Իսպանիայի արքայազնի ինքնաթիռի շարժիչը թռիչքի ընթացքում շարքից դուրս է եկել

imagesԻսպանիայի արքայազն Ֆելիպե Աստուրիացու ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Դոմինիկյան հանրապետությունում` տվիչների անսարքության ու շարժիչներից մեկում յուղի արտահոսքի պատճառով:

Անսարքությունները վերացնելուց հետո, ինքնաթիռը` արքայազնի հետ շարունակել է  թռիչքը դեպի Հոնդուրաս: Դոմինիկյան հանրապետությունում,արքայազն ֆելիպեն 3 ժամ է անցկացրել:

Իսպանական գահաժառանգը Հոնդուրաս է հրավիրվել նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի երդման արարողությանը մասնակցելու:

Ի դեպ, անցած տարվա աշնանն արքայազնի  ինքնաթիռի հետ նման խնդիրներ  էլի են արդեն եղել:

Անկախ

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում

ձյուն, մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի, Նայրիի և Հրազդանի  տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում` ճանապարհը բաց է :

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հայոց բանակը

հայոց բանակՀայ ժողովրդի պատմությունը պայքարի ու պատերազմի պատմություն է: Անգամ ավանդությունն է փաստում, որ հայն իր գոյության իրավունքը կերտեց հայկյան աղեղից դիպուկ արձակած նետով: Եվ Հայոց ձորի ճակատամարտը, որտեղ Հայկը գետնեց Բելին, համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ նկարագրված հնագույն ճակատամարտն է:

Պատմությունը մեզ շիտակ դաս է տվել. երբ թուլացել է հայկյան աղեղը, երբ թուլացել է հայորդու բազուկը, թշնամու սուրն է կախվել մեր գլխին:

Հայը դեռ հազարամյակներ առաջ ռազմարվեստի մեջ իր նորամուծությունները մտցրեց. առաջին անգամ երկաթի կիրառությունը, երկաթյա զենք ու զրահի առաջին կիրառությունը մեր նախնիներին է պատկանում, առաջին հեծելազորի ստեղծման և ձին որպես ռազմի գործիք կիրառելու պատիվը նույնպես  մեր նախնիներինն է:

Շատ տերություններ կորան, փոշիացան պատմության քառուղիներում, բայց հայոց բանակը մեր ազգի գոյության ու կենսունակության գրավականը եղավ:

Որտեղ ասես որ արյուն չի թափել հայ զինվորը: Դեռ հեռավոր մ.թ.ա. 612 թվականին Բաբելոնն ու Մարաստանը իրենց թշնամի Նինվեն կործանելու համար փնտրում էին հայ զինվորի աջակցությունը, և Պարույր Հայկազնը իր հեծյալներին առաջնորդեց Միջագետք` կործանելու Նինվեն` հանուն իր ազգի գոյատևման:

Մ.թ.ա. 331 թվականին եվրոպական մայրցամաքից Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ անհաղթ բանակներին միակ լուրջ դիմադրությունը հայերը ցույց տվին Գավգամելայի դաշտում, երբ պարսկական բանակի ձախ թևը կազմող հայկական գնդերը կարողացան անսասան մնալ մակեդոնական փաղանգի առջև և դարձյալ երաշխիքը եղան Հայաստանի անկախության: Իսկ երբ մակեդոնական բանակը ցանկացավ արդեն բուն Հայաստանը նվաճել, Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնացիներին ու սպանեց նրանց զորավար Մենոնին:

Մ.թ.ա. II դարում հզոր Հռոմի հիմքերը ցնցած կարթագենցի Հաննիբալը հայ զինվորի բազկին միայն վստահեց և ապաստան գտավ Հայոց երկրում:

Տիգրան Մեծ արքան հայ հեծելազորի ոտքերի տակ փոշիացրեց ողջ արևելքը: Պարթևստան, Մարաստան, Օսրոյենե, Գամիրք, Ասորիք… Տասնյակի չափ մեծ ու փոքր երկրներ հպատակեցրեց: Բազմիցս ջարդեց հռոմեական լեգեոնները և աստվածացվեց սեփական ժողովրդի կողմից:

62 թվականին հայոց զորքերը կարողացան ջարդել հռոմեական անպարտ բանակը: Հռոմը դեռ երկար պիտի հիշեր այդ նվաստացումը: Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, ոչ մի բանակի, ոչ մի զորավարի չի հաջողվել այդպես նվաստացնել Հռոմին: Եվ այդ հաղթանակով Տրդատ Ա Արշակունին նվաճեց Հայաստանում թագավորելու իրավունքը:

III դարում Խոսրով Գ Մեծ հայոց արքան հայոց հեծելազորով հրի ու սրի ճարակ դարձրեց Սասանյան դարձած Պարսկաստանը, և պարսից արքան միայն Անանկ Պարթևի դավաճանությամբ կարողացավ կանգնեցնել հայոց հաղթարշավը:

IV դարից Մամիկոնյան պայազատները ղեկավարեցին հայոց զինուժն ու իրենց արյամբ օծեցին հայոց հաղթանակները: Վասակ Մամիկոնյան սպարապետը սասանեց պարսից և բյուզանդական զորությունը, Մուշեղ Մամիկոնյան զորավարը Ձիրավի դաշտում իր քաջությամբ ու մեծահոգությամբ արժանացավ անգամ իր  ոսոխի` Շապուհի հիացմունքին, Մանվել Մամիկոնյան սպարապետն օր ծերության մահվան մահճում անիծում է իր բախտը, որ չի նահատակվում ռազմի դաշտում, այլ վախճանվում է անկողնում… Ահա հայ զինվորի, նվիրյալ հրամանատարի կերպարը:

VII դարից հայոց այրուձին կանգնեցրեց իսլամի կանաչ դրոշի շարժը դեպ Եվրոպա: Եվ արաբական հորդաները, չկարողանալով տիրանալ հայոց հողին, դեպի Եվրոպա իրենց ուղին հարթեցին` նվաճելով ողջ Հյուսիսային Աֆրիկան, որտեղից էլ անցնելով Ջիբրալթարը` ոտք դրեցին եվրոպական մայրցամաք:

Եվ IX դարում Բագրատունի ասպետները սուր բարձրացրին իսլամի դեմ ու առաջնորդեցին հային դեպ ազատություն: Բագրատունյաց խոնարհված դրոշը փառքով պսակեցին Զաքարյան հսկաները, որ ազատության հաղթարշավ սկսելով Լոռուց` կարճ ժամանակում թոթափեցին ստրկության շղթաներն ու թագով զարդարեցին իրենց լուսավոր ճակատները:

Անգամ օտար հողում` Կիլիկիո երկրում հայոց զինվորը հայրենիք կերտեց ու պետականություն ստեղծեց:

Եվ որտեղ ասես, որ հայ զինվորը  իր կեցվածքով չսրբագրեց մեր պատմությունը:Շարունակություը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Սևանի իշխանի վերականգնման ծրագրի շուրջ «կռիվը» դեռ նոր է սկսվում

ձուկՎերջին շրջանում բավականին ակտիվացան բնապահպանները, այս անգամ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ծկնաբուծության զարգացման ծրագրի շուրջ:

 Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի` սեպտեմբերի 7-ին, ՀՀ նախագահին առընթեր Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության ցանցավանդակային մեթոդի կիրառման պիլոտային ծրագիրը հոկտեմբերին կներկայացվի կառավարության հաստատմանը:  Եվ շեշտել էր, որ ծրագրով նախատեսվում է մինչև 2021 թ. 50 հազար տոննա իշխան տեսակի ձուկ բուծել, դանիական կազմակերպությունների հետ համատեղ այդ ծրագիրը փորձարկվել է, ինչի արդյունքում պարզվել է, որ այն չի խախտում լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Այն ժամանակ ոչ մի արձագանք չեղավ: Հետո Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին կարգադրություն ստորագրեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին: Նախագահն այդ ժամանակ խորհրդին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

 Ըստ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի»` ուսանելի համարվեց լճերի մակերևույթներին էկոլոգիապես մաքուր ձկան արտադրության միջազգային փորձը, մասնավորապես` ձկնաբուծություն լճերում, ծովերում կամ ջրամբարներում տեղադրվող ցանցավանդակներում, որոնք պատրաստված են էկոլոգիապես անվնաս նյութերից և չեն վնասում լճի էկոհամակարգը:

«Միայն Սևանա լճում, որի մակերեսը ներկայումս շուրջ 127 720 հա է, օգտագործելով լճի մակերևույթի առավելագույնը 0.1տոկոսը, հնարավոր է տարեկան արտադրել 50 000 տ ձուկ: Եվս 50 000 տ հնարավոր է աճեցնել ՀՀ արհեստական ջրամբարներում, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 930 021 հա է, և Արմաշի լճակային ձկնաբուծական տնտեսությունում` մոտ 1200 հա ջրային մակերեսով: Արդյունքում միայն ցանցավանդակային եղանակով Հայաստանում հնարավոր է արտադրել շուրջ 100 000 տ ձուկ»,- նշվում է ծրագրում:

Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման արտադրական և բնապահպանական արդյունավետությունը գնահատելու համար իրականացվում է փորձնական փուլ (15.08.2012-15.08.2014): Ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2011 թ. հոկտեմբերին, իսկ ցանցավանդակները Սևանա լճում տեղադրվել են 2012 թ. օգոստոսին: Փորձնական փուլն իրականացնում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն, որը նաև ներդրողն է: Փորձնական ծրագրի իրականացման նպատակով Սևանա լճում` Շորժա գյուղին հարող տարածքում, տեղադրվել է 4 ցանցավանդակ, յուրաքանչյուրը` 16 մ տրամագծով և 8 մ խորությամբ: Ցանցավանդակների գումարային ծավալը շուրջ 6400 խմ է, տնտեսության հզորությունը` շուրջ 50 տ: Սարքավորումների հիմնական մասը ներմուծվել է Դանիայից: Տնտեսության ստեղծման և շահագործման համար ներդրվել է շուրջ 290 մլն դրամ` 1 տ հզորության համար` շուրջ 6 մլն դրամ:

Ծրագրով նախատեսվում է 2015 թ. կառուցել 4 ցանցավանդակային տնտեսություն, 2016-ին` 10, 2017-ին` 18, 2018-ին` 20 և 2019-ին` 22: Արդյունքում ցանցավանդակային տնտեսությունների թիվը հասցվելու է 74-ի` յուրաքանչյուրը տարեկան մոտ 668 տ արտադրողականությամբ: Ցանցավանդակային տնտեսությունները պարտավորված կլինեն ձեռք բերել միայն մանրաձկան տնտեսության բուծած մանրաձուկը:

Ծրագրի բնապահպանական արդյունքներից մեկն էլ պետք է լինի Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պաշարների վերականգնման ինքնաշխատ համակարգի ստեղծումը և վերականգնման կայուն ու արագ ընթացքի ապահովումը: Ամեն տարի նախատեսվում է լիճ բաց թողնել արտադրվող ձկան 1.5%-ը, ինչը ծրագրված հզորության ապահովման պարագայում կկազմի տարեկան 750 տ:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստին որոշեց  «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» նախագիծը ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության: Նշենք, որ կառավարությունը հաստատել է նախագիծը, ըստ որի` նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023 թ. հասցնել տարեկան մինչև 50.000 տ-ի: Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի 50.000 տ արհեստական կեր, որն էլ կապահովի ձկան արագ աճը:

Կերի հարցը լուծվել է . Յու Ջավադյան

Ու ահա այդ ժամանակ բնապահպանները սկսեցին բարձրացնել խնդիրները: Դեկտեմբերի 21-ին Էկոլոգիական հասարակական դաշինքը քաղաքական ու հասարակական գործիչներին, գործարարներին, քաղաքացիական նախաձեռնություններին, ստեղծագործական միություններին, երկրի քաղաքացիներին ուղղեց բաց նամակ, որով կոչ էր  անում փրկել Սևանը էկոհամակարգին սպառնացող և չվերահսկվող ծրագրերից: «Բոլորին, բոլորին, բոլորին` Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի»,- այս խոսքերով էր սկսվում բաց նամակը, որում բնապահպանների հիմնական մտահոգությունը կապված էր առաջարկվող ծրագրով նախատեսված  ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրության հետ: Ինչպես նշում էին բնապահպանները, տարեկան լիճ պետք է լցվի նաև ֆոսֆոր և ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր, որոնց շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը:

«Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկար ժամանակ և մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի և ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն` հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի և ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը և ֆոսֆորն այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սևանի ճահճացմանը»,- ասված էր բնապահպանների հայտարարության մեջ:

Դիմեցինք «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահին, որպեսզի գոնե նա պարզաբանի, թե ինչ է տեղի ունենում կերակրումից հետո: Սակայն «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ կարեն Աթոյանն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի զբաղվում Սևանի հարցով: Ձկնաբուծության ոլորտում էլ ոչ թե տեխնոլոգիական ու մասնագիտական հարցերով է զբաղվում, այլ իրավական-կազմակերպչական: Իսկ Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման ծրագրի մասին որևէ հայտարարություն անել չի կարող, քանի որ միավորումը դեռ բավարար տվյալներ չունի համապատասխան հայտարարությամբ հանդես գալու համար:

Մի խոսքով` ոլորտը ներկայացնող միավորման ներկայացուցիչը չգիտեր, թե ինչ կպատահի, բնապահպանները` ևս: Ուստի նորից դիմեցինք բուն ծրագրի` ռիսկերի գնահատման հատվածին: Այնտեղ նշված էր, որ ծրագրի ռիսկերը բաժանվում են երկու խմբի` բնապահպանական և տնտեսական:

Մի կողմ թողնելով տնտեսականը, ասենք, որ համաձայն ծրագրի` բնապահպանական ռիսկերը, ինչպես և փորձնական փուլում, հիմնականում կապված են արհեստական կերի օգտագործման հետ (ֆոսֆորի, ազոտի և օրգանական նյութի արտանետում և կուտակում ցանցավանդակների տակ, որն առաջանում է լճի հատակին ավելցուկային կերի և ձկան արտաթորանքի կուտակումից): Բայց և կան այդ կուտակումները նվազագույնի հասցնելու մի շարք հնարավորություններ. լճում ցանցավանդակների թիվը և ձկան արտադրության ծավալներն ավելացնել աստիճանաբար, ձևավորել հատուկ մոնիթորինգի հանձնաժողով, ցանցավանդակների տեղադրման համար օգտագործել լճի տարածքի անվտանգ օգտագործման 1.5 տոկոսի սահմանից 50 անգամ քիչ, օգտագործել օրգանական ձկնաբուծության համար նախատեսված ձկան կեր, զբաղվել բացառապես օրգանական ձկնաբուծությամբ, օպտիմալացնել կերակրման նորմերը և վերահսկել կերակրման գործընթացը, ցանցավանդակների տակ` լճի հատակին, աճեցնել խեցգետիններ, որոնք կյուրացնեն կերի մնացորդները, անհրաժեշտության դեպքում ցանցավանդակների տակ ամրացնել կոնաձև ափսեներ, որոնց մեջ կկուտակվեն կերի մնացորդները և ձկան արտաթորանքը, որոնք էլ պարբերաբար կմաքրվեն պոմպերի միջոցով, ցանցավանդակների տակ տեղադրել թթվածին մղող սարքավորումներ, ինչը կնպաստի օրգանական նյութի քայքայմանը, հնարավորության դեպքում օգտագործել լողացող կեր, որը չի սուզվում, հետևաբար` չի կարող կուտակվել լճի հատակին, և այլն:

Այս խնդրին տեղյակ է նաև «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը, որ մեզ հետ զրույցում նշեց, թե հիմանական խնդիրը կերն էր, ուրիշ խնդիր չկար, իսկ կերի խնդիրն էլ արդեն լուծվել է. հիմա օրգանական կերեր են բերելու ու դրանով կերակրելու բուծվող ձկներին: «Դե չգիտեմ, թե ինչ կերեր էր այն ժամանակ բերում, համենայն դեպս, բավարար չէր, իսկ հիմա արդեն բավարար է բերում, ու ոչ մի բնապահպանական խնդիր չկա: Բնապահպանները մեկ բաժակ ջրում փոթորիկ էին բարձրացնում, 120 հազար հեկտարի մեջ ընդամենը 34 հեկտարի մասին է խոսքը»,- նշեց Յուրի Ջավադյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Քաթարը գիրության դեմ պատերազմ է հայտարարել

o_885612Քաթարում գեր երեխաների համար ճամբար է բացվել: Հերթափոխը տևում է 2 շաբաթ ու այդ ընթացքում ճիշտ սնվելու ու մարզումների շնորհիվ պետք է երեխաները նիհարեն: Անցած տարի Քաթարն”աշխարհի ամենագեր երկիր “ է ճանաչվել, որտեղ գիրությունը համեմատվել է համաճարակի հետ:

Նման ճամբարներ գործում են աշխարհի տարբեր երկրներում: Ասում են` արդյունքները գոհացուցիչ են: Օրինակ` բրիտանական “հաստլիկների ճամբարում” երեխաներն ամեն օր բասկետբոլ  են խաղում ու այլ ակտիվ խաղերով են զբաղվում,  մարզվում:

Անձնակազմը հետևում է, որ երեխաներն ուտեն միայն բժկի նշանակած մթերքը և սնվեն օրական 3 անգամ:

Անկախ

ԱՄՆ-ը Սոմալիին հրթիռային հարված է հասցրել

52e5b175-c535-bd7e-c535-bd710e86d05a.photo.0ԱՄՆ-ը Սոմալիի տարածքին հրթիռային հարված է հասցրել, տեղեկացնում են Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նպատակը` “Ալ-Քաիդայի” և “Աշ- Շաբաբ” խմբավորումների հետ կապ ունեցող դաշտային հրամանատարներից մեկի ոչնչացումն էր:

Հարվածը հասցվել է Սոմալիի հարավային շրջաններին: Ֆրանս պրես գործակալության տեղեկություններով, ԱՄՆ-ն անօդաչու սարք է կիրառել: Հարվածի հետևանքների մասին տեղեկություն չկա:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ինչ որ ժամանակ առաջ մի քանի ռազմական խորհրդական են ուղարկել Սոմալի (իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` 5 մարդ). սա վերջին 20 տարում, երբ 1993-ին 18 զինծառայող զոհվեց Սոմալիի մայրաքաղաքում, Պենտագոնի առաջին քայլն է:

Անկախ

 

Մեծ Բրիտանիան էլեկտրոնային սիգարետներն արգելող օրենք է պատրաստում

2411813Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մի օրենք, որով կարգելվի էլեկտրոնային սիգարետների վաճառքն անչափահասներին, հայտնում են ԶԼՄ-ները:

Օրենքի նախագիծը պլանավորվում է  խորհրդարան մտցնել հաջորդ շաբաթ: Նոր կանոնները նախատեսում են նաև պատասխանատվության ենթարկել այն հասուն մարդկանց, ովքեր  դեռահասների համար ծխախոտ կամ էլեկտրոնային սիգարետ կգնեն: Նվազագույն տուգանքը 50 ֆունտ է (82 դոլար): Առողջապահության պետնախարար Ջեյն Էլիսոնը նշել է, որ այդ միջոցառումները “կոչված են երեխաներին վտանգից պաշտպանելու”: Էլեկտրոնային սիգարետները ոչ թե  թութուն են պարունակում, այլ` հեղուկ նիկոտին` մաքուր վիճակում:

Էլեկտրոնային սիգարետները երկրում մեծ տարածում են գտնում , իբր որպես “ավելի անվտանգ միջոց” և նույնիսկ որպես վտանգավոր սովորույթից ազատելու միջոց: Սակայն մասնագեները վախենում են, որ սպառողների մոտ ժամանակի ընթացքում առաջանում է նիկոտինի նկատմամբ հակում:

Ներկայում Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետներ օգտագործողների թիվը 1,3 մլն է:

Ամենայն հավանականությամբ, օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, , այս աշնանը:

Անկախ

ԱՄՆ-ում զբոսաշրջային նավի ուղևորները տառապում են փորլուծից

MԱմերիկյան Royal Caribbean International ընկերությանը պատկանող զբոսաշրջային Explorer of the Seas նավի ուղևորները ստամոքս-աղիքային խանգարումից տանջվում են:

280 ուղևորից և  անձնակազմի 22 անդամները թունավորվել են: Ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն տուժածների մոտ սրտխառնուք ու փորլուծ է: Ենթադրվում է, որ հիվանդությունը նորովիրուսի կամ “ստամոքսի գրիպի” հետևանք է` գաստրոինտեստինալ վարակի տարատեսակ:

Ընդհանուր թվով նավում 3050 ուղևոր կա ու  անձնակազմի 1165անդամ:

Անկախ

Օլանդը հայտարարել է, որ բաժանվում է Վալերի Տրիերվեյլերից

240Ֆրանսուա Օլանդն այնուամենայնիվ, հայտարարել է, որ բաժանվում է իր քաղաքացիական կնոջից` Վալերի Տրիերվեյլերից:  Ավելի վաղ, Ելիսեյան պալատից հերքում էին նման շշուկները, սակայն, Ֆրանս Պրես գործակալությունը հայտնում է, որ Հինգերորդ Հանրապետության նախագահն, այնուամենայնիվ, այդ թեմայով մեկնաբանություն արել է.”Տեղեկացնում եմ, որ վերջ եմ դրել Վալերի Տրիերվեյլերի հետ համատեղ կյանքին”,ասել է նախագահը:

Ֆրանսիացի լրագրողների տվյալներով, նախագահի ընկերուհին այդպես էլ չկարողացավ դավաճանությանը դիմանալ: Իսկ օրերս, նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ նա կատաղության պահին կոտրել է  3 մլն դոլար արժողությամբ հին սկահակը, ինչն էլ իր հերթին` Օլանդի մոտ կատաղության նոպա է առաջացրել:

Անկախ

Թունիսի նոր սահմանադրությունը հավասարեցնում է կանանց ու տղամարդկանց իրավունքները

o_485776 (1)Թունիսի Ազգային հիմնադիր ասամբլեայի պատգամավորները քվեարկել են երկրի Նոր սահմանադրության նախագծի օգտին: 217 խորհրդարանականներից 200-ը քվեարկել է “կողմ”, 12-ը` դեմ: 4-ը ձեռնպահ են եղել:

Սամանադրության գլխավոր նորությունը տղամարդկանց ու կանանց իրավահավասարությունն է.”Բոլոր քաղաքացիներն ու քաղաքացուհիները միանման իրավունքներ ու պարտականություններ ունեն: Նրանք հավասար են օրենքի առջև առանց ինչ-որ խտրականության”,-ասվում է 20-րդ հոդվածում: Դրա շնորհիվ, Թունիսի հիմնական օրենքն ավելի առաջադեմ է դառնում արաբական մյուս երկրների համեմատ:

Նոր Սահմանադրությամբ իսլամն իրավունքի աղբյուր չէ; Ինչպես և 1959-ի Սահմանադրության մեջ, ներկայիս փաստաթղթում նշվում է, որ Թունիսը”ազատ  պետություն է, անկախ ու ինքնիշխան և  կրոնն իսլամն է”: Օրենքը երաշխավորում է դավանանքի ազատություն, սակայն պարտադիր է, որ երկրի նախագահը մահմեդական լինի:

Անկախ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

ձյունՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որՀանրապետության տարածքում`

Հունվարի 27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-31-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին արևմտյան` 2-5մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 27-ին հնարավոր է, 28-31-ին սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը,տեսանյութ

հայոց բանակ

1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե:
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրած  այդ թիվ 325 որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե:
Երբ Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետությունը դեռևս Սովետական Միության կազմում էր: Կոմիտեն ստեղծվեց «Կոլցո» գործողությունը սկսվելուց չորս օր անց:  Մոսկվայի ձեռնարկած «Կոլցո» գործողությունը Սովետական բանակի պատմության մեջ նրա մղած վերջին  ներքին պատերազմն էր: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում ու Հայաստանի սահմաններին խորհրդային բանակի ու ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատների դեմ կռվի դուրս եկան տեղացիները, նրանց օգնության մեկնած կամավորները:
Դեռ 1990 թ.սեպտեմբերի վերջին, Մոսկվային հավատացնելով, թե իբր հասարակական կարգը պահպանելու համար, Նախարարների խորհուրդը հիմնել էր հայկական կանոնավոր բանակը սկզբնավորելիք առաջին գունդը` ներքին գործերի նախարարությանն առընթեր Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ գունդը: Ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր: 1990 թ. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: (Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանն  իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին:)
ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թ.: Սովետական Միության պաշտոնական լուծարումից մեկ ամիս անց` 1992 թ. հունվարի 28-ին, կառավարության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու որոշմամբ, կոմիտեն լուծարվեց:

 

 

 

ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
«Հուզումնալից է այս պահը: Մենք ճանաչում ենք միմյանց: Շատերիդ հետ ենք հանդիպել ևʹ Կոռնիձորում, ևʹ Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ: Փոխվել են ժամանակները: Մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին, և մեր պայքարը գնում էր ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլ նաև ներքին: Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական անկախության, տնտեսական անկախության: Շատ մարդիկ, որոնք նախորդ շրջանում բուռն գործունեություն էին ծավալում, ցավոք սրտի, այսօրվա պայմաններում չեն  կարողանում գտնել իրենց տեղը կյանքում: Դուք գտաք այդ տեղը` ձեր վրա վերցնելով մի շատ ծանր և հերոսական պարտականություն` ծառայել ժողովրդին, ծառայել նվիրվելով: Ես ողջունում եմ և կուզենայի ձեզ ներշնչել այդ բարձր ոգին, երազանքի ոգին: Երազանքի, որ մենք նորից պիտի դառնանք մի հզոր ազգ` արժանի մեր պապերին: Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին, և սա մեր առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը:Ողջույն ձեզ»:
«Հայք», թիվ 34, 9 հոկտեմբերի, 1990 թ.
Վազգեն Մանուկյանը հետագայում` պատերազմի տարիներին` 1992 թ. սեպտեմբերից մինչև  1993 թ. օգոստոսը, Հայաստանի պաշտպանության նախարարն էր:

Անկախ

Վազգեն Մանուկյան. «Երբ հավասարության մթնոլորտ ես ստեղծում, բանակի կարողությունները կրկնապատկվում են»

վազգեն մանուկյան,Հունվարի 28-ին լրանում էՀայաստանի երրորդՀանրապետության ազգային կանոնավոր բանակի ձևավորման տարեդարձը: Այս կապակցությամբ«Անկախը» զրուցել է ՎազգենՄանուկյանի հետ, որը 1992-93թթ. եղել է պաշտպանության նախարար: Հենց այս շրջանում հիմք դրվեց բանակաշինությանը,իսկ պատերազմական գործողություններում էլ սկիզբ դրվեց հաղթանակների շղթային:

– Պարոն Մանուկյան,կանոնավոր բանակը ձևավորվել է 1992-93 թթ., երբ Դուք պաշտպանությաննախարար էիք: Պատմեք, թեինչպես մարտերին զուգընթաց ստեղծվեց կանոնավոր ու հաղթական բանակ:

– Սումգայիթի դեպքերից հետո, երբ հասկացանք, որ Սովետական Միությունը որոշ դեպքերում կարող է մեզ պաշտպան չլինել, առաջացավ զինված ջոկատներ ստեղծելու գաղափարը: Որոշ ջոկատներ Ղարաբաղ կոմիտեն էր ստեղծել, բայց նաև ինքնուրույն ջոկատներ էին ստեղծվում: Վտանգ կար, որ կարող է խմբապետների շարժում սկսվել, ինչպես 1918-ին, երբ կանոնավոր բանակի փոխարեն խմբապետներ ունեինք: Ուստի 1990-ին, երբ իշխանության եկանք, կառավարությունը որոշում ընդունեց, որ հայրենիքին ծառայել ցանկացող բոլոր ջոկատները, պետք է մտնեն ՄՀՕՋ: Բոլորը չէ, որ ընդգրկվեցին, բայց դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ դուրս մնացած ջոկատներն էլ էին պայքարում հայրենիքի համար: Երկրորդ քայլն այն էր, որ ստեղծեցինք պաշտպանության կոմիտե: Նախարարություն ստեղծել չէինք կարող, քանի որ դեռ ԽՍՀՄ կազմում էինք, բայց կոմիտեն նախարարությանը հավասար իրավասություններ ուներ: Կոմիտեի ղեկավար նշանակվեց Վահան Շիրխանյանը, և նրա շուրջը համախմբվեցին շատ ու շատ զինվորականներ, ջոկատներ: Հետագայում կոմիտեի հիմքի վրա պաշտպանության նախարարություն ստեղծվեց: Այդ ժամանակ հրավիրվեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որին հանձնարարվեց կանոնավոր բանակի կառուցման գործը: Երեք թևով էինք աշխատում: Մի կողմից` Ղարաբաղ կոմիտեն էր ստեղծում ջոկատներ, որոշեցինք կամավորների հիման վրա ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, իսկ թիկունքում ստեղծել կանոնավոր բանակ արդեն զինակոչիկներից` 18 տարեկան երեխաներից, որոնց աշխատում էինք ռազմաճակատ չուղարկել. նախ` փորձ չունեին, բացի այդ, ամեն մեկի մահը հասարակության մեջ ցնցում էր առաջացնում: Շուտով այդ երեք թևերը դարձան միասնական: Եթե միասնականություն չլիներ, հաղթանակ էլ չէր լինի:

– Միշտ նշվում է, որ ադրբեջանական բանակը թե՛ զինվորների թվաքանակով, թե՛ռազմատեխնիկայով գերազանցություն ուներ: Նման պարագայում ինչպե՞ս կարողացանքհաղթել:

– Եթե մենք անկեղծ համարում էինք, որ Ղարաբաղը մերն է, մեզնից զավթած տարածք է, ապա կարծում եմ, չնայած իրենց հայտարարություններին, հոգու խորքում ադրբեջանցիները գիտեին, որ դա իրենց տարածքը չէ: Այսինքն` ոչ թե իրենց հողը, այլ գրաված հողն էին պաշտպանում, դա զուտ հոգեբանական նշանակություն ուներ: Երկրորդ` կարծում եմ, որ Ադրբեջանի բանակը վատ էր կազմակերպված մի քանի առումով: Նախ` նրանք սկսեցին նորակոչիկներին օգտագործել ռազմական գործողությունների ժամանակ: Այդ անփորձ երիտասարդների զոհվելը մեծ ալեկոծություն էր առաջացնում Բաքվում և ողջ Ադրբեջանում: Երրորդ` մենք խորհրդային բանակում 4400 սպա ունեինք և հենց սկզբում դիմեցինք նրանց Հայաստան վերադառնալու կոչով: Շատերը եկան, և պատերազմը շուտով սիրողականից անցավ պրոֆեսիոնալ մակարդակի: Ադրբեջանցիները հրաժարվեցին դրանից: Նրանք քիչ սպաներ ունեին, բայց եղածն էլ նորմալ չէին օգտագործում: Պատերազմը ստացավ ժամանակակից ձևեր` տեխնիկա էր կիրառվում, էլեկտրոնային ինստիտուտները զբաղվում էին նոր զենքերի ստեղծմամբ, եղածի վերափոխմամբ, օգտագործում էինք սարքավորումներ, որոնք Խորհրդային Միությունը եզակի քանակով ուներ: Պատերազմը ավտոմատներով կռվից արագ վերածվեց ժամանակակից տեխնոլոգիաներով պատերազմի: Կարծում եմ, որ հայերն ավելի են պատրաստ այնպիսի գործողությունների, որոնք պահանջում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Բայց սխալ կլինի կարծել, թե ադրբեջանցիները վախկոտ էին, որոշ տեղերում կատաղի դիմադրություն են ցույց տվել, լավ ստորաբաժանումներ էլ են ունեցել, որոնք, սակայն, ընդհանուրի փոքր մասն էին կազմում:

– Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնեցիք իրար հաջորդող պարտություններիշրջանում, բայց Ձեր պաշտոնավարման ընթացքում պատերազմում բեկում տեղի ունեցավ, ևսկսվեցին իրար հաջորդող հաղթանակները: Ինչպե՞ս կատարվեց այդ ամենը:

– Մեր ռազմական գործողություններով սկզբում փայլուն հաղթանակներ ունեցանք` Շուշիի և Լաչինի ազատագրումը: Որից հետո մեծ պարտություններ կրեցինք Շահումյանի շրջանում, ընդ որում, կասկած կար, որ ադրբեջանցիներին ռազմատեխնիկայով աջակցում են Խորհրդային Միության զինվորականները: Հետո կորցրեցինք Մարտակերտը, հետո ամբողջ ռազմաճակատով սկսեցինք նահանջել: Անելանելի վիճակ էր: Այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց մահապարտների գումարտակի ստեղծման մասին: Ինչքան հիշում եմ, մոտ 300 հոգի հավաքագրվեց: Այդ ջոկատը մի պահ կանգնեցրեց թշնամու առաջխաղացումը, բայց կյանքը ցույց է տալիս, որ մահապարտներով պատերազմ չես հաղթի: Սակայն բանակի կառուցման հիմքն արդեն դրված էր, և այն ինքնին ներսից կազմավորվում էր: Երբ պաշտպանության նախարար դարձա, արդեն բավական քայլեր կատարվել էին այդ ուղղությամբ: Մի կարևոր հանգամանք կար, որ ինձ տարբերում էր մյուսներից, քանի որ ես քաղաքական գործիչ էի, ինքնուրույն քաղաքական որոշումներ էի ընդունում: Այդտեղ պետք էր համարձակվել, հանդգնություն էր պետք, որ Ղափանում մեր զորքերն առաջ գնան: Ադրբեջանցիներն անընդհատ հարձակումներով հալածում էին ղափանցիներին, հարկավոր էր ազատել Ղափանի դիմացը: Ինքնուրույն որոշում ընդունեցի, որ Ղափանի օպերացիան սկսում ենք: Հետո Մարտակերտը վերցնելու միակ հնարավորությունը Քելբաջարը (ներկայումս Քարվաճառ) վերցնելն էր, առանց որի Մարտակերտը ո՛չ վերցնել կարող էինք, ո՛չ էլ պահել: Կամ գուցե կարողանայինք վերցնել, բայց ոչ պահել: Ղարաբաղը պահելու ապագա բանալին Քելբաջարն էր: Դա էր իմ կարծիքը, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի: Փորձում էինք համոզել հայաստանյան իշխանություններին` Լևոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին և մյուսներին, որ դա անհրաժեշտ է: Եվ մենք համարձակվեցինք: Այսինքն` բանակի հետևում պետք է կանգնած լինի մարդ, որը կկարողանա ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնել, քանի որ առանց այդ քաղաքական որոշումների առաջ գնալ հնարավոր չէ: Երրորդ հանգամանքն այն էր, որ բանակում հազարավոր տղաներ կային, որոնք համոզված էին, որ մենք կարող ենք հաղթել: Մարդիկ իրար նկատմամբ վստահ էին: Կարևոր է, որ չմտածեն, թե բանակի ղեկավարությունը պատերազմը վարում է գումար աշխատելու կամ ընկերներին առաջ բրթելու համար: Երբ հավասարության մթնոլորտ ես ստեղծում, բանակի կարողությունները կրկնապատկվում են: Ցանկացած երկրում, անկախ հասարակարգից, մի կառույց կա, որ սոցիալիստական է, դա բանակն է: Մի կողմից` հիերարխիա է, մյուս կողմից` պատերազմի ժամանակ մարդիկ պետք է վստահ լինեն, որ չեն զոհվում հանուն ինչ-որ մեկի, այլ հանուն հայրենիքի: Կարծում եմ` այս մթնոլորտը ստեղծվեց: Քելբաջարի օպերացիայից հետո բեկում տեղի ունեցավ, կարող էինք գնալ այնքան, ինչքան ուզում էինք: Ադրբեջանական բանակն արդեն քանդվել էր:

– Շատերն են ասում, որ կարող էինք շատ տարածքներ ազատագրել, տարածքներ չկորցնել,ինչը չարվեց: Ինչու՞:

– Դրա մեջ մի քիչ չափազանցություն կա: Ճիշտ է, դիմացինը կոտրված էր: Վերցնելը շատ հեշտ է, պահելն է դժվար: Կարող ես առաջ գնալ, հետո մի այնպիսի հարված ստանալ, որ վազելով անգամ չկարողանաս հետ գալ: Առանց թիկունք ունենալու, առանց համապատասխան միջոցառումների շատ վտանգավոր էր առաջ գնալը: Եթե ֆանտաստիկա լիներ ու մտնեինք Բաքու և Ադրբեջանը կապիտուլյացիայի թուղթ ստորագրեր, այլ բան: Բայց եթե դա հնարավոր չէր, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, չեմ կարծում, որ իրավիճակը ֆունդամենտալ փոխվեր:

– Եթե համեմատենք այսօրվա և 90-ականների բանակը, ի՞նչ նմանություններ ևտարբերություններ կտեսնենք:

– Քանի որ հիմա բանակի հետ քիչ շփումներ ունեմ, ինձ համար էլ է դժվար ասել: Եթե խոսքը ներքին կարգապահության մասին է, ապա լավագույն ներքին կարգապահություն բանակում լինում է պատերազմի ժամանակ, երբ մարդիկ միասին գործ են անում: Հիշում եմ` Քելբաջարի գործողություններից հետո հրամանատարները գալիս էին ինձ մոտ ու առաջարկում նոր օպերացիա մշակել: Ասում էին, որ հենց մնում են առանց ռազմական գործողությունների, սկսվում են ներքին պառակտումներ, տղայական խոսակցություններ: Մի քիչ զարմանալի է, բայց պատերազմական իրավիճակը նպաստում է կարգապահությունը պահելուն: Հետո խաղաղ պայմաններում կարգապահությունը բարձր չէր բանակում: Տարիների ընթացքում կարգապահությունն ավելացավ, այդ մեկը որ տեսնում եմ: Պարզապես անցած տարի կարծես թե պոռթկում եղավ, ինչն ինձ համար անհասկանալի է: Ես մտքումս որոշել էի, որ բանակը գնում է կարգապահության վերելքի: Չգիտեմ: Թվերը նվազում են, բայց արձագանքն է ուժեղանում, գուցե լավ է, որ հասարակությունն այսպես է արձագանքում: Մենք այն ժամանակ կերազեինք, որ այսպիսի բանակ ունենայինք, սպաներով և այլն, և այլն: Բանակն իրականում ստուգվում է պատերազմի դաշտում: Բայց Աստված հեռու պահի, որ մենք ստիպված լինենք ստուգելու մեր բանակը պատերազմի դաշտում: Եվ հետո, ես մի քանի անգամ ասել եմ, որ բանակի ուժը գնահատելիս հաշվի են առնում երկու փակագծերի արտադրյալը: Մի փակագծում այն է, թե ինչքան բնակչություն ունես, տնտեսական ցուցանիշները, ՀՆԱ մակարդակը, որքան և ինչ ռազմատեխնիկա ունես, քանի զինվոր ունես և այլն: Երկրորդ փակագծում այն է, թե որքանով ենք նվիրված մեր ազգային գաղափարներին, ինչքանով ենք միասնական, ինչքանով ենք կարողանում կարգուկանոն ապահովել, մարդիկ որքանով են հավատում իրենց երկրի ապագային: Այն ժամանակ հաղթեցինք` երկրորդ փակագիծը մեծացնելով: Հիմա այդ փակագիծը մեծ է, թե ոչ, հատուկ ուսումնասիրության հարց է: Որովհետև մարդիկ չեն կարող, իրենց երկրի ապագային չհավատալով, ներքին վստահություն չունենալով, առանց միասնականության հաղթել. ինչ զենք էլ որ ունենան: Հետևաբար, այդ փակագծի նկատմամբ պետք է ուշադիր լինել: Առաջին փակագիծը տեսնելը շատ հեշտ է, հետախուզությունը միանգամից ասում է:

– Բանակում ի՞նչ խնդիրներ կան, որոնք, ըստ Ձեզ, լուծման կարիք ունեն, ի՞նչփոփոխություններ են հարկավոր:

– Նախ, եթե խոսենք առաջին փակագծից, կարծում եմ, որ մեր բանակին ժամանակակից զենքի տեսակներ են պետք, և կարծում եմ` արժի, որ որոշ տեսակներ էլ հենց Հայաստանն արտադրի: Մեծ զարկ պետք է տալ դրան: Երկրորդը` կարգապահությունն է, և երրորդը բանակից դուրս հարց է: Պետությունն իր քաղաքացիների կողմից պետք է սիրված լինի, մարդը պետք է հպարտ լինի, որ Հայաստանի քաղաքացի է: Եվ հաջորդը` կամաց-կամաց պետք է անցնել պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ավելացման:

– Հայաստանի պես երկրում հնարավո՞ր է միայն պրոֆեսիոնալ բանակ ունենալ:

– Դժվար կլինի: Դեմոգրաֆիայի տեսանկյունից էլ չենք կարող բոլորին ընդգրկել բանակում: Պետք է միաժամանակ երկուսն էլ լինեն` ոչ մեծ թվով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, բայց նաև բոլոր 18 տարեկանները զորակոչի ենթակա լինեն, գնան ծառայեն, որպեսզի երբ պատերազմական իրավիճակ լինի, մոբիլիզացիան հեշտ լինի, գնան իրենց հայրենիքը պաշտպանելու:

– Իսրայելում նաև աղջիկներն են ծառայում, մեզ մոտ այդ մասին անգամ չի խոսվում:

– Աղջիկները շատ հավեսով կծառայեին, ու չեմ կարծում, թե աղջիկներն ավելի վատ զինվոր են, քան տղաները: Չգիտեմ, թե ինչու չի քննարկվում, պարզապես այդ ժամանակ էլ լուծում պահանջող այլ խնդիրներ կլինեն:

– Բանակ-հասարակություն կապ կա՞ արդյոք, և արձագանքը տեղի ունեցող դեպքերինադեկվատ ե՞ք համարում:

– Արձագանքը երբեմն չափազանցված է, քանի որ Հայաստանում կան ուժեր, որոնք առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Բայց այդպիսի իրավիճակ կա աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կարևորն այն է` ճիշտ է, թե սուտ լուրը: Եթե ճիշտ է, կարելի է մոռանալ, թե ինչ նպատակով է ասվել: Պետք է պայքարել նման երևույթների դեմ: Սխալ է նաև թաքցնելը միայն այն բանի համար, որ հանկարծ հակառակորդը չիմանա: Պետք է ուժեղ լինես իրականում, ոչ թե ձևացնես, թե ուժեղ ես: Բանակին մի քիչ քնքշությամբ եմ վերաբերվում և ամեն վատ խոսքը կարծես սիրտս վառի, բայց մյուս կողմից` ճիշտ ասվածը պետք է հաշվի առնել, բանակը վերակառուցել, դարձնել ավելի կարգապահ: Բանակը հասարակության մի մասն է, բոլորը մեր երեխաներն են, ծանոթներն են: Եվ բնական է, որ բանակ-հասարակություն կապը կա:

– Կրթական համակարգը, ընտանիքը նոր սերնդին որքանո՞վ են պատրաստում բանակումծառայելուն:

– Կախված է ընտանիքից, դպրոցից: Միարժեք ասել հնարավոր չէ, բայց հայերի մեջ բնական հայրենասիրություն կա, որի վրա շատ մեծ ուժ կարելի է կառուցել: Հիմա մեր ռազմաճակատը ներքին տնտեսությունն ու քաղաքականությունն են: Եթե կարողանանք տնտեսությունը զարգացնել, որ մարդիկ կարողանան ավելի լավ ապրել, աշխատանք ունենան, տեսնեն, որ երկրում արդարություն կա, կաշառակերությունը քիչ լինի, երևի այդպիսի պայմանների դեպքում ավելի ուժեղ կլինենք: Այդտեղ է հարցի լուծումը: Մի տանկ ավելի, մի տանկ պակաս, հարց չի լուծում:

– Որոշ մասնագետներ խոսում են բանակի այլ` ազգային կամ արևմտյան մոդելին անցնելուանհրաժեշտության մասին: Ի՞նչ կասեք այդ մասին: Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը: Անկախ

Շիրակի մարզում արտակարգ դեպքերն աճել են

փրկարար2013-ին Շիրակի մարզում գրանցվել է արտակարգ իրավիճակների թվի զգալի աճ` 561 դեպք: Մինչդեռ 2012-ում արձանագրվել է 429 դեպք: ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից Անկախին հայտնում են, որ չնայած դեպքերի աճին` նվազել է զոհերի թիվը` 28: Մեծ է նաև մարմնական վնասվածքներ ստացածների թիվը` 354 մարդ:

Մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը նշում է, թե ուսումնասիրություն ցույց է տալիս, որ ամեն տարի ԱԻ դեպքերի թիվը 100-ով աճում է: Ու դա կապված է նրա հետ, որ մադիկ սկսել են ավելի շատ վստահել փրկարարներին, ուստի բոլոր դեպքերն արձագանք են ստանում:
“Արձանագրված 561 դեպքից 357-ը եղել են տեխնածին բնույթի, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ: Գրանցվել է տարերային բնույթի 80 դեպք, որոնցից զոհեր ու վիրավորներ չեն եղել: Տուժել են շուրջ 11 համայնքներ, իսկ պատճառված նյութական վնասի չափը կազմում է 487 մլն դրամ: Դեպքերից 70-ը ձնաբքի դեպքեր են եղել, որոնց հետևանքով տարհանվել է 564 մեքենա, 1463 ուղևոր”, – ասում է վարչության պետը:
Նրա խոսքով, նախորդ տարին աչքի է ընկել նաև թունավորման դեպքերով` շմոլ գազից թունավորման 37 դեպք, սննդային թունավորման 7, ալկոհոլային թունավորման 16 դեպք:

 

Անկախ

Մեկուսացումներ` առաջադրված հակազդեցությունների համար

Շահան Գանտահարյան

«Ժնեւ-2»-ի հետ կապված մեկնաբանությունները երեկ կտրուկ կերպով սկսեցին բացասական եւ հոռետեսական երանգներ ստանալ: Անկախ դրանից, թե հետագա ի՛նչ ընթացք կստանա եւ թե վեհաժողովը որեւէ համաձայնական արդյունքի հասնելու հնարավորություններ ունի՞, թե՞ ոչ, փոխադարձ ամբաստանությունների ոլորապտույտի մեջ ներքաշվելը նպաստավոր որեւէ տվյալ չի կարող ապահովել խնդիրների լուսաբանման աշխատանքին:

Պետք է փորձել կենտրոնանալ հայկական գործոնի հետ ուղղակի-անուղղակի աղերս ունեցող երեւույթների վրա, թեկուզ երկարաժամկետ կտրվածքի վրա հավանական ազդեցություններ տեսնելու առումով:

Թեհրանի չմասնակցելը միջազգային վեհաժողովին, ավելի ճիշտ՝ հրավերի որոշման հետ կանչվելը իհարկե իր անդրադարձը պիտի ունենար տարածաշրջանում հայտնված կարեւորագույն թնջուկի հանգուցալուծման գործընթացի վրա: Սիրիական դիրքորոշման խստացում, Դամասկոսից հնչող հայտարարությունների համեմատական կարծրացումից մինչեւ լիբանանյան կառավարության կազմության աշխատանքների դանդաղեցում կարող են կապված լինել Թեհրանի նկատմամբ Արեւմուտքի կայացրած վերջին դիրքորոշումի հետ:

Սա սակայն հայտնապես չի արգելակում Թեհրանի նոր առաջնորդին՝ կայանալու ընթացքի մեջ գտնվող, գոնե հայտարարողական մակարդակի վրա չափավորական քաղաքականության համահունչ ելույթները շարունակելու: Հակառակ ժնեւից մեկուսացումին, Թեհրանը շարունակում է դրական նշաններ դրսեւորել եւ հայտարարել, որ ինքը պատրաստ է բոլոր պետությունների հետ բնականոն հարաբերություններ մշակելու: Իսկ սա  բնականաբար տարբերություն է ընդգծում նախորդի օրերին երկրների վերացման մասին հայտարարությունների միջեւ:

Ամենայն հավանականությամբ, Իրանի գործոնի շրջանցման միջազգային այս փորձը չպիտի նպաստի տարածաշրջանում մեծ օրակարգերի լուծմանը: Եւ երբ ներսիրիական պատերազմի սկիզբը հանգամանավոր կենտրոնների կողմից հայտարարում էր, թե պետք է քանդել Թեհրան-Դամասկոս առանցքը, լռելյայն ավելացնելով նաեւ Մոսկվան, ապա նույն այդ ռազմավարական առանցքի կազմաքանդումը նպատակադրողները վստահաբար պիտի գիտակցեին, որ առանց կարեւորագույն առանցքային այդ կենտրոնի հնարավոր չէ համալիր լուծում ապահովել տարածաշրջանային հիմնախնդրին: Այստեղից հետևում է այն մտածումը, որ առաջադրվածը քաոսային իրավիճակի շարունակության ապահովումն է, գեթ առայժմ:

«Ժնեւ-2»-ից դուրս մղվեցին նաեւ Սիրիայի քրդերը, որոնք ակնկալում էին  այս մեծ օրակարգի քննարկման ընթացին լսելի դարձնել իրենց իրավունքները: Քրդերի մասնակցության տեղի չտալը, հակազդեցության կարգով նրանց առաջնորդեց ինքնավար Քուրդիստանի հայտարարությանը: Պետք է արձանագրել, որ մինչ այդ, սակայն, Սիրիայի քրդերը ստեղծել էին արդեն իրողապես ինքնավար Քուրդիստան: «Ժնեւ-2»-ին չմասնակցելու  իրականությունը երեւութապես մղել էր ինքնավարության հաստատման:

Հիմա եթե փորձենք դիտարկել այն կշիռը, որի մի կողմը (ապ)արդյունավետ ժողովի մասնակցությունն է,իսկ մյուս կողմը` ինքնավարությունը, երկար քննարկման չի ենթարկվի երկրորդի նախապատվությունը: Եթե Իրանին չհրավիրելով քաոսային իրավիճակի շարունակությունն է ապահովվում, ապա քրդերին մասնակից չանելով ինքնավարության հաստատումն է ակնկալվում։ Իսկ սա արդեն տարածաշրջանային նոր քարտեզագծումի նախաբանի հանգամանք կարող է ստանալ, եթե բաժանարար ծրագրերի գոյությունը չժխտվի:

Իսկ գեթ քրդերի մասով նոր քարտեզագծումը թվում է, որ չի բխում Անկարայի շահերից: Ինքնավար Քուրդիստան Իրաքում եւ այժմ ինքնավար Քուրդիստան Սիրիայում. մնում է  մի ինքնավարություն էլ հարեւան այլ երկրում:

Իրանին մեկուսացնողը ուզում էր քաոսային իրավիճակի շարունակությունը: Սիրիայի քրդերի դիմաց Ժնեւի դռները փակողը ակնկալում էր ինքնավարության հակազդեցությունը: Տրամաբանությունը հուշում է, որ նույն կողմը երկարաժամկետ ծրագրով նախանշում է Թուրքիայի մասնատումը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է

տարոն մարգարյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Երևանի շախմատի ֆեդերացիան գլխավորելու փաստը զանգվածային լրատվամիջոցներում, նաև սոցցանցերում բուռն արձագանք ունեցավ: Ընդ որում, հատկապես սոցցանցերի օգտատերերի մեծ մասը հեռու էր նրբանկատությունից: Մասնավորապես հիշվում էր, որ Մարգարյանի` Անաստասիա Վոլոչկովայի հետ լուսանկարվելը, մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու, տնտեսագիտության թեկնածուի գաղտնի գիտական թեզ պաշտպանելու անհաջող փորձերից հետո, նրա համար Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալը,  անլիարժեքության բարդույթ է, կասկած  էր հայտնվել նաև, որ հնարավոր է իմաստուն խաղի Երևանի ֆեդերացիայի նախագահ դարձած Մարգարյանն անգամ շախմատ խաղալ չգիտի, մի բան, որն այնքան էլ չկարևորվելով, այդպես էլ չի հստակեցվել, և այլն: Այդուհանդերձ, այս իրողություններն իշխանություններին ոչ ձեռնտու են, ծաղր, քանի որ նպաստել են, որպեսզի Տարոնը հասարակության աչքից է ավելի ընկնի:

Ինչևէ, փորձենք պարզել, թե Մարգարյանը որևէ կապ ունի՞ շախմատի հետ, ին՞չ դրդապատճառներ են թելադրել, որ նա գլխավորել է այդ կազմակերպությունը, ինչպիսի՞ հետևանքներ են հղի, ի վերջո, ինչպե՞ս է ընդունվում կատարվածը շախմատի ներկայացուցիչների շրջանում:

Տարոն Մարգարյանի հայրը` Հայաստանի վաղամեռիկ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին օգնել էր, որպեսզի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հիմնի  Հայաստանի շախմատի ակադեմիան, Երևանի կենտրոնում ունենա իր կենտրոնը: Այժմ ակադեմիան  Շենգավիթի համայնքում հսկայական համալիր է զբաղեցնում: Հետագայում էլ նրա որդին, երբ Ավանի համայնքն էր ղեկավարում, որոշակի քայլեր էր ձեռնարկել, որ համայնքի մարզօջախներում շախմատը զարգանա:

Ի դեպ, քիչ չեն խոսակցությունները, որ Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ դառնալու գործում ազդեցություն է ունեցել շախմատի ներկայացուցիչը, միջնորդելով, որ եթե, ի տարբերություն մյուս թեկնածուների, Տարոնը դառնա քաղաքապետ, շախմատային խնդիրներն ավելի հեշտորեն կլուծվեն: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Ինքնին հարց կարող է առաջանալ`արդյո՞ք Մարգարյանի մինչև շախմատի Երևանի ֆեդերացիայի նախագահ դառնալն այդ պաշտոնը թափուր է եղել: Պարզվում է, որ ոչ, այն զբաղեցրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային ճանաչված մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը որպես մրցավար սպասարկել է շախմատային խոշորամասշտաբ մի շարք ստուգատեսներ, մասնավորապես, եղել է շախմատի աշխահի չեմպիոնի կոչման համար վերջին երկու մրցամարտերի` Վիշվանաթհան Անանդ – Բորիս Գելֆանդ, Անանդ – Մագնուս Կառլսեն, գլխավոր մրցավարը: Այդպիսի բան մեր երկրի ոչ մի մարզաձևի տարեգրությունում չկա, թերևս, աշխարհում` նույնպես: Ի դեպ, իր գործը հիանալի իմացող, աշխարհի տարբեր երկրներում ՖԻԴԵ-ի մրցավարների որակավորման սեմինարներ անցկացնող, օտար լեզուների փայլուն տիրապետող մասնագետի աշխատանքը Հայաստանի մարզական ոլորտի ներկայացուցիչների կողմից այդպես էլ ոչ մի վերաբերմունքի, գնահատականի չի արժանացել, էլ չենք ասում խրախուսանքի մասին: Մի տեսակ, աշխատանքը ստվերում է թողնվել: Թերևս, ներկայացնելու խնդիր է, որը չի արվել…

Թվում է, թե նոր կատարվածն էլ պատահական է: Բայց այն հանգամանքը, որ Վարդապետյանն ընդհանրապես խաղից դուրս է թողնվել, կասկած է ծնում, որ նաև որշակի միտում է առկա,  և հարցը միայն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի գլուխ կարգելը չէ: Ընդ որում, անկախ այն բանից, թե դա  ում է ձեռնտու, առաջին հերթին Երևանի քաղաքապետի  դեմ է, առավել ևս, որ բանիմաց ֆեդերացիայի նախկին նախագահն անգամ նրա տեղակալների թվում չէ:

Թերևս, գաղտնիք չէ, որ ֆեդերացիան թեև Մարգարյանն է գլխավորելու, սակայն հիմնական աշխատանքն այլ մարդիկ են օգնելու, որպեսզի նա իրականացնի: Իսկ նախագահի տեղակալներ են նշանակվել թեև շախմատի ներկայացուցիչներ, բայց այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում այս ոլորտում չեն աշխատել: Այդ պարտականությունը վստահվել է միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանին և առաջին  կարգային Արմեն Գևորգյանին: Առաջինը եղել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ, վերջին տարիներին բախտ է որոնել ԱՄՆ-ում, ապա վերադարձել է, իսկ երկրորդը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի ղեկավարն է:

Իսկ Վարդապետյանը 1991-ից Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Այդ ընթացքում երկու տարի ֆեդերացան գլխավորել է «Դվին» կոնցեռնի փոխտնօրեն Ալիկ Կարապետյանը, նույնքան էլ` «Միկայի» ղեկավար Միխայիլ Բաղդասարովը: Վարդապետյանը երկու նախագահների օրոք փոխնախագահ է աշխատել, փաստորեն, կազմակերպել է ամբողջ աշխատանքը:

Երևանի շախմատի ֆեդերացիան երբեք ձևական կազմակերպություն չի եղել, ունեցել է  նախագահություն, որի կազում ընդգրկվել են նաև մայրաքաղաքի շախմատային կենտրոնների ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ և այլն: Տարեկան շուրջ մեկուկես տասնյակ միջոցառում է կազմակերպվել, այդ թվում նաև` Երևանի տղամարդկանց և կանանց առաջնություններ: Այդ ստուգատեսների բովով են անցել մեր երկրի բոլոր բարձրակարգ շախմատիստները, այդ թվում` գրոսմայստերները: Ընդ որում, հասարակական կազմակերպությունը ֆինանսական աջակցություն չի ստացել, հովանավորներից զուրկ է եղել, ինքնուրույն է փորձել միջոցներ հայթայթել և իրականացնել պլանավորված միջոցառումները: Եղել են տարիներ, որ թեև հովանավորներ գտնվել են, բայց դարձյալ ոչ բոլոր մրցաշարերի կազմակերպման համար է փող հատկացվել:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, ապա այն քիչ դեպքերում է որևէ ներդրում ունեցել, օգնել, անգամ երբ խոսքը վերաբերել է Երևանի առաջնությունների կազմակերպմանը: Իսկ 2013-ին Երևանի շախմատի ֆեդերացիան և Երևանի  քաղաքապետարանը համատեղ անցկացրել են մայրաքաղաքի շախմատի առաջնությունը:

Փաստն այն է, որ ֆեդերացիան ֆինանսների պակաս ունեցել է և Երևանի  քաղաքապետարանը միշտ չէ, որ թեկուզ մասամբ օգնել է: Մասնավորապես, շախմատային երկիր համարվելով, 2012-ին, ֆինանսների պակասի պատճառով, ստիպված բաց ենք թողել քաղաքների  շախմատի աշխարհի թիմային առաջնությանը:

Հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված, որ տարբեր խնդիրներով հասարակության դժգոհությանն արժանացած Տարոն Մարգարյանը ևս մեկ պարտականություն է ստանձնել և գլխավորել է Երևանի շախմատի ֆեդերացիան:

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը շախմատի զարգացման ծրագիր է կազմել, ըստ որի, մայրաքաղաքի բոլոր համայնքներում պետք է քաղաքային ենթակայության շախմատի նոր մարզօջախներ ստեղծվեն և գործեն քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Նախորդ տարի արդեն շախմատի  մարզօջախներ են հիմնվել Աջափնյակում և Դավիթաշենում: 2014-ի այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: Եթե Երևանի քաղաքապետն է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահը, ապա կարելի է ենթադրել, որ շախմատի կենտրոնների տարածքների, կառուցման, կահավորման, նաև մասնագետների վճարման հարցերը կարող են անարգել լուծվել:

Ի դեպ, նախկինում Երևանի շախմատի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանին բազմիցս դիմել է` աջակցություն ստանալու տարբեր հարցերով, և դա տրամաբանական է, սակայն իրականում էական աջակցություն, որպես այդպիսին, կարելի է ասել, որ չի էլ եղել: Այժմ քանի որ քաղաքապետը նաև ֆեդերացիայի նախագահ է, հարցը դարձել է հրատապ, ուրեմն իր գործի համար Մարգարյանը պետք է շախմատի զարգացման որոշակի աշխատանքներ իրականացնի, այսինքն կատարելու է ոչ թե օգնելու, այլ` իր անվան համար:

Ի դեպ, դեռ խորհրդային տարիներին Երևանի տարբեր շրջաններում կային շախմատի ակումբներ, կենտրոններ, որոնք հետագայում, աստիճանաբար փոշիացան, տարածքներն էլ այլ սեփականատերեր ունեցան, վաճառվեցին: Վերջիններից մեկը Շենգավիթի համայնքում էր: Մասնավորապես, Նժդեհի փողոցում, նախկին ծածկած շուկայի հարևանությամբ շախմատի կենտրոն կար, որը պատկանում էր Երևանի շախմատի և մարզատրամաբանական խաղերի դպրոցին, բայց դա էլ չօգնեց, այն խլվեց: Այդ տարածքում ներկայումս խանութների շարք է: Երաշխիք չկա, որ նոր մարզօջախներն էլ նույն ճակատագրին չեն արժանանա` երբ Տարոն Մարգարյանը չի լինի քաղաքապետ, Սերժ Սարգսյանն էլ` նախագահ:

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն անցկացվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում, որի տնօրենը Երևանի ավագանու անդամ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է: Նա նստած է եղել Մարգարյանի կողքին և տեղյակ է եղել դեպքերի զարգացման սցենարին:

Համաժողովի մասնակիցներից միայն մեկն է Տարոն Մարգարյանին դեմ քվեարկել, մի քանի ձեռնպահ է եղել:

Ինչ վերաբերում է Մարգարյանի նոր պաշտոն զբաղեցնելուն, ապա ոչ թե քաղաքապետն է եկել շախմատ, այլ ձևավորվել է նոր ֆեդերացիա, ղեկավարության նոր կազմ է ստեղծվել: Ինքնին հասկանալի է, որ Երևանի քաղաքապետին, մեղմ ասած, օգնելու են աշխատանքը կատարել: Նախկին նախագահը, որի ներկայությունը կարող էր խանգարել, այդ թիմում չէ: Փոխարենը մարդիկ են, ովքեր թերևս ավելի նախընտրելի են այս փոփոխությունը նախապատրաստողի համար:

Քանի որ նախագահության կազմն անտրամաբանականորեն մեծացված է` 34 մարդ է ընդգրկվել, ապա կարելի է ենթադրել, որ բոլոր հարցերը լուծվելու են նեղ «կրուգում»,

Այժմ արդեն Երևանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Աշոտ Վարդապետյանը հայտնեց, որ այդպիսի շրջադարձն իր համար անսպասելի չէր, միայն վիրավորականն այն է, որ ամեն բան կատարվել է գաղտնիության պայմաններում, ցանկալի կլիներ, որ իր կատարած աշխատանքը գնահատվեր բնագավառի մարդկանց կողմից, մինչդեռ ամեն բան սոսկ անձնական վերաբերմունքի արդյունք է:

Ցավալի է, որովհետև Հայաստանում շախմատային ընտանիքը, թեկուզ առերևույթ, միշտ միասնական է համարվել, իսկ թե ինչու այս ոլորտում ևս պետք է կամայականության դրսևորումներ լինեն` անհասկանալի է:

Ընդ որում, խոսվում է այն մասին, որ այդպես է տասնամյակներ շարունակ:  Ինչևէ, ձևափոխելով հայտնի ասացվածքը, կարելի է միայն նշել, որ շախմատիստների փրկության գործը` շախմատիստների ձեռքերում է…

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

 

Բաքվում ճանապարհի վրա փլվել է բնակելի շենք

բաքուԲաքվում անմիջապես երթևեկելի մասում փլվել է բնակելի  հինգ հարկանի շենք: Շենքը գտնվում էր Հեյդար Ալիևի անվան պողոտայի վրա: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն դեպքը տեղի է ունեցել շինարարների սխալ հաշվարկների պատճառով:

Փրկարարները գտել են երկու մահացածի մարմին, որը հաստատել են նաև տեղի ԱԻՆ-ից: Զոհվածները փլվելու պահին կայանած են եղել  տան մոտ:Նրանց մահը հաստատել են նաև տեղական ԱԻՆ-ից: Փլուզման արդյունքում յոթ ավտոմեքենա վնասվելէ, պատահարի ժամանակ շենքում մարդ չի եղել:

Փլուզման վայր հասել են ԱԻՆ -ի լրացուցիչ ջոկատներ և տեխնիկա: Փողոցները լիովին մաքրել են փլատակներից,հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

 

Դեսպան Վարդանյանը մասնակցեց «Հայրենի գարուն» միջոցառմանը

Չոնգ Տանգ Սանգ,ՀՀ դեսպան Ռաիսա ՎարդանյանՀունվարի 23-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց ՎՍՀ ԱԳՆ, Հանոյի քաղաքապետարանի և Վիետնամի հանրային հեռուստաընկերության կազմակերպած ամանորյա «Հայրենի գարուն» տոնակատարությանը: Արարողությանը պաշտոնական ելույթ ունեցավ ՎՍՀ Նախագահ Չոնգ Տանգ Սանգը:

Միջոցառման ընթացքում դեսպան Վարդանյանը կարճատև զրույց ունեցավ Վիետնամի Նախագահի հետ:

Անկախ

Փիթբուլը և Ջենիֆեր Լոպեսը միասին կկատարեն ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խորհրդանիշ երգը

Փիթբուլ,Ջենիֆեր ԼոպեսըՓիթբուլը միացել է Ջենիֆեր Լոպեսին այս տարի Բրազիլիայում կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խորհրդանիշ “We Are One (Ole Ola)” երգի կատարման համար: Նախագծի համար Փիթբուլը կաշխատի նաև բրազիլացի երգչուհի Կլաուդյա Լեյտեյի հետ:

Այս մասին հայտարարել են Մարականա ֆուտբոլային մարզադաշտում հունվարի 23-ին:

Փիթբուլի գրած նոր երգը կհրապարակվի այս տարի ավելի ուշ՝ նախքան ՖԻՖԱ 2014 աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկը: Երգը կընդգրկվի նաև “Official 2014 FIFA World Cup Album” ալբոմում, որը կհրապարակի Sony Music Entertainment-ը: Երգի տեսահոլովակի նկարահանումները ընթացքի մեջ են:

Անկախ

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում   ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2013 թվականի մարտական և օպերատիվ պատաստության արդյունքներն ու նախանշվել են 2014 թվականի խնդիրները:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով հանգամանալից ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, մատնանշելով արձանագրված դրական ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները: Յուրի Խաչատուրովն իր ելույթում նշեց, որ անցած տարվա ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների բարձրացմանը նպատակաուղված աշխատանքները:
Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում   Զեկույցներով ու ելույթներով հանդես եկան նաև կոլեգիայի անդամները, ովքեր անդրադարձան ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա պլանի համաձայն իրականացված միջոցառումներին, տարաբնույթ զորավարժություններին ու մեթոդական պարապմունքներին: Կոլեգիայի անդամները փաստեցին նաև, որ հավատարիմ մնալով իր կոչմանը, 2013-ին բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը` մեր պետության սահմանների անվտանգության ապահովումը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ թե իր մարտունակությամբ, թե ինժեներական ապահովվածությամբ և թե անձնակազմի պատրաստության առումով 2013 թվականին արվել է ամենայն հնարավորը` առաջնային գծում առավել անվտանգ և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար: Որպես արդյունք` մեր զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ տարվա ընթացքում հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել: Դրանից զատ` 2013 թվականին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը, ավելին` դրանք ամենից քիչն են եղել ազգային բանակի կազմավորումից ի վեր:

Առաջընթաց է արձանագրվել նաև ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հարկ է նշել, որ 2013  թվականին շահագործման են հանձնվել նոր զորանոցներ և բանակային այլ շինություններ, ծառայողական բնակարաններով ապահովվել են բազմաթիվ զինծառայողներ: Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2013թ.-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ՆԱՏՕ-ի հետ  իրականացվել են միջոցառումներ ու զորավարժություններ, որոնց ընթացքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ստորաբաժանումները դրսևորել են մարտավարամասնագիտական պատրաստության և փոխգործակցության բարձր մակարդակ: Ի թիվս այլ կարևորագույն խնդիրների` ընթացիկ տարվա գերակա խնդիրներից մեկն է հանդիսանալու պայքարը փողոցային բարքերի և երևույթների դեմ:

Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողների պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվո դրոշներ հանձնեց ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին:

Անկախ