Սիրիացի կանանց դաժան կյանքը թուրք տղամարդկանց մերօրյա հարեմներում

kanayqՍիրիական պատերազմից փախած և Թուրքիայում ապաստանած սիրիացի կանանց ողբերգությունը շարունակվում է թուրքական միջավայրում: Արյան վրեժ, մանկահասակ հարսներ, բազմակնություն: Դարեր շարունակ նման երևույթների հետ առնչվող հասարակության մեջ սիրիացի կանայք վերածվել են սովորական ապրանքի: Թուրքական «Միլիյեթի» թղթակիցը պատմում է թուրքերի մեջ ապրող սիրիացի կանանց դաժան ճակատագրի մասին:

Մի շարք թուրք տղամարդիկ, օգտվելով սիրիացի կանանց անելանելի վիճակից, նրանց կնության են վերցնում՝ որպես երկրորդ կամ երրորդ կին: Հաճախ թուրքերը սիրիացի ընտանիքներից պարտքի դիմաց գնում են երիտասարդ աղջիկներին, որոնց տարիքը չի գերազանցում 14-15-ը: Սա շահավետ գործարք է համարվում, քանի որ ֆինանսական տեսանկյունից նման ամուսնությունները ծախս չեն պահանջում: Հարկադրված հարս գնացած կանայք հիմնականում դառնում են տան աշխատող, զբաղվում տնտեսությամբ: Տեղացի մի վարպետ սիրիացի կանանց մասին խոսում է, ինչպես ապրանքի. «Կարտոֆիլի կիլոգրամը երբեմն 2 արժե, երբեմն էլ 5»,-ասում է մարդը կանանց արժեքի մասին: Իսկ սիրիացի կանայք էլ վստահեցնում են, որ թուրք տղամարդկանց մեծամասնությունը խաբեբա է և կնոջը հասնելու համար ինչ սուտ ասես, որ չի հորինի:

Ահա, թե իշխանության համար ընթացող սիրիական պատերազմը ինչպես է փոխել հազարավոր մարդկանց ճակատագրերը:

Անկախ

 

Առաջնագծում Ադրբեջանի ԶՈՒ սպա է մահացել

3 (3)Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է զինված ուժերի սպայի մահվան մասին: Համաձայն ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության` հունվարի 27-ին առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի սպա, լեյտենանտ Սաբուխի Ռուսթամ օղլու Ազիզովը “հայերի կողմից արձակված գնդակից” հրազենային վնասվածք է ստացել և մահացել: Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր Շիրվանի շրջանից:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի իրամանով` Սաբուխի Ռուսթամ օղլու Ազիզովը արդեն հետմահու պարգևատրվել է “Զինվորական ծառայության փայլուն կատարման համար” 3-րդ աստիճանի մեդալով:

Ըստ գործակալության`զինակիցները երդվել են բարձր պահել Սաբուհի Ազիզովի հիշատակը և վրեժխնդիր լինել նրա մահվան համար:

Նշենք, որ ենթադրաբար սա հունվարի 19 լույս 20-ի գիշերը դիվերսիոն հարձակման ժամանակ զոհված ադրբեջանցի սպաներից է: Ադրբեջանական կողմը, հերքելով դիվերսիայի կազմակերպումը, բնականաբար, հերքում էր նաև կորուստները: Սակայն վերջին օրերին ադրբեջանական բանակում, ընդ որում  սահմանագծի զորամասերում, մեկը մյուսի հետևից տարբեր պատճառներով զինվորներ ու սպաներ են մահանում կամ վիրավորվում: Ավելի վաղ հայտնել էին  մեկ զինծառայողի և մեկ սպայի` կապիտանի մահվան մասին:

Անկախ

Փոքրիկ Ռուբին գտել է իր կորած նապաստակին

ruby  Ամիսներ առաջ համաշխարհային մամուլի ուշադրությունը գրավեց Լոնդոնում խաղալիք նապաստակը կորցրած 3-ամյա Ռուբիի պատմությունը: Երեխայի մայրը ողջ Անգլիայով հայտարարություն էր տարածել խաղալիքի կորստի մասին, ինչից հետո երկրով մեկ սկսել էին փնտրել երեխայի սիրելի նապաստակին: Փոքրիկ Ռուբիի «ամենամոտ ընկերոջ» կորստի մասին լուրը հրապարակվել է «Լոնդոն» թերթում:  Նապաստակի կորուստից հետո երեխան հիվանդացել էր, առանց խաղալիքի չէր կարողանում քնել: Ռուբիի մայրը՝ Զոյին, որոշել էր հայտարարություն տարածել սոցիալական ցանցերով՝ խնդրելով քաղաքացիներին օգնել գտնելու կորած նապաստակին: «Facebook», «Twitter», «Instagram» կայքերում Զոյին տեղադրել էր դստեր և նապաստակի համատեղ լուսանկարները՝ հայտարարությունը վերնագրելով «փնտրվում է կորածը»:

Ահա անգլիական մամուլը գրում է, որ այս պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել: 30-ամյա մի կին գտել է նապաստակին և այդ մասին հայտնել սոցցանցում: Փոքրիկ Ռուբին կրկին կարող է քնել իր սիրելի խաղալիքը գրկած:

Անկախ

Լևոն Արոնյանը շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրում անսպասելիորեն պարտվեց

Վեյկ35582Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարն ավարտվեց Լևոն Արոնյանի հաղթանակով: Նա 11 հնարավորից վաստակեց 8 միավոր:

Վերջին տուրում մեր երկրի ներկայացուցիչը, հանդես գալով  սպիտակ խաղաքարերով, անսպասելիորեն 38-րդ քայլին պարտվեց հոլանդացի Լյուկ վան Վելիին:

6,5-ական միավորով  հաղթողին հաջորդեցին հոլանդացի Անիշ Գիրին և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Լրացուցիչ ցուցանիշներով Գիրին ժանաչվեց երկրորդը:

Արոնյանը Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում  նախկինում ուժեղագույն էր ճանաչվել նաև 2007-ին, 2008-ին, 2012-ին:

Տեխնիկական արդյունքներ

Նակամուրա – Գիրի` ½:½
Նայդիչ – Ռապորտ` 1:0
Սո – Կարուանա` ½:½
Գելֆանդ – Հարիկրիշնա` 1:0
Արոնյան – վանՎելի` 0:1
Կարյակին – Դոմինգես` ½:½

ԱՂՅՈՒՍԱԿ

1.

Արոնյան

8

2.

Գիրի

6,5

3.

Կարյակին

6,5

4.

Կարուանա

6

5.

Դոմինգես

6

6.

Սո

6

7.

Հարիկրիշնա

5,5

8.

ՎանՎելի

5

9.

Նակամուրա

5

10.

Գելֆանդ

4,5

11.

Ռապորտ

3,5

12.

Նայդիչ

3,5

Ավստրալիա. լճում կոկորդիլոսը հարձակվել է դեռահասների վրա և մեկին տարել ջրի հատակ

կոկորդիլոսԱվստրալիայի հյուսիսում կոկորդիլոսը հարձակվել է 12-ամյա տղայի վրա: ողբերգական դեպքը տեղի է ունեցել Կակադու ազգային պարկում,  Դարվինից մոտ 200կմ արևելք:

Մի քանի դեռահաս լողում էին լճում, որը առաջացել էր այդ շրջանում առատ հեղեղներից: Հանկարծ նրանցից մեկի վրա հարձակվել է կոկորդիլոսը `ատամներով բռնելով նրա ձեռքը: Երեխան կարողացել է արագ դուրս գալ ջրից, այդ ժամանակ կոկորդիլոսը բռնել է մյուս տղային և քաշել նրան ջրի տակ:
Արգելոցի աշխատակիցները սպանել են երկու խոշոր կոկորդիլոսի և բացել են նրանց մարմինները, սակայն մարդկային որևէ բան չեն հայտնաբերել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Կորած պատանուն դեռ շարունակում են փնտրել, բայց ոստիկանները հույս չունեն նրան կենդանի գտնել: Ավստրալիայում 2014թ.կոկորդիլոսի մարդու վրա հարձակման  սա առաջին դեպքն է: 2004թ. սկսած ամեն տարի կոկորդիլոսի մարդկանց վրա հարձակման 4-5դեպք է արձանագրվում, որոնցից ամեն չորրորդը ավարտվում է մահով:

Անկախ

92-ամյա ադրբեջանցին երկու մանկահասակ երեխաների հայր է

feyziyevԱդրբեջանական «Թրենդը» գրում է երկարակյաց մի տղամարդու մասին, որը 92 տարեկանում երկու մանկահասակ երեխաների հայր է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան: Այսպես,  92-ամյա Մուսլիմ Իսա Ֆեյզիևը ապրում է Լերիկի շրջանում: Երրորդ ամուսնությունից նա երկու երեխա ունի՝ 12-ամյա դուստր և 8-ամյա որդի: Հայտնի է, որ սա առաջին նման դեպքն է Ադրբեջանում:

Անկախ

Ֆրանսիայի հանդբոլի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի եռակի չեմպիոն

ֆրանսիաa- frans- 2-684320-9692698-640-360Դանիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում կայացած Եվրոպայի հանդբոլի տղամարդկանց առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 41:32 (23:16) հաշվով հաղթեց Դանիայի թիմին և երրորդ անգամ դարձավ այս ստուգատեսի չենպիոն: Ֆրանսիացիները նախկինում հաղթել էին 2006-ի և 2010-ի առաջնություններում:
Ֆրանսիացիներն անկաշկանդ անցկացրին խաղը և տանտերերին ոչ մի հնարավորություն չթողեցին: Ի դեպ, հանդիպմանը ներկա էր 14 հազար հանդիսական:
Բրոնզե մեդալները բաժին հասան Իսպանիայի հավաքականի խաղացողներին, որոնք 29:28 (16:13) հաշվով առավելության հասան Խորվաթիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Եվրոպայի առաջնությունում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Ֆրանսիա, 2. Դանիա, 3. Իսպանիա, 4. Խորվաթիա, 5. Իսլանդիա, 6. Լեհաստան, 7. Շվեդիա, 8. Հունգարիա, 9. Ռուսաստան, 10. Մակեդոնիա, 11. Ավստրա, 12. Բելառուս, 13. Սերբիա,  14. Նորվեգիա,  15. Չեխիա, 16. Չեռնոգորիա:

Անկախ

Էնվեր փաշայի թոռը Հայոց ցեղասպանությունը «հեքիաթ» է կոչել

mayatepek  Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի թոռը՝ Ահմեդ Օսման Մայաթեփեքը, խոսելով ցեղասպանության մասին, այն «հեքիաթ» է անվանել: Նա նշել է, որ այն հասկանալու համար պետք է տեսնել դեպքերի ավելի լայն պատկերը: «Ես կարծում եմ, որ սխալ է այս դեպքերը կապել հայ-օսմանական խնդրի հետ: Օսմանցիները և նրանց հայ քաղաքացիները ավելի մեծ խաղի մի մաս են դարձել: Ռուսաստանն ու Անգլիան, քրիստոնյա փոքրամասնություններին պաշտպանելու պատրվակով, սկսեցին հրահրել հայերին: Մի կողմից հիվանդ օսմանցին էր, որ մահամերձ էր, մյուս կողմից հեշտ հաղթանակ ակնկալող անգլիացիներն ու ռուսները: Նրանք հայերին խաբեցին՝ վստահեցնելով, թե նրանց անկախ երկիր կտան: Ցավոք, հայ քաղաքացիներն էլ, հավատալով այդ խոստումներին, զինված ապստամբություն սկսեցին օսմանցիների դեմ: Երկու կողում էլ շատ դրամատիկ դեպքեր եղան: Սակայն որոշ տեղերում սա ցեղասպանություն են կոչում: Սա միանգամայն սխալ է, խոսքը վերաբերում է տեղահանությանը»,-ասել է Մայաթեփեքը:

Անկախ

Սարյան փողոցում մարդ են սպանել

հրազենՀունվարի 27-ին, ժամը 00.17-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա,  որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1972 թ. ծնված  Արթուր  Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է (նա հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն էր) :

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից`  «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:   Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ:  Կատարվում է նախաքննություն:

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. 9զոհ, 30 վիրավոր

ԹուրքիաԹուրքիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ավտովթարից 9մարդ զոհվել է, 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնսվածքներ:

Վանից Անկարա մեկնող երթուղային ավտոբուսի վթարը տեղի է ունեցել Սիվասում: Ավտոբուսը,որի մեջ չեն եղել օտարերկրացիներ, երթևեկել է սառած ավտոճանապարհով, շուռ է եկել և ընկել ձորը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նմանատիպ դեպք չորս օր առաջ տեղի էր ունեցել Կեյսարիում: Այդ ժամանակ  ավտովթարի հետևանքով 21 մարդ զոհվեց և 27-ը`տուժեցին:

Անկախ

 

Հարավային Կովկասի գծով Եվրամիության ներկայացուցիչն Ադրբեջանում է

Philipp Lefort  Հարավային Կովկասի գծով Եվրամիության ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում: Այցի շրջանակներում նա կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ազգային անվտանգության ծառայության պետ Էլդար Մահմուդովի հետ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն ԵՄ-ի և Ադրբեջանի համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Ֆիլիպ Լեֆորտի առաքելությունն  իր պաշտոնում ավարտվում   է այս ամիս:

Անկախ

Ուզբեկստանի գլխավոր շտաբի ղեկավարն Ադրբեջանում է

2 (8) Այսօր`հունվարի 27-ին,սկսվել է Ադրբեջանում Ուզբեկստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Շավքաթ Նորմատովի այցելությունը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, այցի շրջանակներում Ուզբեկստանի պաշտոնյան մի շարք հանդիպումներ կունենա պաշտպանության նախարարությունում:

Շ. Նորմատովը  պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի մինչև հունվարի 30-ը:

Անկախ

Հայ պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը Եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով

ՄԻԵԴՄարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած  չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին  և Միշա Ասատրյանին  այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Այդպիսով՝ բավարարվել է դատավորների միջորդությունը դիմումները Եվրոպական դատարանի կանոնակարգի 41-րդ հոդվածով սահմանված հատուկ ընթացակարգի ներքո քննելու մասին՝  դրա համաձայն` դատարանն իրեն իրավունք է վերապահում որոշ դիմումների տալ առաջնակարգություն և դրանք քննել արագացված ընթացակարգով։
Դատարանը նաև տեղեկացրել է, որ չորս դիմումները մեկ վարույթում միացնելու մասին դիմումատուների միջնորդությանը կպատասխանի առանձին նամակով։
Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում են, որ,  որպես կանոն ու հաստատված պրակտիկա, Եվրոպական դատարանը հազվադեպ է որոշում կայացնում՝ որևէ դիմումի առաջնակարգություն տալու մասին:
Նման որոշում, ըստ նրանց,  ՄԻԵԴ-ը կայացնում է այն դեպքում, երբ համոզվում է, որ դիմումը բարձրացնում է  մարդու իրավունքների խախտման լուրջ հարց կամ համակարգային լուրջ խնդիրներ տվյալ պետությունում։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Աֆրիկյան գյուղակի բնակիչը տիեզերք թռչելու ուղեգիր է շահել

1137-390x28025-ամյա Մանդլա Մասեկոն առաջին սևամորթ աֆրիկացին է, որը տիեզերք է թռչելու:

Նա  ամերիկյան տիեզերական“Աքս Ապոլլո” ակադեմիայի կազմակերպած  մրցույթի հաղթող է դարձել: Ի դեպ, բախտը փորձել է ավելի քան միլիոն մարդ: Նրանք մրցել են բարդ ֆիզիկական մարզումներով ու տասնյակ թեսթեր անցել, որի արդյունքում, շահել է 25-ամյա տղամարդը:

Մանդլա Մասեկոն ծնվել է աֆրիկյան մի գյուղում: Ընդունվել է քոլեջ, սակայն միջոցները չեն բավարարել, որ ուսումն ավարտի: Վերջին շրջանում երիտասարդն աշխատում էր Պրետորիայի գիշերային ակումբներից մեկում:

“Ես այդ մրցույթին մասնակցել եմ, որ ոգեշնչեմ մեր գյուղի երիտասարդներին: Սակայն, հիմա ուզում եմ ավելի անել: Ես հույս ունեմ, որ կօգնեմ ողջ Աֆրիկայի երիտսասարդ մարդկանց` հավատալու իրենց երազանքին”:

Նրա տիեզերական ճանապարհորդությունը  տեղի է ունենալու 2015-ին:

Անկախ

Ցրտահարությունից Լեհաստանում 11 մարդ է մահացել

европа-390x290 (1)Արևմտյան Եվրոպայում  ձյան առատ տեղումներ են ու սառնամանիք, որի հետևանքով Լեհաստանում արդեն 11 մարդ է մահացել. իշխանությունների տվյալներով, զոհվածներն անօթևաններ են եղել: Հիմա շտապ կարգով  նրանց համար կազմակերպվում են կացարաններ ու անվճար տաք սնունդ ապաովում:

Ռումինիայում առաջին անգամ վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել: Բուխարեստում քամու արագությունը հասնում է 80 կմ/ժամի: Առատ ձյան պատճառով փակ են  Դանուբի վրայով ձգվող Ռումինիան Բուլղարիայի հետ կապող ավտոճանապարհները:

Բուլղարիայում  եղանակի պատճառով ավտոտերերը դժվարանում են  ձյան բլուրների տակ գտնել իրենց մեքենաները:

Անկախ

Սիրիայում սպանվել է “Մուհամեդ” մականունով ադրբեջանցի գրոհային

1 (7)Սիրիայում հերթական անգամ Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, գրոհայինները  տարածել են սպանված ադրբեջանցու լուսանկարը:

Նշվում է, որ “Մուհամեդ” մականունով հայտնի ադրբեջանցի գրոհայինին  սպանել են Բաշար Ասադի կողմնակիցները: Սպանվածի անունը և այն, թե Ադրբեջանի որ շրջանից է, չի նշվում:

Սա ադրբեջանցի մոջահեդների  սպանության միակ դեպքը չէ: Նրանք հիմնականում մարտնչում են Բաշար Ասադի դեմ պայքարող խմբավորումների կողմից:

Անկախ

Կայծակը զինամթերքի պահեստ է պայթեցրել

ibxomb01041900.jpgԱյսօր, Կոնգոյում զինամթերքի պահեստի պայթյունից 29 մարդ է զոհվել, մի քանի տասնյակն էլ վիրավոր են:

ՌՕՈՒ-ի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել կայծակնահարության հետևանքով բռնկված հրդեհից: Կատարվածից քանդվել են նաև պահեստից ոչ հեռու գտնվող տները:

Իսպանիայի արքայազնի ինքնաթիռի շարժիչը թռիչքի ընթացքում շարքից դուրս է եկել

imagesԻսպանիայի արքայազն Ֆելիպե Աստուրիացու ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Դոմինիկյան հանրապետությունում` տվիչների անսարքության ու շարժիչներից մեկում յուղի արտահոսքի պատճառով:

Անսարքությունները վերացնելուց հետո, ինքնաթիռը` արքայազնի հետ շարունակել է  թռիչքը դեպի Հոնդուրաս: Դոմինիկյան հանրապետությունում,արքայազն ֆելիպեն 3 ժամ է անցկացրել:

Իսպանական գահաժառանգը Հոնդուրաս է հրավիրվել նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի երդման արարողությանը մասնակցելու:

Ի դեպ, անցած տարվա աշնանն արքայազնի  ինքնաթիռի հետ նման խնդիրներ  էլի են արդեն եղել:

Անկախ

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում

ձյուն, մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի, Նայրիի և Հրազդանի  տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում` ճանապարհը բաց է :

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հայոց բանակը

հայոց բանակՀայ ժողովրդի պատմությունը պայքարի ու պատերազմի պատմություն է: Անգամ ավանդությունն է փաստում, որ հայն իր գոյության իրավունքը կերտեց հայկյան աղեղից դիպուկ արձակած նետով: Եվ Հայոց ձորի ճակատամարտը, որտեղ Հայկը գետնեց Բելին, համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ նկարագրված հնագույն ճակատամարտն է:

Պատմությունը մեզ շիտակ դաս է տվել. երբ թուլացել է հայկյան աղեղը, երբ թուլացել է հայորդու բազուկը, թշնամու սուրն է կախվել մեր գլխին:

Հայը դեռ հազարամյակներ առաջ ռազմարվեստի մեջ իր նորամուծությունները մտցրեց. առաջին անգամ երկաթի կիրառությունը, երկաթյա զենք ու զրահի առաջին կիրառությունը մեր նախնիներին է պատկանում, առաջին հեծելազորի ստեղծման և ձին որպես ռազմի գործիք կիրառելու պատիվը նույնպես  մեր նախնիներինն է:

Շատ տերություններ կորան, փոշիացան պատմության քառուղիներում, բայց հայոց բանակը մեր ազգի գոյության ու կենսունակության գրավականը եղավ:

Որտեղ ասես որ արյուն չի թափել հայ զինվորը: Դեռ հեռավոր մ.թ.ա. 612 թվականին Բաբելոնն ու Մարաստանը իրենց թշնամի Նինվեն կործանելու համար փնտրում էին հայ զինվորի աջակցությունը, և Պարույր Հայկազնը իր հեծյալներին առաջնորդեց Միջագետք` կործանելու Նինվեն` հանուն իր ազգի գոյատևման:

Մ.թ.ա. 331 թվականին եվրոպական մայրցամաքից Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ անհաղթ բանակներին միակ լուրջ դիմադրությունը հայերը ցույց տվին Գավգամելայի դաշտում, երբ պարսկական բանակի ձախ թևը կազմող հայկական գնդերը կարողացան անսասան մնալ մակեդոնական փաղանգի առջև և դարձյալ երաշխիքը եղան Հայաստանի անկախության: Իսկ երբ մակեդոնական բանակը ցանկացավ արդեն բուն Հայաստանը նվաճել, Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնացիներին ու սպանեց նրանց զորավար Մենոնին:

Մ.թ.ա. II դարում հզոր Հռոմի հիմքերը ցնցած կարթագենցի Հաննիբալը հայ զինվորի բազկին միայն վստահեց և ապաստան գտավ Հայոց երկրում:

Տիգրան Մեծ արքան հայ հեծելազորի ոտքերի տակ փոշիացրեց ողջ արևելքը: Պարթևստան, Մարաստան, Օսրոյենե, Գամիրք, Ասորիք… Տասնյակի չափ մեծ ու փոքր երկրներ հպատակեցրեց: Բազմիցս ջարդեց հռոմեական լեգեոնները և աստվածացվեց սեփական ժողովրդի կողմից:

62 թվականին հայոց զորքերը կարողացան ջարդել հռոմեական անպարտ բանակը: Հռոմը դեռ երկար պիտի հիշեր այդ նվաստացումը: Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, ոչ մի բանակի, ոչ մի զորավարի չի հաջողվել այդպես նվաստացնել Հռոմին: Եվ այդ հաղթանակով Տրդատ Ա Արշակունին նվաճեց Հայաստանում թագավորելու իրավունքը:

III դարում Խոսրով Գ Մեծ հայոց արքան հայոց հեծելազորով հրի ու սրի ճարակ դարձրեց Սասանյան դարձած Պարսկաստանը, և պարսից արքան միայն Անանկ Պարթևի դավաճանությամբ կարողացավ կանգնեցնել հայոց հաղթարշավը:

IV դարից Մամիկոնյան պայազատները ղեկավարեցին հայոց զինուժն ու իրենց արյամբ օծեցին հայոց հաղթանակները: Վասակ Մամիկոնյան սպարապետը սասանեց պարսից և բյուզանդական զորությունը, Մուշեղ Մամիկոնյան զորավարը Ձիրավի դաշտում իր քաջությամբ ու մեծահոգությամբ արժանացավ անգամ իր  ոսոխի` Շապուհի հիացմունքին, Մանվել Մամիկոնյան սպարապետն օր ծերության մահվան մահճում անիծում է իր բախտը, որ չի նահատակվում ռազմի դաշտում, այլ վախճանվում է անկողնում… Ահա հայ զինվորի, նվիրյալ հրամանատարի կերպարը:

VII դարից հայոց այրուձին կանգնեցրեց իսլամի կանաչ դրոշի շարժը դեպ Եվրոպա: Եվ արաբական հորդաները, չկարողանալով տիրանալ հայոց հողին, դեպի Եվրոպա իրենց ուղին հարթեցին` նվաճելով ողջ Հյուսիսային Աֆրիկան, որտեղից էլ անցնելով Ջիբրալթարը` ոտք դրեցին եվրոպական մայրցամաք:

Եվ IX դարում Բագրատունի ասպետները սուր բարձրացրին իսլամի դեմ ու առաջնորդեցին հային դեպ ազատություն: Բագրատունյաց խոնարհված դրոշը փառքով պսակեցին Զաքարյան հսկաները, որ ազատության հաղթարշավ սկսելով Լոռուց` կարճ ժամանակում թոթափեցին ստրկության շղթաներն ու թագով զարդարեցին իրենց լուսավոր ճակատները:

Անգամ օտար հողում` Կիլիկիո երկրում հայոց զինվորը հայրենիք կերտեց ու պետականություն ստեղծեց:

Եվ որտեղ ասես, որ հայ զինվորը  իր կեցվածքով չսրբագրեց մեր պատմությունը:Շարունակություը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ