նավարկության: Վերջին անգամ ռադարների էկրանին նավը երևացել է 2013-ի փետրվարին, Իռլանդիայի մոտ: Փորձագետները ենթադրում էին, որ Մեծ Բրիտանիայի փոթորիկներից հետո այն ափ կնետվի:

Իսկ ով գիտի, թե ինչպես է կառուցվել նավը, համոզված է` մինչև հիմա այն նավարկում է, ու վերացնել այն, կամ խորտակել կարող է միայն թնդանոթը;

Իսկ բնակիչներին սարսափեցնում է համաճարակը, որ կարող է տարածվել, եթե նավի առնետները ափ դուրս գան: Դրա փոխարեն,  ռուս փորձագետները վստահ են, վախենալ պետք է ոչ թե առնետներից, այլ անկառավարելի լայներից: Մեկ տարի առաջ նման վթարից հազիվ խուսափեց կանադական նավթահան պլատֆորմը:

“Թռչող հոլանդացու” մասին վերջին տեղեկությունները նավի անձնական կայքում են. նավն իր էջն ունի  Facebook և ըքաունթը` Twitte-ում: Ընթացիկ կարգավիճակն է`”Ես միայնակ նավ եմ ու տուն եմ ուզում գնալ”: Համացանցում քննարկում են, թե ինչ կարելի է անել, եթե , այնուամենայնիվ այն գտնվի: Տարբերակների մեջ` նավում նոր լողացող պետություն ստեղծելն է:  Շաեորն  էլ կարծում են, որ նավը որպես մետաղի ջարդոն շուրջ մեկ մլն դոլարի եկամուտ կբերի: Ուրվական նավի որս է սկսվել: Նավաստիներն ու էքստրիմի սիրահարները զինվում են առնետի դեմ թույնով ու մեկնում  գեղեցիկ` “Լյուբով” անունով երկաթյա Էլդորադոն որոնելու:

Անկախ

Բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է. վարորդը և ուղևորները այրվածքներ են ստացել

ԱվտովթարՀունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իրար են բախվել «ԶԱԶ-1102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԶԱԶ-1102»-ը սկսել է այրվել:
Վթարի, ապա մեքենայում հրդեհ առաջանալու հետևանքով «ԶԱԶ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դիակը

հրդեհ բաքվումՀունվարի 24-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի 5-րդ հարկի բնակարանից ծուխ է դուրս գալիս և տանը մարդ կա:
Հրդեհը մարվել է ժամը 23.35-ի սահմաններում, մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու` 1932 թ. ծված Անտոնինա Պյատինայի ծխախեղդ եղած դիակը` առանց բռնության հետքերի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

Հանելուկ Հարրի Փոթերի ոճով.ԱՄՆ-ի արևելքը գրավել են բևեռային բվերը

o_885044ԱՄՆ-ի արևելյան առափնյայում անհասկանալի պատճառներով  մեծ քանակով սպիտակ բևեռային բվեր են հայտնվել: Դրանք ողջ Ատլանտյան օվկիանոսի ափերին են` մինչև Ֆլորիդա, չնայած, սովորաբար  հյուսիսային գիշատիչներն այդքան հեռու հարավ չեն թռչում:

Բվերն իսկական գլխացավանք են դարձել ադմինիստրացիայի ու օդանավակայանի համար.գիշային թռչունները բախվում են ինքնաթիռներին: Բոստոնի միջազգային օդանավակայանում որսացել են ու անվտանգ տեղ տարել 53 բու, չնայած, սովորաբար, տարվա այս եղանակին նույն թիվը հասնում  է 5-6-ի:

Թևավոր գիշատիչները հայտնվել են նաև Վաշինգտոնում: Դրանցից մեկն ուղիղ Washington Post-ի խմբագրություն է թռել եկել ու անգամ լուսանկարվել:

Գիտնականները չեն կարողանում այս երևույթը բացատրել: Սկզբում ենթադրություն կար, որ հարազատ վայրերում նրանց սնունդը չի բավարարում: Սակայն, նրանց կշռելու արդյունքն այլ բան է ասում.թռչունները նորմալ քաշ ունեն:

Իրենց բացատրությունն են առաջարկում Հարրի Փոթերի սիրահարները: Ռոլինգի վեպի համաձայն, սպիտակ բուն հրաշագործ տղայի փոստատարն ու ընկերն էր: Կատակասերներն իրենց վարկածներն են առաջարկում, թե ինչ ուժ մոգական կարող էր նրանց քշել-բերել այս կողմերը:

Անկախ

Օլանդի կատաղած կինը 3 մլն եվրո արժողությամբ սկահակ է փշրել

o_885064Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինն ավարտել է իր վերականգնողական կուրսն ու պատրաստվում է հեռանալ Ելիսեյան պալատից` ոչ երկար ժամանակով. Մումբայ  կատարելիք երկշաբաթյա այցի ժամանակ նա պետք է քաղցի դեմ պայքարի մարդասիրական ծրագիրը ներկայացնի:

Իսկ պարբերականները շարունակում են փորփրել զույգի հարաբերություններն ու յուղ լցնել առանց այդ էլ բորբոքված կրակին: Տեղեկություն կա, որ կատաղության ժամանակ Վալերին ջարդուփշուր է արել հախճապակուց անտիկ սկահակը, որի արժեքը 3 մլն եվրո է ու դրա համար սպասավորը նրան  “Ռոտվեյլեր “ մականունն է կնքել:

Այժմ մասսայականություն են վայելում թե նախագահը, թե նրա սաղավարտը: Ի դեպ, այն արտադրող ընկերությունը չի հասցնում իր շահույթը հաշվել: Բոլոր սիրահարների օրը սև “Դոքսթեր ա-լյա Օլանդը” ամենայն հավանականությամբ, կդառնա տղամարդկանց համար գլխավոր նվերը Փարիզում:

Անկախ

 

Բրազիլիայի դեսպանն ազատվեց պաշտոնից

imagesՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Անակախին» հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Աշոտ Եղիազարյանն ազատվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Անկախ

Ամերիկացիները ցանկանում են Ջաստին Բիբերին իրենց երկրից դուրս քշել

o_885084Սպիտակ տան կայքում ` 19-ամյա կանադացի երգչի ԱՄՆ-ից աքսորելու ու գրին-քարտը չեղյալ հայտարարելու  պահանջով կոլեկտիվ դիմում է հայտնվել:

Դիմումի տակ ստորագրել է 12 հազար մարդ: Նրանք հայտնում են , Բիբերը վատ ազդեցություն է ունենում երիտասարդության վրա, սպառնում է ամերիկացիների անվտանգությանը և փչացնում փոփ-մշակույթի մասին պատկերացումներն ԱՄՆ-ում: Դիմումը հայտնվել է  հարբած մեքենա վարելու  համար Բիբերին ձերբակալելուց հետո: Բացի այդ, նա մասնակցել է փողոցային  արշավին, իսկ ձերբակալության ժամանակ դիմադրել է իրավապահներին: Դրանից հետո խոստովանել է, որ ղեկին նստելուց առաջ ալկոհոլ է օգտագործել ու մարիխուանա ծխել և բոլորը խառնել  նշանակված դեղերի հետ: Չնայած այդ ամենին` Բիբերին  բաց թողեցին  գրավադրման դիմաց:

Դիմումին ընթացք տալու համար պահանջվում է 100 հազար ստորագրություն, որոնք պետք է հավաքել 30 օրում: Նման դիմումի տակ կարող է ստորագրել ցանկացած երկրի քաղաքացի:

“Մենք, ԱՄՆ-ի ժողովուրդը զգում ենք, որ աշխարհում փոփ-մշակույթի մասին աղավաղված կարծիք է ստեղծվել: Դրա համար ցանկանում ենք, որ վտանգավոր, անմիտ  ու թմրանյութերը չարաշահող Բիբերն արտաքսվի, իսկ նրա գրին-քարտը` չեղյալ հայտարարվի… Մենք, ժողովուրդս, ցանկանում ենք նրան մեր հասարակություն չթողնել”:

Անկախ

Հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը «Անակախին» տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 9.30–ի  դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ԱՆԿԱԽ